01-02-2026 12:39 «Եվրատեսիլ»-ը կրկին քաոսի մեջ է. Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչը որակազրկվել է մրցույթից, այն բանից հետո, երբ BBC-ն առցանց հայտնաբերել է նրա անցյալի «անպատշաճ մեկնաբանություններն ու վարքագիծը», հաղորդում է Daily Mail-ը։ Ըստ թերթի՝ մենակատարը, որի անունը չի նշվում, կանչվել է BBC-ի ղեկավարության հետ հանդիպման և տեղեկացվել, որ այլևս չի ներկայացնի երկիրը մայիսին Վիեննայում կայանալիք շոուում։
31-01-2026 13:27 Շակիրան պաշտոնապես Գինեսի ռեկորդակիր է։ Կոլումբիացի աստղը ռեկորդ է սահմանել՝ որպես բոլոր ժամանակների ամենաշատ եկամուտ ունեցող լատինական արտիստը, հաղորդում է Billboard-ը։ Նրա համաշխարհային շրջագայությունը «Las Mujeres Ya No Lloran» («Կանայք այլեւս չեն լալիս») մեկնարկել է 2025 թվականի փետրվարին և շարունակվում է մինչև 2026 թվականը: Այս ընթացքում Շակիրան վաճառել է 3,3 միլիոն տոմս, տվել է 86 համերգ, վաստակել 421,6 մլն դոլար:
31-01-2026 10:30 Գիտնականները պարզել են, որ լորամրգի մեջ պարունակվող միրիցետին-3-O-գալակտոզիդ միացությունն օգնում է նվազեցնել միզուղիների վարակների զարգացման վտանգը՝ առանց հակաբիոտիկների կիրառման։ Հեղինակները նշում են, որ արդյունքներն առանձնապես արդիական են հակաբիոտիկների նկատմամբ բակտերիաների աճող կայունության համատեքստում։
30-01-2026 12:06 Երեսունամյա Անաստասիա Ռեշետովան պատրաստվում է ամուսնանալ 33-ամյա Վլադիսլավ Աբրահամյանի՝ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրամյանի որդու հետ։ Մոդելի ընկերոջ ինքնությունը բացահայտել է «Ադոլֆինո Բեռլուսկոնի» Telegram ալիքը։ «Super» ամսագիրը նույնպես հաստատել է Անաստասիայի նոր ընկերոջ մասին լուրերը՝ հղում անելով աստղին մոտ կանգնած աղբյուրներին։ Սա մոդելի առաջին ամուսնությունն է լինելու։ 2015 թվականին Ռեշետովան հանդիպել է ռեփեր Տիմատիին։ 2019 թվականին ծնվել է նրանց որդին՝ Ռատմիրը, սակայն զույգը բաժանվել է ընդամենը մեկ տարի անց։
30-01-2026 11:11 Տասնամյակներ շարունակ միլիոնավոր մարդիկ ամեն օր ցածր դեղաչափով ասպիրին են ընդունել՝ կարծելով, թե դրանով հնարավոր է կանխել սրտի կաթվածի կամ ինսուլտի հավանականությունը։ Սակայն, ըստ dailymail.co.uk-ի՝ վերջին հետազոտությունները վկայում են հակառակի մասին։ Ներքին արյունահոսության վտանգ. Ասպիրինը նոսրացնում է արյունը՝ կանխելով թրոմբների առաջացումը։ Սակայն նույն այդ հատկությունը կտրուկ մեծացնում է ստամոքսի, աղիքների և, որ ամենավտանգավորն է, ուղեղի արյունազեղման (հեմոռագիկ ինսուլտի) ռիսկը։
30-01-2026 11:03 ԱՄՆ-ում անցկացված նոր լայնածավալ հետազոտությունը, որը հրապարակվել է Cancer բժշկագիտական հանդեսում, պարզել է, որ ալկոհոլի երկարատև և ինտենսիվ օգտագործումն ամբողջ կյանքի ընթացքում զգալիորեն մեծացնում է հաստ աղիքի քաղցկեղի, մասնավորապես՝ ուղիղ աղիքի քաղցկեղի առաջացման վտանգը։
30-01-2026 03:59 Փարիզի նորաձևության շաբաթվա երրորդ օրը հիշարժան էր Ալեսանդրո Միշելեի անսովոր ցուցադրությամբ։ Վերջինս առաջինն էր լեգենդար Վալենտինո Գարավանիի մահից հետո։ Նախօրեի երեկոյան Ալեսանդրո Միշելեն ներկայացրեց իր նոր կուտյուրային հավաքածուն Valentino-ի համար, և ցուցադրությունը դարձավ շաբաթվա ամենաքննարկվող իրադարձություններից մեկը։ Ոչ միայն զգեստների, այլև դիզայների անսովոր ձևաչափի համար։ Հյուրերը նստած չէին պոդիումի շուրջ սովորական դահլիճում, այլ մոդելներին նայում էին պատի փոքրիկ քառակուսի պատուհաններից, ինչպես հին կայզերստիլի համայնապատկերում։
30-01-2026 01:08 Био-хакер, миллиардер Брайан Джонсон привлек внимание своими нестандартными подходами к мужскому здоровью. Следуя девизу «Не умирать», 48-летний предприниматель использует ботокс для пениса и подвергается низкоинтенсивной ударно-волновой терапии, чтобы улучшить кровоток и поддерживать эректильную функцию на уровне подростка, пишет NYP. «Ночные эрекции — это важный показатель здоровья, — утверждает Джонсон. — Мужчины, у которых они отсутствуют, на 70% чаще умирают преждевременно. Это предсказывает риск смерти». Джонсон не одинок в своих экспериментах: фитнес-гурман Бен Гринфилд, 44 года, пробовал акустическую терапию и даже инъекции стволовых клеток для оптимизации сексуальной функции и жизненной энергии.
29-01-2026 11:38 Լուրեր կան, որ Անջելինա Ջոլին հանդիպում է 42-ամյա դերասան Լուի Գարելի հետ, որի հետ նա նկարահանվել է նոր` «Կուտյուր» ֆիլմում: Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է կինոքննադատ Զինաիդա Պրոնչենկոն: Գարելը 2000-ականներին հարաբերությունների մեջ էր Կարլա Բրունիի քրոջ՝ դերասանուհի և ռեժիսոր Վալերիա Բրունի-Տեդեսկիի հետ: 2025 թվականի սկզբին նա բաժանվեց սուպերմոդել Լետիցիա Կաստայից՝ տասը տարվա ամուսնությունից հետո: Նախկին զույգն ունի ութամյա որդի:
29-01-2026 11:31 Հետազոտությունը հուշում է, որ ընդամենը երկու օր միայն վարսակի շիլայով (հերկուլես) սնվելը կարող է օրգանիզմում զգալիորեն նվազեցնել «վատ» խոլեստերինի մակարդակը և շաբաթներ շարունակ պաշտպանել սիրտը: Բոննի համալսարանի փորձագետները պարզել են, որ սիրտ-անոթային հիվանդությունների բարձր ռիսկ ունեցող մարդկանց մոտ վնասակար LDL (ցածր խտության լիպոպրոտեին) խոլեստերինի մակարդակը նվազել է 10 տոկոսով՝ երկու օր բացառապես վարսակի շիլայից բաղկացած ցածր կալորիականությամբ սննդակարգին հետևելուց հետո:
29-01-2026 11:18 Միացյալ Նահանգներում COVID-19 ունեցած պացիենտները զգալիորեն ավելի հաճախ են տեղեկացնում «գլխում մշուշից», դեպրեսիայից եւ կոգնիտիվ խանգարումներից, քան Հնդկաստանում եւ Նիգերիայում: Այս եզրակացությանն են հանգել Northwestern Medicine-ի հետազոտողների գլխավորած խոշոր միջազգային հետազոտության հեղինակները: Հեղինակներն ընդգծել են, որ COVID-19-ի երկարատեւ ընթացքն ազդել է ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդկանց վրա, հաճախ՝ երիտասարդ եւ միջին տարիքի, ինչը նվազեցրել է կյանքի որակը եւ աշխատունակությունը: Հաշվարկվել է, որ COVID-19-ից փրկվածների 10-30 տոկոսը ունեցել է երկարատեւ ախտանիշներ։
29-01-2026 01:27 Հազրեվարդի լուծամզվածքը կարող է մեղմացնել հիշողության և ուշադրության խանգարումները, որոնք առաջանում են քիմիաթերապիա անցնող բուժառուների շրջանում: Նման եզրակացության են հանգել Եգիպտոսի Այն Շամս համալսարանի գիտնականները: Հեղինակներն ընդգծում են, որ չնայած հազրեվարդը վաղուց օգտագործվել է ավանդական բժշկության մեջ, սա առաջին հետազոտություններից մեկն է, որը հստակ ցույց է տալիս քիմիաթերապիայի ընթացքում դրա նյարդապաշտպանիչ ներուժը։
29-01-2026 00:43 21-ամյա Դևա Կասելը, Մոնիկա Բելուչիի և Վենսան Կասելի դուստրը, մասնակցել է Elie Saab-ի ցուցադրությանը։ Վերջինս տեղի է ունեցել երեկ Փարիզում՝ Բարձր նորաձևության շաբաթվա շրջանակներում։ Դևան ներկայացել է փայլուն ոսկեգույն զգեստով՝ խորը դեկոլտեով և լայն կիսաշրջազգեստով։ Կերպարը լրացրել է սանրվածքը և բնական դիմահարդարումը։
28-01-2026 11:23 Փարիզի նորաձևության շաբաթվա ընթացքում Schiaparelli-ն կրկին ցնցեց. թևեր, եղջյուրներ և կարիճի հսկայական պոչ հայտնվեցին պոդիումին, իսկ Դանիել Ռոուզբերին ապացուցեց, որ նորաձևությունը կարող է լինել և՛ գեղեցիկ, և՛ վտանգավոր։ Ստեղծագործական տնօրեն Դանիել Ռոուզբերին ոգեշնչվել է բնության մեջ ապրող գիշատիչներից՝ ստեղծելու համար, թերևս, ապրանքանիշի՝ մինչ օրս «ամենափշոտ» հավաքածուն։
28-01-2026 11:18 Լորեն Սանչեսի ոճը հաճախ հակասությունների տեղիք է տալիս։ Սակայն նրա զգեստապահարանում, հատկապես, տպավորիչ է նրա պայուսակների հավաքածուն, որը գնահատվում է հարյուր հազարավոր դոլարներ։ Նրա զգեստապահարանում կան Hermès, Balenciaga և Dior ապրանքանիշերի հազվագյուտ իրեր։ Լորենը դրանցից շատերը ցուցադրել է հունիսին՝ Վենետիկում, Ջեֆ Բեզոսի հետ իր շքեղ հարսանիքի ժամանակ։ Հարսանեկան հանգստյան օրերի ընթացքում նա ոչ միայն կրել է Hermès Porosus Crocodile Kelly Midas Sellier 25 (մոտավորապես 170,000 դոլար), այլև սահմանափակ քանակությամբ թողարկված սպիտակ Dior մինի պայուսակ, որի արժեքը գերազանցում է 15,000 դոլարը։
27-01-2026 12:25 Dior-ի ստեղծագործական տնօրեն Ջոնաթան Անդերսոնը Փարիզի բարձր նորաձևության շաբաթվա ընթացքում երեկ ներկայացրեց իր առաջին հավաքածուն: Ներկաների թվում էին Ջենիֆեր Լոուրենսը, Նատալյա Վոդյանովան, նրա միլիարդատեր աները՝ Բեռնար Արնոն, Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը և նրա կինը՝ Լորեն Սանչեսը, Ռիհաննան, Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիտ Մակրոնը, Անյա Թեյլոր-Ջոյը, Լետիցիա Կաստան, Դևա Կասելը, Կարլա Բրունին, Փարքեր Փոուզին, Ջոշ Օ'Քոնորը և ուրիշներ:
27-01-2026 12:12 Ամենօրյա սննդամթերքներում, ինչպիսին են հացը, պատրաստի կերակուրները եւ արագ պատրաստվող ուտեստները, աղի պարունակության մի փոքր նվազեցումը կարող է զգալիորեն բարելավել սիրտ-անոթային առողջությունը: Այս եզրակացությանն են հանգել հետազոտողները՝ զանգվածային սննդի մեջ նատրիումի սպառումը նվազեցնելու ծրագրերը վերլուծելուց հետո: Հեղինակներն ընդգծել են, որ վերամշակված սննդամթերքներում աղի աստիճանական նվազեցումը առողջապահական համակարգի վրա բեռը եւ սրտի հիվանդությունների տարածվածությունը նվազեցնելու ամենաարդյունավետ եւ իրատեսական միջոցներից մեկն է։
27-01-2026 12:07 Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան դուրս եկավ թենիսի Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ։ Բելառուսի ներկայացուցիչը 6:3, 6:0 հաշվով պարտության մատնեց աշխարհի 27-րդ ռակետ, ամերիկացի Իվա Յովիչին։ Արինա Սաբալենկայի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի երրորդ ռակետ, ամերիկացի Կորի Գաուֆի եւ աշխարհի 12-րդ ռակետ, ուկրաինացի Էլինա Սվիտոլինայի դիմակայության հաղթողը։
27-01-2026 05:28 Վիկտորիա Բեքհեմը, որը ներքաշվել էր սկանդալի մեջ իր ավագ որդու՝ Բրուքլինի բացահայտումներից հետո, այսօր արժանացել է Արվեստի և գրականության շքանշանի ասպետի կոչման: Մրցանակաբաշխության արարողությունը տեղի է ունեցել Փարիզում, և 51-ամյա դիզայներին աջակցել են նրա սիրելիները՝ ամուսինը՝ Դեյվիդը, դուստրը՝ Հարփերը, որդիները՝ Ռոմեոն և Քրուզը՝ իրենց ընկերների հետ, և մշակութային էլիտայի մի քանի անդամներ:
27-01-2026 03:21 Ռուսական t.A.T.u. խմբի համերգը Թբիլիսիում չեղարկվել է։ Այս տեղեկությունը հաստատել է Biletebi.ge տոմսերի վաճառքի ծառայությունը, որի կայքում մինչ այդ նշված էր, որ համերգը նախատեսված է հունվարի 30-ին Թբիլիսիի Սպորտի պալատում։ Biletebi.ge-ն չի պարզաբանել համերգի չեղարկման պատճառը։ t.A.T.u. խումբը Մոսկվայում 1999 թվականին ստեղծել է պրոդյուսեր Իվան Շապովալովը։ Դուետի երգչուհիներն են Յուլիա Վոլկովան և Լենա Կատինան։
15-08-2026 13:38 Հայտնի են դարձել Ջորջինա Ռոդրիգեսի և Կրիշտիանու Ռոնալդուի հարսանիքի մանրամասները, որը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին ֆուտբոլիստի Կասկայիսի տանը: Jornal de Notícias-ի տվյալներով՝ Ջորջինա Ռոդրիգեսը չի փոխել իր ազգանունը և հարսանիքից մեկ օր առաջ Լիսաբոնի նոտարի գրասենյակում ստորագրել է ամուսնական պայմանագիր: Վերջինիս համաձայն՝ ամուսնությունից առաջ կամ հետո գնված գույքը պատկանում է այն անձին, որի անունով այն գրանցված է կամ ով վճարել է դրա համար, և չի բաժանվում ամուսնալուծության ժամանակ: Զույգը որպես բնակության վայր նշել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադը:
15-08-2026 13:28 59-ամյա Ֆիլիպ Կիրկորովը 20-ամյա «Միսս Ռուսաստան» Վալենտինա Ալեքսեևային ծննդյան օրվա առթիվ նվիրել է ադամանդե Rolex ժամացույց։ Կիրկորովը նաև մոդելի համարկատարել է իր հիթերը և լրագրողներին հարցազրույց տալիս արտասվել է։ Հուլիսին Ֆիլիպ Կիրկորովը սկսել էր նկարահանել իր «Լուիզա» երգի տեսահոլովակը, որում գլխավոր դերում հանդես է եկել «Միսս ԲՐԻԿՍ»-ի հաղթող Վալենտինա Ալեքսեևան։ Ավելի վաղ Վալենտինան, որը իր 20-ամյակը նշել է Մոնակոյում, առաջին անգամ խոսել է իր սիրելիի մասին։ Մոդելի խոսքով՝ նա իրեն գերել է «գեղեցիկ սիրահետմամբ և անկեղծ արարքներով»։
15-08-2026 13:22 Համացանցում լուրեր են շրջանառվում, որ «Տարօրինակ դեպքեր» սերիալի 32-ամյա աստղեր Չարլի Հիթոնը և 31-ամյա Նատալյա Դայերը բաժանվել են 10 տարվա համատեղ կյանքից հետո։ Չնայած զույգը դեռ չի հաստատել լուրը, սերիալի երկրպագուները լրջորեն մտահոգված են։
15-08-2026 03:44 Վերջին մեկ տարվա ընթացքում Հոլիվուդն ավելի է տարվել ծայրահեղ նիհարության թրանդով, քան մի քանի տարի առաջ, երբ շատ աստղեր գրեթե միաժամանակ նիհարում էին «Օզեմպիկի» հաշվին։ Առցանց մեկնաբանները քննարկում են, թե ինչպես է «անորեքսիկ» կազմվածքի թրենդն այժմ գովազդվում ոչ միայն Արիանա Գրանդեի և Դեմի Մուրի կողմից, իսկ «հերոինային շիկ» գեղագիտության մարմնացում Քեյթ Մոսը, նրանց համեմատ՝նմանվում «առողջ ապրելակերպի դեսպանի»։
14-08-2026 14:23 Սելենա Գոմեսը և նրա մայրը՝ Մենդի Թիֆին, մեղադրվել են իրենց Wondermind ստարտափի հետ կապված խարդախության մեջ, որը, ենթադրաբար, պետք է օգներ մարդկանց կառավարել իրենց հոգեկան առողջությունը, հաղորդում է Reuters-ը: Ընկերությունում գրեթե 1.2 միլիոն դոլար ներդրում կատարածները դատական հայց են ներկայացրել Դելավերի դաշնային դատարան՝ պնդելով, որ խոստացված նախագծերը չեն իրականացվել: