Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
10-02-2018 12:48
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի հետ համատեղ իրականացրեցին «Կանայք բիզնեսում» թեմայով միջոցառումը, որի շրջանակում կին գործարարներին ներկայացվեց երկու բանկերի համագործակցության արդյունքում ստեղծված ֆինանսական ծառայությունը։
09-02-2018 08:28
Հնդկուհին ամուսնուն մեղադրել է իր երիկամներից մեկը գողանալու և սև շուկայում վաճառելու համար. 28-ամյա Ռիտա Սարքարը պնդում է, որ ամուսինն այդպես է վարվել, քանի որ իր ընտանիքը չի կարողացել վճարել օժիտի համար:
09-02-2018 08:26
Լոնդոնում փետրվարին 102 կարատանոց սպիտակ ադամանդը Sotheby`s-ում աճուրդի կհանվի. ակնկալվում է, որ ելակի չափով ադամանդը ռեկորդային գնով կվաճառվի:
09-02-2018 05:24
Թուրքիայի Քըրքլարելիի նահանգապետ Օրհան Չիֆթչիի դեմ հետաքննություն է սկսվել սիրուհուն ծեծելու դեպքի հետ կապված. Քըրքլարելիի նահանգապետ Օրհան Չիֆթչին 4 ընկերների հետ բռնությամբ առեւանգել է իր հետ հանդիպելուց հրաժարվել ցանկացող Մելթեմ Օ–ին, եւ տարել անտառ։
09-02-2018 04:32
Սաուդյան Արաբիայում քիքբոքսինգի ակումբներ են հայտնվել կանանց համար:
09-02-2018 04:29
ԱՄՆ-ի Կենսաինժեներական ազգային ինստիտուտի գիտնականները նանոպատվաստանյութ են ստեղծել քաղցկեղի դեմ պայքարելու համար:
08-02-2018 08:27
Մասնագետները պարզել են, թե որ բառերն են ամենահաճախը օգտագործում դեպրեսիայի մեջ գտնվողները․ պարզվել է, որ նրան հաճախ են օգտագործում «միայնակ», «տխուր» և «խեղճ» բառերը։ 
08-02-2018 08:14
Բրիտանական վերամիավորված Spice Girls խումբը նախատեսում է համաշխարհային համերգային շրջագայության մեկնել. Վիկտորիա Բեքհեմը, Էմմա Բանթոնը, Ջերի Հոլիուելը, Մելանի Բրաունը և Մելանի Չիսհոլմը պատրաստվում են համերգներով հանդես գալ Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում:
08-02-2018 07:20
Ֆրանսիական նոր ալիքի ներկայացուցչուհի, ռեժիսոր Անիես Վարդան չի ներկայացել «Օսկար» մրցանակի անվանակարգորդների ամենամյա հանդիպմանը՝ իր փոխարեն ուղարկելով կարտոնե լուսանկարներ՝ ամբողջ հասակով:
08-02-2018 07:19
Չինաստանի բնակչուհիներից մեկը բարձրագույն կրթության դիպլոմ է ստացել 81 տարեկան հասակում՝ դառնալով էլեկտրոնային առեւտրի բնագավառի մասնագետ:
08-02-2018 05:16
Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը մասնակցել է իր հովանավորությամբ հիմնադրված` կախվածության բուժման նոր կենտրոնի բացմանը Էսսեքս կոմսությունում. կառույցի դռանը մոտենալիս նրա կոշիկի կրունկը մխրճվել է գետնին զետեղված մետաղյա վանդակաճաղերի մեջ, և դքսուհին չի կարողացել շարժվել:
07-02-2018 08:26
Դերասանուհի Ումա Թուրմանը Նյու Յորքում բռնաբարվել է, երբ 16 տարեկան էր․ ըստ The New York Times-ի՝  այն ժամանակ նա ապրում էր Մանհեթենի շրջանում եւ նոր էր սկսել իր կարիերան կինոյում, Թուրմանը հայտարարել է, որ 20-ամյա դերասանը իրեն սեքսի է հարկադրել, երբ իրենք գնացել են նրա տուն՝ խմելու:
07-02-2018 08:13
Իսպանիայի Մուրենս քաղաքում 11-ամյա աղջիկը երեխա է ծննդաբերել, երեխայի հայրը, ինչպես պարզվել է, դարձել է երիտասարդ կնոջ 14-ամյա եղբայրը․ այս գործով զբաղվում է ոստիկանությանը, նշանակվել են ԴՆԹ թեստեր։
07-02-2018 05:21
Ճապոիայի Ակիհիտո կայսեր թոռնուհու՝ արքայադուստր Մակոյի և իր նախկին համակուրսեցի Քեյ Կոմուրոյի հարսանիքը հետաձգվել է մինչև 2020 թվականը. հետաձգումը պայմանավորված է գահի փոխանցմամբ արքայադստեր հորեղբորը՝ Նարուհիտոյին:
07-02-2018 04:23
Չինաստանից լուսանկարիչ Յա Լին ավտոմատներում շահել է ավելի քան 7 հազար փափուկ խաղալիք. աղջիկն իր նախասիրության վրա մոտավորապես 6 հազար 250 ամերիկյան դոլար է ծախսել 2016 թվականից:
07-02-2018 03:19
Գերմանիայի ոստիկանությունը որոնում է «Ֆասթնախտ» կոչվող ավանդական դիմակահանդեսի մասնակիցներից երկուսին, որոնք 18 ամյա աղջկա են մտցրել եռման ջրով կաթսայի մեջ:
06-02-2018 08:23
Չինաստանի ամենահարուստ մարդը`Alibaba Group-ի (ներառում է նաեւ AliExpress առցանց խանութը) գլխավոր տնօրեն եւ հիմնադիր Ջեք Ման, խոստովանել է, որ նա ավելի երջանիկ էր, երբ փող չուներ:
06-02-2018 08:19
Facebook-ը սելֆիի միջոցով կհաշվի օգտատերերի եկամուտը. մտադիրություն կա նոր ալգորիթմ գործարկել, որը կսահմանի օգտատերերի սոցիալական վիճակը:
05-02-2018 11:01
2018 թվականի ամռանը Ֆինլանդիայի մերձակա կղզիներից նեկում կբացվի SheIsland հանգստավայրը, որտեղ կազդուրվել կկարողանան միայն կանայք. տղմարդկանց մուտքն այդ դրախտավայր խստիվ արգելված կլինի:
05-02-2018 08:58
Երգչուհի Լեդի Գագան բժիշկների խորհրդով չեղյալ է հայտարարել իր համաշխարհային շրջագայության վերջին 10 համերգը:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
06-07-2026 10:36
Ամերիկյան Weave Robotics ընկերությունը ներկայացրել է Isaac 1 անունով տան համար նախատեսված ռոբոտացված համակարգ, որը նախատեսված է առօրյա կենցաղային խնդիրների ավտոմատացման համար՝ սենյակների մաքրությունից մինչև հագուստի հետ կապված օգնություն, հայտնում է Interesting Engineering-ը։ Ռոբոտը կարող է կատարել գործողությունների լայն շրջանակ՝ մաքրել սենյակները, հարդարել մահճակալները, ծալել հագուստը, տեսակավորել իրերը և առարկաները տեղավորել տան տարբեր հատվածներում։
06-07-2026 09:53
«Սարդ-մարդ։ Նոր օր» ֆիլմի հաջող մամուլի շրջագայությունից հետո Զենդայան և Թոմ Հոլանդը սկսել են իրենց հաջորդ համատեղ նախագծի՝ Քրիստոֆեր Նոլանի «Ոդիսականի» գովազդը։ Հուլիսի 5-ին զույգը ժամանել է Լոնդոն՝ առաջիկա ֆիլմի լուսանկարահանմումներին մասնակցելու համար։
06-07-2026 09:39
Ֆրանսիայի արևելքում անհայտ անձինք հանդուգն կողոպուտ են իրականացրել Էլզասի Լալիկ թանգարանում՝ գողանալով մոտ 20 զարդ։ Նախնական գնահատականներով,՝ վնասը կարող է հասնել գրեթե 4 միլիոն եվրոյի, հայտնում է Le Parisien-ը։ Կողոպուտը տեղի է ունեցել հուլիսի 5-ի լուսաբացին Վենգեն-սյուր-Մոդեր համայնքում գտնվող և արվ-նուվոյի ու արվ-դեկոյի դարաշրջանի նշանավոր վարպետ Ռենե Լալիկին նվիրված թանգարանում։
06-07-2026 08:44
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2025 թվականի իր ֆինանսական հաշվետվությունում նշել է 10,71 մլն դոլարի եկամուտ, որը ստացել է «Մելանիա» փաստագրական ֆիլմի համար լիցենզային վճարի տեսքով։ Ֆիլմը նվիրված է առաջին տիկնոջը և թողարկվել է Amazon MGM Studios ստուդիայի կողմից, հաղորդում է Variety-ն։
06-07-2026 07:50
Ուիմբլդոնի մենախաղի յոթակի չեմպիոն Սերենա Ուիլյամսը հայտարարել է, որ վնասվածքի պատճառով դուրս է գալիս այս տարվա մրցաշարից։ Քրոջ՝ Վենուսի հետ կորտ հաղթական վերադարձից հետո մարզուհին սոցիալական ցանցերում հայտարարել է, որ դուրս է գալիս Ուիմբլդոնի զուգախաղի մրցաշարից։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2026 թ․

01.07.2026
Ամռան երկրորդ ամիսը կարող է մեզ բերել ամենաանսպասելի իրադարձությունները՝ թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական, թե՛ անձնական։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.07.2026
Դիտվել է 1275 անգամ
02.07.2026
Դիտվել է 342 անգամ
03.07.2026
Դիտվել է 238 անգամ
06.07.2026
Դիտվել է 230 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster