Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
23-10-2017 02:02
Գերմանիայում տրանսգենդերն առաջին անգամ դարձել է գումարտակի հրամանատար:
21-10-2017 08:33
Zara իսպանական ընկերությունը թողարկել է կանանց բայքերական կոշիկներ՝ քուղակապերով եւ ուլունքներով, որոնք արագորեն տարածվել են Ցանցում:
21-10-2017 08:29
Հայկական արմատներով գեղասահորդուհի Եվգենիա Մեդվեդևան գեղասահքի Գրան-պրիի մոսկովյան փուլի հաղթողն է դարձել:
21-10-2017 08:17
Ֆրանսիայի Solar հրատարակության շնորհիվ «Հայաստանի բաղադրատոմսեր» վերնագրով գիրք է լույս տեսել. hեղինակները հայկական արմատներով ֆրանսիացիներ են` քույր եւ եղբայր Ռիշար եւ Կորին Զարզավաջյանները, որոնք հին սնդուկում հայտնաբերել էին մոր բաղադրատոմսերով տետրը։
21-10-2017 08:15
Սաուդյան Արաբիայի քարոզիչ Ահմեդ Բին Սաադ ալ Քվարնին հայտարարել է, որ կանայք են մեղավոր, որ ենթարկվում են սեքսուալ ոտնձգությունների եւ բռնաբարության:
21-10-2017 05:31
Շոտլանդիայում օրենսդրությամբ կարգելվի երեխաներին նկատմամբ ֆիզիկական պատժի կիրառումը:
20-10-2017 07:42
Հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթը, որը մեկ տարի առաջ բաժանվել է կնոջից` Անջելինա Ջոլիից, ամենայն հավանականությամբ երիտասարդ փոխարինող է գտել նրան. խոսքը ամերիկացի դերասանուհի Էլլա Փերնելի մասին է, որը մարմնավորել է երիտասարդ Ջոլիին «Մալեֆիսենթ» ֆիլմում:
20-10-2017 07:40
Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող ծանրամարտի Մ20 տարեկանների Եվրոպայի առաջնության 75 կգ քաշային կարգում Սոնա Պողոսյանը նվաճել է չեմպիոնի կոչումը:
20-10-2017 07:38
Եգիպտոսի Youm7 թերթը Եգիպտոսի ֆուտբոլի հավաքականի երկրպագուներին զգուշացրել է ռուս կանանց շահամոլության մասին:
20-10-2017 07:33
Սաուդյան արքայադուստր Ռիմա բինտ Բանդար Ալ Սաուդը Ջիդայում բացել է թագավորության պատմության մեջ առաջին ֆիթնես կենտրոնը կանանց համար:
20-10-2017 06:44
Նախկին պարուհին բարձրակրունկով 42 կմ հաղթահարել է 7 ժամ 28 րոպեում եւ հայտնվել Գիննեսի ռեկորդների գրքում:
19-10-2017 08:11
Նոյեմբերի 15-ին Ժնեւի Sotheby`s աճուրդում կներկայացվի աշխարհում ամենամեծ վարդագույն ադամանդը, որի արժեքը 20-30 մլն դոլար է գնահատվում. Raj Pink կոչվող վարդագույն ադամանդը կշռում է 37.30 կարատ:
19-10-2017 08:05
Գիտնականները պարզել են, որ մարդու գիտակցությունը շարունակում է աշխատել, երբ մարմինը դադարում է կյանքի նշաններ ցույց տալ․ դա կարող է նշանակել, որ մարդը գիտակցում և տեղյակ է լինում սեփական մահվան մասին:
19-10-2017 08:02
Գիտնականները կարծում են, որ հազար տարի հետո մարդիկ ավելի բարձրահասակ կլինեն, ավելի զարգացած ինտելեկտ կունենա եւ ցանկացած պայմաններին հարմարվել, այդ թվում այլ մոլորակներում ապրել եւ բազմանալ կկարողանան:
19-10-2017 05:10
Ձողապարին դիտորդի կարգավիճակ է շնորհվել Միջազգային մարզական ֆեդերացիաների գլխավոր ասոցիացիայում, ինչի շնորհիվ այն կարող է հավակնել օլիմպիական ծրագրում ներառվելուն:
19-10-2017 03:14
Ճապոնացի գյուտարար-խոհարար Յոկիտոմո Սիմոտային սուրճ է պատրաստել սխտորից, որի մեջ կոֆեին չկա:
18-10-2017 07:56
Կանանց համար ամենավտանգավոր գերքաղաք է ճանաչվել Կահիրեն․ «պատվավոր» երկրորդ տեղը բաժանել են Պակիստանի Կարաչին եւ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության մայրաքաղաք Կինշասան:
18-10-2017 07:54
Բրիտանացի դերասանուհի Սոֆի Թյոռները, որն առավել հայտնի է Սանսա Սթարքի դերով, նշանվել է. 21-ամյա Թյոռներն ամուսնանում է 28-ամյա երաժիշտ եւ Jonas Brothers խմբի նախկին մասնակից Ջո Ջոնասի հետ:
18-10-2017 07:43
Ռուսաստանում աղջկա սպանությունը, որը տեղի էր ունեցել այս տարվա ամռանը, հաջողվել է բացահայտել, սպանողի տեսիլքների պատճառով. երիտասարդը մեղայականով ներկայացել է ոստիկանություն եւ պատմել , որ սպանված աղջկա ուրվականն անընդհատ հետեւում է իրեն։
18-10-2017 03:50
Մոլորակի 2,5 հազար մեծահարուստների կարողությունը հավասարազոր է 150 երկրների ընդհանուր ՀՆԱ-ին. ՄԱԿ:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
06-07-2026 10:36
Ամերիկյան Weave Robotics ընկերությունը ներկայացրել է Isaac 1 անունով տան համար նախատեսված ռոբոտացված համակարգ, որը նախատեսված է առօրյա կենցաղային խնդիրների ավտոմատացման համար՝ սենյակների մաքրությունից մինչև հագուստի հետ կապված օգնություն, հայտնում է Interesting Engineering-ը։ Ռոբոտը կարող է կատարել գործողությունների լայն շրջանակ՝ մաքրել սենյակները, հարդարել մահճակալները, ծալել հագուստը, տեսակավորել իրերը և առարկաները տեղավորել տան տարբեր հատվածներում։
06-07-2026 09:53
«Սարդ-մարդ։ Նոր օր» ֆիլմի հաջող մամուլի շրջագայությունից հետո Զենդայան և Թոմ Հոլանդը սկսել են իրենց հաջորդ համատեղ նախագծի՝ Քրիստոֆեր Նոլանի «Ոդիսականի» գովազդը։ Հուլիսի 5-ին զույգը ժամանել է Լոնդոն՝ առաջիկա ֆիլմի լուսանկարահանմումներին մասնակցելու համար։
06-07-2026 09:39
Ֆրանսիայի արևելքում անհայտ անձինք հանդուգն կողոպուտ են իրականացրել Էլզասի Լալիկ թանգարանում՝ գողանալով մոտ 20 զարդ։ Նախնական գնահատականներով,՝ վնասը կարող է հասնել գրեթե 4 միլիոն եվրոյի, հայտնում է Le Parisien-ը։ Կողոպուտը տեղի է ունեցել հուլիսի 5-ի լուսաբացին Վենգեն-սյուր-Մոդեր համայնքում գտնվող և արվ-նուվոյի ու արվ-դեկոյի դարաշրջանի նշանավոր վարպետ Ռենե Լալիկին նվիրված թանգարանում։
06-07-2026 08:44
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2025 թվականի իր ֆինանսական հաշվետվությունում նշել է 10,71 մլն դոլարի եկամուտ, որը ստացել է «Մելանիա» փաստագրական ֆիլմի համար լիցենզային վճարի տեսքով։ Ֆիլմը նվիրված է առաջին տիկնոջը և թողարկվել է Amazon MGM Studios ստուդիայի կողմից, հաղորդում է Variety-ն։
06-07-2026 07:50
Ուիմբլդոնի մենախաղի յոթակի չեմպիոն Սերենա Ուիլյամսը հայտարարել է, որ վնասվածքի պատճառով դուրս է գալիս այս տարվա մրցաշարից։ Քրոջ՝ Վենուսի հետ կորտ հաղթական վերադարձից հետո մարզուհին սոցիալական ցանցերում հայտարարել է, որ դուրս է գալիս Ուիմբլդոնի զուգախաղի մրցաշարից։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2026 թ․

01.07.2026
Ամռան երկրորդ ամիսը կարող է մեզ բերել ամենաանսպասելի իրադարձությունները՝ թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական, թե՛ անձնական։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.07.2026
Դիտվել է 1246 անգամ
02.07.2026
Դիտվել է 324 անգամ
03.07.2026
Դիտվել է 226 անգամ
06.07.2026
Դիտվել է 99 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster