Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
21-06-2023 00:50
Բժիշկները հերքել են սուրճի մասին հայտնի միֆը։ Նրանք օգտակար են համարել այս ըմպելիքը դատարկ ստամոքսին խմելը՝ հակառակ այս սովորության վտանգների մասին տարածված կարծիքի: Փորձագետները նշել են, որ շատերի համար, ընդհանուր առմամբ, դատարկ ստամոքսին մեկ բաժակ սուրճը լեղապարկը լճացած մաղձից ազատելու հիանալի միջոց է։
21-06-2023 00:47
Հաճախ բժիշկներն ուղեղի ցնցումից հետո ֆիզիկական ակտիվության սահմանափակումներ են դնում: Միչիգանի համալսարանի գիտնականները պարզել են, որ դա ապարդյուն է արվում։ Հենց սպորտը կարող է զգալիորեն արագացնել նման հիվանդների ապաքինումը։
21-06-2023 00:40
Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկի՝ Ջեֆ Բեզոսի հարսնացուին՝ 53-ամյա Լորեն Սանչեսին, նկատել են նշանածի 500 միլիոն դոլար արժողությամբ սուպերզբոսանավի վրա սեւ բիկինիով արեւայրուք ընդունելիս։
21-06-2023 00:02
Ազդանշանները, ինչպիսիք են մեզի գույնի և հոտի փոփոխությունը, կարող են վկայել երիկամների հիվանդությունների մասին, սակայն կան նաև ոչ այնքան ակնհայտ նշաններ, որոնք նույնպես վկայում են կենսական օրգանների հետ կապված խնդիրների մասին: Ըստ մասնագետի՝ մեզի քանակի նկատելի տատանումը կարող է վկայել օրգանիզմի ջրային հավասարակշռության փոփոխության և երիկամների աշխատանքի խախտման մասին։ Արժե զգուշանալ նաև մատների մշտական այտուցման, փքվածության, մեջքի ստորին հատվածում ցավի դեպքում։
20-06-2023 13:04
Աշխարհահռչակ թավջութակահար Ստեփան Հաուսերը երևանյան ելույթից հետո մեկնել է ԱՄՆ և հանդիպել Քիմ Քարդաշյանին: Իր ինսատգրամյան էջում նա լուսանկար է հրապարակել Քիմ Քարդաշյանի հետ՝ մակագրելով՝ «Հայ կանայք շքեղ են»:
20-06-2023 08:44
Ուշ ընթրիքը մեծացնում է շաքարախտի առաջացման հավանականությունը և կարող է ազդել այլ հիվանդությունների առաջացման վրա։ Էնդոկրինոլոգները նշում են, որ սննդի ժամանակը ազդում է քաշի և սրտանոթային նյութափոխանակության առողջության վրա և կարևոր ռիսկի գործոն է նյութափոխանակության հիվանդությունների համար:
20-06-2023 05:32
Սննդաբան Ջեննա Վերները քննադատել է դերասանուհի Ռեբել Ուիլսոնի այն հայտարարությունը, թե մարդիկ կարող են օրական օգտագործել 600 կալորիայից ոչ ավելի։ Նա այդ պնդումն անվանել է «վտանգավոր» եւ «անպատասխանատու»: «Այնքան ցավալի է տեսնել, որ ինչ-որ մեկը մեծ հարթակից տարածում է այս վտանգավոր խորհուրդը: Լայն զանգվածներին դատարկ խորհուրդներ տալն անպատասխանատու արարք է։ Չկա որեւէ կերպ իմանալու, թե ով կկարդա եւ կմեկնաբանի սա ու որոնք են իրականում նրանց բժշկական կարիքները», - ասել է Վերները:
20-06-2023 03:29
Օրերս հայտնի դարձավ, որ Քորթնի Քարդաշյանն ու Թրեւիս Բարքերը երեխայի են սպասում։ Ռեալիթի հեռուստաաստղն առաջին անգամ նոր կարգավիճակով լուսանկարներ է հրապարակել։
20-06-2023 01:09
Դերասանուհի Աննա Չիպովսկայան գաղտնի ամուսնացել է դերասան Դմիտրի Էնդալցևի հետ։ Նա այս լուրով կիսվել է իր երկրպագուների հետ սոցցանցերում։
19-06-2023 09:56
Հնդկաստանում հարսնացուն չեղարկել է իր հարսանիքը՝ իմանալով, որ ապագա ամուսինը չարաշահել է ալկոհոլը։ Հարսանեկան արարողության ժամանակ հարսնացուն, տեսնելով, որ նշանածը հարբած է, չեղարկել հարսանիքը։ Միջադեպից հետո երիտասարդ զույգի հարազատների միջև կոնֆլիկտ է սկսվել՝ հարսանիքի վրա ծախսված գումարի շուրջ, և աղջկա ընտանիքը դիմել է ոստիկանություն։
19-06-2023 09:51
Վարունգն օգնում է վերահսկել քաշը և գեղեցկացնում է մաշկը ու մազերը։  Այն 96 տոկոսով ջուր է պարունակում, ինչն էլ օգնում է պայքարել ջրազրկման դեմ։ Բացի այդ, վարունգը հարուստ է K և C վիտամիններով, կալիումով և բետա-կարոտինով։ Դրանք կանխում են բջիջների վնասումը, նպաստում մաշկի երիտասարդությանն ու գեղեցկությանը, ինչպես նաև աջակցում են իմունիտետի։ Ընդգծել է սննդաբանների՝ ցածր կալորիականությունը վարունգը դարձնում է իդեալական բանջարեղեն ախորժակը վերահսկելու և առողջ նյութափոխանակությունը պահպանելու համար։
19-06-2023 09:47
Առցանց կինոթատրոն Netflix-ը թողարկել է «Կաղամարի խաղը» հայտնի սերիալի երկրորդ սեզոնի առաջին թիզերը։ YouTube-ում հրապարակված տեսանյութի համաձայն՝ սերիալի երկրպագուները եւս մեկ անգամ կհանդիպեն մի քանի կերպարների, որոնց արդեն սիրում են՝ գլխավոր հերոսին (Լի Ջոնգ Ջե), հաղորդավարին (Լի Բյոնգ Հուն), հավաքագրողին (Գոնգ Յու) եւ հետաքննիչին (Վի Հա-ջուն):
19-06-2023 03:18
Հայրենական պատերազմի վետերան Ռոզալյա Աբգարյանը նշել է ծննդյան 100-ամյակը: Ռոզալիա Աբգարյանը ծնվել է 1923 թվականի հունիսի 17-ին Թբիլիսիում, իսկ 1941 թվականին կամավոր մեկնել է ռազմաճակատ ու անցել է ողջ պատերազմը։ Պարգևատրվել է կառավարական մի շարք պարգևներով, այդ թվում՝ «Մարտական վաստակի համար», «Կովկասի պաշտպանության համար» և այլն։
19-06-2023 01:09
Իրինա Գորբաչովան բաժանվել է ամուսնուց. դերասանուհին «Շունչ» ֆիլմի պրեմիերային ներկայացել է էքստրեմալ մինիով։ Աստղը հաստատել է. «Այո, ես ազատ եմ»:
17-06-2023 16:29
Ամերիկացի դերասանուհի Գվինեթ Փելթրոուն կիսվել է պրոդյուսեր Բրեդ Ֆալչուկի հետ ամուսնական ամուր կապերի առանձնահատկություններով։ Դերասանուհին պատմել է, որ շաբաթը երեք օր ինքն ու ամուսինն առանձին են ապրում. Բրեդն առանց նրա գիշերում է իր տանը, իսկ մնացած չորս օրն ամուսիններն անցկացնում են միասին՝ դերասանուհու տանը։
17-06-2023 16:18
«Եվրատեսիլ 2023»-ին հաջորդած տեւական լռությունից հետո Բրյունետն իր սոցիալական ցանցերն ակտիվացրել է նոր հրապարակմամբ, որում բացատրել է իր պասիվության պատճառը։ «Լիվերպուլից վերադառնալուց հետո ես փոքր-ինչ լուռ էի, քանի որ իմ բոլոր բառերն ու էմոցիաներն օգտագործում էի մի նոր՝ եզակի բան ստեղծելու համար, որով շուտով կկիսվեմ նաեւ ձեզ հետ»,-մասնավորապես գրել է նա։ 
17-06-2023 06:21
Մոմո անունով կատուն դարձել է վկա տիրուհու՝ Ամանդայի եւ Սթիվ Թերիի հարսանիքին, նրանք Կոլորադո նահանգի բնակիչներ են: Մոմոն դարձել է վկա պաշտոնապես. Կոլորադո նահանգի օրենքները թույլ են տալիս, որ այդ դերում հանդես գան ընտանի կենդանիները։
17-06-2023 02:24
Արքայազն Հարին և Մեգան Մարքլը դադարեցրել են իրենց հարաբերությունները Spotify-ի հետ 20 միլիոն դոլար արժողությամբ գործարքից երեք տարի անց: Սասեքսի դքսուհու «Archetypes» փոդքաստն այլևս չի թողարկվի Spotify-ում, չնայած անցյալ տարի հիթ-շքերթներում գլխավորելուն: Ըստ ինսայդերների՝ Մեգան Մարքլը և արքայազն Հարին «բավարար բովանդակություն չեն արտադրել» գործարքի կնքումից ի վեր:
16-06-2023 10:00
Երևանի «Ոսկե ծիրան» հոբելյանական 20-րդ միջազգային կինոփառատոնը, որը կանցկացվի հուլիսի 9-16-ը, հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև «Երևանյան պրեմիերաներ» ծրագրով կցուցադրի ֆիլմեր Կաննի, Բեռլինի, Վենետիկի և այլ կինոփառատոններից: Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն կինոսերներին։
16-06-2023 09:46
Ինքնակոչի համախտանիշը մշտական անվստահության վիճակն է, վախը, որ խնդիրները, որոնք դրվել են, իր ուժերից վեր կլինեն։ Անգամ եթե ինչ-որ բան ստացվի, եւ նա հավանության բառեր լսի, դրանք անկեղծ չի համարի։ Ըստ հոգեբանների՝ դա կարող է դառնալ անձնական աճի լավ մոտիվացիա։ Ես թույլ եմ, անվստահ, գիտելիքներս ու հմտություններս բավարար չեն։ Նշանակում է՝ պետք է սովորել, զարգանալ։ Եթե այդ գիտակցումը կա, դուք արդեն հաջողության ճանապարհին եք։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-10-2026 12:27
Գայ Ռիչին շարունակում է նոր դերասանական կազմ փնտրել իր «Ջենտլմեններ» սերիալի համար։ Ըստ որոշ տեղեկությունների՝ սերիալում դեր էր ակնկալում Մեգան Մարքլը, սակայն դքսուհին ստիպված եղան մերժել՝ երկրպագուների բացասական արձագանքից հետո։ Մարկլի ընկերները հետագայում դա անվանեցին «PR հնարք՝ սերիալը գովազդելու համար»։
26-10-2026 12:24
Հոկտեմբերի 24-ի երեկոյան Հռոմում կինոփառատոնի շրջանակներում տեղի ունեցավ Ռայան Մերֆիի «Ամեն ինչ արդար է» սերիալի նոր եթերաշրջանի պրեմիերան։ Նախագիծը հավաքել է իսկապես աստղային դերասանական կազմ՝ Նաոմի Ուոթս, Նիսի Նեշ, Թեյանա Թեյլոր, Քիմ Քարդաշյան, Սառա Փոլսոն և Գլեն Քլոուզ։ Պրեմիերային ներկա էր նաև շոուի գործադիր պրոդյուսեր Քրիս Ջենները։
26-10-2026 12:20
Ժիզել Բունդխենից ամուսնալուծությունից չորս տարի անց Թոմ Բրեդին վերականգնել է իր հարաբերությունները սուպերմոդելի հետ. այս անգամ ամերիկյան ֆուտբոլիստի զուգընկերուհին Քենդիս Սվեյնփոլն է: Աղբյուրները հայտնում են, որ աստղային զույգը  «որոշ ժամանակ» է, ինչ հանդիպում են: Սակայն ներքին աղբյուրը նոր հարաբերությունների մասին որևէ այլ մանրամասնություն չի հայտնել, իսկ Բրեդիի և Սվեյնփոլի ներկայացուցիչները չեն արձագանքել Page Six-ի մեկնաբանության խնդրանքին:
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
21.10.2026
Դիտվել է 484 անգամ
20.10.2026
Դիտվել է 429 անգամ
26.10.2026
Դիտվել է 380 անգամ
22.10.2026
Դիտվել է 328 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster