Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
31-01-2018 07:17
Թուրքիայի Այդն նահանգի Սոքեի շրջանում 17–ամյա Է.Յ.–ն հորը սպանելու մեղադրանքով ձերբակալվել է. աղջիկը ոստիկանությունում պատմել է, որ վերջին 2 ամսում հարազատ հայրը մի քանի անգամ իրեն բռնաբարել է։
31-01-2018 05:23
37 տարեկանում կյանքից հեռացած կինոռեժիսոր, սցենարիստ Մարիա Սահակյանի հրաժեշտի քաղաքացիական արարողութունը տեղի կունենա Նկարիչների միությունում՝ փետրվարի 1-ին՝ ժամը 12:00-ից մինչև 14:00-ն:
31-01-2018 05:15
Հնդկաստանում 63 մլն կին քիչ է ծնվել` արու զավակի նախընտրության պատճառով:
30-01-2018 07:56
Ճապոնիայում տարածում է գտել սեռական ոտնձգության տեսակ՝ «տիկանա»-ն , որը ենթադրում է ուղեւորներով լցված տրանսպորտում զոհի շոյումներ։
30-01-2018 07:16
Հարաբերություններն ավարտվում են բաժանությամբ այն պատճառով, որ հաճախ հասարակության կարծրատիպերի ճնշումն ուժեղանում է իրական ցանկություններից, և մարդիկ շտապում են ընտանիք ստեղծել ոչ թե հանուն ընտանիքի, այլ անցողիկ զգացմունքների և մենության վախի պատճառով:
30-01-2018 07:09
Իսպանացի կինոդերասանուհի Պենելոպե Կրուզն այս տարի կարժանանա ֆրանսիական կինեմատոգրաֆի ամենահեղինակավոր պարգևին՝ «Սեզար» մրցանակին, որը հաճախ համեմատում են «Օսկարի» հետ որպես համարժեք մրցանակներ:
30-01-2018 03:12
Լոս Անջելեսում բնակվող նկարիչ Ալեքսանդրա Դիլոնը նոր կյանք է տալիս հին իրերին, որոնք մարդիկ նետում են աղբի մեջ. նա աղբից հանում է օգտագործված վրձիններ և այլ իրեր՝ օգտագործելով դրանք որպես կտավներ՝ իր աշխատանքների համար:
30-01-2018 02:18
Անգլիայի Նոթինգեմշիրի կոմսությունում կին ոստիկաններին աշխատավայրում «լացի» հատուկ սենյակ են տրամադրել, որպեսզի նրանք հաղթահարեն հույզերը դաշտանադադարի ժամանակ:
27-01-2018 10:39
Grammy 60-րդ մրցանակաբաշխության մասնակիցները, որը կկայանա  Նյու Յորքում հունվարի 28-ին, իրենց զգեստները կզրադարեն ճերմակ վարդերով․ այդպիսով նրանք համերաշխություն կհայտնեն այն կանանց, ովքեր տուժել են հետապնդումներից և բռնություններից։ 
27-01-2018 10:33
Սիբիրցի եւ կանադացի գիտնականները ոսկու նանոմասնիկների եւ ջերմային ներգործության միջոցով քաղցկեղային բջիջների հասցեական քայքայման եղանակ են մշակել։
27-01-2018 10:31
Քեմբրիջի դքսուհի Քեյթը (Միդլթոն)՝ Եղիսաբեթ Երկրորդի թոռան՝ արքայազն Ուիլյամի կինը, հանրությանը ներկայացել է հղիների համար նախատեսված վերարկուով:
26-01-2018 08:30
Ֆրանսիացի դերասանուհի Բրիջիդ Բորդոն հրատարակել է «Արցունքներ և պայքար» ինքնակենսագրական գիրքը։
26-01-2018 08:12
Ամերիկացիներ Ռայան Ջենքսն ու Քիմբերլի Ուեգլինը միմյանց ամուսնական երդում են տվել գետնից 120 մետր բարձրության վրա, զույգը պսակադրվել է Յուտա նահանգի Մոաբ անապատում, որտեղ և սիրահարվել են․ նրանք բարձրացել են հատուկ իրենց համար պարաններով կապված հարթակի վրա, որտեղ և հավերժ միասին լինելու խոստում են տվել միմյանց: 
26-01-2018 08:03
Գործարար, «ՍԻԲՈՒՐ»-ի տնօրենների խորհրդի անդամ Կիրիլ Շամալովը բաժանվել է «Իննոպրակտիկա» հիմնադրամի տնօրեն, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դուստր Կատերինա Տիխոնովայից, հաղորդում է Bloomberg-ը:
26-01-2018 07:58
Ամուրի մարզի Տինդա քաղաքից երկու աղջիկ տարածաշրջանում յոգայի տարածմամբ են զբաղվում. աղջիկները 40 աստիճան ցրտին զբաղվում են յոգայով, հաղորդում է «Մոյա պլանետան»:
26-01-2018 02:09
Նիգերիայում կինը կատակով համաձայնում է ֆեյսբուքյան ամուսնության առաջարկին և 1 շաբաթ անց ամուսնանում:
25-01-2018 08:28
Հեռուստալրագրող և բլոգեռ Աննա Բոնդը պատրաստվում է լողալով անցնել Բոսֆորը։
25-01-2018 08:26
Դուբայում վաճառքի են հանել ադամանդներով զարդարված նավակ կոշիկը․ այն ձեռքի աշխատանք է, դրվագազարդված է 54 կարատ ընդհանուր քաշով սպիտակ ադամանդներով եւ ավելի քան 416 կարատ ընդհանուր քաշով սպիտակ շափյուղաներով:
25-01-2018 08:24
«Հրաշք կինը 2» ֆիլմը կդառնա առաջին կինոժապավենը, որի վրա աշխատանքը կընթանա Ամերիկայի պրոդյուսերների գիլդիայի կանոնների պահպանմամբ, որոնք մշակված են կինոարտադրության ոլորտում սեռական ոտնձգությունների դեմ պայքարելու համար:
25-01-2018 08:23
Համացանցում է հայտնվել «Զաբիբան և արքան» սիրավեպը, որի հեղինակը Իրաքի նախկին նախագահ Սադդամ Հուսեյնը:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
06-07-2026 10:36
Ամերիկյան Weave Robotics ընկերությունը ներկայացրել է Isaac 1 անունով տան համար նախատեսված ռոբոտացված համակարգ, որը նախատեսված է առօրյա կենցաղային խնդիրների ավտոմատացման համար՝ սենյակների մաքրությունից մինչև հագուստի հետ կապված օգնություն, հայտնում է Interesting Engineering-ը։ Ռոբոտը կարող է կատարել գործողությունների լայն շրջանակ՝ մաքրել սենյակները, հարդարել մահճակալները, ծալել հագուստը, տեսակավորել իրերը և առարկաները տեղավորել տան տարբեր հատվածներում։
06-07-2026 09:53
«Սարդ-մարդ։ Նոր օր» ֆիլմի հաջող մամուլի շրջագայությունից հետո Զենդայան և Թոմ Հոլանդը սկսել են իրենց հաջորդ համատեղ նախագծի՝ Քրիստոֆեր Նոլանի «Ոդիսականի» գովազդը։ Հուլիսի 5-ին զույգը ժամանել է Լոնդոն՝ առաջիկա ֆիլմի լուսանկարահանմումներին մասնակցելու համար։
06-07-2026 09:39
Ֆրանսիայի արևելքում անհայտ անձինք հանդուգն կողոպուտ են իրականացրել Էլզասի Լալիկ թանգարանում՝ գողանալով մոտ 20 զարդ։ Նախնական գնահատականներով,՝ վնասը կարող է հասնել գրեթե 4 միլիոն եվրոյի, հայտնում է Le Parisien-ը։ Կողոպուտը տեղի է ունեցել հուլիսի 5-ի լուսաբացին Վենգեն-սյուր-Մոդեր համայնքում գտնվող և արվ-նուվոյի ու արվ-դեկոյի դարաշրջանի նշանավոր վարպետ Ռենե Լալիկին նվիրված թանգարանում։
06-07-2026 08:44
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2025 թվականի իր ֆինանսական հաշվետվությունում նշել է 10,71 մլն դոլարի եկամուտ, որը ստացել է «Մելանիա» փաստագրական ֆիլմի համար լիցենզային վճարի տեսքով։ Ֆիլմը նվիրված է առաջին տիկնոջը և թողարկվել է Amazon MGM Studios ստուդիայի կողմից, հաղորդում է Variety-ն։
06-07-2026 07:50
Ուիմբլդոնի մենախաղի յոթակի չեմպիոն Սերենա Ուիլյամսը հայտարարել է, որ վնասվածքի պատճառով դուրս է գալիս այս տարվա մրցաշարից։ Քրոջ՝ Վենուսի հետ կորտ հաղթական վերադարձից հետո մարզուհին սոցիալական ցանցերում հայտարարել է, որ դուրս է գալիս Ուիմբլդոնի զուգախաղի մրցաշարից։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2026 թ․

01.07.2026
Ամռան երկրորդ ամիսը կարող է մեզ բերել ամենաանսպասելի իրադարձությունները՝ թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական, թե՛ անձնական։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.07.2026
Դիտվել է 1273 անգամ
02.07.2026
Դիտվել է 342 անգամ
03.07.2026
Դիտվել է 238 անգամ
06.07.2026
Դիտվել է 217 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster