13-08-2025 00:23 71-ամյա Իգոր Կրուտոյը FAMETIME հեռուստաալիքին տված հարցազրույցում խոսել է 43-ամյա երգչուհի Իրինա Դուբցովայի և «Աստղերի ֆաբրիկա» նախագծի մի քանի այլ մասնակիցների մասին: Նրա խոսքով՝ նրանցից շատերը նույնիսկ շնորհակալություն չեն հայտնել իրեն մենթորության համար: «Կար երախտագիտություն Թիմաթիից, բայց ոչ Դուբցովայից», - ասել է պրոդյուսերը:
12-08-2025 08:57 Z սերունդը (մոտավորապես 1990-ականների կեսերից մինչև 2010-ականների սկիզբ ծնված մարդիկ) ավելի ու ավելի է առաջնահերթություն տալիս ֆինանսական կայությանը, քան սիրուն։ Tawkify ծանոթությունների ծառայության նոր ուսումնասիրության համաձայն՝ երիտասարդների 46%-ը կընտրեր երկարաժամկետ ֆինանսական անվտանգությունը հարաբերություններից, իսկ գրեթե մեկ երրորդը նշել է, որ կվերադառնա նախկին զուգընկերոջ հետ՝ եթե վերջինը հարստանա, հաղորդում է NYP-ն։
12-08-2025 08:51 Ընկույզը, ավոկադոն, սառը մզվածքի ձիթապտղի յուղը, չիա սերմերը, մակադամիան, պիստակը, կտավատի սերմերը և ձուկը դրական ազդեցություն ունեն խոլեստերինի մակարդակի իջեցման գործընթացում։ Ըստ սննդաբանների՝ նշված մթերքները հարուստ են առողջ մոնոչհագեցած ճարպերով, դրանց թվում՝ օլեինաթթվով և օմեգա-3-ով։ Դրանք միաժամանակ սննդային մանրաթելեր են պարունակում, որոնք աղիքներում նվազեցնում են խոլեստերինի յուրացումը։
12-08-2025 08:49 Ֆուտբոլի կանանց Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը օգոստոսի 11-ին ընկերական հանդիպում անցկացրեց Վրաստանի Մ-19 հավաքականի հետ եւ պարտվեց 1:5 հաշվով։
12-08-2025 05:59 Բլեյք Լայվլին հաղթեց «Ամեն ինչ մեզ հետ ավարտվում է» ֆիլմի ռեժիսոր Ջասթին Բալդոնիի հետ դատական վեճի հերթական փուլը։ Այս մասին հաղորդում է Page Six-ը: Ավելի վաղ դերասանի թիմը հրապարակել էր սեռական ոտնձգությունների մեղադրանքների վերաբերյալ դերասանուհու հարցաքննությունից 300 էջ։ Բալդոնիի ներկայացուցիչներից ոչ մեկը չուներ դա անելու օրինական իրավունք։ Արդյունքում, դատավորը ուրոշում կայացրեց ի օգուտ Լայվլիի և որոշեց գործից հանել նրա հարցաքննության հատվածները։
12-08-2025 02:02 Լոնդոնաբնակ Էլլիսոն Հաֆ-Ռիչին, ով ծննդաբերությունից հետո առաջացած մեջքի լուրջ վնասվածքի պատճռով գիրացել էր ու անաշխատունակ դարձել։ Որոշելով փոխել իրավիճակը՝ նա հրաժարվել է քաղցրավենիքից, ֆասթֆուդից ու ալկոհոլից, դադարել է պատրաստի սնունդ պատվիրել։ Փոխարենը Էլլիսոնն իր սննդակարգում ավելացրել է ձու, միրգ ու բանջարեղեն։ Այս պարզ քայլերի շնորհիվ նա կարողացել է վերականգնել առողջությունը և նիհարել 29 կգ։
11-08-2025 10:56 Քրոնիկ գլխացավերն ու ծնոտի լարվածությունը կարող են առաջանալ իմաստության ատամների պատճառով, հայտարարել են բժիշկ-օրթոդոնտները։ Իմաստության ատամները վերջինն են դուրս գալիս, և հաճախ դրանց համար տեղ չի մնում ծնոտում։ Դրա արդյունքում ատամները կարող են մնալ լնդի ներսում կամ սխալ զարգանալ՝ ճնշում գործադրելով հարակից ատամների վրա։ Այս պատճառով իմաստության ատամները կարող են առաջացնել լարվածություն քունքերում, ծնոտում և վզի հատվածում։
11-08-2025 10:49 Ամենօրյա 15-րոպեանոց արագ զբոսանքները 20%-ով նվազեցնում են մահացությունը, մինչդեռ երկարատև քայլքը այն նվազեցնում է ընդամենը 4%-ով։ Այս մասին վկայում է «Ամենօրյա զբոսանքները և մահացությունը ԱՄՆ-ի մեծահասակների շրջանում՝ ըստ ռասայական և սոցիալ-տնտեսական դրության» հետազոտությունը։
11-08-2025 10:48 «Ֆուլ Հաուս» սիրված սիթքոմը կունենա շարունակություն, սակայն ոչ թե 10-րդ եթերաշրջանի տեսքով, այլ լիամետրաժ ֆիլմի: Այս մասին պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը (Մենչ) հայտնել է Ինստագրամյան տեսաուղերձի միջոցով:
11-08-2025 10:43 Սոֆի Դևոյան կրտսերը օգոստոսի 10-ին, ամուսնացել է սիրելիի՝ Կիմ Առաքելյանի հետ: Պարուհին բավական շքեղ տեսք է ունեցել հարսանիքին, որն անցել է աստղային հյուրերի ներկայությամբ: Սոֆին Instagram-ում հարսանեկան ֆոտոշարք է հրապարակել ամուսնու հետ, որը վերնագրել է՝ «10.08.25 to Forever»:
11-08-2025 07:54 «Ուենսդեյ» սերիալի երկրորդ եթերաշրջանը արևմտյան քննադատներին չի տպավորել: Հատկանշական է, որ սերիալը ստացել է ընդամենը 78% վարկանիշ Rotten Tomatoes հայտնի հարթակում, ինչը համարվում է համեմատաբար ցածր ցուցանիշ։ Ներկայումս կայքում հրապարակված է 23 գրախոսություն, և կանխատեսվում է, որ շոուի գնահատականը ժամանակի ընթացքում կարող է ավելի իջնել։
08-08-2025 11:13 Վայնոնա Ռայդերը Elle ամսագրին տված հարցազրույցում խոստովանել է, որ երիտասարդ հասակում սիրահարված է եղել Ալ Պաչինոյին, ում հետ խաղացել է թատրոնում և «Ռիչարդին որոնելով» ֆիլմում։ «Ես 22 տարեկան էի։ Մի անգամ ինձ տուն ուղեկցեց, և ես ասացի. «Ես սիրում եմ քեզ, գիտե՞ս։ Ես իսկապես անսահման սիրահարված եմ քեզ»,- հիշում է դերասանուհին։ Սակայն դերասանը հրաժարվել է Ռայդերի հետ որևէ ռոմանտիկ հարաբերություն ունենալ. «Եվ նա ասաց. «Օ՜, սիրելիս, ոչ»։ Այնուամենայնիվ, դերասանները շարունակում են իրենց ջերմ ընկերական հարաբերությունները։
08-08-2025 11:08 Բժշկական առաջընթացի արդյունքում, որը կարող է հեղափոխություն մտցնել ատամնաբուժության մեջ, գիտնականները հայտնաբերել են բնական ատամների վերականգնման հնարավորությունը, ինչն ատամների իմպլանտներն ու պրոթեզները առաջիկա մի քանի տարիների ընթացքում կարող է անցյալում թողնել։
08-08-2025 11:04 52 տարեկանում Հայդի Քլումը դեռևս թելադրում է համարձակության և ազատության չափանիշները բարձր նորաձևության աշխարհում: Նա ֆրանսիական ամսագիր Paris Match-ի վերջին համարի հերոսուհին է՝ առանց դիմահարդարման, առանց կարծրատիպերի, առանց հագուստի:
08-08-2025 01:28 Սոֆիա Ռոտարուն, ով վերջին տարիներին նախընտրում էր ստվերում մնալ և չկիսվել իր անձնական կյանքի մանրամասներով, հանկարծակի հայտնվել է սոցիալական ցանցերում՝ նոր, հազվագյուտ լուսանկարներով։ Պատճառն ավելի, քան ծանրակշիռ. օգոստոսի 7-ին երգչուհին նշել է իր 78-ամյակը։ 2022 թվականից ի վեր «Ես քո անունով կկոչեմ մոլորակը» հիթի կատարողը գործնականում անհետացել է հասարակական տարածքից։
08-08-2025 01:18 Ամեն օր մարդը շնչում է մոտ 68,000 միկրոպլաստիկի մասնիկ, ինչը 100 անգամ գերազանցում է նախկինում հայտնի գնահատականները։ Այդ մասին նշվում է «Մարդու վրա մինչև 10 միկրոմետր տրամագծով միկրոպլաստիկ մասնիկների ներշնչման ներգործությունը փակ տարածքներում» խորագրով հետազոտության մեջ։ Հեղինակները շեշտել են, որ միկրոպլաստիկի համատարած առկայությունը օդում լուրջ մտահոգություններ է առաջացնում մարդու առողջության վրա դրա հնարավոր ազդեցության վերաբերյալ։
06-08-2025 10:32 Փերիս Հիլթոնը ծննդյան օրվա համար ամուսինուց իսկապես թագավորական նվեր ստացավ՝ լիովին անհատականացված Gulfstream G450 մասնավոր ինքնաթիռ, որը զարդարված էր վարդագույն և փայլուն «sliving» ոճով: Շքեղ ինքնաթիռը անվանվել է Sliv Air, և սա կատակ չէ, այլ ուշադիր մտածված ներքին հարդարանք՝ սկսած պաստառագործությունից մինչև պատկերասրահում գտնվող գործիքները, գրում է Robb Report-ը:
06-08-2025 08:53 Տորթ ծաղիկներով և նորաձև ընթրիք. Մեգան Մարքլը համեստորեն է նշել իր 44-ամյակը: 2018 թվականին հոլիվուդյան դերասանուհին դարձավ Եղիսաբեթ II թագուհու թոռան՝ արքայազն Հարրիի կինը: 2020 թվականի հունվարի 8-ին զույգը հայտարարեց թագավորական ընտանիքից հեռանալու և բոլոր թագավորական պարտականություններից հրաժարվելու մասին ու տեղափոխվեց Միացյալ Նահանգներ:
06-08-2025 07:48 Ջասթին Բիբերը Ինստագրամում հրապարակել է իր նոր՝ Swag ալբոմի Yukon երգի տեսահոլովակը։ 31-ամյա երգիչը երգը նվիրել է իր 28-ամյա կնոջը՝ Հեյլիին, որը տեսահոլովակում նկարահանվել է իրենց 11 ամսական որդու՝ Ջեքի հետ։
06-08-2025 02:50 41-ամյա Միլա Կունիսին և նրա ամուսնուն՝ Էշթոն Քաթչերին, որոնք կապված են Փի Դիդիի հետ, երկար ժամանակ անց առաջին անգամ լուսանկարել են հանրության շրջանում. զույգը մասնակցել է Backstreet Boys խմբի համերգին Լաս Վեգասում: Տեսանյութը նկարահանվել է երկրպագուների կողմից և հրապարակվել TikTok-ում:
15-08-2026 13:38 Հայտնի են դարձել Ջորջինա Ռոդրիգեսի և Կրիշտիանու Ռոնալդուի հարսանիքի մանրամասները, որը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին ֆուտբոլիստի Կասկայիսի տանը: Jornal de Notícias-ի տվյալներով՝ Ջորջինա Ռոդրիգեսը չի փոխել իր ազգանունը և հարսանիքից մեկ օր առաջ Լիսաբոնի նոտարի գրասենյակում ստորագրել է ամուսնական պայմանագիր: Վերջինիս համաձայն՝ ամուսնությունից առաջ կամ հետո գնված գույքը պատկանում է այն անձին, որի անունով այն գրանցված է կամ ով վճարել է դրա համար, և չի բաժանվում ամուսնալուծության ժամանակ: Զույգը որպես բնակության վայր նշել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադը:
15-08-2026 13:28 59-ամյա Ֆիլիպ Կիրկորովը 20-ամյա «Միսս Ռուսաստան» Վալենտինա Ալեքսեևային ծննդյան օրվա առթիվ նվիրել է ադամանդե Rolex ժամացույց։ Կիրկորովը նաև մոդելի համարկատարել է իր հիթերը և լրագրողներին հարցազրույց տալիս արտասվել է։ Հուլիսին Ֆիլիպ Կիրկորովը սկսել էր նկարահանել իր «Լուիզա» երգի տեսահոլովակը, որում գլխավոր դերում հանդես է եկել «Միսս ԲՐԻԿՍ»-ի հաղթող Վալենտինա Ալեքսեևան։ Ավելի վաղ Վալենտինան, որը իր 20-ամյակը նշել է Մոնակոյում, առաջին անգամ խոսել է իր սիրելիի մասին։ Մոդելի խոսքով՝ նա իրեն գերել է «գեղեցիկ սիրահետմամբ և անկեղծ արարքներով»։
15-08-2026 13:22 Համացանցում լուրեր են շրջանառվում, որ «Տարօրինակ դեպքեր» սերիալի 32-ամյա աստղեր Չարլի Հիթոնը և 31-ամյա Նատալյա Դայերը բաժանվել են 10 տարվա համատեղ կյանքից հետո։ Չնայած զույգը դեռ չի հաստատել լուրը, սերիալի երկրպագուները լրջորեն մտահոգված են։
15-08-2026 03:44 Վերջին մեկ տարվա ընթացքում Հոլիվուդն ավելի է տարվել ծայրահեղ նիհարության թրանդով, քան մի քանի տարի առաջ, երբ շատ աստղեր գրեթե միաժամանակ նիհարում էին «Օզեմպիկի» հաշվին։ Առցանց մեկնաբանները քննարկում են, թե ինչպես է «անորեքսիկ» կազմվածքի թրենդն այժմ գովազդվում ոչ միայն Արիանա Գրանդեի և Դեմի Մուրի կողմից, իսկ «հերոինային շիկ» գեղագիտության մարմնացում Քեյթ Մոսը, նրանց համեմատ՝նմանվում «առողջ ապրելակերպի դեսպանի»։
14-08-2026 14:23 Սելենա Գոմեսը և նրա մայրը՝ Մենդի Թիֆին, մեղադրվել են իրենց Wondermind ստարտափի հետ կապված խարդախության մեջ, որը, ենթադրաբար, պետք է օգներ մարդկանց կառավարել իրենց հոգեկան առողջությունը, հաղորդում է Reuters-ը: Ընկերությունում գրեթե 1.2 միլիոն դոլար ներդրում կատարածները դատական հայց են ներկայացրել Դելավերի դաշնային դատարան՝ պնդելով, որ խոստացված նախագծերը չեն իրականացվել: