10-10-2025 05:08 Բիյոնսեն համարվում է մասնավոր հավաքույթների համար ամենաթանկ արտիստներից մեկը։ 2023 թվականին նա ելույթ ունեցավ Դուբայի շքեղ Atlantis The Royal հանգստավայրի բացման արարողությանը, որի համար մեկ երեկոյի համար վաստակեց մոտ 24 միլիոն դոլար։ Նման ելույթները երգչուհու համար հազվադեպ չեն։ Ռիհաննան ևս պարբերաբար ելույթ է ունենում աշխարհի տարբեր մասնավոր միջոցառումների ժամանակ, և նրա հոնորարները մշտապես տատանվում են 1 միլիոնից մինչև 5 միլիոն դոլար մեկ երեկոյի համար։
10-10-2025 02:49 Չինաստանի Վուհան քաղաքում անցկացվող WTA-1000 մրցաշարի քառորդ եզրափակիչում աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան 6:3, 6:3 հաշվով պարտության մատնեց աշխարհի 9-րդ ռակետ, Ղազախստանի ներկայացուցիչ Ելենա Ռիբակինային։ Կիսաեզրափակիչում Արինա Սաբալենկայի մրցակիցը կլինի աշխարհի 6-րդ ռակետ, ամերիկացի Ջեսիկա Պեգուլան, որը քառորդ եզրափակիչում 2:6, 6:0, 6:3 հաշվով առավելության հասավ աշխարհի 62-րդ ռակետ, չեխ Կատերժինա Սինյակովայի նկատմամբ։
10-10-2025 02:00 Թուրքիայի Իզմիր քաղաքի գիշերային ակումբներից մեկում մահմեդական գլխաշոր (հիջաբ) կրող մի կին է ձերբակալվել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ Վերջերս սոցցանցերում լայնորեն տարածվել են կադրեր, որտեղ երևում է, թե նա ինչպես է պարում գիշերային ակումբում աշխատող կանացի հագուստով ու շարժուձևով տղամարդու հետ։ Սոցցանցերում մեծ աղմուկ բարձրացրած պարից հետո գլխաշորով կնոջ դեմ սկսվել է հետաքքնություն և նա ձերբակալվել է։
09-10-2025 09:44 Մասնագետները նշում են, որ հապալասը հիմնականում օգտակար է երիկամների հիվանդություններից տառապող մարդկանց համար՝ իր հակաբորբոքային և հակամանրէային հատկությունների շնորհիվ: Այն կարող է նաև օգնել շագանակագեղձի բորբոքման դեպքում: Բացի դրանից, հատապտուղն օգտակար է ստամոքսաբորբով՝ գաստրիտով և ցածր թթվայնությամբ մարդկանց համար: Ընդհանուր առմամբ, այս հատապտուղը օգնում է ցանկացած բորբոքման, նույնիսկ սուր շնչառական վիրուսային վարակների դեպքում։
09-10-2025 09:41 Մերիմակ քոլեջի գիտնականները՝ դոկտոր Լորա Քուրձելի գլխավորությամբ, պարզել են, որ մնացյալ բոլոր պայմանների հավասար լինելու դեպքում, հիշելու գիտակցված մտադրությունն ավելի լավ է աշխատում, քան հուզական արձագանքը: Պարզել է, որ այն, ինչ գիտակցաբար որոշում ենք հիշել կամ մոռանալ, շատ ավելի մեծ ազդեցություն ունի, քան տեղեկության հուզական ենթատեքստը: Մենք ավելի շատ վերահսկողություն ունենք մեր հիշողությունների նկատմամբ, քան կարծում ենք։
08-10-2025 11:36 Փորձագետները նշել են սուրճի ամենավտանգավոր երեք տեսակները: Հակառեյտինգը գլխավորում է «երեքը մեկում» սուրճի տեսակը, որը պարունակում է շատ շաքար, ինչպես նաև հիդրոգենացված բուսական ճարպեր և սինթետիկ միացություններ, որոնք կարող են ալերգիա և ստամոքս-աղիքային խնդիրներ առաջացնել։ Պակաս վնասակար են լատտեն, մակիատոն, մոկաչինոն, ինչպես նաև սերուցք և օշարակ պարունակող սուրճի մյուս տեսակները: Ցուցակը եզրափակում է ֆրապուչինոն՝ մեծ քանակությամբ շաքարով և արհեստական խտացուցիչներով։
08-10-2025 11:32 Ստամբուլի ոստիկանությունն գործողություն է իրականացրել, որի ընթացքում ձերբակալվել են մի քանի հայտնի անձինք: Այս մասին հայտնում են լրատվամիջոցները։ Նրանց թվում են «Եվրատեսիլ 2009»-ի մասնակից Հադիսեն, Իրեմ Դերիջին, հայտնի երգիչներ, բլոգերներ և դերասաններ։ Ստամբուլի գլխավոր դատախազության կողմից թմրանյութերի կամ խթանիչ նյութերի օգտագործման գործով սկսված հետաքննության շրջանակներում հրահանգ է տրվել ձերբակալվածներից արյան նմուշներ վերցնել:
08-10-2025 11:27 30-ամյա փոփ դիվա Դուա Լիպան բավականին շքեղ շոու է ցուցադրել Լոս Անջելեսի Kia Forum-ում՝ իր Radical Optimism շրջագայության շրջանակներում: Վերջերս ուսի վնասվածքից ապաքինված արտիստը բեմ է բարձրացել մի շարք համարձակ և աչքի ընկնող հագուստներով: Չնայած երկրպագուների մտահոգություններին իր ուսի վրա մուգ կապտուկների վերաբերյալ, աղբյուրները հայտնում են, որ բժիշկների կողմից զննումից հետո երգչուհուն թույլատրվել է շարունակել իր շրջագայությունը:
08-10-2025 10:50 Վերջերս համացանցում լուրեր տարածվեցին, որ 79-ամյա Շերը բաժանվել է իր ընկերոջից։ Լեգենդար երգչուհին վերջին երեք տարիների ընթացքում հարաբերությունների մեջ էր Ալեքսանդր Էդվարդսի հետ։ RadarOnline-ի տվյալներով՝ երգչուհին հոգնել էր երաժշտի շքեղ ապրելակերպից։ Շերի մտերիմները երբեք չեն հավանել Ալեքսանդրին։ Նրանք հատկապես խուճապի մատնվեցին, երբ Օսկարի մրցանակակիրը, իբր, սկսել էր քայլեր ձեռնարկել իր կտակը փոխելու և դրանում Էդվարդսին ներառելու համար։ Բաժանման մասին իմանալով՝ նրա ընտանիքը թեթևացած շունչ է քաշել։
07-10-2025 11:50 Հագեցած ճարպերի, ավելացված շաքարի և աղի պարունակությամբ սննդամթերքները կարող են վտանգավոր լինել սրտի համար: Էնդոկրինոլոգների խոսքով՝ ճարպոտ սնունդը, ինչպիսիք են արագ սնունդը և ճարպոտ միսը, կարող են բարձրացնել «վատ» խոլեստերինի մակարդակը: Հյութերը, քաղցրավենիքը, գազավորված ըմպելիքները և թխվածքաբլիթները, իրենց հերթին, մեծացնում են ճարպակալման ռիսկը:
07-10-2025 11:33 35-ամյա դերասանուհի և մոդել Ջուլիա Ֆոքսը «Sunday Times Style»-ին տված հարցազրույցում խոստովանել է. «Ես օգտագործել եմ ընկերոջս վարկային քարտը մոլագար վիճակում, մեկ գիշերվա ընթացքում ծախսել 68,000 դոլար և գնել հարյուրավոր հագուստներ Chanel, YSL, Pucci, Mugler, Christian Lacroix, Alexander McQueen և Versace ապրանքանիշերից: Երբ նա լքեց ինձ, ես ստիպված էի ամեն ինչ վաճառել՝ փողը վերադարձնելու համար»:
07-10-2025 11:00 Ջենիֆեր Լոպեսը և Բեն Աֆլեքն ամուսնալուծությունից ինը ամիս անց միասին ներկայացել են հանրությանը։ Նախկին ամուսինները ներկա են գտնվել Լոպեսի նոր՝ «Սարդ կնոջ համբույրը» ֆիլմի պրեմիերային, որին ներկա են եղել նաև դերասանուհու 17-ամյա երկվորյակները՝ Մաքսը և Էմման։ 2000-ականների Հոլիվուդի ամենագեղեցիկ զույգերից մեկը լինելով՝ նրանք չէին ամաչում հանրության ուշադրության կենտրոնում լինելուց՝ գրկախառնված լուսանկարվելով և միմյանց ժպտալով։
07-10-2025 10:54 Բժշկության կամ ֆիզիոլոգիայի 2025 թվականի Նոբելյան մրցանակը շնորհվել է գիտնականներ Մերի Բրունկովին, Ֆրեդ Ռամսդելին և Շիմոն Սակագուչիին՝ իմունային համակարգի ոլորտում իրենց հետազոտությունների համար։ Այս մասին երկուշաբթի օրը Ստոկհոլմում հայտարարել է Նոբելյան կոմիտեն: Մրցանակը շնորհվել է այսպես կոչված պերիֆերիկ իմունային տոլերանտության ոլորտում իրականացված հետազոտությունների համար՝ մոլեկուլային-բջջային մեխանիզմի, որը կարևոր դեր ունի ավտոիմուն հիվանդությունների կանխարգելման գործում։
07-10-2025 02:40 24-ամյա ֆրանսիացի մոդել Թիլան Բլոնդոն, ում մանկության տարիներին տվել էին «աշխարհի ամենագեղեցիկ աղջիկ» մականունը, իր ոճային կերպարով գրավել է բոլորի ուշադրությունը Փարիզի նորաձևության շաբաթվա ընթացքում Miu Miu-ի ցուցադրության ժամանակ։ Ֆուտբոլիստ Պատրիկ Բլոնդոյի և հեռուստահաղորդավարուհի Վերոնիկ Լուբրիի դուստրը բազմաթիվ անգամ մեղադրվել է պլաստիկ վիրահատությունների մեջ, սակայն մոդելը կտրականապես հերքում է նման միջամտությունները։ Վերջերս նա Ինստագրամում խոստովանել է, որ հոգնել է իր արտաքինի մասին ատելության խոսքերից:
06-10-2025 10:19 Ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին քիչ էր մնացել սպաներին։ Նա այս մասին հայտնել է EOnline-ում հրապարակված իր նոր ռեալիթի շոուի՝ «Քարդաշյանները» թրեյլերում։ Պարզվել է, որ նրա սպանությունը պատվիրել է մտերիմներից մեկը։ Նա չի անվանել ենթադրյալ հանցագործին։ Քիմի խոսքերով՝ մահափորձի մասին իմացել է մեկ այլ գործի համար վարձած մասնավոր քննիչների միջոցով։
06-10-2025 09:56 Սյուրռեալիստ Ռենե Մագրիտի «Սև մոգություն» (La Magie Noire) կտավը, որն ավելի քան 90 տարի պահվել է մասնավոր հավաքածուում, այս ամիս կվաճառվի Փարիզի Sotheby’s աճուրդում, գրում է The Guardian-ը։ Ցուցահանդեսը կանցկացվի հոկտեմբերի 17-ից 23-ը, իսկ աճուրդը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին։ Sotheby’s-ը կտավը գնահատում է 5-7 միլիոն եվրո, սակայն ակնկալում է, որ գինը կարող է զգալիորեն ավելի բարձր լինել։
06-10-2025 05:13 Փարիզի նորաձևության շաբաթվա ընթացքում ցուցադրվել է Maison Margiela-ի նոր գարուն/ամառ հավաքածուն։ Միջոցառմանը ներկա են եղել բազմաթիվ համաշխարհային աստղեր, այդ թվում՝ Քիմ Քարդաշյանը, Քայլի Ջենները, Օլգա Կարպուտը և Քսենիա Չիլինգարովան։ 44-ամյա Քիմ Քարդաշյանը լուսանկարիչներին ներկայացել է անսովոր կերպարով. հեռուստաաստղը որոշել է ի ցույց դնել իր կարճ սանրվածքը։
06-10-2025 03:24 36-ամյա Էմմա Սթոունը հայտնվեց ուշադրության կենտրոնում Փարիզի նորաձևության շաբաթվա ընթացքում Louis Vuitton-ի ցուցադրությանը մասնակցելուց հետո: Միջոցառման լուսանկարներն անմիջապես տարածվեցին համացանցում՝ առաջացնելով մեկնաբանությունների ալիք, որոնցում նշվում էր, որ դերասանուհին անճանաչելի է դարձել: Շատ օգտատերեր կասկածում են, որ աստղը պլաստիկ վիրահատություն է կատարել:
06-10-2025 02:09 «Բարվիխա Luxury Village» համերգասրահում տեղի 1 ունեցel «Միսս Ռուսաստան» մրցույթի եզրափակիչը: Այս տարվա հաղթողը 22-ամյա Անաստասիա Վենզան էր Մոսկվայի մարզից: Անաստասիան սովորում է Ի.Մ. Սեչենովի անվան Մոսկվայի բժշկական համալսարանում: Նա սիրում է ձիավարություն և վոլեյբոլ, ու ոգեշնչվում է հաջողակ կանանցով:
04-10-2025 13:27 Ամալ և Ջորջ Քլունիներն ապացուցեցին, որ մնում են Հոլիվուդի ամենաոճային զույգերից մեկը։ 11-ամյա ամուսնության տարեդարձը նշելուց ընդամենը մի քանի օր անց զույգը Լոնդոնում մասնակցեց «Քլունի հիմնադրամի» կողմից կազմակերպված «Ալբի» մրցանակաբաշխությանը։ Այս տարի «Ալբի» մրցանակաբաշխությունը նշանավորեց արդարադատության և մարդու իրավունքների ոլորտում ունեցած ներդրումը։ Դափնեկիրների թվում են գամբիացի ակտիվիստ Ֆատու Բալդեն, գվատեմալացի լրագրող Խոսե Ռուբեն Սամորան, ամերիկացի լրագրող Մարտի Բարոնը և բարերար Մելինդա Ֆրենչ Գեյթսը։
15-08-2026 13:38 Հայտնի են դարձել Ջորջինա Ռոդրիգեսի և Կրիշտիանու Ռոնալդուի հարսանիքի մանրամասները, որը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին ֆուտբոլիստի Կասկայիսի տանը: Jornal de Notícias-ի տվյալներով՝ Ջորջինա Ռոդրիգեսը չի փոխել իր ազգանունը և հարսանիքից մեկ օր առաջ Լիսաբոնի նոտարի գրասենյակում ստորագրել է ամուսնական պայմանագիր: Վերջինիս համաձայն՝ ամուսնությունից առաջ կամ հետո գնված գույքը պատկանում է այն անձին, որի անունով այն գրանցված է կամ ով վճարել է դրա համար, և չի բաժանվում ամուսնալուծության ժամանակ: Զույգը որպես բնակության վայր նշել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադը:
15-08-2026 13:28 59-ամյա Ֆիլիպ Կիրկորովը 20-ամյա «Միսս Ռուսաստան» Վալենտինա Ալեքսեևային ծննդյան օրվա առթիվ նվիրել է ադամանդե Rolex ժամացույց։ Կիրկորովը նաև մոդելի համարկատարել է իր հիթերը և լրագրողներին հարցազրույց տալիս արտասվել է։ Հուլիսին Ֆիլիպ Կիրկորովը սկսել էր նկարահանել իր «Լուիզա» երգի տեսահոլովակը, որում գլխավոր դերում հանդես է եկել «Միսս ԲՐԻԿՍ»-ի հաղթող Վալենտինա Ալեքսեևան։ Ավելի վաղ Վալենտինան, որը իր 20-ամյակը նշել է Մոնակոյում, առաջին անգամ խոսել է իր սիրելիի մասին։ Մոդելի խոսքով՝ նա իրեն գերել է «գեղեցիկ սիրահետմամբ և անկեղծ արարքներով»։
15-08-2026 13:22 Համացանցում լուրեր են շրջանառվում, որ «Տարօրինակ դեպքեր» սերիալի 32-ամյա աստղեր Չարլի Հիթոնը և 31-ամյա Նատալյա Դայերը բաժանվել են 10 տարվա համատեղ կյանքից հետո։ Չնայած զույգը դեռ չի հաստատել լուրը, սերիալի երկրպագուները լրջորեն մտահոգված են։
15-08-2026 03:44 Վերջին մեկ տարվա ընթացքում Հոլիվուդն ավելի է տարվել ծայրահեղ նիհարության թրանդով, քան մի քանի տարի առաջ, երբ շատ աստղեր գրեթե միաժամանակ նիհարում էին «Օզեմպիկի» հաշվին։ Առցանց մեկնաբանները քննարկում են, թե ինչպես է «անորեքսիկ» կազմվածքի թրենդն այժմ գովազդվում ոչ միայն Արիանա Գրանդեի և Դեմի Մուրի կողմից, իսկ «հերոինային շիկ» գեղագիտության մարմնացում Քեյթ Մոսը, նրանց համեմատ՝նմանվում «առողջ ապրելակերպի դեսպանի»։
14-08-2026 14:23 Սելենա Գոմեսը և նրա մայրը՝ Մենդի Թիֆին, մեղադրվել են իրենց Wondermind ստարտափի հետ կապված խարդախության մեջ, որը, ենթադրաբար, պետք է օգներ մարդկանց կառավարել իրենց հոգեկան առողջությունը, հաղորդում է Reuters-ը: Ընկերությունում գրեթե 1.2 միլիոն դոլար ներդրում կատարածները դատական հայց են ներկայացրել Դելավերի դաշնային դատարան՝ պնդելով, որ խոստացված նախագծերը չեն իրականացվել: