Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
30-09-2025 09:49
Ջենիֆեր Լոպեսն առաջին անգամ մեկնաբանել է Բեն Աֆլեքից իր բաժանումը։ Նրանք բաժանվել են անցյալ տարի, բայց պաշտոնապես ամուսնալուծվել են միայն այս տարվա սկզբին։ «Սա լավագույն բանն է, որ երբևէ պատահել է ինձ հետ, քանի որ ես կարողացել եմ փոխվել։ Բաժանումը, վերջին հաշվով, օգնեց ավելի խորը հասկանալ ինձ։ Ես հիմա բոլորովին այլ մարդ եմ, քան մեկուկես տարի առաջ էի։ Այս ամառ անցկացրի կյանքիս լավագույն շրջանը և անհավատալիորեն լավ ժամանակ անցկացրի։ Հիմա ես կարողանում եմ ավելի շատ վայելել կյանքը և զգալ երջանկությունը», - CBS News Sunday Morning-ին ասել է 56-ամյա Լոպեսը։
30-09-2025 09:46
58-ամյա Նիկոլ Քիդմանը և 57-ամյա Քիթ Ուրբանը բաժանվել են 19 տարվա ամուսնությունից հետո։ Այս մասին հաղորդում է TMZ-ը՝ հղում անելով զույգին մոտ կանգնած աղբյուրներին։ Հրատարակության տվյալներով՝ Քիթն է որոշել բաժանվել, մինչդեռ Նիկոլը չէր ցանկանում բաժանվել և  մինչև վերջ փորձում էր փրկել ամուսնությունը։ Ներքին աղբյուրները նաև պնդում են, որ զույգն առանձին է ապրում ամռան սկզբից. երաժիշտը տուն է գնել Նեշվիլում և տեղափոխվել ընտանեկան առանձնատնից։ Բաժանման պատճառները դեռևս չեն բացահայտվել։
30-09-2025 07:58
Xicoia Studios-ը ներկայացրել է իր առաջին արհեստական ինտելեկտով ստեղծված դերասանուհուն՝ Թիլլի Նորվուդին։ Սակայն իրական որոշ դերասաններ արդեն իսկ դեմ են արտահայտվել նրա կերպարին։ Deadline-ի տվյալներով՝ նա առաջին անգամ ներկայացվել է անցյալ շաբաթ Ցյուրիխում կայացած գագաթնաժողովում։ Մի քանի գործակալություններ արդեն հետաքրքրություն են հայտնել Թիլլի Նորվուդի` իրենց նախագծերում մասնակցության առումով։ Ակնկալվում է, որ առաջիկա ամիսներին կհայտարարվի, թե ով է ներկայացնելու արհեստական ինտելեկտով ստեղծված դերասանուհու «շահերը»։
30-09-2025 03:02
Քեյթ Միդլթոնն իր երեխաների՝ 12-ամյա արքայազն Ջորջի, յոթամյա արքայազն Լուիի և 10-ամյա արքայադուստր Շառլոտի հետ այցելել է HBO-ի՝ նոր Հարրի Փոթերի սերիալի նկարահանման հրապարակ: Ընտանիքը ժամանել է Հոգսմիդ կայարան, որը կառուցվել է Վինձոր Գրեյթ Պարկում գտնվող նրանց Ֆորեսթ Լոջ բնակավայրի մոտ, հաղորդում է Daily Mail-ը:
29-09-2025 10:47
Բրազիլացի գիտնականները կորելյացիա են հայտնաբերել արեգակնային փոթորիկների, որոնք խախտումներ են առաջացնում Երկրի մագնիսական դաշտում, և սրտի մկանային ինֆարկտի (սրտի կաթվածի) դեպքերի ավելացման միջև, հատկապես կանանց մոտ։ Հետազոտողների կարծիքով, հնարավոր մեխանիզմները ներառում են մագնիսական խախտումների ազդեցությունը զարկերակային ճնշման, սրտի զարկերի հաճախականության և ցիրկադային ռիթմերի (ներքին կենսաբանական «ժամացույց») վրա։


29-09-2025 10:21
Սկանդինավյան առողջապահական կենտրոնի գաստրոէնտերոլոգները նշել են գարեջրային ամենավնասակար խորտիկները։ Դրանց թվում են չիպսերը, չորահացերը, ապխտած և տապակած սնունդը։ Ըստ գաստրոէնտերոլոգների՝ դրանք հիմնականում վտանգավոր են, քանի որ պարունակում են շատ աղ։ Մեծահասակի համար օրական աղի նորման մոտ հինգ գրամ է, բայց գարեջրի և չիփսերի տոպրակով մեկ երեկոյի ընթացքում մի քանի անգամ գերազանցվում է այս ցուցանիշը։
29-09-2025 10:18
Օսկարակիր դերասան Մեթյու ՄաքՔոնահին բացահայտել է իր 13-ամյա ամուսնության հաջողության գաղտնիքը: Fox News-ին տված հարցազրույցում դերասանը խոստովանել է, որ միջին չափի ներքնակը օգնել է իրեն բարելավել մտերմությունը կնոջ՝ բրազիլացի մոդել և դիզայներ Կամիլա Ալվեսի հետ: Ինչպես պարզվել է, ՄաքՔոնահին անհարմարություն է զգացել «king size» ներքնակի վրա։ Դերասանը ստիպված է եղել զգալի հեռավորություն անցնել կնոջը քնի մեջ գրկելու կամ նրան վերմակով ծածկելու համար։ Ի վերջո, զույգը որոշել է թագավորական ներքնակը փոխարինել «queen size» ներքնակի հետ։
29-09-2025 07:45
Մինչ Անդրեի «Հազար պատճառ» երգը շարունակում է հնչել ու տարածվել համացանցի հայկական տիրույթում, տեսահալովակի գլխավոր հերոսուհուն մարմնավորող Անի Մեհրաբյանը հուզել է իր հետևորդների սրտերը՝ կիսվելով իր երաժշտական հմտություններով։ Դերասանուհին ոչ միայն նվագում է, այլև կատարում երգը Անդրեի հետ։ Անին հորդորել է իրեն խիստ չդատել՝ հավելելով. «Հնարավորինս հոգով եմ երգել»։ Իսկ հետևորդները դերասանուհուն ոգևորել են դրական մեկնաբանություններով։
29-09-2025 04:38
Երեսնամյա դերասանուհի Զոի Դոյչը Ինստագրամում հայտարարել է կատակերգու Ջիմի Տատրոյի հետ նշանադրության մասին: «Վամպիրների ակադեմիա»-ի աստղը լուսանկարներ է հրապարակել ռոմանտիկ հանդիպումից, որի ժամանակ 33-ամյա Ջիմին ծնկի է իջել և ամուսնության առաջարկ արել: Զոի Դոյչը ամուսնանում է չորս տարվա հարաբերություններից հետո:
26-09-2025 09:58
«Հարրի Փոթերի» աստղը՝ բրիտանացի դերասանուհի Էմմա Ուոթսոնը պատմել է, որ հաջողակ կարիերան բացասաբար է անդրադարձել իր անձնական կյանքի վրա։ «Կյանքի հիմքը տունն է, ընկերներն ու ընտանիքը։ Կարծում եմ՝ ես այնքան երկար եմ աշխատել, որ իմ կյանքն ասես հասել է անդունդի եզրին»,- Hollywood Authentic-ին ասել է Ուոթսոնը։ Ըստ դերասանուհու՝ սա է կարիերայից երկարատև դադար վերցնելու գլխավոր պատճառը: Միևնույն ժամանակ, Ուոթսոնը խոստովանել է, որ կրկին կարոտում է դերասանական արվեստը։
26-09-2025 09:54
ԱՄՆ-ի ամենահարուստ գնորդներին մեծ ծախսերը բերում են շոշափելի պարգևներ: Gucci-ից և Louis Vuitton-ից մինչև Fendi և Prada՝ շքեղ ապրանքանիշերն իրենց հավատարիմ հաճախորդներին պարգևում են Ուիմբլդոնի բակի մոտ գտնվող նստատեղեր, թագավորական ընթրիքներ, ծննդյան երեկույթներ և շքեղ Սուրբ Ծննդյան նվերներ: Որոշ խանութներ նույնիսկ օգնում են զարդարել իրենց տները հաջորդ երեկույթի համար, հաղորդում է NYP-ն։
26-09-2025 07:55
Միլանի նորաձևության շաբաթվա ընթացքում Սիլվիա Վենտուրինի Ֆենդին ներկայացրեց իր 2026 թվականի գարուն-ամառ Fendi հավաքածուն, որը համարձակորեն հեռանում է «հանգիստ շքեղության» հայեցակարգից՝ նախապատվությունը տալով վառ գույներին, խաղային մանրամասներին և անսովոր աքսեսուարներին։
26-09-2025 06:10
Վերջերս Մալայզիայում ավարտվեց «Միսիս Մ Տիեզերք 2025» միջազգային մրցույթը, և Mrs M Universe 2025–ի թագը բաժին հասավ ռուսաստանցի Տատյանա Ֆեդորիշչևային։ Տատյանան գեղեցկության մրցույթների իսկական ռեկորդակիր է՝ ընդամենը վեց ամսվա ընթացքում նվաճելով 17 տիտղոս ամբողջ աշխարհում։ Սրանով նա տեղ գտավ Ռուսաստանի ռեկորդների գրքում՝ որպես ամենաշատ մրցանակների դափնեկիր։
26-09-2025 00:28
Լեոնարդո ԴիԿապրիոն պապարացիների կողմից լուսանկարվել է Նյու Յորքում իր ընկերուհու՝ Վիտտորիա Չերետիի հետ զբոսնելիս։ 50-ամյա դերասանը և 27-ամյա մոդելը իրար ձեռք բռնած գնումներ էին կատարում։
25-09-2025 10:53
Լույս աշխարհ է եկել Ռիհաննայի և A$AP Rocky-ի երրորդ երեխան՝ երկար սպասված դուստրը։ Երեխայի սեռը հայտնի էր դարձել նրա ծնվելուց մի քանի ամիս առաջ, ընդ որում, համացանցում լուրեր էին շրջանառվում, որ Ռիհաննան երկվորյակների է սպասում։ Ռիհաննան իր նորածին դստեր լուսանկարը հրապարակել է Instagram-ում՝ բացահայտելով, որ աղջիկը իրականում ծնվել է սեպտեմբերի 13-ին և նրան անվանել են Ռոքի Այրիշ։
25-09-2025 10:33
Աշխարհի ամենաթանկ սուրճի բաժակը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում: Ըստ ուղեցույցի պաշտոնական կայքի՝ ըմպելիքը վաճառվում է Դուբայի Roasters Specialty Coffee House-ում։ Սեպտեմբերի 13-ի դրությամբ դրա արժեքը 2500 դիրհամ է։ Սուրճը ձեռքով է պատրաստվում՝ օգտագործելով աշխարհի ամենահազվագյուտ սուրճի հատիկներից մի քանիսը՝ Պանամայից ստացված Hacienda La Esmeralda-ն։
25-09-2025 10:23
Քիմ Քարդաշյանը կրկին ուշադրության կենտրոնում է. ռեալիթի շոուի աստղը իսկական նորաձևության ֆուրոր է արել Նյու Յորքում Skims x Nike փոփ-ափ բուտիկի բացմանը։ 44-ամյա ոճային աստղը ներկայացել է բաց մոխրագույն, կիսաթափանցիկ կոմբինեզոնով, որը կատարելապես ընդգծում էր նրա հայտնի կազմվածքը։ NikeSkims-ի նոր կապսուլային հավաքածուն պաշտոնապես կմեկնարկի սեպտեմբերի 26-ին։ Այն կներառի վերնաշապիկներ, լեգինսներ և այլ կազմվածքը ձևավորող իրեր, որոնք հատուկ նախատեսված են սպորտի և ակտիվ կենսակերպի համար։
25-09-2025 09:38
Երգչուհի Ալսուն, որը 18 տարվա ամուսնությունից հետո ամուսնալուծվել է գործարար Յան Աբրամովից, խոսել է անհավատարմության մասին: Նրա խոսքերը մեջբերում է Super.ru-ի Տելեգրամ-ալիքը: նրա խոսքով՝ հարաբերություններում անհավատարմությունը չի կարող արդարացվել բնազդով։ «Բնությունը բնություն է, բայց մարդիկ, ի տարբերություն կենդանիների, ունեն ինտելեկտ և վերլուծելու ու ընտրելու ունակություն։ Մենք ունենք խիղճ և սիրտ։ Հավատարմությունը ընտրություն է, որոշում՝ չհետևել բնազդին։ Եվ ես հաստատ գիտեմ, որ երբ հարգում ես ինքդ քեզ և ուրիշներին, չես ապրում կրկնակի կյանքով»,- հայտարարել է Ալսուն։
25-09-2025 08:48
Բրիտանացի բժիշկներն առաջին անգամ հաջողությամբ բուժել են ուղեղի հետ կապված ամենաբարդ հիվանդություններից մեկը՝ Հանթինգթոնի հիվանդությունը․ գրում է BBC-ն։ Հիվանդությունը ժառանգական է․ այն սպանում է ուղեղի բջիջները և հիշեցնոմ է դեմենցիայի, Պարկինսոնի հիվանդության և շարժիչ նեյրոնների հիվանդության համադրություն։ Նշվում է, որ բուժման շնորհիվ պացիենտների մոտ հիվանդության զարգացումը դանդաղել է 75%-ով։
24-09-2025 10:55
87 տարեկան հասակում մահացել է իտալացի դերասանուհի Կլաուդիա Կարդինալեն (իսկական անունը՝ Կլոդ Ժոզեֆինա Ռոզ Կարդինալե), հաղորդում է ANSA-ն։ Նրա մենեջեր Լորան Սամրին Corriere della Sera-ին ասել է, որ Կարդինալեն մահացել է «իր երեխաների շրջապատում» Փարիզի մոտ գտնվող Նեմուր քաղաքում, որտեղ նա ապրել է իր կյանքի վերջին տարիներին։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
15-08-2026 13:38
Հայտնի են դարձել Ջորջինա Ռոդրիգեսի և Կրիշտիանու Ռոնալդուի հարսանիքի մանրամասները, որը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին ֆուտբոլիստի Կասկայիսի տանը: Jornal de Notícias-ի տվյալներով՝ Ջորջինա Ռոդրիգեսը չի փոխել իր ազգանունը և հարսանիքից մեկ օր առաջ Լիսաբոնի նոտարի գրասենյակում ստորագրել է ամուսնական պայմանագիր: Վերջինիս համաձայն՝ ամուսնությունից առաջ կամ հետո գնված գույքը պատկանում է այն անձին, որի անունով այն գրանցված է կամ ով վճարել է դրա համար, և չի բաժանվում ամուսնալուծության ժամանակ: Զույգը որպես բնակության վայր նշել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադը:
15-08-2026 13:28
59-ամյա Ֆիլիպ Կիրկորովը 20-ամյա «Միսս Ռուսաստան» Վալենտինա Ալեքսեևային ծննդյան օրվա առթիվ նվիրել է ադամանդե Rolex ժամացույց։ Կիրկորովը նաև  մոդելի համարկատարել է իր հիթերը  և լրագրողներին հարցազրույց տալիս արտասվել է։ Հուլիսին Ֆիլիպ Կիրկորովը սկսել էր նկարահանել իր «Լուիզա» երգի տեսահոլովակը, որում գլխավոր դերում հանդես է եկել «Միսս ԲՐԻԿՍ»-ի հաղթող Վալենտինա Ալեքսեևան։ Ավելի վաղ Վալենտինան, որը իր 20-ամյակը նշել է Մոնակոյում, առաջին անգամ խոսել է իր սիրելիի մասին։ Մոդելի խոսքով՝ նա իրեն գերել է «գեղեցիկ սիրահետմամբ և անկեղծ արարքներով»։
15-08-2026 13:22
Համացանցում լուրեր են շրջանառվում, որ «Տարօրինակ դեպքեր» սերիալի 32-ամյա աստղեր Չարլի Հիթոնը և 31-ամյա Նատալյա Դայերը բաժանվել են 10 տարվա համատեղ կյանքից հետո։ Չնայած զույգը դեռ չի հաստատել լուրը, սերիալի երկրպագուները լրջորեն մտահոգված են։
15-08-2026 03:44
Վերջին մեկ տարվա ընթացքում Հոլիվուդն ավելի է տարվել ծայրահեղ նիհարության թրանդով, քան մի քանի տարի առաջ, երբ շատ աստղեր գրեթե միաժամանակ նիհարում էին «Օզեմպիկի» հաշվին։ Առցանց մեկնաբանները քննարկում են, թե ինչպես է «անորեքսիկ» կազմվածքի թրենդն այժմ գովազդվում ոչ միայն Արիանա Գրանդեի և Դեմի Մուրի կողմից, իսկ  «հերոինային շիկ» գեղագիտության մարմնացում Քեյթ Մոսը, նրանց համեմատ՝նմանվում «առողջ ապրելակերպի դեսպանի»։
14-08-2026 14:23
Սելենա Գոմեսը և նրա մայրը՝ Մենդի Թիֆին, մեղադրվել են իրենց Wondermind ստարտափի հետ կապված խարդախության մեջ, որը, ենթադրաբար, պետք է օգներ մարդկանց կառավարել իրենց հոգեկան առողջությունը, հաղորդում է Reuters-ը: Ընկերությունում գրեթե 1.2 միլիոն դոլար ներդրում կատարածները դատական հայց են ներկայացրել Դելավերի դաշնային դատարան՝ պնդելով, որ խոստացված նախագծերը չեն իրականացվել:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
10.08.2026
Դիտվել է 1197 անգամ
12.08.2026
Դիտվել է 312 անգամ
14.08.2026
Դիտվել է 230 անգամ
15.08.2026
Դիտվել է 179 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster