Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
24-09-2025 10:50
Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում կայացել է Gucci-ի «Tiger» կարճամետրաժ ֆիլմի պրեմիերան, որը ներկայացրել է ապրանքանիշի նոր ստեղծագործական տնօրեն Դեմնա Գվասալիան՝ իր դեբյուտային ցուցադրության փոխարեն: Ֆիլմում նկարահանվել են Հոլիվուդյան աստղեր Դեմի Մուրը, Էդվարդ Նորտոնը, Էլիոթ Փեյջը և այլք, իսկ պրեմիերային ներկա էին Գվինեթ Փելթրոուն, Աննա Վինտուրը, Սերենա Ուիլյամսը, Ֆրանսուա-Անրի Պինոն, Ամելիա Գրեյը, Քարոլայն Դաուրը, Բելլա Պորչը, Մարիակառլա Բոսկոնոն, ինչպես նաև մոդելներ Լիլա Մոսը և Ալեքս Կոնսանին՝ նոր հավաքածուի հագուստներով:
24-09-2025 10:49
Ռիհաննան և A$AP Rocky-ն, որոնք այժմ սպասում են իրենց երրորդ երեխային, գաղտնի ամուսնացել են. այդ մասին լուրերը թեժացրել է ինքը՝ 36-ամյա ռեփերնը՝ Elle-ին տված նոր հարցազրույցում։ Երբ լրագրողը Ռակիմ Մայերսին (երգչի իրական անունը) հարցրել է, թե արդյոք նա պլանավորում է հարսանիք 37-ամյա Ռիհաննայի հետ հինգ տարվա հանդիպումից հետո, նա հակադարձել է. «Ի՞նչ գիտեք, որ ես դեռ ամուսնացած չեմ», - հարցրել է A$AP Rocky-ն։ Այնուհետև ծիծաղելով հավելել է, որ «դեռևս չի հաստատի» իր և Ռիհաննայի հարսանիքի լուրը՝ ընդգծելով, որ իր և երգչուհու համար ընտանիքը առաջնային է։
24-09-2025 10:47
Քանյե Ուեսթի կինը՝ 30-ամյա Բիանկա Սենսորին, որը հայտնի է իր սադրիչ և բաց տեսքով, հայտարարել է իր սեփական նորաձևության ապրանքանիշի թողարկման մասին։ Ավստրալացի ճարտարապետը և վիճահարույց ռեփերի մուսան լուրը հայտնել է Instagram-ում։ Հավաքածուն, որը, ըստ երևույթին, կոչվում է պարզապես Բիանկա, թողարկվելու է հոկտեմբերի 13-ին։
24-09-2025 01:01
35-ամյա Էմմա Ուոթսոնը մասնակցել է Hollywood Authentic ամսագրի համար նկարահանման։ Հայտնի դերասանուհին լուսանկարվել է բաց հագուստով։ Սև-սպիտակ լուսանկարներում դերասանուհին թենիս է խաղում։
23-09-2025 09:14
Հղի կանայք, որոնք տառապում են ուժեղ սրտխառնոցից և փսխումից (հղիության հիպերէմեզիս կամ հիպերէմեզիս գրավիդարում), բախվում են հոգեկան և նյարդահոգեբուժական խանգարումների զարգացման զգալիորեն բարձր ռիսկի: Նման եզրակացության են հանգել Լոնդոնի Թագավորական քոլեջի հետազոտողները: 
23-09-2025 02:20
1907 թվականին ամերիկացի բժիշկ Դունկան ՄըքԴուգալը, ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Հեյվերհիլ քաղաքից, որոշել է փորձել ապացուցել մարդկային հոգու գոյությունը։ Իր փորձի համար նա օգտագործել է մահամերձ մարդկանց և մի քանի շների, որոնք դիտավորյալ սպանվել են այդ նպատակով։ Չնայած ՄըքԴուգալը պնդում էր, որ ապացուցել է հոգու գոյությունը և նույնիսկ որոշել է դրա զանգվածը, գիտնականները հերքել են այդ սարսափելի փորձի արդյունքները, գրում է IFLScience-ը։
22-09-2025 11:11
Գենդերային աշխատավարձի ամենամեծ տարբերությունը հայտնաբերվել է Հարավային Կորեայում, որտեղ կանայք տղամարդկանցից 32.5%-ով պակաս են վաստակում։ Հնդկաստանը հաջորդում է 30.41% տարբերությամբ։ Ռուսաստանը եզրափակում է առաջին եռյակը՝ 2023 թվականի արդյունքների հիման վրա 30.36% տարբերությամբ։ 20%-ից բարձր աշխատավարձի տարբերություն հայտնաբերվել է նաև Սաուդյան Արաբիայում (28.2%), Թուրքիայում (27.1%), Մեծ Բրիտանիայում (26.8%), Արգենտինայում (26.33%), Ճապոնիայում (26.27%), Իտալիայում (24.8%), Ֆրանսիայում (23.7%) և Մեքսիկայում (21.6%)։
22-09-2025 11:10
Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը հատուկ այցելություն է կատարել աշխարհի ամենատարեց մարդուն, ով նրան պատմել է, որ հիշում է, թե ինչպես «բոլոր աղջիկները սիրահարված էին քեզ և ուզում էին ամուսնանալ քեզ հետ», հաղորդում է BBC News-ը։ 116-ամյա Էթել Քեթերհեմը ապրում է Սուրեյի Լայթուոթերի ծերանոցում և Էդվարդ VII-ի վերջին կենդանի մնացած հպատակն է։
22-09-2025 11:00
Ֆրանսիական Louis Vuitton նորաձևության տունը թողարկել է անսովոր դիզայնով դրամապանակ: Համապատասխան մոդելը հայտնվել է ապրանքանիշի կայքում։ Ծովախեցգետնի տեսքով աքսեսուարը պատրաստված է բնական կաշվից և զարդարված է ապրանքանիշի լոգոտիպով և մոնոգրամով: Այն լրացված է կաշվե ժապավեններով, որոնք ընդօրինակում են ծովային ծովախեցգետնի բեղերն ու ճանկերը: Նոր ապրանքի արժեքը 7,450 դոլար է:
22-09-2025 10:15
Բրիտանական թագավորական ընտանիքը կրկին հայտնվել է աղմկահարույց սկանդալի կենտրոնում՝ կապված մանկապղծության համար դատապարտված ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշթեյնի հետ, հայտնում է NBC News-ը։ Վերջերս հրապարակված էլեկտրոնային նամակը ցույց է տվել, որ Յորքի դքսուհի Սառա Ֆերգյուսոնը պարսավյալ ֆինանսիստին անվանել է «լավագույն ընկեր», չնայած սեռական հանցագործությունների համար նրա դատապարտմանը։ Էլեկտրոնային նամակը հրապարակվել է կիրակի օրը երկու թերթում։ Այն ուղարկել է դքսուհի՝ Յորքի դուքս արքայազն Էնդրյուի նախկին կինը, 2011 թվականին՝ հրապարակայնորեն իրեն Էփշթեյնից հեռու պահելուց ընդամենը մի քանի շաբաթ անց։
22-09-2025 01:27
Պեկինում ավարտվել է Օլիմպիական խաղերի որակավորման մրցաշարը։ Մրցաշարում հաղթեց տասնութամյա ռուսաստանցի գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը։ Նա իր կարճ (68.72) և ազատ (140.91) ծրագրերի համար վաստակեց 209.63 միավոր։ Երկրորդ տեղը զբաղեցրեց Անաստասիա Գուբանովան (206.23), որը նախկինում ներկայացնում էր Ռուսաստանը, իսկ այժմ՝ Վրաստանը։ Երրորդ տեղը գրավեց բելգիացի Լունա Հենդրիքսը՝ 204.96 միավորով։
18-09-2025 16:16
«Կյանքը չափազանց կարճ է, որպեսզի այն վատնենք թշնամանքի վրա։ Այն պետք է ծախսել սիրո վրա»,-մամուլի ասուլիսում ասաց Սաթի Սպիվակովան։ Այս խոսքերը դարձան Ազգերի թատրոնի՝ Երևան կատարած այցի լեյտմոտիվը։ Սեպտեմբերի 19-ին Մհեր Մկրտչյանի թատրոնը երկու անգամ կներկայացնի «Սիրո մետաֆիզիկան»՝ Տուրգենևի և Պաուլին Վիարդոյի մասին պիեսը։ Ամբողջ հասույթը կփոխանցվի «Ժպիտների քաղաք» հիմնադրամին, որը օգնում է քաղցկեղով և արյունաբանական հիվանդություններով տառապող երեխաներին։
18-09-2025 10:19
Կիանու Ռիվզը գաղտնի արարողությամբ ամուսնացել է Ալեքսանդրա Գրանտի հետ, հայտնում են աղբյուրները RadarOnline.com-ին։ Ընկերները հավելում են, որ արտիստը դարձել է նրա ժայռը և օգնել է նրան ապաքինվել իր կյանքը հետք թողած ողբերգություններից։ «Մատրիցա» ֆիլմի 61-ամյա աստղը և 52-ամյա Գրանտը գաղտնի ամուսնացել են այս ամռան սկզբին եվրոպական ուղևորության ժամանակ, պնդում են ներքին աղբյուրները։
17-09-2025 11:29
Բահիա նահանգում հայտնաբերված երեք տարեկան երեխայի չափի զմրուխտե գլաքարը վաճառքի կհանվի Բրազիլիայում։ Այս մասին հայտնել է WDAF-TV-ն։ Թանկարժեք քարի չերկարությունն ու լայնությունը, մոտավորապես 90 և 40 սանտիմետր են, իսկ քաշը՝ 241 կիլոգրամ։ Զմրուխտի բյուրեղները կազմում են զանգվածի 45-50 տոկոսը՝ մոտ 110-120 կիլոգրամ: Հսկայական զմրուխտը գնահատվում է 365 միլիոն դոլար, սակայն աճուրդում դրա մեկնարկային գինը շատ ավելի ցածր կլինի՝ ընդամենը 19 միլիոն դոլար: Աճուրդը, ինչպես սպասվում է, կտևի մինչև սեպտեմբերի 23-ը:
17-09-2025 11:24
MAC Cosmetics-ը շտապել է կապ հաստատել Քրիս Ջենների հետ։ Գովազդային արշավից մի լուսանկարի արտահոսքից հետո երկրպագուները վերջապես կարող են վայելել ամբողջական գովազդային արշավն ու տեսանյութերը։ 69-ամյա վեց երեխաների մայրը Iconic Studio Fix Foundation շարքի դեմքն է՝ I Wear MAC գովազդային արշավի շրջանակներում։ Հայտնի հոլանդացի լուսանկարիչներ Ինեսի և Վինուդի կողմից նկարահանված Քրիսը ցուցադրում է իր կատարյալ, տոնուսավորված մաշկը և անթերի դիմահարդարումը։
15-09-2025 13:19
2025 թվականի Էմմի մ րցանակաբաշխության կարմիր գորգի ամենաշատ քննարկվող հյուրերից մեկը... խորհրդանշական Լաբուբու խաղալիքի իրական տարբերակն էր։ Եվ մինչ ոմանք այն անվանում էին ամենավատը, մյուսները՝ երեկոյի ամենալավ «հագնված» աստղը՝ դրագ արտիստ Ջոելլան (իսկական անունը՝ Ջոի) վերածվել է հայտնի հավաքորդական հրեշի՝ իր կերպարին ավելացնելով չինական մանրամասներ՝ ի պատիվ իր ծագման։
15-09-2025 13:15
Իլոն Մասկի տրանսգենդեր դուստրն իր դեբյուտն է կատարել Նյու Յորքի նորաձևության շաբաթում: 21-ամյա մոդելն իր նորամուտն է արել Ալեքսիս Բիթթարի «Միսս ԱՄՆ 1991» գեղեցկության մրցույթի թեմատիկ միջոցառման ժամանակ։ Տրանսգենդեր Վիվիանը ցուցադրությանը քայլել է որպես «Միսս Հարավային Կարոլինա»։
15-09-2025 04:14
Конституционный суд Турции отклонил ходатайство об отмене статьи 132 Гражданского кодекса Турции, которая гласит, что разведённые женщины не могут повторно вступать в брак в течение 300 дней. Суд большинством голосов отклонил ходатайство 8-го суда по семейным делам Стамбула.
11-09-2025 10:13
Սեռական հարաբերություններում բնական է ենթադրել, որ երկու զուգընկերների փորձը մեծապես ազդում է հարաբերությունների տևողության և որակի վրա: Սակայն սեռական փորձի տարբեր ոլորտներում հետազոտությունները ցույց են տալիս, որ սա ամբողջովին ճիշտ չէ: Հետերոսեքսուալ զույգերի մոտ կանանց սեռական փորձը ավելի ուժեղ ազդեցություն ունի հարաբերությունների երջանկության վրա, քան տղամարդկանց փորձը, գրում է «Psychology Today»-ը։
11-09-2025 09:14
Հոլիվուդի Ոսկեդարի լեգենդ Էլիզաբեթ Թեյլորը հայտնի էր ոչ միայն իր պաշտամունքային դերերով և երկու Օսկարով, այլև իր անհանգիստ անձնական կյանքով։ Vanity Fair-ը գրում է, որ դերասանուհին, որը մահացել է 2011 թվականին՝ 79 տարեկանում, նշանադրվել էր տասը անգամ և ամուսնացել ութ անգամ։ Այս «ռեկորդը» թույլ է տվել Թեյլորին կուտակել տպավորիչ զարդերի հավաքածու, այնքան նշանակալից, որ դերասանուհին իր 2002 թվականի հուշագրությունն անվանել է «Իմ սիրային կապը զարդերի հետ»։ Նրա մահից հետո Christie's աճուրդի տունը հավաքածուի մի մասը վաճառել է գրեթե 116 միլիոն դոլարով։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
15-08-2026 13:38
Հայտնի են դարձել Ջորջինա Ռոդրիգեսի և Կրիշտիանու Ռոնալդուի հարսանիքի մանրամասները, որը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին ֆուտբոլիստի Կասկայիսի տանը: Jornal de Notícias-ի տվյալներով՝ Ջորջինա Ռոդրիգեսը չի փոխել իր ազգանունը և հարսանիքից մեկ օր առաջ Լիսաբոնի նոտարի գրասենյակում ստորագրել է ամուսնական պայմանագիր: Վերջինիս համաձայն՝ ամուսնությունից առաջ կամ հետո գնված գույքը պատկանում է այն անձին, որի անունով այն գրանցված է կամ ով վճարել է դրա համար, և չի բաժանվում ամուսնալուծության ժամանակ: Զույգը որպես բնակության վայր նշել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադը:
15-08-2026 13:28
59-ամյա Ֆիլիպ Կիրկորովը 20-ամյա «Միսս Ռուսաստան» Վալենտինա Ալեքսեևային ծննդյան օրվա առթիվ նվիրել է ադամանդե Rolex ժամացույց։ Կիրկորովը նաև  մոդելի համարկատարել է իր հիթերը  և լրագրողներին հարցազրույց տալիս արտասվել է։ Հուլիսին Ֆիլիպ Կիրկորովը սկսել էր նկարահանել իր «Լուիզա» երգի տեսահոլովակը, որում գլխավոր դերում հանդես է եկել «Միսս ԲՐԻԿՍ»-ի հաղթող Վալենտինա Ալեքսեևան։ Ավելի վաղ Վալենտինան, որը իր 20-ամյակը նշել է Մոնակոյում, առաջին անգամ խոսել է իր սիրելիի մասին։ Մոդելի խոսքով՝ նա իրեն գերել է «գեղեցիկ սիրահետմամբ և անկեղծ արարքներով»։
15-08-2026 13:22
Համացանցում լուրեր են շրջանառվում, որ «Տարօրինակ դեպքեր» սերիալի 32-ամյա աստղեր Չարլի Հիթոնը և 31-ամյա Նատալյա Դայերը բաժանվել են 10 տարվա համատեղ կյանքից հետո։ Չնայած զույգը դեռ չի հաստատել լուրը, սերիալի երկրպագուները լրջորեն մտահոգված են։
15-08-2026 03:44
Վերջին մեկ տարվա ընթացքում Հոլիվուդն ավելի է տարվել ծայրահեղ նիհարության թրանդով, քան մի քանի տարի առաջ, երբ շատ աստղեր գրեթե միաժամանակ նիհարում էին «Օզեմպիկի» հաշվին։ Առցանց մեկնաբանները քննարկում են, թե ինչպես է «անորեքսիկ» կազմվածքի թրենդն այժմ գովազդվում ոչ միայն Արիանա Գրանդեի և Դեմի Մուրի կողմից, իսկ  «հերոինային շիկ» գեղագիտության մարմնացում Քեյթ Մոսը, նրանց համեմատ՝նմանվում «առողջ ապրելակերպի դեսպանի»։
14-08-2026 14:23
Սելենա Գոմեսը և նրա մայրը՝ Մենդի Թիֆին, մեղադրվել են իրենց Wondermind ստարտափի հետ կապված խարդախության մեջ, որը, ենթադրաբար, պետք է օգներ մարդկանց կառավարել իրենց հոգեկան առողջությունը, հաղորդում է Reuters-ը: Ընկերությունում գրեթե 1.2 միլիոն դոլար ներդրում կատարածները դատական հայց են ներկայացրել Դելավերի դաշնային դատարան՝ պնդելով, որ խոստացված նախագծերը չեն իրականացվել:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
10.08.2026
Դիտվել է 1197 անգամ
12.08.2026
Դիտվել է 312 անգամ
14.08.2026
Դիտվել է 230 անգամ
15.08.2026
Դիտվել է 179 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster