Ինչով է վնասակար մեծ կուրծքը
08.10.2019
Իհարկե, շատերին դուր են գալիս հինգերորդ չափսի կրծքերը: Հիանալի կազմվածքի համար կանայք անգամ որոշում են վիրահատություն կատարել: Եվ նրանք դժվար թե այդ պահին մտածում են, որ մեծ կրծքերը կարող են հանգեցնել մեծ առողջական խնդիրների:
1. Մեջքի ցավեր
Մեծ կրծքերի քաշը կարող է հասնել 6 կիլոգրամի: Այդ պատճառով ծանրության կենտրոնը տեղափոխվում առաջ, ողնաշարի վրա ծանրաբեռնվածությունը խիստ մեծանում է: Սա հանգեցնում է ողնաշարի խեղման և օստեոխոնդրոզի զարգացման:
Բացի այդ, նման խնդրի պատճառով սկսում է զարգանալ սկոլիոզ (ողնաշարի եռաշերտ դեֆորմացիա): Որպեսզի մեծ կրծքերով կանանց մոտ նման խնդիրներ չծագեն, անհրաժեշտ է հագնել հատուկ կորսետ, որը վերաբաշխում է ողնաշարի վրա ընկած ծանրաբեռնվածությունը:
2. Շնչառական խանգարումներ
Ֆիզիկական ծանրաբեռնվածություն դեպքում, Ճոխ կրծքերով տիկնանց մոտ կարող են առաջանալ շնչառության հետ կապված խնդիրներ: Մեծ կրծքերը սահմանափակում են շարժումները, սեղմում կրծքավանդակի վրա այնպես, որ թոքերը չեն կարող լիովին կծկվել: Սա հատկապես վտանգավոր է, եթե կինը թոքերի քրոնիկ հիվանդություն ունի, օրինակ՝ բրոնխիտ կամ բրոնխիալ ասթմա, քանի որ մեծ կրծքերով կնոջ համար դժվար է հազալը: Հաճախ կրծքերիի մեծ չափը պայմանավորված է ավելորդ քաշով, ուստի խնդիրը լուծելու համար բավական է նիհարել:
3. Մեծ է կրծքագողձի քաղցկեղի զարգացման հավանականությունը
Մեծ կրծքերով կանայք ունեն կրծքագեղձի քաղցկեղի զարգացման մեծ հավանականություն: Բացի այդ, կրծքագեղձի հյուսվածքի բարձր խտության պատճառով կրճատվում է մամոգրաֆիայի ախտորոշիչ հնարավորությունները, և մասնագետը կարող է չնկատել փոքր ուռուցքը: Այդ պատճառով փարթամ կազմվածք ունեցողներին հաճախ առաջարկվում է լրացուցիչ կատարել կրծքի մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա։
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 6822 անգամ
Читать на русском
|