22-07-2025 07:38 Բոխումի Ռուրի համալսարանի գիտնականները մշակել են քաղցկեղի բջիջների ոչնչացման հատուկ տեսակ առաջացնող դեղամիջոց, որն ակտիվացնում է օրգանիզմի իմունային պատասխանը։ Դա իմունային համակարգին հնարավորություն է տալիս ոչ միայն ճանաչել ուռուցքը, այլև ոչնչացնել դրա մետաստազները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Medicinal Chemistry (MedChem) բժշկագիտական հանդեսում:
22-07-2025 01:13 61-ամյա դերասան Միխայիլ Եֆրեմովը, որը վերջերս է դուրս եկել բանտից, որտեղ նա պատիժ էր կրում մահացու ճանապարհատրանսպորտային պատահարի համար, բաժանվել է կնոջից՝ 53-ամյա Սոֆիա Կրուգլիկովայից: Ինչպես զույգին մոտ կանգնած աղբյուրները հայտնել են Shot Telegram ալիքին, նրանց ամուսնալուծությունը դեռևս պաշտոնապես չի կայացել, բայց «դա ժամանակի հարց է»:
22-07-2025 00:24 28-ամյա Հեյլի Բիբերը՝ Ջասթին Բիբերի կինը, դարձել է իտալական Vogue-ի նոր համարի գլխավոր հերոսուհին։ Շապիկի համար աստղը կեցվածք է ընդունել բիկինիով և հսկայական արևային ակնոցով։
21-07-2025 09:52 Թենիսի կանանց ասոցիացիան հրապարակել է համաշխարհային դասակարգման ամենշաբաթյա աղյուսակը։ Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը նահանջել է մեկ աստիճան եւ 54-րդն է։ Առաջատարը Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սաբալենկան է։
21-07-2025 09:44 38-ամյա Ժերար Պիկեն հերքել է 26-ամյա մոդել Կլարա Չիայից բաժանվելու մասին լուրերը, որի հետ նա դավաճանել էր Շակիրային: Իսպանական լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էին, որ զույգը այլևս միասին չէ, սակայն դատելով ֆուտբոլիստի սոցցանցերում վերջին գրառումից՝ դա այդպես չէ:
21-07-2025 09:13 Արգենտինացի գիտնականների նոր հետազոտությունը ցույց է տվել, որ միաժամանակ մի քանի պեստիցիդների ազդեցությունը զգալիորեն մեծացնում է հղիության բարդությունների հավանականությունը՝ մեկ նյութի ազդեցության համեմատ։ Հատկապես վտանգավոր են ճանաչվել եգիպտացորենի և սոյայի մշակության մեջ լայնորեն կիրառվող տրիազոլային ֆունգիցիդները, որոնք նախկինում կասկածվում էին վերարտադրողական թունավորության մեջ։
19-07-2025 09:51 Անջելինա Ջոլիի ավագ կենսաբանական դուստրը տեղափոխվել է նրա տնից, հաղորդում է Daily Mail-ը: Աղբյուրի տվյալներով՝ Շայլոն, ով անցյալ տարվա մայիսին դարձավ 19 տարեկան, այժմ ապրում է իր մտերիմ ընկերուհու՝ պարուհի Քեոնի Ռոուզի հետ:
19-07-2025 09:44 Դենիզ Ռիչարդսը պնդում է, որ բազմիցս ենթարկվել է ընտանեկան բռնության իր ամուսնու՝ Աարոն Ֆիպերսի կողմից, ով մեկ շաբաթ առաջ ամուսնալուծության հայց է ներկայացրել իրենից: Դերասանուհին և OnlyFans-ի մոդելը ոստիկանությանը տրամադրել է հարձակման լուսանկարները և ստացել արգելող որոշում՝ ամուսնուն իրեն մոտենալը կանխելու համար: 54-ամյա Ռիչարդսը դատական հայց է ներկայացրել ամուսնու դեմ և հայտարարությանը կցել է 2022 թվականին արված իր աչքի կապտուկների լուսանկարները:
19-07-2025 09:36 Ձկան յուղի պատիճների մեջ պարունակվող օմեգա-3 ճարպաթթունների ցածր չափաբաժինները կարող են նվազեցնել էպիլեպսիա ունեցողների նոպաների հաճախականությունը, ինչը տեղի չի ունենում դեղորայքային բուժման միջոցով: Օրական ձկան յուղի երեք պատիճները (օմեգա-3 ճարպաթթուների մոտ 1080 միլիգրամ) բավարար է, որպեսզի ի հայտ գան դրական արդյունքներ:
18-07-2025 09:42 Կոֆեինը կարող է կանխել խրոնիկական սթրեսի հետևանքով առաջացած դեպրեսիայի զարգացումը՝ փոխազդելով աղիների և ուղեղի միջև կապի վրա։ Չինաստանում նման եզրակացության են հանգել Չունցինի բժշկական համալսարանի գիտնականները։
18-07-2025 09:36 Չինաստանի Նանկին քաղաքում (Ցզյանսու նահանգ) ձերբակալվել է 38-ամյա մի տղամարդ՝ Ցզյաո մականունով, որը առցանց հայտնի է որպես «Կարմիր քույր»։ Հետաքննիչների տվյալներով՝ տղամարդը, որը հագնվել է կնոջ պես, սեռական հարաբերություն է ունեցել տղամարդկանց հետ, ապա գաղտնի նկարահանել է միջադեպը և առցանց վաճառել է անպարկեշտ տեսանյութերը։ Նա պնդում է, որ քնել է ավելի քան 1000 տղամարդու հետ։
18-07-2025 09:33 2025 թվականի ամառվա նորաձևության թրենդը Sardine Girl Summer-նն է՝ տարօրինակ, ծովային և հմայիչ ձևով ծիծաղելի։ Այն ունի ծովի աղի, Chanel No. 5-ի բույր և... սարդինների: Այո, բառացիորեն. նորաձևության նոր միտումը ձուկն է, ձկան պարկերը, ձկան շքեղությունը: Եվ այն նվաճում է պոդիումները, TikTok-ը և բոլոր նրանց սրտերը, ովքեր հոգնել են բեժ գույնի առօրյա կյանքից և «հանգիստ շքեղությունից»:
18-07-2025 09:25 Սոցիալական ցանցերի երկարատև օգտագործումը կապված է ուշադրության պահպանման դժվարության, հուզական հոգնածության աճի և կախվածություն հիշեցնող վարքագծի հետ։ Ըստ Սինգապուրի Նանյանգի տեխնոլոգիական համալսարանի և Սինգապուրի Research Network հետազոտական գործակալության նոր զեկույցի՝ երիտասարդ մասնակիցների 68%-ը հայտնել է կենտրոնանալու դժվարությունների մասին, մինչդեռ շատերը դժվարացել են դպրոցական առաջադրանքները կատարել կամ մեկ րոպեից ավելի բովանդակություն (կոնտենտ) դիտել։
18-07-2025 08:41 Շվեյցարական շքեղության հոլդինգ Richemont-ը, որը Cartier-ի, Van Cleef & Arpels-ի և այլ հայտնի ապրանքանիշերի սեփականատերն է, հայտնել է վաճառքի 6% աճի մասին առաջին ֆինանսական եռամսյակում (մինչև 5.4 միլիարդ եվրո՝ հաստատուն տեմպերով)՝ շնորհիվ Եվրոպայում, Ամերիկայում և Մերձավոր Արևելքում զարդերի մեծ պահանջարկի, հաղորդում է WWD-ն։
17-07-2025 06:59 Պամելա Անդերսոնը How To Fail փոդքասթում խոսել է դիմահարդարումից իր հրաժարվելու մասին: 58-ամյա դերասանուհու խոսքով՝ իր համար այս որոշումը դարձել է անձնական ազատության և ուրիշների սպասումներից հրաժարվելու մի ձև: «Ընդվզումը նշանակում է թույլ տալ ինքներդ ձեզ լինել այն, ինչ ուզում ես լինել», - ասել է Անդերսոնը՝ մեկնաբանելով իր հանրային կերպարի փոփոխությունները: Նա բացատրել է, որ որոշ պահի պարզապես հասկացել է, որ «գեղեցկությունը սուբյեկտիվ է», և կյանքում նա պարտավոր չէ այնպիսի տեսք ունենալ, ինչպիսին ունի ամսագրերի շապիկներին:
17-07-2025 06:54 25-ամյա Եվգենիա Մեդվեդևան, ով վերջերս հաստատել է իր հարաբերությունները 24-ամյա պարող Իլդար Գայնուտդինովի հետ, նրա հետ հանգստանում է Մալդիվներում: Զույգը սոցիալական ցանցերում կիսվել է իրենց արձակուրդից լուսանկարներով: Օլիմպիական կրկնանի արծաթե մեդալակիր Եվգենիա Մեդվեդևան և Ալլա Դուխովայի «Տոդես» բալետային համույթի առաջատար մենակատար Իլդար Գայնուտդինովը 2024 թ․ մասնակցել են ТНТ հեռուստաալիքով հեռարձակվող «Աստղային պարեր» շոուին, որտեղ նրանք հանդիպել և ելույթ են ունեցել որպես զույգ:
15-07-2025 12:42 Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը «Ինստագրամ»-ի իր էջում հրապարակել է տեսանյութ, որում ներկայացրել է նվեր ստացած հայկական հանրագիտարանը՝ ընդգծելով դրա պատմական և մշակութային արժեքը։ «Ինչքան լավն է այս հայկական հանրագիտարանը։ Ինձ համար պատրաստել են մեծ պատճեն, որի մեջ ամփոփված է Հայաստանի ամբողջ պատմությունը։ Այն պարունակում է բոլոր պայմանագրերը, քարտեզները, կրոնական փաստաթղթերը և համաձայնագրերը, որոնք այդքան կարևոր են հայկական մշակույթի համար»,-նշել է Քարդաշյանը։
15-07-2025 12:36 44-ամյա Ջեսիկա Ալբան նոր տղամարդ ունի։ Նա հանդիպում է 33-ամյա դերասան Դենի Ռամիրեսի հետ, որը 11 տարով փոքր է Ջեսիկայից։ Զույգին միասին նկատել են Կանկուն մեկնող ինքնաթիռ նստելիս, իսկ ավելի ուշ պապարացիները լուսանկարել են նրանց Լոս Անջելես վերադառնալիս։
15-07-2025 02:38 Բրիթնի Սփիրսը շփոթեցրել է իր երկրպագուներին՝ Ինստագրամում գրելով, որ «որդեգրել է մի գեղեցիկ աղջկա»։ Սակայն, ինչպես պարզել է Rolling Stone-ը, երգչուհին իրականում ոչ մեկին չի որդեգրել՝ դա պարզապես կատակ էր սոցիալական ցանցերում։
15-07-2025 01:52 «Միսս Տիեզերք 2012»-ի հաղթող Օլիվիա Կալպոն առաջին անգամ մայր է դարձել. նա դուստր է ունեցել: 33-ամյա մոդելը լուրով կիսվել է Instagram-ում՝ հրապարակելով սև-սպիտակ լուսանկարներ ծննդատնից:
15-08-2026 13:38 Հայտնի են դարձել Ջորջինա Ռոդրիգեսի և Կրիշտիանու Ռոնալդուի հարսանիքի մանրամասները, որը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին ֆուտբոլիստի Կասկայիսի տանը: Jornal de Notícias-ի տվյալներով՝ Ջորջինա Ռոդրիգեսը չի փոխել իր ազգանունը և հարսանիքից մեկ օր առաջ Լիսաբոնի նոտարի գրասենյակում ստորագրել է ամուսնական պայմանագիր: Վերջինիս համաձայն՝ ամուսնությունից առաջ կամ հետո գնված գույքը պատկանում է այն անձին, որի անունով այն գրանցված է կամ ով վճարել է դրա համար, և չի բաժանվում ամուսնալուծության ժամանակ: Զույգը որպես բնակության վայր նշել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադը:
15-08-2026 13:28 59-ամյա Ֆիլիպ Կիրկորովը 20-ամյա «Միսս Ռուսաստան» Վալենտինա Ալեքսեևային ծննդյան օրվա առթիվ նվիրել է ադամանդե Rolex ժամացույց։ Կիրկորովը նաև մոդելի համարկատարել է իր հիթերը և լրագրողներին հարցազրույց տալիս արտասվել է։ Հուլիսին Ֆիլիպ Կիրկորովը սկսել էր նկարահանել իր «Լուիզա» երգի տեսահոլովակը, որում գլխավոր դերում հանդես է եկել «Միսս ԲՐԻԿՍ»-ի հաղթող Վալենտինա Ալեքսեևան։ Ավելի վաղ Վալենտինան, որը իր 20-ամյակը նշել է Մոնակոյում, առաջին անգամ խոսել է իր սիրելիի մասին։ Մոդելի խոսքով՝ նա իրեն գերել է «գեղեցիկ սիրահետմամբ և անկեղծ արարքներով»։
15-08-2026 13:22 Համացանցում լուրեր են շրջանառվում, որ «Տարօրինակ դեպքեր» սերիալի 32-ամյա աստղեր Չարլի Հիթոնը և 31-ամյա Նատալյա Դայերը բաժանվել են 10 տարվա համատեղ կյանքից հետո։ Չնայած զույգը դեռ չի հաստատել լուրը, սերիալի երկրպագուները լրջորեն մտահոգված են։
15-08-2026 03:44 Վերջին մեկ տարվա ընթացքում Հոլիվուդն ավելի է տարվել ծայրահեղ նիհարության թրանդով, քան մի քանի տարի առաջ, երբ շատ աստղեր գրեթե միաժամանակ նիհարում էին «Օզեմպիկի» հաշվին։ Առցանց մեկնաբանները քննարկում են, թե ինչպես է «անորեքսիկ» կազմվածքի թրենդն այժմ գովազդվում ոչ միայն Արիանա Գրանդեի և Դեմի Մուրի կողմից, իսկ «հերոինային շիկ» գեղագիտության մարմնացում Քեյթ Մոսը, նրանց համեմատ՝նմանվում «առողջ ապրելակերպի դեսպանի»։
14-08-2026 14:23 Սելենա Գոմեսը և նրա մայրը՝ Մենդի Թիֆին, մեղադրվել են իրենց Wondermind ստարտափի հետ կապված խարդախության մեջ, որը, ենթադրաբար, պետք է օգներ մարդկանց կառավարել իրենց հոգեկան առողջությունը, հաղորդում է Reuters-ը: Ընկերությունում գրեթե 1.2 միլիոն դոլար ներդրում կատարածները դատական հայց են ներկայացրել Դելավերի դաշնային դատարան՝ պնդելով, որ խոստացված նախագծերը չեն իրականացվել: