Ընտանիքն ամուր է, եթե այնտեղ դու զարգանում ես
28.02.2012
Ամուր հիմքերով ընտանիք ստեղծելու գլխավոր նախապայմաններից մեկն այն է, որ նոր կազմավորվող այդ «համակարգը» բարենպաստ միջավայր լինի անդամներից յուրաքանչյուրի անձնային զարգացման համար: Պրիմիտիվ է պատկերացումը, որ ընտանիքը սերունդը շարունակելու համար է: Նման մտածողության արդյունքում է, որ հանդիպում ենք համատեղ կյանքի այդքան չհաջողված դեպքերի: Եթե մտածենք ընտանիքի մասին որպես կյանքի նոր փուլի անձնային զարգացման տեսանկյունից, ապա միանգամայն այլ սկզբունքներով կառաջնորդվենք այն կազմելիս...
Անկեղծորեն հարցրեք ինքներդ Ձեզ.«Իսկ ինձ զարգացում սպասվո՞ւմ է այս մարդու հարեւանությամբ: Նա պատրա՞ստ է առաջընթացի իր կյանքում: Իսկ ինձ հետաքրքրո՞ւմ է զարգացման նրա ընտրած ուղին»: Եթե ունեք երազանքներ եւ պլաններ, որոնց իրականացումը թանկ է Ձեզ համար եւ վտանգված՝ նորաստեղծ ընտանիքի պարագայում, հավատացեք, որ ձեր միությունն արդեն ամուր հիմքերի վրա չէ. չբավարարվածությունը մի օր գլուխ է բարձրացնելու:
Իհարկե, կհարցնեք, թե որտեղ մնաց սերը այս ռացիոնալ դատողությունների կողքին: Զույգերի մեծ մասը հենց այդպես էլ վարվում է. սիրահարվում են եւ ամուսնանում, որովհետեւ «չեն կարողանում ապրել առանց մեկը մյուսի»: Բայց շատ շուտով պարզ է դառնում, որ միայն սերը քիչ է: Երիտասարդ ընտանիքը բախվում է կենցաղային խնդիրների, մեծանում են հավակնությունները միմյանց հանդեպ, եւ նոր միայն ի հայտ են գալիս այն անհամատեղելիությունները, որ քողարկում էր «սերը»: Ընտանիք պետք է կազմել նրա հետ, ով գնում է նույն ուղղությամբ, ինչ Դուք, ընդ որում՝ նույն արագությամբ...
Երբ ընտանիքը նպաստավոր միջավայր է դառնում անձի անհատական զարգացման համար, հնարավոր է լինում նաեւ «սիրելը», եւ չի ստեղծվում մի իրավիճակ, երբ «հոգիդ մի բան է ուզում, բայց պարտադրված է հաշտվելու եղածի հետ»: Դա քայքայում է նախ մարդուն, հետո՝ անխուսափելիորեն նաեւ այն միջավայրը, որը «ճզմում» է նրան, այս դեպքում՝ ընտանիքը:
Ա. Նեկրասովի «Կյանք առանց ճգնաժամերի» գրքից Դիտվել է 3051 անգամ
|