Рус. Հայ.
ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ

Առաջին ժամադրություն. կառավարիր ընթացքը

14.12.2023

Վերջապես եկել է այն պահը, երբ նա Ձեզ հրավիրել է հանդիպման: Մենք արդեն խոսել ենք առաջին ժամադրությանը պատրաստվելու մասին, իսկ հիմա մի քանի խորհուրդներ հանդիպման ընթացքում ճիշտ դրսեւորվելու վերաբերյալ:

Աշխատեք չուշանալ, բայց եթե դա Ձեզ համար անհնարին է, և ուշանալն արդեն իսկ սովորություն է դարձել, ապա գոնե չգերազանցեք 10 րոպեն: Դա արդեն անհարգալից վերաբերմունք կլինի դիմացինի հանդեպ: Ժամադրությունից ուշանալը շատ աղջիկների համար ռազմավարություն է՝ համոզվելու համար, որ իրենք սպասված են: Բայց մի մոռացեք, որ դրա մասին վաղուց գիտեն նաեւ տղամարդիկ իրենք...

Մի բողոքեք, եթե նրա ընտրած վայրը կամ ժամանցի տեսակը Ձեզ դուր չի գալիս: Այդ դեպքում Դուք ուղղակի կարող եք ավելի քիչ ժամանակ տրամադրել: Այնուամենայնիվ, աշխատեք խուսափել տհաճ նկատողություններից, դժգոհությունից և էլի նմանատիպ բաներից, որոնք տղամարդկանց ուղղակի հունից հանում են:

Մի կենտրոնացրեք ամբողջ ուշադրությունը Ձեզ վրա: Ստիպեք, որ նա նույնպես խոսի, ընդ որում՝ մի ընդհատեք նրան: Տղամարդկանց համար առանձնահոտւկ հմայք ունեն իրենց ունկնդրող կանայք: Հիշեք, որ նրանք հաճախ են դժգոհում կանանց շատախոսությունից... Ցույց տվեք, որ հետաքրքրված եք, որ Ձեզ համար չափազանց հետաքրքիր է նրա պատմածը: Մի խուսափեք հարցերից, դրանք կօգնեն Ձեզ ավելի շուտ բացահայտել նրան, նաև ավելի ջերմ կդարձնեն հանդիպումը:

Աշխատեք քաղաքակիրթ լինել Ձեր հարցերում և չշտապել իմանալ նրա աշխատավարձի չափը կամ ունեցել է արդյոք սեռական հարաբերություններ իր նախկինի հետ:

Աչքերով այս ու այն կողմ մի թափառեք: Ձեր զուգընկերը կարող է մտածել, թե նյարդային եք, լարված, կամ որ ինչ-որ բան իր հետ կարգին չէ:

Ոչ մի դեպքում չծիծաղեք նրա վրա: Հումորի զգացում ունենալը շատ լավ է, նույնիսկ օգտակար և հաճախ հաճելի: Բայց երբեք մի կատակեք այնպես, որ Ձեզ հետ հանդիպման եկած տղամարդը ծիծաղի առարկա դառնա: Իսկ եթե գիտեք, որ հումորի ասպարեզում դուք շատ թույլ եք, ապա նախապես հանդիպման գնալուց առաջ հիշեք մի քանի անեկդոտներ կամ զվարճալի պատմություններ, որոնք տեղի են ունեցել Ձեզ հետ: Հումորն ու ծիծաղը հաստատ կօգնեն Ձեզ տպավորիչ հանդիպում անցկացնել:

Անգամ եթե դուք հրաշալի ռեստորան եք գնացել և այնտեղի բույրերն ուղղակի գերում են Ձեզ, միևնույնն է՝ խուսափեք շատ ուտելուց: Տղամարդիկ սիրում են մտածել, որ կինն օդով է սնվում: Սնվելու ընթացքում մի մոռացեք զրուցելու մասին: Արեք դա այնպես,կարծես իմիջայլոց ուտում եք, իսկ կենտրոնացած եք ձեր խոսակցության վրա:

Եթե ստացվել է այնպես, որ թեմաները սպառվել են կամ տիրում է անհարմար լռություն, տվեք նրան մի քանի հարցեր, որոնք թույլ կտան նրան երկար խոսել' ինչով է սիրում զբաղվել, ինչ էր երազում դառնալ , երբ փոքր էր, նախասիրություններից...

Հայտնի է, որ կնոջ ուժը նրա թուլության մեջ է: Այնպես որ թույլ տվեք Ձեր տղամարդուն գրավել Ձեզ: Թող նա զգա իրեն որսորդի դերում, իսկ Դուք ուղղակի միամիտ «զոհ» եք, որի սիրտը նա դեռ պետք է նվաճի:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 14334 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Հոգեբանները մշակել են երկարաժամկետ ռոմանտիկ հարաբերությունների բանաձեւ

14.03.2024
Սերը պետք է նման լինի հավասարակշռված սննդակարգի, որտեղ յուրաքանչյուր զուգընկեր ստանում է «սնուցիչների» ողջ սպեկտրը։

Գիտնականները պարզել են, թե ով է ավելի շատ տուժում «ճերմակահեր» ամուսնալուծություններից

22.02.2024
«Ճերմակահեր» ամուսնալուծություն կոչվում է այն երեւույթը, երբ երկար տարիներ միասին ապրած զույգերը բաժանվում են հասուն տարիքում և, նույնիսկ, ծերության ժամանակ։

Հոգեբանները նշել են այն տղամարդկանց տեսակները, որոնցից պետք է խուսափել ծանոթությունների կայքում

25.01.2024
Ծանոթությունների կայքերն օգնում են հարաբերությունների համար գտնել հոգեհարազատ մադու: Դրանցում ընտրությունն իսկապես մեծ է, բայց բոլորի ծանոթության նպատակները տարբեր են:

Առաջին ժամադրություն. կառավարիր ընթացքը

14.12.2023
Ժամադրությունից ուշանալը շատ աղջիկների համար ռազմավարություն է՝ համոզվելու համար, որ իրենք սպասված են: Բայց մի մոռացեք, որ...

Ակնոցավոր տղամարդիկ առավել սեքսուալ են

07.12.2023
 Այսօր ակնոցը հիանալի աքսեսուար է, որը տղամարդուն դարձնում է ավելի գրավիչ և ցանկալի:

Կնոջ արտաքինից ի՞նչն է տղամարդկանց ուշադրությունը գրավում առաջին հերթին

28.11.2023
Բոլորովին պարտադիր չէ գեղեցկուհի լինել, որպեսզի կարողանաք գրավել տղամարդու ուշադրությունը. բավական է իմանալ՝ ինչի վրա է այն կենտրոնանում առաջին հերթին...

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-03-2024 12:46
«Արտավազդ» մրցանկաբաշխությանը «Լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթող է ճանաչվել Արաքսյա Մելիքյանը: Դերասանուհին այս տարի «Արտավազդ» մրցանակաբաշխությանն առաջադրվել էր լավագույն դերասանուհի անվանակարգում Հայաատանի երգի պետական թատրոնի «Շղթա» բեմադրությունում խաղացած դերի համար:
29-03-2024 12:11
Ճապոնիայում հայտնաբերվել է մահվան նոր՝ հինգերորդ դեպքը այն մարդկանց շրջանում, ովքեր օգտագործել են կոջի կարմիր բրնձի էքստրակտով (ֆերմենտացված բրինձ) սննդային հավելումներ՝ արտադրված Kobayashi Pharmaceutical դեղագործական ընկերության կողմից։
29-03-2024 03:14
Քեմբրիջի համալսարանի բրիտանացի գիտնականներն ուսումնասիրել են ալկոհոլի խրոնիկական օգտագործման ազդեցությունը ուղեղի կառուցվածքների վրա։ Նրանք եկան այն եզրակացության, որ ալկոհոլիզմը լրջորեն վնասում է ուղեղի որոշ ցանցեր՝ անարդյունավետ դարձնելով ալկոհոլային կախվածության բուժման ներկայիս որոշ բուժումներ:
29-03-2024 02:32
Ամերիկացի սուպերմոդել Սինդի Քրոուֆորդը բաց զգեստով կեցվածք է ընդունել Remix ամսագրի համար։ Հրապարակված կադրում 58-ամյա մոդելը լուսանկարչի առջև ներկայացել  է գունագեղ, առանց ժապավենի, միջին երկարության զգեստով, որը զարդարված է ցերեկային լույսի ներքո արտացոլվող բազմաթիվ սեկվիններով։
29-03-2024 01:36
Ձեռնարկատեր Քրիստոֆեր Բուսին՝ արքայազն Հարիի և նրա կնոջ՝ Մեգան Մարքլի ընկերը, կասկածի տակ է դրել բրիտանական թագավորական ընտանիքի գործողությունները և Քեյթ Միդլթոնի` քաղցկեղի դեմ պայքարի մասին սրտաճմլիկ հայտարարությունը համեմատել է  «քարոզչության» հետ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մարտ, 2024 թ․

01.03.2024
Ոմանք բախտ կունենան մարտին հանդիպելու իրենց երկրորդ կեսին, իսկ ոմանք կաշխատեն հոգևոր զարգացման վրա ու արագորեն կբարձրանան կարիերայի սանդուղքով:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
25.03.2024
Դիտվել է 633 անգամ
26.03.2024
Դիտվել է 189 անգամ
28.03.2024
Դիտվել է 151 անգամ
27.03.2024
Դիտվել է 122 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster