Рус. Հայ.
ԽՈՀԱՆՈՑ

Մսով եւ շոկոլադով կրուասաններ. պատրաստիր տանը

15.06.2012

Խանութից գնված կրուասանների տուփի վրա հաստատ բազմիցս փորձել եք բաղադրատոմս գտնել… Առաջարկում ենք Ձեզ շատ համեղ և միանգամից երկու տեսակի կրուասան պատրաստելու բաղադրատոմս:

Անհրաժեշտ է'

ալյուր 500 գրամ,
կաթ 200 մլ,
բուսական յուղ 100 մլ,
ձու 1 հատ,
խմորիչ 5 գրամ,
աղ 2 թեյի գդալ,
շաքարավազ 2 թեյի գդալ,
սերուցքային կարագ 80 գրամ:

Տաք կաթի մեջ լցնել խմորիչները և շաքարավազը, թողնել 5 րոպե խմորվի: Այնուհետև ավելացնել մեկ բաժակ ալյուր, ձեթ և ձվի միայն սպիտակուցը (դեղնուցը Ձեզ հետո է պետք գալու), աղ, լավ խառնել:

Ստացված զանգվածը ծածկում ենք կտորով կամ սրբիչով, թողնում մոտ 1 ժամ, որպեսզի խմորի ծավալը կրկնակի մեծանա:

Երբ արդեն խմորը պատրաստ է լինում, դառնում է շատ փափուկ և թեթև: Ալյուրի մեջ թաթախելով՝ խմորը բաժանեք 8 մասի: Ամեն կտորը գնդում կամ ուղղակի կլորիկացնում եք և թողնում 15 րոպե՝ հանգստանա:

Այնուհետև հալեցնում եք սերուցքային կարագը և բացում 2 գունդ գրեթե նույն չափի: Դրանցից մեկը լավ պատում եք հալեցրած կարագով, դնում վրան երկրոդ շերտը և ծայրերը թեթևակի ծալում: Այսպես նաեւ մյուսները:

Հետո վերցնում եք կարագապատ շերտերից մեկը ու գրտնակում այնպես, որ հաստությունը չգերազանցի 3-5 մմ-ը, իսկ բացվածքը լավ մեծ լինի:


Բացված շերտը սկսում եք բաժանել 16 հատվածների կամ ձևավոր ատամներով դանակով կամ սովորական:

 

Մի հատվածի մեջ կարող եք փաթաթել քերված պանիր և ապխտած միս: Փաթաթում եք եռանկյունաձև կտորի լայն հատվածից դեպի նեղը:

Ջեռոցի տափակի մեջ փռում եք յուղաթերթ և շարում խմորից կրուասանները այնպես, որ բարձրանալու տեղ ունենան և մեկը մյուսին չկպչեն: Այն կրուասանների վրա, որոնք լցոնել եք պանրով և ապխտած մսով, ցանեք չորացած սամիթ, իսկ մյուսը (առանց միջուկինը) պատեք նախօրոք ձվի դեղնուցից և շաքարավազից պատրաստված քսուքով:

Ջեռոցը տաքացրեք 200 աստիճանով, թավան դրեք մեջը և սպասեք 25-30 րոպե մինչև վարդագունելը:

Ահա և պատրաստ են: Առանց միջուկի կրուասանները կարող եք ձևավորել հալած շոկոլադով: Դուք միանգամից կպատրաստեք թե աղանդեր, թե թեթև և նրբահամ ուտեստ: Համոզված եղեք Դուք զարմանալիորեն կգոհացնեք բոլորին, ովքեր կհամտեսեն կրուասանները: Բարի վայելում:

 

Դիտվել է 18746 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Լազանյա նրբերշիկով և շամպինիոնով

04.05.2024
Նրբերշիկով և շամպինիոնով լազանան հանրաճանաչ ուտեստի հաջող, բյուջետային տարբերակ է:

Նամակներ սնկով

23.02.2024
Եթե ցանկանում եք, որ սիրելին առավել ուշադիր լինի ձեր «նամակների» նկատմամբ, լցոնեք այն շամպինյոններով։

Սթեյք ծաղկակաղամբից

30.01.2024
Ծաղկակաղամբը համեղ և առողջարար բանջարեղեն է, որն անպայման պետք է ներառվի ձեր սննդակարգում։

Բիսկվիթային տորթ «Քնքշություն»

15.12.2023
Արագ և հեշտ պատրաստվող, բայց շատ համեղ բիսկվիթ` դեղձով, օդային կաթնաշոռային կրեմով և սպիտակ շոկոլադով։ Փորձեք այն և դուք իսկապես վայելեք կապրեք:

Վարսակի շիլա' չրերով

06.12.2023
Դիետոլոգներն ամբողջ աշխարհում խորհուրդ են տալիս առողջ ապրելակերպ նախընտրողներին իրենց սննդակարգում անպայման ներառել վարսակի փաթիլներով՝ շիլա: 

Համեղ և առողջարար բանջարեղենային ուտեստ՝ պատրաստված ջեռոցում

23.11.2023
Բանջարեղենային այս ուտեստն անհավանական համեղ է և առողջարար։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
09-05-2024 12:11
Ըստ մասնագետների՝ չկա որևէ ապացույց այն պնդման համար, որ խալերի պարբերական վնասումը և դրանցից մազերի հեռացումը կարող են հանգեցնել դրանց փոփոխման մելանոմայի։ Ենթադրվում է, որ խալերն առաջանում են մաշկի վրա ուլտրամանուշակագույն ճառագայթման ազդեցության պատճառով, սակայն դա միակ պատճառը չէ։ Հաճախ կանանց մոտ նոր նևուսներ են ձևավորվում հղիության ընթացքում հորմոնալ փոփոխությունների պատճառով: Այս դեպքում ոչ պակաս կարեւոր դեր է խաղում նաեւ գենետիկան։ 
09-05-2024 12:06
Քիմ Քարդաշյանը փորձել է Ջոն Գալիանոյի մեկ այլ կերպար՝ հրապարակելով լուսանկարներ՝ Maison Margiela-ի համար ստեղծված նոր հագուստով։ 43-ամյա Քիմը Instagram-ի իր էջում հրապարակված կադրերում կիպ կորսետով է, եւ, նույնիսկ, մակագրության մեջ իրեն անվանել է «կոտրված Margiela տիկնիկ»:
09-05-2024 02:09
Քրիս Ջենները հայտնել է, որ ուռուցք ունի. «Քարդաշյանների» հինգերորդ սեզոնի թրեյլերում Քրիսն իր դուստրերին պատմում է, որ բժիշկներն իր մոտ անսովոր բան են հայտնաբերել: «Ես սկան եմ արել: Հայտնաբերել են կիստա եւ փոքր ուռուցք»,- նշել է նա։
08-05-2024 10:21
Սերբիան, Պորտուգալիան, Սլովենիան, Ուկրաինան, Լիտվան, Ֆինլանդիան, Կիպրոսը, Խորվաթիան, Իռլանդիան եւ Լյուքսենբուրգն այն երկրներն են, որոնք կշարունակեն պայքարը «Եվրատեսիլ 2024»-ի շրջանակում: Այս մասին հայտնի դարձավ այսօր՝ Մալմյոյում կայացած մրցույթի առաջին կիսաեզրափակչի քվեարկության արդյունքում: Երկրորդ կիսաեզրափակիչը տեղի է ունենալու մայիսի 9-ին, որտեղ ելույթ է ունենալու նաեւ Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»–ն՝ 8-րդ համարի ներքո։  
08-05-2024 07:33
Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայության պաշտոնյա դոկտոր Կարան Ռաջանի խոսքով, սպիտակ հացը սառեցնելը և հետո տաքացնելը (օրինակ՝ թոնրի մեջ տապակելը) կիսով չափ նվազեցնում է նրա գլիկեմիկ ինդեքսը։ Դա պայմանավորված է նրանով, որ նման վերամշակման ընթացքում ավելի շատ ռետրոգրադ օսլա է արտադրվում: Սա դիմացկուն օսլայի ձև է, որը լիովին չի ներծծվում օրգանիզմի կողմից և գործում է մանրաթելի պես՝ մշակված աղիքային օգտակար բակտերիաների կողմից:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024» մրցույթում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խումբը՝ իր «Jako» երգով, հաղթահարեց կիսաեզրափակիչ փուլը և հանդես կդա եզրափակչում։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
06.05.2024
Դիտվել է 650 անգամ
07.05.2024
Դիտվել է 178 անգամ
08.05.2024
Դիտվել է 173 անգամ
09.05.2024
Դիտվել է 122 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster