Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
16-06-2023 07:56
Ամերիկացի գիտնականները պարզել են, որ վերջին 70 տարիներին աշխարհի 60 երկրներում մարդիկ կարծում էին, որ հասարակության բարոյական վիճակը դեգրադացվում է, ընդ որում «փաստացի բարոյականության» մակարդակը գործնականում չի փոխվել: Այս ազդեցությունը կարող է առաջանալ մեր կողմնակալության պատճառով: Այս պահին մենք ավելի շատ ուշադրություն ենք դարձնում այլ մարդկանց մասին բացասական տեղեկատվությանը, բայց երկարաժամկետ հեռանկարում ավելի շատ հիշում ենք լավը, քան վատը։
16-06-2023 05:04
Ավստրալիայի Վիկտորիայի համալսարանի գիտնականներն ապացուցել են, որ տաուրինի և սև պղպեղի էքստրակտի համակցությունը օգնում են նվազեցնել սրտանոթային հիվանդությունների ռիսկի գործոնները։ Մասնավորապես, տաուրինը և սև պղպեղը վերջերս մեծ ուշադրության են արժանացել հակաբորբոքային, հակահիպերտոնիկ, հակաօքսիդանտ և հակաաթերոսկլերոտիկ հատկություններով, որոնք սրտապաշտպան ազդեցություն ունեն:
16-06-2023 02:07
Երկրորդ երեխայով հղի Ռիհաննան դարձել է Louis Vuitton նորաձեւության տան տղամարդկանց նոր հավաքածուի դեսպանը։ Այս մասին Instagram-ում հայտնել է շարքի կրեատիվ տնօրեն Ֆարել Ուիլյամսը։ Ֆարելը լուսանկար է հրապարակել, որում նա կեցվածք է ընդունում Փարիզի Օրսե թանգարանի պատին փակցված Louis Vuitton-ի գովազդային պաստառի առջև՝ երգչուհու մասնակցությամբ։
15-06-2023 10:51
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սեռային տարբերությունները նպաստում են օրգանիզմի տարիքային բորբոքմանը. կանանց մոտ իմունային համակարգի աշխատանքը տարիքի հետ ավելի արագ տեմպերով է վատանում, համեմատած նույն տարիքի տղամարդկանց հետ:
15-06-2023 10:32
Հնդկաստանում զանգվածային հարսանիք են կազմակերպել աղքատների համար, որում ամուսնացել են հինդուների և մահմեդականների 2143 զույգեր։ Միջոցառումը տեւել է 6 ժամ եւ ընդգրկվել Գինեսի ռեկորդների գրքում։
15-06-2023 10:07
Կանաչ սոխն անհրաժեշտ է օգտագործել հոգեկան սթրեսի ավելացման դեպքում, այն ամրապնդում է ուղեղի ակտիվ գործունեությունը: Ըստ բժշկների՝ սննդանյութերի պարունակությամբ կանաչ սոխը գերազանցում է գլուխ սոխին։ Բանջարեղենն ունի մեծ քանակության կալիում, որն օգնում է օրգանիզմից հեռացնել ավելորդ հեղուկը և այտուցը։
15-06-2023 09:13
Ամերիկացի դերասանուհի Էմբեր Հերդը Ջոնի Դեփից բաժանվելուց վեց ամիս անց նրան 1 միլիոն դոլար փոխհատուցում է վճարել։ Սկզբում Հերդը Դեփին պարտք է վճարեր 8 միլիոն դոլար, սակայն հետո կողմերը կարգավորեցին հարցը։ Դերասանի փաստաբաններն ասել են, որ իր համար դատարանում հաղթանակը պատվի հարց էր։ Նշվում է, որ հոլիվուդյան դերասանը խոստացել է գումարն ուղարկել բարեգործության։
15-06-2023 01:17
Աշխարհի ամենաերիտասարդ թագուհին երրորդ անգամ է կմայրանա։ Բութանի թագավոր Ջիգմե Խեսար Նամգյալ Վանգչուկը և նրա կինը՝ Ջեթսունը, սպասում են իրենց երրորդ երեխային։
14-06-2023 07:57
Նյու Յորքում կայացել է Ուես Անդերսոնի «Աստերոիդ քաղաք» ֆիլմի պրեմիերան։ Ֆիլմն առաջին անգամ ներկայացվել է Կաննի կինոփառատոնում։ Միջոցառմանը ներկա էին Սքարլեթ Յոհանսոնը, Մարգո Ռոբին, Մայա Հոքը, Էդրիեն Բրոդին ընկերոջ հետ, Հարվի Վայնշտեյնի նախկին կինը՝ Ջորջինա Չեփմենը, Թոմ Հենքսը կնոջ՝ Ռիտա Ուիլսոնի հետ և այլք։
14-06-2023 05:23
Հայկական արմատներ ունեցող ամերիկաբնակ երգչուհի Սոնա Նալբանդյանն ամուսնացել է։ Թխամաշկ գեղեցկուհու կարեւոր օրվա լուսանկարներն ու տեսանյութերը հայտնվել են նրա ինստագրամյան էջում։ Սոնայի ընտրյալը եւս հայ է, նրա անունը Հակոբ է։
14-06-2023 03:05
Երգչուհի Սելենա Գոմեսը ներկա է եղել ֆուտբոլային հանդիպման և կատակել, որ զուգընկեր է փնտրում։ «Ես հարաբերությունների մեջ չեմ։ Պարզապես մի քիչ խստապահանջ եմ իմ նկատմամբ, բայց ես պատրաստվում եմ քեզ շատ սիրել»,- բղավել է Գոմեսը հանդիպման ժամանակ: Մարտին Սելենա Գոմեսը շշուկներ առաջացրեց Ջիջի Հադիդի նախկին ընկերոջ՝ երգիչ Զեյն Մալիկի հետ հարաբերությունների մասին։ Հայտնիներին նկատել էին ժամադրության ժամանակ՝ նրանք մտել են ռեստորան՝ ձեռք-ձեռքի բռնած, և ճաշի ժամանակ նստել նույն սեղանի շուրջ։
14-06-2023 02:18
Եվա Լոնգորիան ներկայացել է 23 կարատանոց հսկայական թանկարժեք մատանիով։ «Հուսահատ տնային տնտեսուհիների» 48-ամյա աստղը իր ռեժիսորական դեբյուտի՝ «Flamin՝ Hot»-ի պրեմիերային հայտնվել է Ռոբերտո Կավալլիի երկարաթև ժանյակավոր զգեստով, բարձր դեկոլտեով, իսկ աջ ձեռքին կրել է Chopard-ի տպավորիչ մատանին:
14-06-2023 01:01
Քանյե Ուեսթը իր ծննդյան օրվա կապակցությամբ արտասովոր խնջույք է կազմակերպել. 46-ամյա ռեփերը հավաքվածներին սուշի է հյուրասիրել, որը դրված է եղել կիսամերկ կանանց մարմինների վրա։ Նման խնջույքը, որի պատճառով արտիստին արդեն անվանել են կնատյաց, ցնցել է շատերին։
13-06-2023 10:53
Harvard Medical School-ի մի խումբ գիտնականներ հետազոտություն են անցկացրել, որի արդյունքում պարզվել է, որ սթրեսը կարող է կենսաբանական ծերացման ժամանակավոր արագացում առաջացնել, սակայն գործընթացը հակադարձելի է: Փորձերը ցույց են տվել, որ սթրեսի ազդեցության ներքո ավելացել է նաեւ կենսաբանական տարիքը։ Վերջինս, սակայն, վերադարձել է նախկին վիճակին, երբ սթրես առաջացնող պայմանները վերացել են:
13-06-2023 10:38
Գիտնականները պարզել են, որ մանուկ հասակում մտավոր ունակությունների ավելի բարձր ցուցանիշներ ունեցող մարդիկ, որպես կանոն, մեծ տարիքում ավելի քիչ են անհանգստացել փողի մասին։ Ամենից քիչ վարկեր կուտակում են նրանք, ովքեր մանուկ հասակում ունեցել են բարձր կամ ցածր իմացական ունակություններ։ Միջին մակարդակի իմացական ունակություններով մարդիկ ամենից շատ պարտքերն են ունեցել։
13-06-2023 05:12
Հունիսի 11-ին Նյու Յորքում տեղի է ունեցել «Թոնի» 76-րդ ամենամյա մրցանակաբաշխությունը, որը գնահատում է գերազանցությունը ամերիկյան թատրոնում: Միջոցառմանը, որը տեղի է ունեցել Բրոդվեյում, մասնակցել են բազմաթիվ աստղեր՝ Ջոդի Քոմերը, Ջեսիկա Չեսթեյնը, Միշել Ուիլյամսը, Լեա Միշելը, Ռեյչել Բրոսնահանը, Ստեֆանի Սյուն, Աննա Վինտուրը, Արիանա ԴեԲոսը և շատ ուրիշներ։
13-06-2023 02:03
Դերասանուհի Անջելինա Ջոլին վերադարձել է շիկահերի կերպարին, որին հավատարիմ էր իննսունականներին։ 48-ամյա Ջոլին հանրությանը ներկայացել է նոր սանրվածքով։ Դերասանուհին մազերը ներկել է շիկահեր և արդուկով ուղղել մազերը։
13-06-2023 01:06
Տիտղոսակիր գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդեւան հանգստանում է Մալդիվներում։ Մարզուհին սիրեցյալի հետ ռոմանտիկ ճամփորդություն է կատարում. Եվգենիայի ընտրյալը գեղասահորդ Դմիտրի Չիգիրյովն է, ով հանդես է գալիս զույգասահքում։
12-06-2023 08:27
Ալկոհոլի օգտագործումը կարող է բարձրացնել 60 վտանգավոր հիվանդությունների առաջացման հավանականությունը, այսպիսի եզրահանգման են եկել գիտնականները։ Լյարդի ցիռոզը լյարդի կաթվածն ու քաղցկեղն է, որն արդեն լավ հայտնի է որպես ալկոհոլի չափից ավելի օգտագործման հետեւանք։ Բայց Օքսֆորդի համալսարանի հետազոտողները հայտնաբերել են, որ դա կարող է բարձրացնել նաեւ հոդատապի եւ կատարակտայի առաջացման հավանականությունը։
12-06-2023 05:47
Մոծակների խայթոցից առաջացած քորը կարող եք թեթևացնել պարզ եղանակներով, օրինակ՝ սառույցի խորանարդիկների միջոցով: Բորբոքումն ու քորը կօգնեն թեթևացնել նաև հակահիստամինները՝ լորատադին, սուպրաստին, կլարիֆեր, լոմիլան, դիազոլին, կլարոտադին: Եթե դրանք քիչ են օգնում, պետք է դիմել բժշկի։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-10-2026 12:27
Գայ Ռիչին շարունակում է նոր դերասանական կազմ փնտրել իր «Ջենտլմեններ» սերիալի համար։ Ըստ որոշ տեղեկությունների՝ սերիալում դեր էր ակնկալում Մեգան Մարքլը, սակայն դքսուհին ստիպված եղան մերժել՝ երկրպագուների բացասական արձագանքից հետո։ Մարկլի ընկերները հետագայում դա անվանեցին «PR հնարք՝ սերիալը գովազդելու համար»։
26-10-2026 12:24
Հոկտեմբերի 24-ի երեկոյան Հռոմում կինոփառատոնի շրջանակներում տեղի ունեցավ Ռայան Մերֆիի «Ամեն ինչ արդար է» սերիալի նոր եթերաշրջանի պրեմիերան։ Նախագիծը հավաքել է իսկապես աստղային դերասանական կազմ՝ Նաոմի Ուոթս, Նիսի Նեշ, Թեյանա Թեյլոր, Քիմ Քարդաշյան, Սառա Փոլսոն և Գլեն Քլոուզ։ Պրեմիերային ներկա էր նաև շոուի գործադիր պրոդյուսեր Քրիս Ջենները։
26-10-2026 12:20
Ժիզել Բունդխենից ամուսնալուծությունից չորս տարի անց Թոմ Բրեդին վերականգնել է իր հարաբերությունները սուպերմոդելի հետ. այս անգամ ամերիկյան ֆուտբոլիստի զուգընկերուհին Քենդիս Սվեյնփոլն է: Աղբյուրները հայտնում են, որ աստղային զույգը  «որոշ ժամանակ» է, ինչ հանդիպում են: Սակայն ներքին աղբյուրը նոր հարաբերությունների մասին որևէ այլ մանրամասնություն չի հայտնել, իսկ Բրեդիի և Սվեյնփոլի ներկայացուցիչները չեն արձագանքել Page Six-ի մեկնաբանության խնդրանքին:
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
21.10.2026
Դիտվել է 484 անգամ
26.10.2026
Դիտվել է 433 անգամ
20.10.2026
Դիտվել է 429 անգամ
22.10.2026
Դիտվել է 329 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster