Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
19-08-2025 04:50
Թաիլանդի արքայադուստրը երեք տարի կոմայի մեջ է. ապշած բժիշկները շփոթված են։ 2022 թվականի դեկտեմբերին Ռամա X թագավորի դուստրը շանը տարել է  զբոսանքի և կորցրել գիտակցությունը։ Այժմ նրա կյանքը լիովին կախված է սարքերից։ Ավելի ուշ բժիշկները պարզել են, որ Պատին սրտի կաթված է ստացել։
18-08-2025 11:39
Կալիֆորնիայի համալսարանի (Սան Դիեգո) գիտնականները հայտնաբերել են պարզ մի սովորություն, որը կօգնի բարելավել սրտի առողջությունը: Գիտնականները խորհուրդ են տալիս օրվա ընթացքում պարզապես հաճախ վեր կենալ աթոռից։ Հետաքրքիր է, որ նստելու ընդհանուր տևողությունը միշտ չէ, որ կրճատվել է։ Ազդեցությունն առաջացել է հենց կանգնելու պարբերականության շնորհիվ։ Հեղինակների կարծիքով, դա պայմանավորված է արյան շրջանառության լավացմամբ և սրտանոթային համակարգի բեռի նվազեցմամբ։
18-08-2025 11:36
Լոնդոնում պաշտոնապես սկսվել են «Նարնիայի ժամանակագրություններ» վիպաշարի նոր էկրանավորման նկարահանումները։ Այս մասին տեղեկանում ենք What’s on Netflix հարթակից: Գրետա Գերվիգի («Բարբի») ֆիլմը Netflix-ում կթողարկվի 2026 թվականի դեկտեմբերին: Գերվիգը էկրանավորում է Նարնիայի ժամանակագրությունները» ֆիլմի նախապատմությունը՝ «Կախարդի եղբորորդին» անվանումով: Պատմությունը տեղի է ունենում 1950-ականների Մեծ Բրիտանիայում։
18-08-2025 11:29
Վրաստանում ոստիկանությունը ձերբակալել է երեք կնոջ (25, 31 և 43 տարեկան), որոնք մեղադրվում են խմբակային բռնության և դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեջ։ Նրանց սպառնում է մինչև 7 տարվա ազատազրկում։ Ըստ լրատվամիջոցների, ձերբակալվածներից մեկը նշանված է եղել տուժածի հետ, և մի քանի օրից զույգը պետք է ամուսնանար։ Միջադեպը տեղի է ունեցել այն բնակարանում, որտեղ նորապսակները պատրաստվում էին ապրել։ Կինը փեսացուին բռնացրել է մեկ այլ կնոջ հետ, ինչն էլ հրահրել է կոնֆլիկտը։
18-08-2025 11:19
Միչիգանի պետական համալսարանի գիտնականները պարզել են, որ միկրոբները մեր ուղեղի իրական կառուցողներն են։ Խոսքը ոչ թե պատահական ազդեցության, այլ կոնկրետ այն հատվածի մասին է, որը վերահսկում է սթրեսը, սոցիալական վարքագիծը և օրգանիզմի կենսական կարևոր ֆունկցիաները։ Ժամանակակից ծնունդները հաճախ «խաթարում» են միկրոբային հավասարակշռությունը. հակաբիոտիկները և կեսարյան հատումը չեն թողնում մոր միկրոբներին իրենց «գիտելիքները» փոխանցել փոքրիկին։
18-08-2025 01:45
Լև Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն» պատմական վեպի նոր էկրանավորումը, որի ռեժիսորն է Սարիկ Անդրեասյանը, Ռուսաստանում կթողարկվի 2027 թվականի փետրվարի 18-ին։ Այս մասին հայտնել են «Атмосфера кино» դիստրիբյուտորական ընկերության ներկայացուցիչները, որին են պատկանում ֆիլմի տարածման իրավունքները։
15-08-2025 10:32
The Hollywood Reporter-ը հաղորդում է Անջելինա Ջոլիի և «Միստր և միսիս Սմիթ» լրտեսական ֆիլմի ռեժիսոր Դագ Լայմանի վերամիավորման մասին: Տանդեմը կաշխատի նոր՝ «Նախաձեռնություն» (The Initiative) ֆիլմի վրա։ Սյուժեի համաձայն՝ նորեկ գործակալ Չարլին դառնում է փորձառու մասնագետ Բրայթի (Ջոլի) աշակերտը, ով մենակ է աշխատում: Շուտով երկու հերոսների հարաբերությունները վերածվում են գոյատևման վտանգավոր խաղի:
15-08-2025 10:23
Ավելի ու ավելի շատ երիտասարդներ են իրենց անվանում «գրեյսեքսուալներ», ինչը նշանակում է, որ նրանք սեռական ցանկություն են զգում միայն երբեմն, հազվադեպ կամ միայն որոշակի պայմաններում, հաղորդում է Daily Mail-ը։ Այս տերմինը ժողովրդականություն է ձեռք բերել առցանց. Reddit-ն ունի ակտիվ համայնք՝ r/Greysexuality անունով, որն ունի ավելի քան 8.3 հազար անդամ, մինչդեռ TikTok-ում և YouTube-ում տեսանյութերը հազարավոր դիտումներ ունեն։
15-08-2025 08:28
«Ֆլիբագ» սերիալի աստղ, դերասանուհի և սցենարիստ Ֆիբի Ուոլլեր-Բրիջը պատրաստվում է առաջին անգամ մայր դառնալ: Պապարացիները դերասանուհուն լուսանկարել են Լոնդոնի փողոցներում, որտեղ երևում է նրա կլորացված փորիկը։ Ֆիբին ինքը դեռևս չի մեկնաբանել հղիության մասին լուրը: 2018 թվականից ի վեր նա հանդիպում է բրիտանացի դրամատուրգ Մարտին ՄաքԴոնայի հետ:
15-08-2025 04:25
Մանհայմի համալսարանական բժշկական կենտրոնի գիտնականները պարզել են, որ կանացի էստրոգեն հորմոնը պաշտպանում է երիկամների բջիջները ֆերոպտոզից, որը երկաթից կախված կարգավորվող բջջային մահվան մի ձև է:  Բժիշկները վաղուց գիտեին, որ կանայք ավելի քիչ են հակված սուր երիկամային անբավարարության, քան տղամարդիկ. այդ փաստը հաստատվել է համաճարակաբանական տվյալներով 1940-ական թվականներից ի վեր: Սակայն այդ պաշտպանիչ ազդեցության մեխանիզմը երկար ժամանակ մնում էր անհասկանալի:
15-08-2025 01:35
Թեյլոր Սվիֆթի նոր` «The Life Of A Showgirl», ալբոմի շապիկը հակասություններ է առաջացրել Քայլի Մինոուգին կրկնօրինակելու մեղադրանքների պատճառով։ «Cruel Summer» հիթի երգչուհին Սվիֆթի երկրպագուներին ամբողջ աշխարհում խուճապի մատնեց, երբ չորեքշաբթի օրը ներկայացրեց իր նոր «The Life Of A Showgirl» ալբոմի շապիկը։ Ոմանք 35-ամյա ամերիկացի աստղին մեղադրել են փոփ երաժշտության թագուհի Քայլիի «Showgirl: The Greatest Hits» դարաշրջանը կրկնօրինակելու մեջ։
14-08-2025 08:50
50-ամյա Լեոնարդո ԴիԿապրիոն զարդարել է Esquire ամսագրի նոր համարի շապիկը և երկար հարցազրույց տվել, որում խորհրդածել է ծերացման մասին: Դերասանի խոսքով՝ չնայած նա դեռևս դժվարանում է ընդունել իր իրական տարիքը, զգում է, թե ինչպես են ապրած տարիներն ազդում կյանքի նկատմամբ իր հայացքների վրա: Միևնույն ժամանակ, Լեոնարդոն ասել է, որ հոգեպես իրեն դեռևս զգում է 32 տարեկան:
14-08-2025 08:20
Ուտելիքը կարևոր դեր ունի առողջ քնի ձևավորման մեջ: Պիստակը այն մթերքներից է, որն ունի մելատոնինի՝ քնի հորմոնի, ինչպես նաև մագնեզիումի ամենաբարձր բնական պարունակության մակարդակը։ Քնի համար օգտակար մթերք է նաև բանանը. այն հարուստ է տրիպտոֆանով, մագնեզիումով ու կալիումով, որոնք նպաստում են սերոտոնինի և մելատոնինի՝ քնի ցիկլի կարգավորման երկու հիմնական նեյրոմիջնորդների արտադրությանը։ Չի կարելի մոռանալ նաև հավի կրծքամսի մասին, որը քնից առաջ հիանալի ընթրիք կլինի՝ իր ցածր յուղայնության շնորհիվ:
14-08-2025 08:07
Կոպենհագենի իշխանությունները կարող են տասնյակ միլիոնավոր կրոնների փոխհատուցում տրամադրել, երբ պարզվել է, որ քաղաքը վերջին յոթ տարիների ընթացքում հարսանիքների համար անօրինական կերպով փող է գանձել մոտ 12 000 զույգից, գրում է The Guardian-ը։ Ենթադրվում է, որ վճարում արածների մեծ մասը Դանիայում մշտական բնակություն չունեցող օտարերկրացիներ են եղել։
14-08-2025 05:15
«Փարիզի ծաղկող աստղը» (Paris ni Saku Etoile) անիմացիոն ֆիլմի պրեմիերան տեղի կունենա Ճապոնիայում, 2026 թվականի մարտի 13-ին: Հայտարարության հետ մեկտեղ հրապարակվել է նաև ֆիլմի պաստառը: Արտադրությունը կատարում է Arvo Animation-ը: Այս նախագիծը ռեժիսոր Գորո Տանիգուտիի և «Գիբլի» ստուդիայի նկարիչ Կացույա Կոնդոյի («Իմ հարևան Տոտորոն») առաջին համագործակցությունն է:
14-08-2025 02:11
Նորաձևությունն ամբողջությամբ ընդունել է խաղային դարաշրջանը: Պայուսակներն ու կոշիկները զարդարված են քմահաճ կախազարդերով, կոստյումային զարդերը նման են ամառային ճամբարում պատրաստվածի, իսկ վառ գույների ուլունքազարդ պայուսակները գնորդներին ստիպում են իսկական գանձերի որոնում կատարել՝ TikTok-ի ոճով: Այս սեզոնի ամառային աքսեսուարները ոչ միայն նոստալգիկ հմայք են, այլև լիարժեք վերադարձ մանկություն:
13-08-2025 10:59
Հարվարդի հանրային առողջության դպրոցի հետազոտողները նախազգուշացնում են, որ տապակած կարտոֆիլի հաճախակի օգտագործումը կարող է զգալիորեն բարձրացնել երկրորդ տիպի շաքարային դիաբետի զարգացման ռիսկը։ Պարզվել է, որ շաբաթական երեք չափաբաժին տապակած կարտոֆիլ օգտագործելը 20 տոկոսով մեծացնում է շաքարային դիաբետի զարգացման հավանականությունը։ Մասնագետները շեշտում են, որ կարևոր է մթերքի պատրաստման եղանակը. կարտոֆիլով պատրաստված մյուս ուտեստները նման ազդեցություն չունեն։
13-08-2025 10:52
Գիտնականները ստեղծել են առաջին արհեստական լեզուն, որը կարող է ընկալել և ճանաչել համը միայն հեղուկ միջավայրում՝ ընդօրինակելով մարդու համային ընկալիչների աշխատանքը։ Հետազոտողները նշում են, որ PNAS հանդեսում նկարագրված այդ նվաճումը կարող է հանգեցնել սննդի անվտանգությունն ապահովելու և քիմիական վերլուծության միջոցով հիվանդությունների վաղ հայտնաբերման ավտոմատացված համակարգերի ստեղծմանը։
13-08-2025 10:47
Լեոնարդո ԴիԿապրիոն Իբիցայում զվարճալի միջադեպի է ենթարկվել. տեղական ոստիկանությունը կանգնեցրել և խուզարկել է դերասանին՝ չճանաչելով համաշխարհային կինոաստղին։ Ըստ Daily Mail-ի՝ օգոստոսի սկզբին նկարահանված տեսանյութում 50-ամյա ԴիԿապրիոն կանգնած է փողոցում՝ իր 27-ամյա ընկերուհու՝ մոդել Վիտտորիա Չերետտիի և ընկերների հետ։ Տեսանյութում լսվում է, թե ինչպես է կինը (ենթադրաբար Չերետտին) ասում. «Նրանք հիմա ինձ ամբողջ մարմնով են խուզարկում», մինչդեռ դերասանը, որը հանել է իր սովորական դիմակը, ոստիկանությանը ցույց է տալիս իր գրպանների պարունակությունը։
13-08-2025 01:17
56-ամյա Ջենիֆեր Անիստոնը դարձել է Vanity Fair-ի նոր համարի հերոսուհին։ Դերասանուհին կեցվածք է ընդունել լուսանկարիչ Նորման Ջին Ռոյի օբյեկտիվի համար, ով նախկինում աշխատել է Սառա Ջեսիկա Փարքերի, Թիլդա Սուինթոնի և այլոց հետ։ Հարցազրույցում Ջենիֆեր Անիստոնն ասել է, որ երբեք «հայրիկի բալիկ» չի եղել, չնայած իր հայրը նկարահանվել է ֆիլմերում. «Ես շատ շնորհակալ եմ, որ սկսեցի զրոյից։ Մենք սնանկ էինք»։ Նա նաև նշել է, որ միշտ ցանկացել է «ինչ-որ բան ապացուցել» հորը, և դա ազդել է այն փաստի վրա, որ նա ի վերջո դարձել է դերասանուհի։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
15-08-2026 13:38
Հայտնի են դարձել Ջորջինա Ռոդրիգեսի և Կրիշտիանու Ռոնալդուի հարսանիքի մանրամասները, որը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին ֆուտբոլիստի Կասկայիսի տանը: Jornal de Notícias-ի տվյալներով՝ Ջորջինա Ռոդրիգեսը չի փոխել իր ազգանունը և հարսանիքից մեկ օր առաջ Լիսաբոնի նոտարի գրասենյակում ստորագրել է ամուսնական պայմանագիր: Վերջինիս համաձայն՝ ամուսնությունից առաջ կամ հետո գնված գույքը պատկանում է այն անձին, որի անունով այն գրանցված է կամ ով վճարել է դրա համար, և չի բաժանվում ամուսնալուծության ժամանակ: Զույգը որպես բնակության վայր նշել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադը:
15-08-2026 13:28
59-ամյա Ֆիլիպ Կիրկորովը 20-ամյա «Միսս Ռուսաստան» Վալենտինա Ալեքսեևային ծննդյան օրվա առթիվ նվիրել է ադամանդե Rolex ժամացույց։ Կիրկորովը նաև  մոդելի համարկատարել է իր հիթերը  և լրագրողներին հարցազրույց տալիս արտասվել է։ Հուլիսին Ֆիլիպ Կիրկորովը սկսել էր նկարահանել իր «Լուիզա» երգի տեսահոլովակը, որում գլխավոր դերում հանդես է եկել «Միսս ԲՐԻԿՍ»-ի հաղթող Վալենտինա Ալեքսեևան։ Ավելի վաղ Վալենտինան, որը իր 20-ամյակը նշել է Մոնակոյում, առաջին անգամ խոսել է իր սիրելիի մասին։ Մոդելի խոսքով՝ նա իրեն գերել է «գեղեցիկ սիրահետմամբ և անկեղծ արարքներով»։
15-08-2026 13:22
Համացանցում լուրեր են շրջանառվում, որ «Տարօրինակ դեպքեր» սերիալի 32-ամյա աստղեր Չարլի Հիթոնը և 31-ամյա Նատալյա Դայերը բաժանվել են 10 տարվա համատեղ կյանքից հետո։ Չնայած զույգը դեռ չի հաստատել լուրը, սերիալի երկրպագուները լրջորեն մտահոգված են։
15-08-2026 03:44
Վերջին մեկ տարվա ընթացքում Հոլիվուդն ավելի է տարվել ծայրահեղ նիհարության թրանդով, քան մի քանի տարի առաջ, երբ շատ աստղեր գրեթե միաժամանակ նիհարում էին «Օզեմպիկի» հաշվին։ Առցանց մեկնաբանները քննարկում են, թե ինչպես է «անորեքսիկ» կազմվածքի թրենդն այժմ գովազդվում ոչ միայն Արիանա Գրանդեի և Դեմի Մուրի կողմից, իսկ  «հերոինային շիկ» գեղագիտության մարմնացում Քեյթ Մոսը, նրանց համեմատ՝նմանվում «առողջ ապրելակերպի դեսպանի»։
14-08-2026 14:23
Սելենա Գոմեսը և նրա մայրը՝ Մենդի Թիֆին, մեղադրվել են իրենց Wondermind ստարտափի հետ կապված խարդախության մեջ, որը, ենթադրաբար, պետք է օգներ մարդկանց կառավարել իրենց հոգեկան առողջությունը, հաղորդում է Reuters-ը: Ընկերությունում գրեթե 1.2 միլիոն դոլար ներդրում կատարածները դատական հայց են ներկայացրել Դելավերի դաշնային դատարան՝ պնդելով, որ խոստացված նախագծերը չեն իրականացվել:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
10.08.2026
Դիտվել է 1199 անգամ
12.08.2026
Դիտվել է 312 անգամ
14.08.2026
Դիտվել է 231 անգամ
15.08.2026
Դիտվել է 179 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster