Рус. Հայ.
ԽՈՀԱՆՈՑ

Տիրամիսուի վիրուսային բաղադրատոմս, որը գրավել է բոլորին. ընդամենը 2 բաղադրիչ և հաշված րոպեներ

22.01.2026

Համեղը պարտադիր չէ, որ երկար ժամանակ պահանջի։ Այսօր ձեզ կներկայացնենք, թե ինչպես պատրաստել թրենդային Lotus Biscoff Dessert։

Ինտերնետը ողողվել է Ծագող արևի երկրից եկած ևս մեկ խոհարարական ալիքով, որի էպիկենտրոնում անհավանականորեն պարզ աղանդեր է։ Այն տարբեր կերպ են անվանում՝ ճապոնական տիրամիսու, երկու բաղադրիչից բաղկացած վիրուսային աղանդեր, իսկ անգլալեզու TikTok-ում այն հայտնի է որպես Lotus Biscoff Dessert։ Էությունը, սակայն, նույնն է. առանց թխման, ոչ մի բարդ գործաղություն, ընդամենը մի քանի րոպեում պատրաստվող և մի քանի ժամ համբերություն, և դուք կունենաք անզուգական, նուրբ և համեղ քաղցրավենիք, որը ցանկացած սեղանի հիթը կդառնա։

Այս աղանդերի հաջողության գաղտնիքը կատարյալ համադրությունն է: Ձեզ անհրաժեշտ կլինի ընդամենը երկու բաղադրիչ՝ թանձր հունական յոգուրտ և ձեր ընտրած ցանկացած շաքարավազային կամ բիսկվիթային թխվածքաբլիթ: Ահա թե որտեղ է ստեղծագործականությունն իսկապես փայլում: Այս թրենդի դասականը բելգիական Lotus Biscoff թխվածքաբլիթն է՝ դարչինի և կարամելի յուրահատուկ նոտաներով. այն աղանդերին հաղորդում է հատուկ խորություն և քաղցրություն:

Բայց կարող եք նաև օգտագործել այլընտրանքներ: Կարելի է ընտրել սովորական մածուն և ցանկացած պարզ, նույնիսկ շոկոլադե չիպսերով թխվածքաբլիթներ՝ արմատապես նոր համ ստանալու համար․ բոլորն էլ կատարյալ են: Որքան յուղոտ և խիտ լինի մածունը, այնքան ավելի կրեմոտ և հարուստ կստացվի աղանդերի բաղադրությունը: Որոշ գիտակներ նույնիսկ խորհուրդ են տալիս մածունը խառնել հալած պանրի հետ՝ առանձնահատուկ նրբություն ստանալու համար:

Թխվածքաբլիթների պատրաստումը մեդիտացիոն գործընթաց է, որը հասանելի է նույնիսկ սահմանափակ խոհարարական փորձ ունեցողներին: Սկսելու համար օգտագործեք գեղեցիկ թափանցիկ թխման աման, բաժակ կամ նույնիսկ պարզ տարրա: Ոմանք բաղադրիչները խառնում են անմիջապես փաթեթավորման մեջ: Եթե նախընտրում եք ավելի քաղցր աղանդեր, խորհուրդ ենք տալիս մածունը խառնել շաքարի փոշու հետ:

300x400

Հաջորդիվ երկու տարբերակ կա: Շերտավորելուց առաջ յուրաքանչյուր թխվածքաբլիթ արագ թաթախեք սառը, թունդ սուրճի կամ էսպրեսոյի մեջ: Կամ ըմպելիքն ավելացրեք անմիջապես մածունի մեջ: Սա ձեր ընտրությունն է. շատերը երկրորդ տարբերակն ավելի հեշտ և արագ են համարում: Մնում է վերջին քայլը՝ թխվածքաբլիթներն դնում ենք մածունի մեջ. շերտավորելու համար հատուկ ջանք պետք չէ գործադրել:

Դրանից հետո գալիս է ամենակարևոր փուլը՝ սպասման ժամանակը։ Տարրան ամուր փակեք և դրեք սառնարանում առնվազն 3-4 ժամ, իսկ կատարյալը՝ ամբողջ գիշեր։ Սա կախարդանքի ժամանակն է։ Մածունն իր խոնավությունը փոխանցում է թխվածքաբլիթներին, և կոշտ, չոր շերտերը դանդաղ, բայց հաստատուն կերպով վերածվում են փափուկ, բերանում հալվող բիսկվիթի։ Մածունն ինքնին, իր հեղուկի մի մասը կորցնելով, խտանում է՝ նմանվելով իսկական չիզքեյքի կրեմի։

Մատուցելուց առաջ վրան առատորեն դառը կակաոյի փոշի ցանեք: Աղանդերը կարող եք զարդարել թարմ հատապտուղներով, թխվածքաբլիթի փշրանքներով, շոկոլադե շերտերով կամ կարամելի սոուսով՝ երևակայության համար շատ տեղ կա:

300x400

Երկու բաղադրիչից բաղկացած այս աղանդերն ավելին է, քան պարզապես բաղադրատոմս։ Սա փոքրիկ խոհարարական հայտնագործություն է, որն ապացուցում է, որ համեղը պարտադիր չէ բարդ լինի։ Այն կատարյալ տեղավորվում է ժամանակակից կենսակերպի մեջ, երբ դուք ցանկանում եք ինքներդ ձեզ և ձեր սիրելիներին հյուրասիրել ինչ-որ յուրահատուկ բանով՝ առանց խոհանոցում կես օր անցկացնելու։ Երբ այն փորձեք, անպայման կհասկանաք, թե ինչու են սոցիալական ցանցերը խելագարվել, և հազարավոր ինտերնետ օգտատերեր խոստովանում են, որ այն կրկին ու կրկին պատրաստում են։ Փորձեք և բարի ախորժակ։

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 1490 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շերտավոր աղցան «Նրբություն»

03.04.2026
Այս շերտավոր աղցանը՝ հավի մսով, սնկով, ձվով և պանրով, հետաքրքիր է նրանով, որ շերտերը պատրաստված են ոչ թե մեկ, այլ երկու բաղադրիչից։

Կարտոֆիլով և պանրով օմլետ

12.03.2026
Սոցիալական ցանցերը լի են նախաճաշի նոր թրենդներով։ Վարսակի փաթիլները փոխարինվել են կարտոֆիլով և պանրով ձվածեղով, որը հեշտ է պատրաստվում և կշտացնող է։

Լոբի վրացական բաղադրատոմսով

13.02.2026
Առաջարկում ենք լոբու վրացական բաղադրատոմս, որը պատրաստվում է չորացրած հատիկներով և ընկույզով՝ համեմված սոխով, սխտորով և համեմունքներով:

Տիրամիսուի վիրուսային բաղադրատոմս, որը գրավել է բոլորին. ընդամենը 2 բաղադրիչ և հաշված րոպեներ

22.01.2026
Համեղը պարտադիր չէ, որ երկար ժամանակ պահանջի։ Այսօր ձեզ կներկայացնենք, թե ինչպես պատրաստել թրենդային Lotus Biscoff Dessert։

Շերտավոր աղցան «Նրբություն». համահունչ տոնական սեղանին

11.12.2025
Այս շերտավոր աղցանը՝ հավի մսով, սնկով, ձվով և պանրով, հետաքրքիր է, քանի որ շերտերը կազմված են ոչ թե մեկ, այլ երկուական բաղադրիչներից։ Միավորվելով դրանք ստեղծում են անհավանական հաճելի համային համադրություն։

Ինչպես պատրաստել համեղ նախուտեստներ դդմից

22.10.2025
Աշուն է, ինչը նշանակում է, որ շուկայում հայտնվում են դդումներ: Առաջարկում ենք դրանցից պատրաստել համեղ քաղցրավենիքներ, որոնք անպայման կուրախացնեն ձեզ ցուրտ երեկոներին:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
24-04-2026 00:13
Զբոսաշրջիկները, որոնք մեկնում են Կենտրոնական Ասիա՝ փլավ ուտելու, պետք է հիշեն, որ այն չի կարելի համադրել մայոնեզով համեմված աղցանների հետ: Փլավի հետ ուտում են միայն փլավ, աչիկ-չուչուկ (լոլիկով աղցան – խմբ.), խմում են կանաչ թեյ և համտեսում են սովորական հաց, այլ ոչ թե մայոնեզով համեմված աղցան, զգուշացնում են մասնագետները։
23-04-2026 11:22
Ազնվամորու մեջ պարունակվող նյութերը կարող են պաշտպանել օրգանիզմը քրոնիկ բորբոքումից և դրանց հետ կապված հիվանդություններից: Այս եզրակացությանն են հանգել Գալգոտիասի դեղագործական քոլեջի (Հնդկաստան) գիտնականները:
19-04-2026 23:26
«ՖԷՍՏ» թատրոնի դերասան Վլադիսլավ Բենգրաֆն ու նրա կինը՝ Եվգենյան, վեճի ժամանակ դանակահարել են միմյանց Մոսկվայի մարզի Միտիշչի քաղաքում։ Պատճառն այն է, որ աղջիկը պատրաստվում էր ամուսնալուծության հայտ ներկայացնել։ Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները:
19-04-2026 23:22
Վրաստանի Բաթումի քաղաքի «Sport Palace Arena»-ում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը պայքարի մեջ մտան Իզաբելա Յայլյանը եւ Տանզելա Գրիգորյանը, երկուսն էլ 53 կգ քաշային կարգի А խմբում: Տանզելա Գրիգորյանը երկամարտում գրանցեց 179 կգ արդյունք (78+101) եւ 6-րդն է: Իզաբելա Յայլյանը 175 կգ արդյունքով (80+95) 9-րդն է։
19-04-2026 03:32
63-ամյա Գրիգորի Լեպսը հույս է հայտնել վերամիավորվելու իր նախկին ընկերուհու՝ 20-ամյա Ավրորա Կիբայի հետ։ Վերջերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ երգիչը հայտարարել է, որ չնայած իրենց փաստացի բաժանմանը, նա դեռևս իրեն համարում է հարաբերությունների մեջ գտնվող տղամարդ և, հետևաբար, պատրաստ չէ նոր սիրավեպի։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2026 թ․

01.04.2026
Գարնան երկրորդ ամիսը շատ ավելի լավը կլինի, քան առաջինը՝ բոլոր առումներով, այդ թվում՝ կարիերայի և ֆինանսների։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
23.04.2026
Դիտվել է 7107 անգամ
22.04.2026
Դիտվել է 6029 անգամ
20.04.2026
Դիտվել է 1569 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster