Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
11-02-2026 11:15
Լեգենդար Շերը պատրաստվում է թողարկել իր հուշագրությունը՝ «Cher: The Memoir, Part One», և առաջին հատվածներն արդեն իսկ սենսացիա են առաջացրել։ 79-ամյա փոփ աստղը անկեղծորեն խոսել է իր երիտասարդության տրավմատիկ իրադարձությունների մասին, որոնք տասնամյակներ շարունակ գաղտնի է պահել։ 
11-02-2026 09:21
BBC News-ի հաղորդմամբ՝ տարեց ֆրանսիացի տղամարդուն մեղադրանք է առաջադրվել 89 դեռահասի նկատմամբ բռնաբարության և սեռական ոտնձգության մեջ՝ զանգվածային բռնության գործով, որը, ոստիկանության խոսքով, ընդգրկում է մի քանի երկրներ և սկիզբ է առնում 1960-ական թվականներից։ 79-ամյա Ժակ Լևեգլը, որը կալանավորված է Ֆրանսիայի հարավ-արևելքում, ձերբակալվել է այն բանից հետո, երբ նրա զարմիկը գտել է ֆլեշ կրիչ, որի վրա, ենթադրաբար, մանրամասն նկարագրված են նրա «սեռական հարաբերությունները» 13-ից 17 տարեկան անչափահասների հետ:
11-02-2026 07:24
Կանադայի Բրիտանական Կոլումբիայի նահանգի դպրոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է 7 մարդ։ Ըստ ոստիկանության՝ ևս 2 մարդու մարմին հայտնաբերվել է այս հրաձգության հետ առնչություն ունեցող մոտակա տներից մեկում։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ Ոստիկանությունը հայտնել է, որ հրաձգությունն իրականացվել է մի կնոջ կողմից, որին մահացած են գտել դպրոցում. ամենայն հավանականությամբ, նա ինքնասպան է եղել։
11-02-2026 02:00
Ավանդական «Օսկար» մրցանակի թեկնածուների ընթրիքը տեղի է ունեցել Բևեռլի Հիլզի «Բևեռլի Հիլթոն» հյուրանոցում: Միջոցառմանը մասնակցել են մրցանակի թեկնածու աստղեր Էմմա Սթոունը, Լեոնարդո ԴիԿապրիոն, Քեյթ Հադսոնը, Թիմոթի Շալամեն, Էլ Ֆանինգը, Ջեյքոբ Էլորդին, Թեյանա Թեյլորը, Ստելան Սկարսգարդը, Իթան Հոուքը, Ռոուզ Բիրնը, ռեժիսորներ Սթիվեն Սփիլբերգը և Փոլ Թոմաս Անդերսոնը և այլք:
10-02-2026 12:32
Թեև «զրո շաքար» պարունակող գազավորված ըմպելիքները գովազդվում են որպես առողջ ընտրություն, սակայն փորձագետները զգուշացնում են, որ դրանց ազդեցությունը մարսողական համակարգի վրա կարող է խնդրահարույց լինել։ Արհեստական քաղցրացուցիչների (ասպարտամ, սուկրալոզ, սախարին) նկատմամբ մարդկանց օրգանիզմը տարբեր կերպ է արձագանքում։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ այս նյութերը կարող են փոփոխել աղիքային բակտերիաների կազմն ու գործառույթը։ Այն կարող է հանգեցնել գլյուկոզայի հանդեպ հանդուրժողականության խաթարման, ինչը նշանակում է, որ օրգանիզմն ավելի վատ է սկսում մշակել իրական շաքարը։
10-02-2026 12:19
Մարդու ֆիզիկական առողջությունն իր գագաթնակետին է հասնում մոտ 35 տարեկանում, որից հետո սկսվում է ֆիզիկական կատարողականի աստիճանական անկում՝ անկախ նրանից՝ մարդը սպորտով է զբաղվում, թե ոչ։ Science Alert գիտական հանդեսի հաղորդմամբ՝ արհետավարժ մարզիկների մասնակցությամբ նախորդ աշխատանքն արդեն ցույց է տվել, որ նույնիսկ կանոնավոր մարզումների դեպքում առավելագույն ֆիզիկական պատրաստվածությունն առավել հաճախ նկատվում է մոտ 30 տարեկանում:
10-02-2026 10:46
45-ամյա Քիմ Քարդաշյանը և 41-ամյա մրցարշավորդ Լյուիս Համիլթոնը առաջին անգամ միասին հայտնվել են հանրությանն այն բանից հետո, երբ տարածվեց  լուր, որ նրանք հանդիպում են։ Զույգը ներկա է գտնվել 2026 թվականի Սուպերգավաթի խաղին։ Քարդաշյանը և Համիլթոնը միասին են ներկա գտնվել խաղին և  տրիբունաներում շրջապատված են եղել Քիմի քրոջ՝ Քենդալ Ջենների, երգիչ Թայլերի, The Creator խմբի և այլ հայտնիներով։
10-02-2026 02:36
50-ամյա Անջելինա Ջոլին և Լուի Գարելը միասին հանրությանն են ներկայացել Փարիզում: Դերասանները, որոնց կասկածում են սիրավեպի մեջ, ներկայացնում էին իրենց նոր՝ «Կուտյուր» ֆիլմը: Ջոլին պրեմիերային ներկա էր Givenchy-ի արծաթագույն, մերկ զգեստով, մինչդեռ 42-ամյա ֆրանսիացի դերասանը նրա կողքին կեցվածք էր ընդունել սպիտակ վերնաշապիկով, բաճկոնով և սև տաբատով:
10-02-2026 01:40
Նյու Յորքի «Park Avenue Armory»-ում ցուցադրվել է Marc Jacobs-ի նոր հավաքածուն: Միջոցառմանը ներկա են եղել նորաձևության խմբագիրներ և դիզայների մտերիմ ընկերներ, այդ թվում՝ Սոֆիա Կոպոլան և նրա դուստրը՝ Կոզիման, Նիկի Հիլթոնը, Աննա Վինտուրը, Ջուլիա Ֆոքսը, Մերի Լիստը, Vogue-ի գլխավոր խմբագիր Քլոե Մալը, Vogue-ի 84-ամյա նախկին ստեղծագործական տնօրեն Գրեյս Քոդինգթոնը և ուրիշներ:
09-02-2026 10:19
Թեյը նվազեցնում է սրտի հիվանդությունների ռիսկը, կարծում են սրտաբանները։ Թեյի, մասնավորապես սև կամ կանաչ թեյի պարբերաբար օգտագործումը նվազեցնում է սրտի իշեմիկ հիվանդության, կաթվածի և սրտանոթային մահացության ռիսկը։ Սա պայմանավորված է ըմպելիքում պոլիֆենոլների պարունակությամբ, որը հզոր հակաօքսիդանտային ազդեցություն ունեցող նյութ է։ Թեյի այլ օգտակար հատկությունների շարքում բժիշկները նշում են արյան ճնշման և, այսպես կոչված, վատ խոլեստերինի մակարդակի նվազումը:
09-02-2026 10:16
Սիրելի հեռուստաշոուի անընդմեջ դիտումը կարող է թվալ լարվածությունը թուլացնելու անվնաս միջոց, սակայն, ինչպես ցույց է տվել նոր հետազոտությունը, այն մարդիկ, որոնք դիտումը հասցնում են կախվածության, ավելի հաճախ են միայնություն զգում։ PLOS One ամսագրում հրապարակված հետազոտությունը բացահայտել է կապ միայնության և անընդմեջ դիտման կախվածության միջև։ Սա թույլ է տալիս ենթադրել, որ որոշ մարդիկ օգտագործում են հեռուստասերիալները սոցիալական մեկուսացումը հաղթահարելու համար:
09-02-2026 10:10
Լավ լուրով է կիսվել Խորեն Լևոնյանի կինը՝ Էմմա Ազիզյանը։ Դերասանուհին Instagram-ում գեղեցիկ լուսանկարով ցուցադրել է իր նոր կարգավիճակն ու ուրախացրել հետևորդներին՝ առաջնեկի սպասումով։ Հավելենք, որ այդպիսով Խորենը երրորդ անգամ հայր կդառնա։ Դերասանը երկու որդի ունի իր նախորդ երկու ամուսնություններից։
09-02-2026 07:34
Բնակարանի հետ կապված սկանդալից հետո 70-ամյա Լարիսա Դոլինան պատրաստվում է իր կյանքում արմատական փոփոխությունների։ Դրանք նույնիսկ կանդրադառնան նրա արտաքին տեսքի վրա։ Երգչուհու ներկայացուցիչ Սերգեյ Պուդովկինը StarHit-ին ասել է. «Կարող եմ վստահաբար ասել. կլինի այլ կերպար, այլ ոճ, այլ ձևաչափ։ Այս իրավիճակը, անկասկած, արմատապես փոխել է ոչ միայն Լարիսա Դոլինայի արտաքին տեսքը, այլև նրա ամբողջ կյանքը», - ասել է աստղի մենեջերը։
09-02-2026 06:27
Ալիյա Գալիցկայան՝ «Ալֆա բանկի» նախկին գործադիր տնօրեն Ալեքսանդր Գալիցկու նախկին քաղաքացիական կինը, ինքնասպան է եղել նախնական կալանքի կենտրոնում՝ 150 միլիոն դոլար շորթելու մեղադրանքով ձերբակալվելուց հետո: Life.ru-ի տվյալներով՝ 46-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է փետրվարի 7-ին: Baza Telegram ալիքի տվյալներով՝ Գալիցկայան ինքնասպանության մասին նամակ է թողել՝ միջադեպի համար մեղադրելով 70-ամյա միլիարդատիրոջը:
06-02-2026 10:50
Էլոն Մասկը, ով վերջերս պատմական ռեկորդ սահմանեց՝ դառնալով մոլորակի վրա առաջին մարդը, որի զուտ կարողությունը գերազանցել է 800 միլիարդ դոլարը, խոսել է երջանկության մասին։ «Ով ասել է, որ «երջանկությունը փողով չես գնի», իրականում գիտեր, թե ինչի մասին է խոսում», - գրել է 54-ամյա գործարարը՝ գրառմանը կցելով տխուր էմոջի։
06-02-2026 10:47
Բիլ Գեյթսի նախկին կինը՝ միլիարդատեր և բարերար Մելինդա Ֆրենչ Գեյթսը, հարցազրույց է տվել, որում քննարկել է նախկին ամուսնու հնարավոր կապը հայտնի ֆինանսիստ և պեդոֆիլ Ջեֆրի Էպշտեյնի հետ։ Մելինդան անուղղակիորեն հաստատել է, որ Գեյթսի և Էպշտեյնի հարաբերությունները իրենց ամուսնալուծության պատճառներից մեկն են եղել՝ փաստաթղթերից նոր մանրամասները անվանելով «իրենց ամուսնության ցավոտ շրջան»։ «Ինձ համար դժվար է, երբ այս մանրամասները բացահայտվում են։ Որովհետև դրանք արթնացնում են իմ ամուսնության շատ, շատ ցավոտ շրջանների հիշողություններ», - ասել է Մելինդան փոդքասթի ժամանակ։
06-02-2026 10:37
Ավստրալիայում 27-ամյա տղամարդը մեղադրվում է 459 երեխայի նկատմամբ սեռական բռնության համար: Տղամարտուն մեղադրանք է առաջադրվել 596 հանցանքի համար, այն բանից հետո, երբ ոստիկանությունը նրա էլեկտրոնային սարքերում հայտնաբերել է բռնության վերաբերյալ ավելի քան 23․000 տեսանյութ և պատկեր։ Մեղադրյալը համացանցի տարբեր հարթակներում ստեղծել է բազմաթիվ կեղծ էջեր՝ ներկայանալով թե՛ որպես տղամարդ, թե՛ որպես կին։ Երեխաների շրջանում վստահություն ձեռք բերելով՝ նա տարբեր մանիպուլյացիաների միջոցով ստիպել է երեխաներին սեռական բնույթի լուսանկարներ կամ տեսանյութեր ուղարկել իրեն։
06-02-2026 10:31
Նոր հետազոտությունը պարզել է, որ թոռների խնամքը մեծահասակներին օգնում է պաշտպանվել ճանաչողական ունակությունների անկումից։ Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի հրապարակած նոր հետազոտությունը ցույց է տվել է, որ թոռների համար կանոնավոր խնամքը կարող են նպաստավոր անդրադառնալ տարեց մարդկանց ավելի լավ խոսքի սահունության և անցյալի անձնական իրադարձությունների հիշելուն օգնող դրվագային հիշողության վրա։
06-02-2026 09:42
Բժիշկներն առանձնացրել են նշաններ, որոնք կարող են վկայել քնի հետ կապված խնդիրների մասին: Անընդհատ սովի զգացումը կարող է ազդանշել համակարգված քնի պակասի մասին։ Ընդ որում, ամենից հաճախ մարդը ցանկանում է քաղցր բան ուտել, քանի որ այդպիսով ուղեղը փորձպւմ է լրացնել էներգիայի պակասը: Գրգռվածությունն ու իմպուլսիվությունը նույնպես վկայում են քնի խնդիրների մասին։ Մասնագետները հորդորում են ուշադրություն դարձնել նաև ճանաչողական ունակությունների վատթարացմանը և անփութությանը։
05-02-2026 12:54
Սուշին ունի առողջարար ուտեստի համբավ, որը հարուստ է բարձրորակ սպիտակուցներով և անհրաժեշտ վիտամինների ու հանքանյութերի լայն տեսականիով, սակայն դրանցից մի քանիսը կարող են վնասակար լինել: Ըստ սննդաբանների՝ թրաձկան սաշիմիի չարաշահումը չափազանց վտանգավոր է առողջության համար, քանի որ այն կարող է պարունակել սնդիկի բարձր մակարդակ: ԱՄՆ-ում հորինված «Կալիֆոռնիա» ռոլլերը, որոնք նախատեսված են ճապոնական խոհանոցը արևմտյան ճաշակին հարմարեցնելու համար, կարող են մեծ քանակությամբ սպիտակուց պարունակել, բայց դրանց պատրաստման համար օգտագործում են ոչ բարձրորակ ձուկ:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
15-08-2026 13:38
Հայտնի են դարձել Ջորջինա Ռոդրիգեսի և Կրիշտիանու Ռոնալդուի հարսանիքի մանրամասները, որը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին ֆուտբոլիստի Կասկայիսի տանը: Jornal de Notícias-ի տվյալներով՝ Ջորջինա Ռոդրիգեսը չի փոխել իր ազգանունը և հարսանիքից մեկ օր առաջ Լիսաբոնի նոտարի գրասենյակում ստորագրել է ամուսնական պայմանագիր: Վերջինիս համաձայն՝ ամուսնությունից առաջ կամ հետո գնված գույքը պատկանում է այն անձին, որի անունով այն գրանցված է կամ ով վճարել է դրա համար, և չի բաժանվում ամուսնալուծության ժամանակ: Զույգը որպես բնակության վայր նշել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադը:
15-08-2026 13:28
59-ամյա Ֆիլիպ Կիրկորովը 20-ամյա «Միսս Ռուսաստան» Վալենտինա Ալեքսեևային ծննդյան օրվա առթիվ նվիրել է ադամանդե Rolex ժամացույց։ Կիրկորովը նաև  մոդելի համարկատարել է իր հիթերը  և լրագրողներին հարցազրույց տալիս արտասվել է։ Հուլիսին Ֆիլիպ Կիրկորովը սկսել էր նկարահանել իր «Լուիզա» երգի տեսահոլովակը, որում գլխավոր դերում հանդես է եկել «Միսս ԲՐԻԿՍ»-ի հաղթող Վալենտինա Ալեքսեևան։ Ավելի վաղ Վալենտինան, որը իր 20-ամյակը նշել է Մոնակոյում, առաջին անգամ խոսել է իր սիրելիի մասին։ Մոդելի խոսքով՝ նա իրեն գերել է «գեղեցիկ սիրահետմամբ և անկեղծ արարքներով»։
15-08-2026 13:22
Համացանցում լուրեր են շրջանառվում, որ «Տարօրինակ դեպքեր» սերիալի 32-ամյա աստղեր Չարլի Հիթոնը և 31-ամյա Նատալյա Դայերը բաժանվել են 10 տարվա համատեղ կյանքից հետո։ Չնայած զույգը դեռ չի հաստատել լուրը, սերիալի երկրպագուները լրջորեն մտահոգված են։
15-08-2026 03:44
Վերջին մեկ տարվա ընթացքում Հոլիվուդն ավելի է տարվել ծայրահեղ նիհարության թրանդով, քան մի քանի տարի առաջ, երբ շատ աստղեր գրեթե միաժամանակ նիհարում էին «Օզեմպիկի» հաշվին։ Առցանց մեկնաբանները քննարկում են, թե ինչպես է «անորեքսիկ» կազմվածքի թրենդն այժմ գովազդվում ոչ միայն Արիանա Գրանդեի և Դեմի Մուրի կողմից, իսկ  «հերոինային շիկ» գեղագիտության մարմնացում Քեյթ Մոսը, նրանց համեմատ՝նմանվում «առողջ ապրելակերպի դեսպանի»։
14-08-2026 14:23
Սելենա Գոմեսը և նրա մայրը՝ Մենդի Թիֆին, մեղադրվել են իրենց Wondermind ստարտափի հետ կապված խարդախության մեջ, որը, ենթադրաբար, պետք է օգներ մարդկանց կառավարել իրենց հոգեկան առողջությունը, հաղորդում է Reuters-ը: Ընկերությունում գրեթե 1.2 միլիոն դոլար ներդրում կատարածները դատական հայց են ներկայացրել Դելավերի դաշնային դատարան՝ պնդելով, որ խոստացված նախագծերը չեն իրականացվել:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
10.08.2026
Դիտվել է 1181 անգամ
12.08.2026
Դիտվել է 298 անգամ
14.08.2026
Դիտվել է 222 անգամ
15.08.2026
Դիտվել է 150 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster