26-02-2026 12:15 Երեկոյան մեկ բաժակ ջուրը կանխարգելում է սրտի հիվանդությունները և պաշտպանում ինսուլտից: Գիշերը ջուր խմելով՝ դուք ձեզ կձերբազատեք ևս մեկ տհաճ երևույթից՝ գիշերային ջղաձգությունից: Գիտնականները պարզել են, որ գիշերային ջղաձգությունների պատճառը ջրազրկումն է:
26-02-2026 11:57 Նռան տերևներում և ճյուղերում հայտնաբերված բնական միացությունը կարող է քայքայել տրանսթիրետինի (TTR) ամիլոիդոզին առնչվող վնասակար սպիտակուցային ագրեգատները, որը նյարդային համակարգի և սրտի վրա ազդող հիվանդություն է: Հայտնագործությունը կատարել են Կումամոտոյի համալսարանի գիտնականները:
26-02-2026 11:24 Դեպրեսիան, անքնությունը, հիպերտոնիան և շաքարային դիաբետը կարող են նախորդել Ալցհեյմերի հիվանդության զարգացմանը՝ ախտորոշումից տարիներ առաջ: Նման եզրակացության են եկել Վանդերբիլտի համալսարանի բժշկական կենտրոնի գիտնականները:
26-02-2026 02:02 Մեքսիկացի ինֆլուենսեր և Only Fans-ի մոդել Մարիա Ջուլիսան հայտնվել է թմրամիջոցների կարտելի ղեկավար Էլ Մենչոյի սպանության շուրջ սկանդալի մեջ։ Նա հերքել է մեղադրանքները, որ ինքը իշխանություններին տրամադրել է թմրամիջոցների տիրակալի գտնվելու վայրը, ինչը հանգեցրել է նրա ձերբակալմանը և հետագա մահվանը։
25-02-2026 11:23 Պելմենների գլխավոր վտանգը աղացած մսի մեջ հագեցած ճարպերի և աղի բարձր պարունակությունն է, որը մեծացնում է մի շարք հիվանդությունների զարգացման ռիսկը: Բժիշկները նշել են, որ դրանք մի շարք պաթոլոգիաների զարգացման ռիսկի գործոններ են, որոնք հանգեցնում են կյանքի որակի և տևողության նվազմանը։
25-02-2026 11:18 Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը բացահայտ խոստովանել է, որ երկու սիրային կապ է ունեցել ռուս կանանց հետ, որոնք Ջեֆրի Էպշտեյնը հետագայում բացահայտել է, բայց որոնցում Էպշտեյնի զոհերը չեն եղել, հաղորդում է The Wall Street Journal-ը։
25-02-2026 11:11 Սարսափելի ողբերգություն է տեղի ունեցել հայտնի կանադացի դերասան և կատակերգու Մարտին Շորթի ընտանիքում. նրա դուստրը՝ Քեթրին Հարթլի Շորթը, մահացել է 42 տարեկանում: Ենթադրվում է, որ դա ինքնասպանություն է: 75-ամյա դերասանի ներկայացուցիչները հաստատել են տխուր լուրը Daily Mail-ին ուղղված պաշտոնական հայտարարությամբ:
25-02-2026 03:34 Կիմ Չեն Ընը իր 13-ամյա դստերը՝ Ջու Աեին, նշանակել է Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետությության հրթիռային ծրագիրի ղեկավարի պաշտոնում, հայտնում է հարավկորեական The Chosun Daily թերթը՝ հղում անելով կառավարության աղբյուրներին։
25-02-2026 01:31 Բրիտանական Vogue-ի նախկին գլխավոր խմբագիր Էդվարդ Էննինֆուլը աստղային երեկույթով նշել է իր 54-ամյակը՝ BAFTA մրցանակաբաշխությունից անմիջապես հետո: Ներկաների թվում էին Պենելոպե Քրուզը, Ալիսիա Վիկանդերը, Քեյթ Հադսոնը, Նաոմի Քեմփբելը, Լեոնարդո ԴիԿապրիոյի ընկերուհի Վիտորիա Չերետին, Մաշին Գան Քելլին, Փիթ Դևիդսոնը, դիզայներներ Ստելլա Մաքքարթնին և Քրիստիան Լուբուտենը, դերասանուհիներ Լորա Հարիերը և Թեյանա Թեյլորը, Փոփի Դելևինը և ուրիշներ:
23-02-2026 10:52 Սուրճից կտրուկ և ամբողջական հրաժարումը կարող է հանգեցնել առողջության վատթարացման: Ըստ սննդաբանների՝ առաջին մի քանի օրերին կարող են առաջանալ գլխացավ, քնկոտություն, դյուրագրգռություն, կենտրոնացման նվազում և ստամոքս-աղիքային խանգարումներ: Այս ախտանիշները սովորաբար շարունակվում են չորսից հինգ օր, որից հետո աստիճանաբար անհետանում են։ Սուրճից հրաժարվելը կարող է օգտակար լինել ժամանակի ընթացքում՝ քունը բարելավվում է, անհանգստությունը նվազում, տրամադրությունը նորմալանում, իսկ երբեմն նույնիսկ կայունանում է արյան ճնշումը: Սուրճից հրաժարվելուց մոտ մեկ ամիս անց վերականգնվում է էներգիայի մակարդակը:
23-02-2026 10:42 Միացյալ Թագավորությունում կնոջ բոլոր վերջույթներն անդամահատել են սեպսիսով վարակվելուց հետո։ Այս մասին հայտնում է The Telegraph-ը։ Մանջիթ Սանգան 32 շաբաթ անցկացրել է հիվանդանոցում և մի քանի սրտի կաթված ունեցել ինքնազգացողության վատացումից հետո։ Ըստ բժիշկների՝ 52-ամյա կնոջ մոտ սեպսիսը կարող էր զարգանալ այն պատճառով, որ շունը լիզել էր նրա փոքր վերքը։
23-02-2026 10:34 Բոնի Բլուն, որը հայտնի է մեծահասակների արդյունաբերության մեջ, հայտարարել է իր հղիության մասին ընդամենը մի քանի շաբաթ անց, երբ վերնագրերում հայտնվեց իր ռեկորդային սեքս մարաթոնով, որին մասնակցում էր 400 տղամարդ։ Բլոգերի խոսքով՝ նա սկսել է մտածել հղիության հնարավորության մասին իր առողջության հանկարծակի վատթարացումից հետո։ Փետրվարի 22-ին YouTube-ում տեղադրված տեսանյութում Բլուն ասել է, որ նկատել է իր մարմնում բնորոշ փոփոխություններ։
23-02-2026 08:06 62-ամյա Բրեդ Փիթը և նրա ընկերուհին՝ 33-ամյա Ինես դե Ռամոնը, երկար ժամանակ անց առաջին անգամ լուսանկարվել են պապարացիների կողմից։ Օրերս զույգին լուսանկարել են Հունաստանում, ուր նրանք ժամանել են դերասանի նոր՝ «Հեծյալները» ֆիլմի նկարահանումների համար։
23-02-2026 06:02 Նախօրեին Լոնդոնում տեղի ունեցավ Բրիտանական կինոյի և հեռուստատեսության ակադեմիայի (BAFTA) 2026 թվականի մրցանակաբաշխության արարողությունը: Թագավորական փառատոնի դահլիճի կարմիր գորգն իրենց ներկայությամբ զարդարեցին Մոնիկա Բելուչին, Լեոնարդո ԴիԿապրիոն, Թիմոթի Շալամեն, Քիրստեն Դանսթը, Էմմա Սթոունը, Ջիլիան Անդերսոնը և Քեյթ Հադսոնը:
18-02-2026 10:04 Ռուսաստանցի գեղասահորդուհի Ադելյա Պետրոսյանը գրավեց 5-րդ տեղը 25-րդ ձմեռային օլիմպիական խաղերի ծրագրով կանանց մենասահքի կարճ ծրագրում եւ նվաճեց ազատ ծրագրում հանդես գալու իրավունք։ Առաջին եռյակում են ճապոնացիներ Ամի Նակային ու Կաորի Սակամոտոն եւ ամերիկացի Ալիսա Լիուն։ Չորրորդ տեղում է ճապոնացի Մոնե Չիբան։ Պայքարը կշարունակի 24 գեղասահորդուհի։ Ազատ ծրագիրը տեղի կունենա փետրվարի 19-ին։
18-02-2026 09:10 Նոր հետազոտությունները ցույց են տվել, որ ուտելուց հետո զբոսանքը լավագույն միջոցն է հետճաշյա փքվածությունը նվազեցնելու համար: Չնայած տարածված այն կարծիքին, թե ուտելուց հետո պետք է հանգստանալ, գիտնականները պնդում են, որ ուտելուց անմիջապես հետո թեթև քայլքն օգտակար է և՛ մարսողության, և՛ արյան մեջ շաքարի մակարդակի կարգավորման համար:
18-02-2026 07:07 Սեչենովի համալսարանի գիտնականները հայտնաբերել են բորբոքումը նվազեցնելու և հյուսվածքների վերականգնումը արագացնելու միջոց: Հետազոտողները ցույց են տվել, որ մարդու ճարպային հյուսվածքից մեզենքիմալ ստրոմալ բջիջների (ՄՍԲ) կողմից արտազատվող կենսաբանորեն ակտիվ նյութերը կարող են իմունային բջիջները բորբոքումից «փոխել» վերականգնման ռեժիմի։
18-02-2026 06:22 Փերիս Հիլթոնը և նրա ամուսինը՝ Քարթեր Ռոյմը, նորոգել են իրենց ամուսնական երդումները։ 45-ամյա բարձրաշխարհիկ գեղեցկուհին Ինստագրամում հայտնել է, որ ամուսինը փետրվարի 14-ին՝ Սուրբ Վալենտինի օրը, կրկին ամուսնության առաջարկ է արել, և հրապարակել է մի շարք ռոմանտիկ լուսանկարներ։
18-02-2026 01:20 33-ամյա Քարդի Բին հաստատել է այն լուրերը, որ բաժանվել է իր ընկերոջից՝ Ստեֆոն Դիգսից, որի հետ նա անցյալ աշնանը լույս աշխարհ բերեց իր չորրորդ երեխային: Լոս Անջելեսում վերջերս կայացած համերգի ժամանակ Քարդին դիս երգ է կատարել ռեփեր Բիայի դեմ, որը նախկինում Ինստագրամում Դիգսի մասին սուր մեկնաբանություն էր թողել: Դրանից առաջ Քարդին ուղղակիորեն դիմել է նրան. «Թույլ տվեք մի բան ասել. այն, որ ես այլևս չեմ քնում հայրիկիս հետ, չի նշանակում, որ դու կարող ես այդպես խոսել նրա մասին»:
17-02-2026 11:03 Փետրվարի 17-ը բազմաթիվ երկրներում նշվում է որպես Կաղամբի համաշխարհային օր: Սա լավ առիթ է հիշելու այս բանջարեղենը՝ հարուստ պատմությամբ և առօրյա օգտագործման հսկայական ներուժով: Կաղամբը մշակվել է դեռևս Հին Եգիպտոսում, Հունաստանում և Հռոմում:
15-08-2026 13:38 Հայտնի են դարձել Ջորջինա Ռոդրիգեսի և Կրիշտիանու Ռոնալդուի հարսանիքի մանրամասները, որը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին ֆուտբոլիստի Կասկայիսի տանը: Jornal de Notícias-ի տվյալներով՝ Ջորջինա Ռոդրիգեսը չի փոխել իր ազգանունը և հարսանիքից մեկ օր առաջ Լիսաբոնի նոտարի գրասենյակում ստորագրել է ամուսնական պայմանագիր: Վերջինիս համաձայն՝ ամուսնությունից առաջ կամ հետո գնված գույքը պատկանում է այն անձին, որի անունով այն գրանցված է կամ ով վճարել է դրա համար, և չի բաժանվում ամուսնալուծության ժամանակ: Զույգը որպես բնակության վայր նշել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադը:
15-08-2026 13:28 59-ամյա Ֆիլիպ Կիրկորովը 20-ամյա «Միսս Ռուսաստան» Վալենտինա Ալեքսեևային ծննդյան օրվա առթիվ նվիրել է ադամանդե Rolex ժամացույց։ Կիրկորովը նաև մոդելի համարկատարել է իր հիթերը և լրագրողներին հարցազրույց տալիս արտասվել է։ Հուլիսին Ֆիլիպ Կիրկորովը սկսել էր նկարահանել իր «Լուիզա» երգի տեսահոլովակը, որում գլխավոր դերում հանդես է եկել «Միսս ԲՐԻԿՍ»-ի հաղթող Վալենտինա Ալեքսեևան։ Ավելի վաղ Վալենտինան, որը իր 20-ամյակը նշել է Մոնակոյում, առաջին անգամ խոսել է իր սիրելիի մասին։ Մոդելի խոսքով՝ նա իրեն գերել է «գեղեցիկ սիրահետմամբ և անկեղծ արարքներով»։
15-08-2026 13:22 Համացանցում լուրեր են շրջանառվում, որ «Տարօրինակ դեպքեր» սերիալի 32-ամյա աստղեր Չարլի Հիթոնը և 31-ամյա Նատալյա Դայերը բաժանվել են 10 տարվա համատեղ կյանքից հետո։ Չնայած զույգը դեռ չի հաստատել լուրը, սերիալի երկրպագուները լրջորեն մտահոգված են։
15-08-2026 03:44 Վերջին մեկ տարվա ընթացքում Հոլիվուդն ավելի է տարվել ծայրահեղ նիհարության թրանդով, քան մի քանի տարի առաջ, երբ շատ աստղեր գրեթե միաժամանակ նիհարում էին «Օզեմպիկի» հաշվին։ Առցանց մեկնաբանները քննարկում են, թե ինչպես է «անորեքսիկ» կազմվածքի թրենդն այժմ գովազդվում ոչ միայն Արիանա Գրանդեի և Դեմի Մուրի կողմից, իսկ «հերոինային շիկ» գեղագիտության մարմնացում Քեյթ Մոսը, նրանց համեմատ՝նմանվում «առողջ ապրելակերպի դեսպանի»։
14-08-2026 14:23 Սելենա Գոմեսը և նրա մայրը՝ Մենդի Թիֆին, մեղադրվել են իրենց Wondermind ստարտափի հետ կապված խարդախության մեջ, որը, ենթադրաբար, պետք է օգներ մարդկանց կառավարել իրենց հոգեկան առողջությունը, հաղորդում է Reuters-ը: Ընկերությունում գրեթե 1.2 միլիոն դոլար ներդրում կատարածները դատական հայց են ներկայացրել Դելավերի դաշնային դատարան՝ պնդելով, որ խոստացված նախագծերը չեն իրականացվել: