Рус. Հայ.
ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ

Կանանց հիմնական սեքսուալ խնդիրները

22.01.2021

Կանանց սեքսուալ խնդիրներն ամենից հաճախ հոգեբանական բնույթի են լինում: Անգամ  ֆիզիկական կամ կենսաբանական խնդիրներն ավելի հեշտ լուծելի են, քան նրանք, որոնք ծնվում են կնոջ գլխում և մնում այնտեղ շատ երկար: Այդ խնդիրներով բժշկի չես դիմի, քանի որ հիվանդություն որպես այդպիսին չկա: Ընկերուհիների հետ քննարկելն անհարմար է, շատ դեպքերում՝ անօգուտ: Որո՞նք են կանանց անհանգստացնող ամենից տարածված սեքսուալ խնդիրները:

1. «Ես ամաչում եմ իմ մարմնից»: Եվ հենց այդ պատճառով էլ կանայք իրենց էներգիայի մի մասը, որ կարող էին առավել օգտակար գաղափարների ուղղել, ծախսում են  փորի ծալքերը, նարնջի կեղևի նմանվող մաշկը, փոքրիկ կամ շատ մեծ կուրծքը տղամարդու աչքից թաքցնելու վրա:

Այստեղ շատ անհասկանալի մի կետ կա. եթե տղամարդն ընտրել է հենց Ձեզ, դժվար թե նկատած չլինի Ձեր կառուցվածքը եւ արտաքին մյուս հատկանիշները: Նշանակում է՝ նրա համար կարևոր չէ Ձեր կրծքերի ու իդեալական համարվող տարբերակի չափսերի տարբերությունը: Այնպես որ շարունակեք հմայել նրան այն ամենով, ինչը նրան դուր է եկել ի սկզբանե: Մի կենտրոնացեք Ձեր թերությունների վրա, առավել ևս՝ սեքսի ժամանակ:

600x400

2. Թվացյալ ֆրիգիդություն: Սա հատկապես տարածված է երիտասարդ աղջիկների շրջանում, ովքեր դեռ նոր են սկսում ուսումնասիրել սեքսի լեզուն: Նայելով ամենատարբեր ֆիլմերն ու կարդալով հազարավոր տեքստեր «այդ մասին»՝ Դուք սեքսից սպասում եք ցնցող անակնկալներ: Իսկ դրանք կարող են չհայտնվել ոչ միայն առաջին անգամից, այլև շատ երկար ժամանակ: Սեքսոլոգները հավատացնում են, որ ամբողջական սեքսուալ ներդաշնակության զույգը հաճախ չի կարողանում գալ անգամ մեկ տարի համատեղ կյանքից հետո: Այնպես որ մի կարծեք, թե այլևս հույս չկա:

3. Դանդաղ տեմպերով գրգռվածության հասնելը: Շատ հազվադեպ է պատահում, որ դա ֆիզիոլոգիական խնդիր լինի: Փորձեք պահել սիրախաղի կանոնների նրբությունները ձեր հարաբերությունների բոլոր փուլերում: Սեքսը պետք է նախասկիզբ ունենա: Մի սկսեք անմիջապես անկողնուց: Թող նա Ձեզ սիրալիր բառեր ասի, քնքշանքով համբուրի կամ ուղղակի մինչև սկսելը Ձեր ականջին շշնջա, որ սիրում է:

600x400

4. Հիշողություններ անցյալից: Եթե ունեք սովորություն անկողնում հիշել նախկիններին, ապա պետք է աշխատել հրաժարվել դրանից: Այն  փչացնում է սեքսն առաջին հերթին հենց Ձեզ համար: Յուրաքանչյուր տղամարդ ուզում է լինել միակն ու անկրկնելին: Եթե անգամ այդպես չէ Ձեզ համար, գոնե ցույց մի տվեք: Պետք է ամբողջովին  թուլանալ և վայելել  նոր, գուցե և ավելի լավ կողակցի հետ հարաբերությունները:

5. Անկարողությունը զոհել տնային գործերն ու աշխատանքը հանուն երջանիկ սեռական կյանքի: Ինչ- որ տեղ սեքսը, այո, «աղանդեր» է, բայց դա բոլորովին չի նշանակում, որ այն կարելի է թողնել հետոյի: Երբ աշխատանքի վայրից արդեն հոգնած գալիս եք տուն, հերոսական արագությամբ սկսում կարգի բերել տունը, լվանալ ամաններն ու այդ ամենից հետո էլ ընթրիք պատրաստել, անկողնում դուք ուղղակի ուժասպառ կպառկեք: Ոչ տրամադրություն և ոչ էլ առավել ևս ցանկություն բուռն սեքսի այլևս չեք ունենա: Իսկ տղամարդուն, հավատացեք, որ շատ ավելի կերջանկացնի բուռն սեքսը, քան խոհանոցի մաքրությունն ու Ձեր պատրաստած ընթրիքը:

Աղբյուր` LADYNEWS.am

 

Դիտվել է 7391 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես վերջ տալ հարաբերություններին, որոնք ապագա չունեն

10.04.2024
Շատ կանայք չեն կարողանում վերջ տալ հարաբերություններին, չնայած այն բանին, որ հասկանում են՝ սեր չկա, բայց դրա տեղում ինչ-որ ցավալի կապվածություն է առկա։

Հոգեբանները մշակել են երկարաժամկետ ռոմանտիկ հարաբերությունների բանաձեւ

14.03.2024
Սերը պետք է նման լինի հավասարակշռված սննդակարգի, որտեղ յուրաքանչյուր զուգընկեր ստանում է «սնուցիչների» ողջ սպեկտրը։

Գիտնականները պարզել են, թե ով է ավելի շատ տուժում «ճերմակահեր» ամուսնալուծություններից

22.02.2024
«Ճերմակահեր» ամուսնալուծություն կոչվում է այն երեւույթը, երբ երկար տարիներ միասին ապրած զույգերը բաժանվում են հասուն տարիքում և, նույնիսկ, ծերության ժամանակ։

Հոգեբանները նշել են այն տղամարդկանց տեսակները, որոնցից պետք է խուսափել ծանոթությունների կայքում

25.01.2024
Ծանոթությունների կայքերն օգնում են հարաբերությունների համար գտնել հոգեհարազատ մադու: Դրանցում ընտրությունն իսկապես մեծ է, բայց բոլորի ծանոթության նպատակները տարբեր են:

Առաջին ժամադրություն. կառավարիր ընթացքը

14.12.2023
Ժամադրությունից ուշանալը շատ աղջիկների համար ռազմավարություն է՝ համոզվելու համար, որ իրենք սպասված են: Բայց մի մոռացեք, որ...

Ակնոցավոր տղամարդիկ առավել սեքսուալ են

07.12.2023
 Այսօր ակնոցը հիանալի աքսեսուար է, որը տղամարդուն դարձնում է ավելի գրավիչ և ցանկալի:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
01-05-2024 12:12
Հետազոտությունները ցույց են տվել, որ սառնարանում հաց պահելը կարող է կանխել արյան շաքարի և ինսուլինի բարձրացումները՝ նվազեցնելով նյութափոխանակության խանգարումների և սրտանոթային հիվանդությունների ռիսկը: Հացը հալեցնելու և տապակելու մեթոդները, ինչպիսիք են միկրոալիքային վառարանը, տոստերը կամ թավայի օգտագործումը, կարող են նաև նվազեցնել գլյուկոզայի մակարդակը մարմնում:
01-05-2024 11:14
Գիտնականները հաշվարկել են, թե օրական որքան ժամանակ է պետք նստել, կանգնել և քնել: օպտիմալ հավասարակշռությունն ունի հետևյալ տեսքը. 6 ժամ՝ նստած, 5 ժամ 10 րոպե՝ կանգնած, 8 ժամ 20 րոպե՝ քնած, 2 ժամ 10 րոպե՝ թեթև ֆիզիկական ակտիվություն, 2 ժամ 10 րոպե՝ միջինից մինչև ուժեղ ինտենսիվության ֆիզիկական ակտիվություն:
30-04-2024 09:58
Նորաձևության փորձագետներն անվանել են տաք սեզոնի ջինսերի նորաձև փոխարինողին: Համապատասխան նյութը հրապարակում է Vogue ամսագրի ֆրանսիական տարբերակը։ Մասնագետների կարծիքով՝ առաջիկա ամիսներին հատկապես արդիական կդառնան 2024 թվականին տարածված հովազի պրինտով տաբատները։
30-04-2024 09:44
Ոմանք ճամփորդում են, որպեսզի հանգստանան։ Մյուսները ճամփորդում են, որպեսզի նոր վայրեր տեսնեն եւ ուսումնասիրեն աշխարհը։ Բայց ճանապարհորդների մեծ մասը ճամփա է ընկնում հանուն սեքսի։ Ճյուղի ինսայդերները այս նոր միտումն անվանում են «սեռական բարեկեցություն» եւ ասում, որ այն ավելի մեծ արձագանք է գտնում անկանխակալ ճանապարհորդների շրջանում:
30-04-2024 09:39
Հունաստանում ավարտված շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանի չորս ներկայացուցիչներից ամենաբարձր տեղը գրավեց Լիլիթ Մկրտչյանը, որը 10 հնարավորից վաստակեց 7,5 միավոր եւ 9-րդն է։ Նա աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր նվաճեց։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
29.04.2024
Դիտվել է 555 անգամ
01.05.2024
Դիտվել է 334 անգամ
25.04.2024
Դիտվել է 265 անգամ
26.04.2024
Դիտվել է 225 անգամ
27.04.2024
Դիտվել է 216 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster