25-08-2025 09:19 Հնդկաստանի Մեծ Նոյդա քաղաքում ողբերգական և վրդովեցուցիչ պատմություն է տեղի ունեցել. 28-ամյա Նիկի Բհատիին դաժանաբար սպանել են՝ նրա վրա այրվող հեղուկ են լցրել, ծեծել և այրել հենց սկեսրոջ տանը՝ իր վեցամյա որդու աչքի առաջ, հայտնում է Hindustan Times-ը։ Զոհը՝ Նիկին, և նրա քույրը՝ Կանչհանը, 2016 թվականին հարս են գնացել նույն ընտանիք։ Ծնողները նրանց թանկարժեք մեքենաներ, ոսկի և գումար են նվիրել, սակայն օժիտի ծարավը չի հագեցել. շորթողները շարունակել են պահանջել լրացուցիչ 36 լախ։
25-08-2025 01:21 Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան հաղթանակով մեկնարկեց թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնությունում։ Բելառուսի ներկայացուցիչը 7:5, 6:1 հաշվով պարտության մատնեց աշխարհի 109-րդ ռակետ, շվեյցարացի Ռեբեկա Մասարովային։ Երկրորդ շրջանում Արինա Սաբալենկայի մրցակիցը կլինի աշխարհի 64-րդ ռակետ, ռուսաստանցի Պոլինա Կուդերմետովան։
23-08-2025 10:08 Սրճային ըմպելիքները, ինչպիսիք են՝ լատտեն, ամերիկանոն, էսպրեսոն, վնասակար չեն, բայց դրանց օգտագործման ժամանակն ու ծավալը կարող են բացասաբար ազդել օրգանիզմի վրա, զգուշացնում են սննդաբանները։ Խորհուրդ է տվվում օրական խմել ոչ ավելի, քան երկու բաժակ սուրճ: Միևնույն ժամանակ, առողջության համար ամենավտանգավորն այս ըմպելիքի այն տեսակներն են, որոնք պարունակում են տարբեր քաղցր հավելումներ՝ շաքար և օշարակներ: Հիշենեք նաև, որ գիշերը սուրճ խմելը կարող է խանգարել քունը։
23-08-2025 10:07 Net-A-Porter առցանց խանութի հիմնադիր, 60-ամյա Նատալի Մասենեն դատական հայց է ներկայացրել իր նախկին ընկերոջ՝ 47-ամյա Էրիկ Թորստենսոնի դեմ: Գործարար կինը նրան մեղադրել է դավաճանության, այդ թվում՝ սեքս աշխատողների հետ, սեռական կախվածության և «անզուսպ» թմրանյութերի օգտագործման մեջ, հաղորդում է Daily Mail-ը: Նորաձևության աշխարհում հայտնի Նատալի Մասենեի 14-ամյա հարաբերությունները շվեդ ձեռնարկատեր Էրիկ Թորստենսոնի հետ սկսել են փլուզվել անցյալ տարի, երբ տղամարդը սկսել է գիշերներն անհետանալ և չարաշահել ալկոհոլը:
23-08-2025 10:06 Լեգենդար The Beatles խմբի բաս կիթառահար, աշխարհահռչակ երաժիշտ, երգերի հեղինակ Փոլ Մաքքարթնին հայտարարել է խմբի նոր ձայնասկավառակի թողարկման մասին: Նրա խոսքով՝ ձայնասկավառակը կկոչվի «Anthology 4»: Հնարավոր երգերի ցանկն արդեն հայտնվել է առցանց։
23-08-2025 09:55 Քեթի Փերին, ըստ լուրերի, հետաքրքրված չէ նոր հարաբերություններով՝ Օռլանդո Բլումի հետ ինը տարվա հարաբերությունների ընդհատումից հետո։ Daily Mail-ը գրում է. «Քեթին այս պահին չի ցանկանում հանդիպել ինչ-որ մեկի հետ: Նա դեռ շրջագայության մեջ է. նա միայնակ մայր է և անցնում է մի քանի խոշոր անձնական փոփոխություններով»։
23-08-2025 09:51 Դակոտա Ջոնսոնը կհարմարվի ցանկացած ֆիլմում ցանկացած դերի հետ, պարզապես մի խնդրեք նրան նույնը անել իր մազերի հետ, գրում է People-ը։ Etalk-ին տված հարցազրույցում 35-ամյա աստղը զվարճալի կերպով պատասխանել է այն փաստին, որ իր «մազերը նախանձելի են» շատերի համար՝ թե՛ էկրանին, թե՛ դրանից դուրս։
22-08-2025 11:17 Ջենիֆեր Լոպեսը հիանալի տեսք ունի իր առաջիկա՝ «Սարդ կնոջ համբույրը» ֆիլմի առաջին պաշտոնական թրեյլերում, որը թողարկվել է չորեքշաբթի օրը, գրում է Daily Mail-ը։ Մեկ տարի է, ինչ նա և Բեն Աֆլեքը ամուսնալուծուվել են․ ի դեպ, Բենը ֆիլմի պրոդյուսերն է։ Երկրպագուները ապշած են 56-ամյա աստղի շատ տարբեր կերպարներից։ Եվ նրանց ամենաշատը Ջեյ Լոն դուր է եկել գայթակղիչ շիկահերի կերպարում։
22-08-2025 10:58 Պամելա Անդերսոնը, ով, ըստ լուրերի, գաղտնի հանդիպում է 73-ամյա Լիամ Նիսոնի հետ, խոսել է իրենց միջև եղած «քիմիայի» մասին։ «Մենք զարմանալի քիմիա ունենք։ Էկրանից դուրս նա կատակասեր է, ունի տղայական հումորի զգացում։ Նա շատ զվարճալի է։ Նկարահանման հրապարակում մենք լուրջ էինք, բայց փորձերի ժամանակ անընդհատ ծիծաղում և կատակում էինք։ Եթե անընդհատ ծիծաղեինք, ֆիլմը երբեք չէր նկարահանվի», - OK-ին ասել է 58-ամյա Պամելան։
22-08-2025 08:02 Համացանուցում կրկին քննարկվում է Ֆիլիպ Կիրկորովի առողջական վիճակը։ Պատճառը նրա ընկնելն էր Կազանում կայացած «Նոր ալիք» փառատոնում ելույթ ունենալիս, որտեղ 58-ամյա արտիստը բեմ բարձրանալուց առաջ նաև հաստատեց այն լուրերը, որ իր մոտ շաքարախտ էր ախտորոշվել։
22-08-2025 05:14 «Անորա» ֆիլմի աստղ Մայքի Մեդիսոնը խախտում է հոլիվուդյան դերասանուհու մասին աշխարհի պատկերացումները, գրում է Daily Mail-ը։ Չնայած սովորաբար սպասում են, որ աստղերը պետք է մասնակցեն պրեմիերաների, երեկույթների և ակտիվ լինեն սոցիալական ցանցերում, Մայքին դա չի ընտրում։ «Օսկար»-ի 26-ամյա մրցանակակիրը բացահայտել է, որ չի օգտագործում սոցիալական ցանցեր և երբեք չի «զղջում» ինչ-որ երեկույթ բաց թողնելու համար։
22-08-2025 04:07 21-ամյա դերասանուհի Միլի Բոբի Բրաունն առաջին անգամ մայր է դարձել. իր 23-ամյա ամուսնու՝ Ջեյք Բոն Ջովիի հետ միասին նա աղջիկ է որդեգրել: Զույգը լուրը կիսվել է Instagram-ում: Հիշեցնենք, որ Միլի Բոբի Բրաունը և ռոք երաժիշտ Ջոն Բոն Ջովիի որդին՝ Ջեյք Բոն Ջովին, սկսել են հանդիպել 2021 թվականին: Երկու տարի անց զույգը հայտարարեց իրենց նշանադրության մասին, 2024 թվականի մայիսին նրանք գաղտնի ամուսնացան մտերիմ ընկերների շրջապատում, ապա շքեղ արարողություն կազմակերպեցին Իտալիայում:
21-08-2025 08:53 «X Factor»-ի երգչուհի Դիանա Վիքերսը պատմել է Լեոնարդո ԴիԿապրիոյի հետ նախկինում անցկացրած «տարօրինակ» երեկոյի մասին։ Նրա խոսքով՝ ինքը ցանկացել է զվարճանալ հոլիվուդյան աստղի ընկերակցությամբ, բայց դրա փոխարեն դերասանն ամբողջ երեկո պարզապես հեռուստացույց է դիտել։
21-08-2025 08:47 Նիկոլա Պելցը Ինստագրամում կիսվել է «Pretty Ugly» դրամայի նկարահանման հրապարակից առաջին լուսանկարներով, որտեղ նա խաղում է գլխավոր դերերից մեկը և նաև գործադիր պրոդյուսերն է։ Պելցը նաև այլ լուսանկարներով կրկին ցույց է տվել, թե որքան երջանիկ հարաբերությունների մեջ է գտնվում՝ Բրուքլին Բեքհեմի հետ (նրանք վերջերս երկրորդ անգամ հարսանիք արեցին):
21-08-2025 08:45 Ռուս Մարինա Ստարովոյտովան դարձել է միջուկային սառցահատի աշխարհում առաջին կին նավապետը։ Նրա նշանակումը «Յամալ» նավի վրա հայտարարվել է Ռուսաստանի միջուկային արդյունաբերության 80-ամյակին նվիրված գալա համերգի ժամանակ, որը տեղի է ունեցել օգոստոսի 20-ին Նիժնի Նովգորոդում։
20-08-2025 09:49 Դուբայում ոստիկանությունն ընդամենը ութ ժամվա ընթացքում ձերբակալել է 25 միլիոն դոլար արժողությամբ հազվագյուտ վարդագույն ադամանդ գողացած երեք գողի: Քարը էմիրություն է բերել Եվրոպայից մի ոսկերիչ, որը համաձայնել է այն ցույց տալ վարձակալված առանձնատանը պոտենցիալ հաճախորդին, հաղորդում է CBS News-ը:
19-08-2025 10:44 ԱՄՆ-ի Հյուսիսարևելյան համալսարանի սննդի կարգավորման հարցերի ծրագրի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր Դերին Դեթվայլերի խոսքով՝ բորբոսնած պանիր ուտելուց հետո օրգանիզմում կարող են առաջանալ ալերգիկ ռեակցիաներ, ստամոքսի խանգարում և սննդային թունավորում: Բժիշկը բացատրել է, որ անցանկալի հետևանքները կախված կարող են լինել պանրի վրա առաջացած բորբոսի տեսակից, մանրէներից և անձի իմունային համակարգի վիճակից:
19-08-2025 10:41 Հոբիթ Ֆրոդոն կհայտնվի «Մատանիների տիրակալը» ֆրանշիզայի հաջորդ՝ «Գոլումի որսը» ֆիլմում։ Այս մասին, ինչպես հաղղորդում է EW-ն, հայտարարել է Գենդալֆի դերակատար Իան Մաքքելենը։ Մաքքելենը նաև հավելել է, որ նոր ֆիլմի նկարահանումները կսկսվեն 2026 թվականի մայիսին։ Ռեժիսորը կլինի Էնդի Սերկիսը, ով նաև կմարմնավորի Գոլումին։
19-08-2025 10:38 Մինչև վերջերս «հանգիստ շքեղության» երկրպագուների մեծ մասը նախընտրում էր չեզոք երանգներ, մինիմալիզմ և զուսպ ուրվագծեր: Սակայն այս ամռանը կտրուկ անցում է նկատվում դեպի պայծառ և շողշողուն տպագրություններ, որոնք բառացիորեն «գոռում են» կարգավիճակի և ոճի մասին, գրում է WSJ-ն։
19-08-2025 10:34 Բեյլորի բժշկական քոլեջի և Տեխասի մանկական հիվանդանոցի կենսաբժշկական հետազոտությունների ինստիտուտի գիտնականները բացահայտել են աղիքների և ուղեղի միջև անմիջական կապի մեխանիզմ, որը գործում է ակնթարթորեն։ Հետազոտությունը ցույց է տվել, որ օրգանիզմում կա հատուկ նյարդային ուղի, որը ճանաչում է բակտերիաների որոշակի սպիտակուցներ և անմիջապես տեղեկատվություն է փոխանցում ուղեղին։ Հայտնաբերված աղիքային միկրոֆլորայի և ուղեղի միջև ուղղակի փոխազդեցությունը նաև վկայում է մարդու մոտ զգայարանների քանակը վերանայելու անհրաժեշտության մասին։
15-08-2026 13:38 Հայտնի են դարձել Ջորջինա Ռոդրիգեսի և Կրիշտիանու Ռոնալդուի հարսանիքի մանրամասները, որը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին ֆուտբոլիստի Կասկայիսի տանը: Jornal de Notícias-ի տվյալներով՝ Ջորջինա Ռոդրիգեսը չի փոխել իր ազգանունը և հարսանիքից մեկ օր առաջ Լիսաբոնի նոտարի գրասենյակում ստորագրել է ամուսնական պայմանագիր: Վերջինիս համաձայն՝ ամուսնությունից առաջ կամ հետո գնված գույքը պատկանում է այն անձին, որի անունով այն գրանցված է կամ ով վճարել է դրա համար, և չի բաժանվում ամուսնալուծության ժամանակ: Զույգը որպես բնակության վայր նշել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադը:
15-08-2026 13:28 59-ամյա Ֆիլիպ Կիրկորովը 20-ամյա «Միսս Ռուսաստան» Վալենտինա Ալեքսեևային ծննդյան օրվա առթիվ նվիրել է ադամանդե Rolex ժամացույց։ Կիրկորովը նաև մոդելի համարկատարել է իր հիթերը և լրագրողներին հարցազրույց տալիս արտասվել է։ Հուլիսին Ֆիլիպ Կիրկորովը սկսել էր նկարահանել իր «Լուիզա» երգի տեսահոլովակը, որում գլխավոր դերում հանդես է եկել «Միսս ԲՐԻԿՍ»-ի հաղթող Վալենտինա Ալեքսեևան։ Ավելի վաղ Վալենտինան, որը իր 20-ամյակը նշել է Մոնակոյում, առաջին անգամ խոսել է իր սիրելիի մասին։ Մոդելի խոսքով՝ նա իրեն գերել է «գեղեցիկ սիրահետմամբ և անկեղծ արարքներով»։
15-08-2026 13:22 Համացանցում լուրեր են շրջանառվում, որ «Տարօրինակ դեպքեր» սերիալի 32-ամյա աստղեր Չարլի Հիթոնը և 31-ամյա Նատալյա Դայերը բաժանվել են 10 տարվա համատեղ կյանքից հետո։ Չնայած զույգը դեռ չի հաստատել լուրը, սերիալի երկրպագուները լրջորեն մտահոգված են։
15-08-2026 03:44 Վերջին մեկ տարվա ընթացքում Հոլիվուդն ավելի է տարվել ծայրահեղ նիհարության թրանդով, քան մի քանի տարի առաջ, երբ շատ աստղեր գրեթե միաժամանակ նիհարում էին «Օզեմպիկի» հաշվին։ Առցանց մեկնաբանները քննարկում են, թե ինչպես է «անորեքսիկ» կազմվածքի թրենդն այժմ գովազդվում ոչ միայն Արիանա Գրանդեի և Դեմի Մուրի կողմից, իսկ «հերոինային շիկ» գեղագիտության մարմնացում Քեյթ Մոսը, նրանց համեմատ՝նմանվում «առողջ ապրելակերպի դեսպանի»։
14-08-2026 14:23 Սելենա Գոմեսը և նրա մայրը՝ Մենդի Թիֆին, մեղադրվել են իրենց Wondermind ստարտափի հետ կապված խարդախության մեջ, որը, ենթադրաբար, պետք է օգներ մարդկանց կառավարել իրենց հոգեկան առողջությունը, հաղորդում է Reuters-ը: Ընկերությունում գրեթե 1.2 միլիոն դոլար ներդրում կատարածները դատական հայց են ներկայացրել Դելավերի դաշնային դատարան՝ պնդելով, որ խոստացված նախագծերը չեն իրականացվել: