Ֆիզկուլտուրան օգնում է կանխել արգանդի քաղցկեղը. գիտնականներ
11.09.2013
Արգանդի քաղցկեղի ռիսկը կարելի է նվազեցնել ֆիզիկական վարժությունների, առողջ դիետայի և, հնարավոր է, սուրճ օգտագործելու միջոցով:
Այս մասին նշվում է Մեծ Բրիտանիայում իրականացված հետազոտության մեջ՝ հաղորդում է BBC-ն:
Լոնդոնի արքայական քոլեջի գիտնականները կարծում են, որ կանայք կարող են նվազեցնել մահացու հիվանդության առաջացման վտանգը օրական 30 րոպե ֆիզիկական վարժություններ կատարելու և ավելորդ քաշ չհավաքելու դեպքում:
Արգանդի քաղցկեղի ռիսկը նվազեցնող գործոններում նշվում է նաև սուրճի օգտագործումը:
Ամբողջությամբ` 1in.am-ում Դիտվել է 7564 անգամ
|