Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
07-11-2017 08:07
Լոնդոնի Savile Club տղամարդկանց հնագույն ակումբն իր պատմության 150 տարիների ընթացքում առաջին անգամ կնոջ կընդգրկի. խոսքը տղամարդու մասին է, որը ակումբի անդամ է եղել, սակայն որոշել է սեռը փոխել:
07-11-2017 07:58
Դերասանուհի Սառա Ջեսիկա Փարքերը Նյու Յորքում Հինգերորդ ավենյուում անձամբ է բացելու իր SJP կոշիկի բրենդի pop-up խանութը:
07-11-2017 07:19
Օրվա ընթացքում մեկ բանանի օգտագործումը կարող է դրական ազդեցություն ունենալ առողջության վրա. այն կօգնի կարգավորել արյան ճնշումը, ինչպես նաև լրացնել մի քանի անհրաժեշտ էլեմենտների մակարդակը։
06-11-2017 07:49
Harper`s Bazaar անսագիրը իռլանդացի դերասանուհի Ռութ Նեգային ճանաչել է «2017 թվականի Տարվա կին»․ նա այս տարի արժանացել էր «Օսկար» մրցանակին։
06-11-2017 07:45
Disney ընկերությունը հրապարակելէ «Առյուծ արքան» մուլտֆիլմի կինոտարբերակի վերջնական դերասանական կազմը. ֆիլմում դեր է ստացել երգչուհի Բեյոնսեն:
06-11-2017 07:43
Քաղցկեղային բջիջները հնարավոր է հայտնաբերել և ոչնչացնել դինոզավրերի անհետացման պատճառ դարձած երկնաքարի բաղադրության մաս կազմող մետաղի օգնությամբ. նման եզրահանգում են արել Մեծ Բրիտանիայի Ուորիքի և Չինաստանի Սուն Յաթսենի համալսարանների մասնագետները:
06-11-2017 07:39
Երեւանյան շենքերից մեկի բակում միջին տարիքի մի կին վիճաբանել է շենքի բնակիչներից մեկի հետ, այնուհետեւ որպես «բողոքի նշան» հանել հագուստը․ այնուհետեւ կինը սկսել է հայհոյել եւ հարձակվել քաղաքացիների վրա։
06-11-2017 06:58
Forbes-ը որոշել է գերհերոսի մասին պատմող ամենավաճառված ֆիլմը․ այն դարձել է «Հրաշք-կինը» կինոնկարը, որը նվրված է DC Comics-ի կերպարին։
04-11-2017 10:20
Նոյեմբերի առաջին շաբաթ օրը նշվում է Տղամարդկանց համաշխարհային օրը (World Men՝s Day), այս տարի այն նշվում է նոյեմբերի 4-ին․ հետաքրքրական է, որ նոյեմբերի 19-ին նշվում է նաեւ Տղամարդկանց միջազգային օրը (International Men՝s Day):
04-11-2017 08:30
Հիմնական պատճառը, թե ինչու են կանայք ամուսնալուծվում այն է, որ ամուսիները չեն ցանկանում փոխել իրենց վարքագիծը եւ հարաբերութուների պահպանման համար ջանքեր չեն գործադրում. այս եզրահանգման են եկել Միչիգանի համալսարանի հետազոտողները։
04-11-2017 05:32
Հունաստանում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 6-րդ տուրում Հայաստանի կանանց հավաքականը հաղթեց Հունգարիայի ընտրանուն 3:1 հաշվով:
04-11-2017 03:41
Chanel-ը թողարկել է կոսմետիկայի Collection Libre սեզոնային հավաքածուն, որի հիմնական արտադրանքը դարձել է դասական կարմիր շրթներկը. այն ներկայացված է կարմիրի չորս տարբեր երանգներով:
04-11-2017 02:35
70-ամյա Առնոլդ Շվարցենեգերն ափսոսանք է հայտնել 61-ամյա կնոջից` Մարիա Շրայվերից կնոջից բաժանվելու համար, որի հետ միասին ապրել է 25 տարի:
03-11-2017 07:59
Հյուսիսային Քարոլինայի բնակչուհի Քիմբերլի Մորիսը օրում մեծ գումար է շահել` գնելով վիճակախաղի երկու տոմս. նշել է, նա մթերային խանութում շահել է 10 հազար դոլար, իսկ տուն գնալու ճանապարհին որոշել է եւս մեկ տոմս գնել եւ մեծ ջեքփոթ է բռնել՝ շահելով միլիոն դոլար:
03-11-2017 07:10
Թեև պաշտոնապես Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը դեռևս ամուսիններ են հանդիսանում, ամերիկյան ԶԼՄ-ները վստահ են, որ դերասանուհին արդեն բավականին լուրջ նոր հարաբերություններ է կառուցել. Ջոլին արդեն մի քանի ամիս է, ինչ կապի մեջ է 40-ամյա գործարար և բարերար բրիտանացու հետ:
03-11-2017 06:05
Եգիպտացի հեռուստահաղորդավարուհուն 3 տարվա ազատազրկման են ենթարկել` հեռուստանախագծի ընթացքում նախաամուսնական սեռական կյանքը քննարկելու համար:
03-11-2017 05:13
Բրազիլիայում բնակվող Սանդրա դե Սանտոսը, ում մարմինն ամբողջությամբ պատված է պղպջականման ուռուցքներով, բացահայտել է, որ սովորել է սիրել իր արտաքինը և այժմ «հպարտությամբ» է լողազգեստ կրում:
03-11-2017 02:18
Աշխարհում գենդերային անհավասարության հետ կապված իրադրությունը 2017 թվականին առաջին անգամ վատացել է այդ ցուցանիշի հաշվարկման ողջ պատմության ընթացքում. տղամարդկանց ու կանանց միջեւ խզումը 2017 թվականին հաջողվել է նվազեցնել 68 տոկոսով՝ 2016 թվականի 68,3 տոկոսի դիմաց:
02-11-2017 08:07
ՄԱԿ-ում խստացնում են աշխատավայրում սեռական ոտնձգությունների դեմ պայքարի միջոցները. համապատասխան նամակը ստացել են Կազմակերպության բոլոր աշխատակիցները։
02-11-2017 06:12
Սաուդյան Արաբիայում կանայք վրդովված են կառավարության որոշումից, որով ռոբոտ Սոֆյային քաղաքացիություն է շնորհվել. ռոբոտը, ի տարբերություն կանանց, խնամակալ տղամարդու կարիք չունի եւ չպետք է գլխաշոր կրի:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
06-07-2026 10:36
Ամերիկյան Weave Robotics ընկերությունը ներկայացրել է Isaac 1 անունով տան համար նախատեսված ռոբոտացված համակարգ, որը նախատեսված է առօրյա կենցաղային խնդիրների ավտոմատացման համար՝ սենյակների մաքրությունից մինչև հագուստի հետ կապված օգնություն, հայտնում է Interesting Engineering-ը։ Ռոբոտը կարող է կատարել գործողությունների լայն շրջանակ՝ մաքրել սենյակները, հարդարել մահճակալները, ծալել հագուստը, տեսակավորել իրերը և առարկաները տեղավորել տան տարբեր հատվածներում։
06-07-2026 09:53
«Սարդ-մարդ։ Նոր օր» ֆիլմի հաջող մամուլի շրջագայությունից հետո Զենդայան և Թոմ Հոլանդը սկսել են իրենց հաջորդ համատեղ նախագծի՝ Քրիստոֆեր Նոլանի «Ոդիսականի» գովազդը։ Հուլիսի 5-ին զույգը ժամանել է Լոնդոն՝ առաջիկա ֆիլմի լուսանկարահանմումներին մասնակցելու համար։
06-07-2026 09:39
Ֆրանսիայի արևելքում անհայտ անձինք հանդուգն կողոպուտ են իրականացրել Էլզասի Լալիկ թանգարանում՝ գողանալով մոտ 20 զարդ։ Նախնական գնահատականներով,՝ վնասը կարող է հասնել գրեթե 4 միլիոն եվրոյի, հայտնում է Le Parisien-ը։ Կողոպուտը տեղի է ունեցել հուլիսի 5-ի լուսաբացին Վենգեն-սյուր-Մոդեր համայնքում գտնվող և արվ-նուվոյի ու արվ-դեկոյի դարաշրջանի նշանավոր վարպետ Ռենե Լալիկին նվիրված թանգարանում։
06-07-2026 08:44
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2025 թվականի իր ֆինանսական հաշվետվությունում նշել է 10,71 մլն դոլարի եկամուտ, որը ստացել է «Մելանիա» փաստագրական ֆիլմի համար լիցենզային վճարի տեսքով։ Ֆիլմը նվիրված է առաջին տիկնոջը և թողարկվել է Amazon MGM Studios ստուդիայի կողմից, հաղորդում է Variety-ն։
06-07-2026 07:50
Ուիմբլդոնի մենախաղի յոթակի չեմպիոն Սերենա Ուիլյամսը հայտարարել է, որ վնասվածքի պատճառով դուրս է գալիս այս տարվա մրցաշարից։ Քրոջ՝ Վենուսի հետ կորտ հաղթական վերադարձից հետո մարզուհին սոցիալական ցանցերում հայտարարել է, որ դուրս է գալիս Ուիմբլդոնի զուգախաղի մրցաշարից։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2026 թ․

01.07.2026
Ամռան երկրորդ ամիսը կարող է մեզ բերել ամենաանսպասելի իրադարձությունները՝ թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական, թե՛ անձնական։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.07.2026
Դիտվել է 1252 անգամ
02.07.2026
Դիտվել է 329 անգամ
03.07.2026
Դիտվել է 234 անգամ
06.07.2026
Դիտվել է 164 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster