Մարիա Շարապովան ժամանակավորապես կփոխի իր ազգանունը
21.08.2013
The Times-ի տեղեկություններով ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան իր ազգանունը ԱՄՆ-ի բաց առաջնության ընթացքում՝ 2 շաբաթ, կփոխի դարձնելով Sugarpova: Հիշեցնենք, որ այդպես են կեչվում նրա բրենդային կոնֆետները:
Ազգանունը փոխելու համար նշավոր մարզուհին դիմել է Ֆլորիդայի բարձրագույն դատարան՝ թույլտվություն խնդրելով ազգանունը փոխելու համար: Նրան նաև պետք է մրցույթի ղեկավարության համաձայնությունը:
Հիշեցնենք, որ US Open-ը անցկացվելու է Նյու-Յորքում օգոստոսի 26-ից սեպտեմբերի 9-ը ընկած ժամանակահատվածում:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 6040 անգամ
Читать на русском
|