Рус. Հայ.
ԽՈՀԱՆՈՑ

Շերտավոր աղցան «Նրբություն». համահունչ տոնական սեղանին

11.12.2025

Այս շերտավոր աղցանը՝ հավի մսով, սնկով, ձվով և պանրով, հետաքրքիր է, քանի որ շերտերը կազմված են ոչ թե մեկ, այլ երկուական բաղադրիչներից։ Միավորվելով դրանք ստեղծում են անհավանական հաճելի համային համադրություն։




Բաղադրիչները․

– Հավի փափկամիս՝ 200 գ

– Պահածոյացված սունկ (շամպինիոն)՝ 150 գ

– Հավի ձու՝ 3 հատ

– Պինդ պանիր՝ 80 գ

– Մայոնեզ՝ 150 գ

– Գլուխ սոխ՝ 20–30 գ

– Սամիթ կամ մաղադանոս՝ զարդարման համար՝ 5 գ։

Պատրաստման եղանակը

Նախ, ըստ անհրաժեշտ քանակի նախապատրաստում ենք հավի մսով, սնկով, ձվով և պանրով աղցանի բաղադրիչները: Լվանում ենք կանաչին, ձվերը և ջուր ենք լցնում՝ հավը եփելու համար։

300x400

Հավի ֆիլեն գցում ենք եռացող ջրի մեջ, եփում 15 րոպե և հանում արգանակից։ Սառչելուց հետո կտրատում ենք փոքր կտորների։

300x400

Ձվերը պինդ խաշում ենք. դրանք դնում ենք սառը ջրի մեջ, եռացնում և ժամանակաչափը պահելով 10 րոպեի վրա: Այնուհետև եռացող ջուրը քամում ենք, վրան լցնում սառը ջուր և մաքրում սառած ձվերը: Դեղնուցներն սպիտակուցներից առանձնացնում ենք:

300x400

Մանրացված հավի ֆիլեով տարայի մեջ լցնում ենք փշրած դեղնուցները։

300x400

Ավելացնում ենք 2 ճաշի գդալ մայոնեզ։

300x400

Լավ խառնում ենք, անհրաժեշտության դեպքում ավելացնում աղ և խառնուրդը բաժանում 2 մասի։

300x400

Ձվի սպիտակուցներն անցկացնում ենք խոշոր քերիչով։

300x400

Պահածոյացված սունկը մանր կտրատրատում ենք։

300x400

Սունկը խառնում ենք սպիտակուցների հետ։

300x400

Ստացված զանգվածը խառնում ենք և նույն ձևով բաժանում երկու հավասարաչափ մասի։

300x400

Սոխը մանր կտրատում ենք։ Եթե սոխը կծու է, այն նախ 15-20 րոպե դրեք սառը ջրի մեջ։

300x400

Քերում ենք պանիրը։

300x400

Առաջին շերտը՝ ձվի դեղնուցի և հավի մսով խառնուրդի կեսը, լցնում ենք աղցանի համար նախատեսված կաղապարի կամ ապակե ամանի մեջ: Պատառաքաղով զգուշորեն սեղմում ենք:

300x400

Երկրորդ շերտը սնկով սպիտակուցն է։

300x400

Դրանից հետո լցնում ենք կտրատած սոխ։

300x400

Կրկին՝ հավի ու դեղնուցի խառնուրդը և մայոնեզ։

300x400

Լցնում ենք մնացած սունկն ու ձվի սպիտակուցը։ Յուրաքանչյուր շերտը պատառաքաղով թեթևակի սեղմում ենք։

300x400

Վերին շերտը պատում ենք մայոնեզով։

300x400

Զգուշորեն հեռացնում ենք կաղապարը և վերին շերտերի վրա առատորեն ցանում քերած պանիրը։

300x400

Հավի մսով, սնկով, ձվով և պանրով շերտավոր աղցանը զարդարում ենք համեմունքներով, և մեկ ժամով դնում սառնարան։

Տորթի տեսքով շատ ախորժելի և համեղ «Նրբություն» աղցանը պատրաստ է։ Բարի ախորժակ։

300x400

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 1648 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շերտավոր աղցան «Նրբություն»

03.04.2026
Այս շերտավոր աղցանը՝ հավի մսով, սնկով, ձվով և պանրով, հետաքրքիր է նրանով, որ շերտերը պատրաստված են ոչ թե մեկ, այլ երկու բաղադրիչից։

Կարտոֆիլով և պանրով օմլետ

12.03.2026
Սոցիալական ցանցերը լի են նախաճաշի նոր թրենդներով։ Վարսակի փաթիլները փոխարինվել են կարտոֆիլով և պանրով ձվածեղով, որը հեշտ է պատրաստվում և կշտացնող է։

Լոբի վրացական բաղադրատոմսով

13.02.2026
Առաջարկում ենք լոբու վրացական բաղադրատոմս, որը պատրաստվում է չորացրած հատիկներով և ընկույզով՝ համեմված սոխով, սխտորով և համեմունքներով:

Տիրամիսուի վիրուսային բաղադրատոմս, որը գրավել է բոլորին. ընդամենը 2 բաղադրիչ և հաշված րոպեներ

22.01.2026
Համեղը պարտադիր չէ, որ երկար ժամանակ պահանջի։ Այսօր ձեզ կներկայացնենք, թե ինչպես պատրաստել թրենդային Lotus Biscoff Dessert։

Շերտավոր աղցան «Նրբություն». համահունչ տոնական սեղանին

11.12.2025
Այս շերտավոր աղցանը՝ հավի մսով, սնկով, ձվով և պանրով, հետաքրքիր է, քանի որ շերտերը կազմված են ոչ թե մեկ, այլ երկուական բաղադրիչներից։ Միավորվելով դրանք ստեղծում են անհավանական հաճելի համային համադրություն։

Ինչպես պատրաստել համեղ նախուտեստներ դդմից

22.10.2025
Աշուն է, ինչը նշանակում է, որ շուկայում հայտնվում են դդումներ: Առաջարկում ենք դրանցից պատրաստել համեղ քաղցրավենիքներ, որոնք անպայման կուրախացնեն ձեզ ցուրտ երեկոներին:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
24-04-2026 12:57
Այսօր նորաձևության ազդեցիկ անձինք, հայտնի գործարար կանայք և հայտնիները մեծ թենիսի մարզումները ներառում են իրենց առօրյայում։ Հանկարծակի, այս սպորտաձևը դարձել է լավ մարզավիճակը պահպանելու ամենատարածված միջոցը։
24-04-2026 12:51
58-ամյա Նիկոլ Քիդմանը նկարահանվել է չինական Vogue ամսագրի նոր համարում: Լուսանկարները հրապարակվել են Instagram-ում: Շապիկին դերասանուհին կեցվածք է ընդունել Chanel-ի սև զգեստով՝ մինչև ազդրերը բարձրացող համարձակ ճեղքով, որը ընդգծում է նրա գեղեցիկ ոտքերը:
 
24-04-2026 00:13
Զբոսաշրջիկները, որոնք մեկնում են Կենտրոնական Ասիա՝ փլավ ուտելու, պետք է հիշեն, որ այն չի կարելի համադրել մայոնեզով համեմված աղցանների հետ: Փլավի հետ ուտում են միայն փլավ, աչիկ-չուչուկ (լոլիկով աղցան – խմբ.), խմում են կանաչ թեյ և համտեսում են սովորական հաց, այլ ոչ թե մայոնեզով համեմված աղցան, զգուշացնում են մասնագետները։
23-04-2026 11:22
Ազնվամորու մեջ պարունակվող նյութերը կարող են պաշտպանել օրգանիզմը քրոնիկ բորբոքումից և դրանց հետ կապված հիվանդություններից: Այս եզրակացությանն են հանգել Գալգոտիասի դեղագործական քոլեջի (Հնդկաստան) գիտնականները:
19-04-2026 23:26
«ՖԷՍՏ» թատրոնի դերասան Վլադիսլավ Բենգրաֆն ու նրա կինը՝ Եվգենյան, վեճի ժամանակ դանակահարել են միմյանց Մոսկվայի մարզի Միտիշչի քաղաքում։ Պատճառն այն է, որ աղջիկը պատրաստվում էր ամուսնալուծության հայտ ներկայացնել։ Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2026 թ․

01.04.2026
Գարնան երկրորդ ամիսը շատ ավելի լավը կլինի, քան առաջինը՝ բոլոր առումներով, այդ թվում՝ կարիերայի և ֆինանսների։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
23.04.2026
Դիտվել է 7178 անգամ
22.04.2026
Դիտվել է 6107 անգամ
20.04.2026
Դիտվել է 1681 անգամ
24.04.2026
Դիտվել է 131 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster