19-03-2026 01:03 Բնակարանային աղմկահարույց սկանդալից հետո երգչուհի Լարիսա Դոլինան պնդում է, որ վերադարձել է իր բնականոն կյանքին: Այնուամենայնիվ, դատելով նրա վերջին համերգներից, հանդիսատեսի արձագանքները միանշանակ չեն:
18-03-2026 13:25 Պարզվում է, որ Հոլիվուդի ամենացանկալի ամուրիներից մեկը՝ Լեոնարդո Դի Կապրիոն, լրջորեն վերանայում է իր հարաբերությունների ծրագրերը։ Ըստ People-ի՝ դերասանը երկարաժամկետ ապագա է պատկերացնում իր ընկերուհու՝ մոդել Վիտտորիա Չերետիի հետ։ Զույգը ուշադրություն է գրավել 98-րդ «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ, որտեղ Դի Կապրիոն հայտնվել է Չերետիի հետ։ Սա նրանց առաջին համատեղ սոցիալական միջոցառումն էր 2023 թվականին նրանց հանդիպումներից ի վեր։
18-03-2026 13:19 Բրեդ Փիթը պնդում է, որ պետք է հարցաքննել հարուստ ռուս գործարար Յուրի Շեֆլերին իր նախկին կնոջ՝ Անջելինա Ջոլիի հետ շարունակվող վեճի շրջանակներում, հաղորդում է TMZ-ը: Սա կապված է Ֆրանսիայում գտնվող Շատո Միրավալ գինեգործարանի շուրջ վեճի հետ, որտեղ Ջոլին վաճառել է իր բաժնեմասը առանց Փիթի համաձայնության։
18-03-2026 07:38 Հայտնի Dr. Barbara Sturm կոսմետիկ ապրանքանիշի հիմնադիր Բարբարա Շտուրմի շուրջ մեծ սկանդալ է բռնկվել: 54-ամյա նախկին օրթոպեդ վիրաբույժը և այժմ հայտնի կոսմետոլոգը The Wall Street Journal-ին տված նոր հարցազրույցում հայտարարել է, որ ռետինոլը և SPF-ը, ենթադրաբար, վնասակար են մաշկի համար և ընթերցողներին կոչ է արել «անմիջապես» հրաժարվել այդ «վտանգավոր» արտադրանքից: Ինչպես կանխատեսելի էր, նման հայտարարությունները շփոթություն և նույնիսկ զայրույթ են առաջացրել մաշկաբանների շրջանում:
18-03-2026 03:43 85-ամյա Ալ Պաչինոն և նրա երկու տարեկան որդու՝ Ռոմանի, մայրը՝ 32-ամյա Նուր Ալֆալլան, շարունակում են հուզել հանրությանը իրենց համատեղ հայտնությամբ՝ խթանելով վերամիավորման մասին լուրերը: Շաբաթ երեկոյան զույգին նկատել են Chanel-ի ամենամյա ընթրիքի ժամանակ՝ նույն սեղանի շուրջ նստած և լուսանկարվելիս:
18-03-2026 03:32 Գարնանը ցանկալի է նախապատվությունը տալ տրիպտոֆանով և B վիտամիններով հարուստ սննդին. դրանք մասնակցում են տրամադրությունը բարձրացնող հիմնական նյութերի՝ սերոտոնինի և դոպամինի սինթեզին: Սննդաբանները նշում են, որ ոչ պակաս կարևոր են մագնեզիումը, որը նվազեցնում է կորտիզոլի մակարդակը, և երկաթը, որը պատասխանատու է թթվածնի փոխադրման համար։
16-03-2026 08:54 Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ կանեփով սուր թունավորումը կարող է խաթարել մարդու հիշողության համակարգերի մեծ մասը։ Գիտնականները պարզել են, որ տետրահիդրոկանաբինոլ (ՏՀԿ) հոգեակտիվ բաղադրիչի ազդեցությունն անդրադառնում է ոչ միայն պարզ մտապահման, այլև առօրյա կյանքում կիրառվող մի շարք ճանաչողական գործընթացների վրա, օրինակ՝ ապագա անելիքները հիշելու, զրույցներին հետևելու կամ տեղեկատվության աղբյուրը որոշելու կարողության։
16-03-2026 08:51 Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան նվաճեց ԱՄՆ-ի Ինդիան Ուելս քաղաքում անցկացված WTA-1000 մրցաշարի հաղթողի տիտղոսը։ Եզրափակիչում Բելառուսի ներկայացուցիչը 3:6, 6:3, 7:6 (8:6) հաշվով պարտության մատնեց աշխարհի երրորդ ռակետ, Ղազախստանի ներկայացուցիչ Ելենա Ռիբակինային։ Արինա Սաբալենկան նվաճեց 23-րդ տիտղոսը կարիերայում։
13-03-2026 10:35 Առողջ սննդակարգը կարող է մի քանի տարով երկարացնել կյանքը՝ անկախ գենետիկ նախատրամադրվածությունից կամ սեռից, ասվում է Չինաստանի Հուաչժոնգի գիտության և տեխնոլոգիայի համալսարանի գիտնականների կողմից Science Advances-ում հրապարակված ուսումնասիրության մեջ։ «Առողջ սննդի այլընտրանքային ինդեքսին, միջերկրածովյան և բուսական սննդակարգին, ինչպես նաև հիպերտոնիան կանխող և շաքարախտի ռիսկը նվազեցնող սննդակարգերին հետևելը հանգեցրել է ընդհանուր մահացության նվազմանը և կյանքի տևողության երկարացմանը»,- նշվում է հոդվածում։
13-03-2026 10:23 Քիմ Քարդաշյանը և նրա մայրը՝ Քրիս Ջենները, հերքել են 2007 թվականի հայտնի սեքս-տեսանյութի հետ կապված վաղուց ի վեր եղած մեղադրանքները։ Դատական նոր փաստաթղթերում նրանք պնդում են, որ երգիչ և հեռուստահաղորդավար Ռեյ Ջեյի պնդումները, թե ընտանիքը կազմակերպել է տեսագրության հրապարակումը՝ ճանաչում ձեռք բերելու համար, «բացարձակապես կեղծ են»։
13-03-2026 07:32 Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան դուրս եկավ ԱՄՆ-ի Ինդիան Ուելս քաղաքում անցկացվող WTA-1000 մրցաշարի կիսաեզրափակիչ։ Բելառուսի ներկայացուցիչը 7:6 (7:0), 6:4 հաշվով հաղթեց աշխարհի 10-րդ ռակետ, Կանադայի ներկայացուցիչ Վիկտորյա Մբոկոյին։ Կիսաեզրափակիչում Սաբելենկայի մրցակիցը կլինի չեխ Լինդա Նոսկովայի եւ ավստրալացի Թալյա Գիբսոնի դիմակայության հաղթողը։
13-03-2026 03:40 Valentino նորաձևության տունը Հռոմում անցկացրեց իր նոր հավաքածուի ցուցադրությունը։ Ցուցադրությանը ներկա էին Գվինեթ Փելթրոուն, Ջորջինա Ռոդրիգեսը, Լիլի Ալենը, Նադեժդա Օբոլենցևան, Օքսանա Բոնդարենկոն և Մարիա Բոգդանովիչը, որը նախկինում մասնակցել էր Valentino-ի գալա ընթրիքին, սուպերմոդելներ Բիանկա Բալտին և Մարիա Կառլո Բոսկոնոն, դերասան Քոլման Դոմինգոն, երգչուհի Թայլան, «Split» ֆիլմի աստղ Բրիթ Լոուերը, Ջուդ Լոուի դուստրը՝ Իրիսը, Ֆիլիպին Լերոյ-Բոլյեն «Էմիլին Փարիզում» ֆիլմից և այլք։
13-03-2026 01:44 Այս օրերին Տեխաս նահանգի Օսթինում տեղի է ունենում SXSW 2026 փառատոնը, և կարմիր գորգով անցել են Դեմի Մուրը, Դակոտա և Էլ Ֆաննինգ քույրերը, Միշել Փֆայֆերը, Քարլի Քլոսը և Էյզա Գոնսալեսը։
12-03-2026 10:57 Ռաիսա Բելինին, որը նախկինում շքեղ սուպերզբոսանավերի ուղեկցորդուհի էր աշխատում, իսկ այժմ մոդել է, բացահայտ խոսել է զբոսանավերի կուլիսներում կյանքի մասին։ «Ծովում որոշ տղամարդիկ կարծում են, որ կանոնները իրենց վրա չեն տարածվում», - խոստովանել է նա Jam Press-ին տված հարցազրույցում։ «Կարծես թե նրանք թողնում են իրենց իրական կյանքը։ Հանկարծ ամուսնական մատանին դառնում է պարզապես զարդ»։
12-03-2026 10:53 Հարիսոն Ֆորդը անսպասելիորեն անկեղծացել է ուշ գիշերային շոուի ժամանակ և խոստովանություն արել, որը անմիջապես վիրուսային է դարձել։ «Jimmy Kimmel Live!» հաղորդման մի դրվագում հաղորդավարը 83-ամյա աստղին հարցրել է, թե արդյոք ճիշտ է, որ նա երբեմն սեքսի ժամանակ լսում է իր ֆիլմերի սաունդթրեքները։ «Իհարկե, եղել է նման բան», - ժպիտով պատասխանել է Ֆորդը՝ առանց մանրամասնելու, թե որ ֆիլմերից է երաժշտությունը։
11-03-2026 11:39 Մաշկաբաններն առասպել են անվանել այն ենթադրությունը, որ ֆիլլերները և լազերային մազահեռացումը կարող են քաղցկեղ առաջացնել։ Բոտուլինային տոքսինը, հիալուրոնաթթուն և բիոռևիտալիզացիայի միջոցները մուտագեն ազդեցություն չունեն։ Դրանք չեն թափանցում բջջի միջուկի մեջ կամ չեն փոխազդում գենետիկական նյութի հետ, այլ գործում են միջբջջային տարածությունում կամ բջջային թաղանթի վրա։ Անհիմն է նաև այն մտավախությունը, որ ֆիլլերները «կնքում են» քաղցկեղի բջիջը ներսում։ Առողջ մարդու մոտ լազերային մեկ սեանսի ընթացքում քաղցկեղի առաջացման ռիսկը գրեթե զրոյական է։
11-03-2026 11:17 Լեգենդար երգչուհի 79-ամյա Շերը կրկին ուշադրության կենտրոնում է հայտնվել՝ և ոչ միայն ընտանեկան տոնակատարության պատճառով։ Որդու՝ Չազ Բոնոյի հարսանիքին, արտիստը մատնեմատին կրում էր հսկայական ադամանդե մատանի, ինչը անմիջապես լուրեր է առաջացրել ընկերոջ՝ Ալեքսանդր «AE» Էդվարդսի հետ հնարավոր գաղտնի ամուսնության մասին։
11-03-2026 10:54 Երգչուհի Ռիհաննան ուժեղացրել է անվտանգության միջոցառումները Լոս Անջելեսի իր տանը տեղի ունեցած կրակոցներից հետո, հաղորդում է People-ը: Աստղին մոտ կանգնած աղբյուրը նշել է, որ Ռիհաննան չի հասկանում, թե ինչու է իր ընտանիքը դարձել թիրախ: Ներքին աղբյուրը հավելել է, որ երգչուհին «սարստիկ զայրացած է», որ քիչ էր մնում վնասվեր անծանոթ կնոջ՝ Իվաննա Օրտիսի, կողմից բացած կրակից:
11-03-2026 10:21 Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան դուրս եկավ ԱՄՆ-ի Ինդիան Ուելս քաղաքում անցկացվող WTA-1000 մրցաշարի քառորդ եզրափակիչ։ Բելառուսի ներկայացուցիչը 6:2, 6:4 հաշվով պարտության մատնեց աշխարհի 16-րդ ռակետ, ճապոնացի Նաոմի Օսակային։ Արինա Սաբալենկայի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 10-րդ ռակետ, Կանադայի ներկայացուցիչ Վիկտորյա Մբոկոն։
11-03-2026 01:49 Փարիզում՝ նորաձևության շաբաթվա շրջանակներում ցուցադրվել է Louis Vuitton-ի նոր հավաքածուն։ Ցուցադրությանը մասնակցել են Զենդայան, Անա դե Արման, Ալիսիա Վիկանդերը, Ջենիֆեր Քոնելին, Լեա Սեյդուն, Կատրին Դընյովը, օլիմպիական չեմպիոն Ալիսա Լյուն, Քլոե Մորեցը, Blackpink խմբից Լիզան, Նատալյա Վոդյանովայի ամուսինը՝ Անտուան Արնոն, Օքսանա Բոնդարենկոն և ուրիշներ։
15-08-2026 13:38 Հայտնի են դարձել Ջորջինա Ռոդրիգեսի և Կրիշտիանու Ռոնալդուի հարսանիքի մանրամասները, որը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին ֆուտբոլիստի Կասկայիսի տանը: Jornal de Notícias-ի տվյալներով՝ Ջորջինա Ռոդրիգեսը չի փոխել իր ազգանունը և հարսանիքից մեկ օր առաջ Լիսաբոնի նոտարի գրասենյակում ստորագրել է ամուսնական պայմանագիր: Վերջինիս համաձայն՝ ամուսնությունից առաջ կամ հետո գնված գույքը պատկանում է այն անձին, որի անունով այն գրանցված է կամ ով վճարել է դրա համար, և չի բաժանվում ամուսնալուծության ժամանակ: Զույգը որպես բնակության վայր նշել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադը:
15-08-2026 13:28 59-ամյա Ֆիլիպ Կիրկորովը 20-ամյա «Միսս Ռուսաստան» Վալենտինա Ալեքսեևային ծննդյան օրվա առթիվ նվիրել է ադամանդե Rolex ժամացույց։ Կիրկորովը նաև մոդելի համարկատարել է իր հիթերը և լրագրողներին հարցազրույց տալիս արտասվել է։ Հուլիսին Ֆիլիպ Կիրկորովը սկսել էր նկարահանել իր «Լուիզա» երգի տեսահոլովակը, որում գլխավոր դերում հանդես է եկել «Միսս ԲՐԻԿՍ»-ի հաղթող Վալենտինա Ալեքսեևան։ Ավելի վաղ Վալենտինան, որը իր 20-ամյակը նշել է Մոնակոյում, առաջին անգամ խոսել է իր սիրելիի մասին։ Մոդելի խոսքով՝ նա իրեն գերել է «գեղեցիկ սիրահետմամբ և անկեղծ արարքներով»։
15-08-2026 13:22 Համացանցում լուրեր են շրջանառվում, որ «Տարօրինակ դեպքեր» սերիալի 32-ամյա աստղեր Չարլի Հիթոնը և 31-ամյա Նատալյա Դայերը բաժանվել են 10 տարվա համատեղ կյանքից հետո։ Չնայած զույգը դեռ չի հաստատել լուրը, սերիալի երկրպագուները լրջորեն մտահոգված են։
15-08-2026 03:44 Վերջին մեկ տարվա ընթացքում Հոլիվուդն ավելի է տարվել ծայրահեղ նիհարության թրանդով, քան մի քանի տարի առաջ, երբ շատ աստղեր գրեթե միաժամանակ նիհարում էին «Օզեմպիկի» հաշվին։ Առցանց մեկնաբանները քննարկում են, թե ինչպես է «անորեքսիկ» կազմվածքի թրենդն այժմ գովազդվում ոչ միայն Արիանա Գրանդեի և Դեմի Մուրի կողմից, իսկ «հերոինային շիկ» գեղագիտության մարմնացում Քեյթ Մոսը, նրանց համեմատ՝նմանվում «առողջ ապրելակերպի դեսպանի»։
14-08-2026 14:23 Սելենա Գոմեսը և նրա մայրը՝ Մենդի Թիֆին, մեղադրվել են իրենց Wondermind ստարտափի հետ կապված խարդախության մեջ, որը, ենթադրաբար, պետք է օգներ մարդկանց կառավարել իրենց հոգեկան առողջությունը, հաղորդում է Reuters-ը: Ընկերությունում գրեթե 1.2 միլիոն դոլար ներդրում կատարածները դատական հայց են ներկայացրել Դելավերի դաշնային դատարան՝ պնդելով, որ խոստացված նախագծերը չեն իրականացվել: