26-03-2026 10:01 Մարտի 25-ին՝ ժամը 14․20-ի սահմաններում, Համայնքային ոստիկանության Մասիսի բաժին է ներկայացել մի տղամարդ և հայտնել, որ րոպեներ առաջ դանակահարել է նախկին կնոջը։ Պարզվել է, որ 75-ամյա տղամարդը ժամը 13․50-ի սահմաններում այցելել է Մասիսի Հանրապետության փողոցում բնակվող նախկին կնոջը և դանակահարել նրան։ Ըստ նախնական տվյալների՝ դրդապատճառը խանդն է։ 70-ամյա կինը ստացած մարմնական վնասվածքներից մահացել է։ 75-ամյա տղամարդը ձերբակալվել է։
25-03-2026 11:47 Բելգիացի գիտնականների մի խումբ փորձել է բացատրել էմոցիաների տևողությունների տարբերությունները: Ինչպես սպասվում էր, էմոցիաների 27 տեսակներից ամենատևականը թախիծն է: Ամենակարճատևները՝ ամոթը, զարմանքը, զզվանքը, ձանձրույթն ու զայրույթն էին: Սակայն գիտնականների համար զարմանալի թվաց, որ ձանձրույթն ամենակարճ տևողությամբ էմոցիան էր, քանի որ սովորաբար երբ ձաձնձրանում ենք, թվում է՝ ժամանակն ավելի դանդաղ է ընթանում:
25-03-2026 11:29 Հայտնի «Բրիջերտոն» սերիալը պատրաստ է պայթյուն առաջացնել հանդիսատեսի շրջանում. հինգերորդ եթերաշրջանը խոստանում է լինել ամենաքննարկվողը շոուի պատմության մեջ։ Դա պայմանավորված է նրանով, որ սյուժեն առաջին անգամ կկենտրոնանա նույնասեռական սիրո պատմության վրա։ Netflix-ը YouTube-ում հրապարակել է նոր եթերաշրջանի պաշտոնական հայտարարությունը։ Կարճ տեսանյութում Ֆրանչեսկա Ստիրլինգը (Հանա Դոդ) և Միքայելա Ստիրլինգը (Մասալի Բադուզա) աներևակայելիորեն մոտ են թվում. նրանք հիանում են տեսարաններով, հայացքներ փոխանակում և գրեթե ձեռք ձեռքի տված են։
25-03-2026 10:56 Մեգան Մարքլը պատրաստ է վերադառնալ դերասանական կարիերա յոթ տարվա ընդմիջումից հետո, Daily Mail-ին ասել է դքսուհու վաղեմի ընկերուհի, քասթինգ տնօրեն Էլիզա Ռոբերտսը։ Էլիզան նաև պատմել է, որ Մեգանը 2017 թվականին լքել է «Suits»-ը , քանի որ թագավորական ընտանիքը մտահոգված էր շոուում արքայազնի հարսնացուի «չափազանց սեքսուալ» կերպարով։ Ապագա հարազատների հետ իր հարաբերությունները չվնասելու համար Մարքլը հրաժարվել է հայտնվել շոուում։
25-03-2026 10:51 Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում 90-ամյա թոշակառուն սոցիալական վիճակախաղում շահել է 1,5 միլիոն եվրո՝ ստանալով խաղարկության առավելագույն մրցանակը։ Կինը 2019 թվականից պարբերաբար մասնակցել է վիճակախաղին և այս անգամ դարձել է գլխավոր մրցանակակիր։
25-03-2026 07:53 Միլանում ներկայացվել է Bvlgari-ի նոր բարձրակարգ զարդերի հավաքածուն: Միջոցառմանը ներկա էին ապրանքանիշի դեսպաններ Անն Հեթուեյը, Դուա Լիպան, Պրիանկա Չոպրան և ուրիշներ: Հյուրերի թվում էր նաև հոլիվուդյան դերասան Ջեյք Ջիլենհոլը, որը վերջերս է միացել ապրանքանիշին:
24-03-2026 11:20 Սննդաբանները բացահայտել են մի մթերք, որն անսպասելիորեն օգտակար է մարսողության և վտանգավոր հիվանդությունների կանխարգելման համար․ մանրաթելի լավագույն աղբյուրներից մեկը փոփքորն է: Այս մթերքի 100 գրամը պարունակում է մոտավորապես 14.5 գրամ սննդային մանրաթել, որը կարևոր է աղիների աշխատանքը բարելավելու, արյան մեջ շաքարի մակարդակը նորմալացնելու և քրոնիկ հիվանդությունների ռիսկը նվազեցնելու համար: Առավելագույն օգուտ քաղելու համար նպատակահարմար է փոփքորնը պատրաստել առանց ավելորդ շաքարի և յուղի, ինչպես նաև սննդակարգում ավելացնել մանրաթելերով հարուստ այլ սննդամթերքներ, ինչպիսիք են լոբին, ազնվամորին, ավոկադոն և ոլոռը:
24-03-2026 06:41 Վլադիմիր Տորսուևը, որը հայտնի է «Էլեկտրոնիկայի արկածները» պաշտամունքային ֆիլմում իր դերով, 2026 թվականի մարտին պաշտոնապես ամուսնացել է վեցերորդ անգամ։ Տորսուևի ընտրյալը Լիլիա Գուրսկայան է՝ նույն կինը, որի հետ նա նախկինում ամուսնացել էր, բաժանվել և վերամուսնացել։ Ինքը՝ Տորսուևը, այս միությունն անվանում է իր կյանքի ամենաարժեքավոր միությունը։
24-03-2026 06:25 «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում, որը տեղի կունենա հունիսի 6-ին Երևանում, Հայաստանը կներկայացնի ֆլեյտահարուհի Էլեն Վիրաբյանը։ Հայաստանի պատվիրակն ընտրվել է «Դեպի դասական Եվրատեսիլ» մրցույթում հաղթելու արդյունքում։
24-03-2026 05:51 Մարտի 21-ին 97 տարեկան հասակում մահացել է բրիտանացի ամենատարեց սուպերմոդել Դաֆնի Սելֆը։ Սելֆի՝ որպես նորաձևության խորհրդանիշի կարգավիճակն ամրապնդվեց նրա կարիերայի վերածննդով՝ 70 տարեկանում։ Իր ծեր տարիքում նա նկարահանվել է Dolce & Gabbana-ի գովազդային արշավում և բրիտանական Vogue-ում։
24-03-2026 03:45 Եվգենի Պետրոսյանը և Տատյանա Բրուխունովան երազում են շատ երեխաներ ունենալու մասին: Զույգն արդեն ունի երկու երեխա՝ որդի Վագանը, դուստր Մաթիլդան: Այնուամենայնիվ, նրանք դեռ երազում են իրենց ընտանիքը ընդլայնելու մասին: Կատակերգուի երիտասարդ կինը պատրաստ է դառնալ բազմաթիվ երեխաների մայր: Երկու շաբաթ առաջ Տատյանա Բրուխունովան նշեց իր ծննդյան օրը. նա դարձավ 37 տարեկան:
23-03-2026 10:20 Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ տեստոստերոնը կարող է նպաստել տարեց կանանց ճարպային հյուսվածքի առավել առողջ բաշխմանը, հատկապես վնասվածքներից հետո վերականգնման շրջանում: Հեղինակներն ընդգծում են, որ տարիքի հետ տղամարդկանց և կանանց մոտ տեղի է ունենում ճարպի վերաբաշխում՝ ենթամաշկայինից դեպի վիսցերալ, և հենց հորմոններն են առանցքային դեր խաղում այդ գործընթացում: Ընդ որում, հետազոտությունը ցույց է տվել, որ տեստոստերոնը չի նվազեցնում ընդհանուր ճարպը, բայց նպաստում է դրա առավել «առողջ» բաշխմանը՝ նվազեցնելով վիսցերալ կուտակումների մասնաբաժինը։
23-03-2026 04:45 30-ամյա Լիզա Մորյակը և 41-ամյա Սարիկ Անդրեասյանը սպասում են ևս մեկ երեխայի։ Զույգը լուրը հայտնել է Instagram-ում։ «Մեր ընտանիքը շուտով կընդունի նոր անդամի, և մեր սրտերը լի են ուրախությամբ ու հպարտությամբ։ Մենք կրկին անհամբեր սպասում ենք այս անհավանական ճանապարհորդությանը, որը մեզ անսահման սեր կպարգևի և մեր կյանքը նոր իմաստով կլցնի», - գրել են զույգը։
23-03-2026 03:50 «7 օր» հրատարակչության հետ զրույցում 52-ամյա Նատաշա Կորոլյովան բացահայտել է 77-ամյա Վալերի Լեոնտևի կյանքի որոշ մանրամասներ: Նրա խոսքով՝ իր մայրը՝ Լյուդմիլա Պորյվայը, պարբերաբար հանդիպում է արտիստի հետ Միացյալ Նահանգներում: «Մայրս նրան երբեմն հանդիպում է սրճարաններում: Նա ուրախ և երջանիկ է: Վալերին լավ մարզավիճակում է», - ասել է Կորոլյովան:
23-03-2026 02:53 51 տարեկան հասակում մահացել է կանադացի դերասանուհի Քերի Անն Ֆլեմինգը: Դերասանուհին մահացել է փետրվարի 26-ին, սակայն նրա մահը Variety-ին վերջերս հաստատել է «Գերբնական» ֆիլմի նրա խաղընկեր Ջիմ Բիվերը: Ֆլեմինգի մահվան պատճառը քաղցկեղի բարդություններն էին: Դերասանուհին տառապում էր կրծքագեղձի քաղցկեղով: Նրա հուղարկավորության վայրը և ժամը հայտնի չեն:
23-03-2026 02:38 Նորվեգիայի թագաժառանգ արքայադուստր Մետտե-Մարիտը, որի որդուն սպառնում է յոթ տարուց ավելի ազատազրկում բռնաբարության գործով, առաջին անգամ հրապարակավ խոսել է միլիարդատեր պեդոֆիլ Ջեֆրի Էպշտեյնի հետ իր կապերի մասին: NRK պետական հեռարձակողին տված հարցազրույցում նա պնդել է, որ ֆինանսիստը «մանիպուլյացիայի է ենթարկել և խաբել է իրեն», և որ չնայած ինքը գիտեր, որ նա «վատ մարդ» է, ինքը ոչինչ չգիտեր նրա հանցագործությունների մասին:
19-03-2026 10:52 Մյունխենի տնտեսական հետազոտությունների ինստիտուտի (Ifo) տվյալներով՝ շաբաթական առնվազն մեկ օր հեռավար աշխատող զույգերի ծնելիության մակարդակը 14%-ով ավելի բարձր է, քան նրանց, ովքեր ամբողջ աշխատանքային շաբաթն անցկացնում են գրասենյակում։
19-03-2026 10:40 Ավստրիացի ինֆլյուենսեր Ստեֆանի Պիպերը, հնարավոր է, կենդանի է եղել, երբ մարդասպանը փորձել է թաքցնել նրա մարմինը՝ այն դնելով ճամպրուկի մեջ և թաղելով, հայտնել են իրավապահ մարմինները։ Քննիչների խոսքով՝ 32-ամյա կինը դեմքի վնասվածքներ է ստացել, որոնք կարող էին առաջանալ ճամպրուկից դուրս գալու փորձի ժամանակ, որը, ըստ էության, դարձել էր նրա դագաղը։ Գրացի դատախազությունը հայտարարել է, որ չի կարելի բացառել, որ Պիպերը կենդանի է եղել, երբ նրան դրել են ճամպրուկի մեջ։
19-03-2026 05:56 Բացահայտվել են այն պատճառները, թե ինչու է Netflix-ը դադարեցրել իր գործընկերությունը Մեգան Մարքլի և նրա As Ever ապրանքանիշի հետ։ Variety-ին ներքին աղբյուրները հայտնել են, որ դրա մեղավորը Մեգանի անհատականությունն է, նրա հեշտությամբ վիրավորվող բնույթը, բիզնեսի էթիկայի վերաբերյալ նրա անհասկանալիությունը և դժվար բնավորությունը։
19-03-2026 03:54 Նիկոլ Քիդմանի և Քիթ Ուրբանի 17-ամյա դուստրը՝ Սանդի Ռոուզը, ծնողների ամուսնալուծությունից հետո անցել է մոր կողմը և հրաժարվում է շփվել հոր հետ: Ուրբանի ընկերները Daily Mail-ին ասել են, որ նա «բացարձակապես ցնցված է», երբ իր ավագ դուստրը մոռացել է հիշատակել նրան Elle Australia-ին տված հարցազրույցում՝ շնորհակալություն հայտնելով մորը՝ Նիկոլ Քիդմանին: Հարցազրույցը տեղի է ունեցել Calvin Klein նորաձևության ցուցադրությանը նրա ելույթից հետո:
15-08-2026 13:38 Հայտնի են դարձել Ջորջինա Ռոդրիգեսի և Կրիշտիանու Ռոնալդուի հարսանիքի մանրամասները, որը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին ֆուտբոլիստի Կասկայիսի տանը: Jornal de Notícias-ի տվյալներով՝ Ջորջինա Ռոդրիգեսը չի փոխել իր ազգանունը և հարսանիքից մեկ օր առաջ Լիսաբոնի նոտարի գրասենյակում ստորագրել է ամուսնական պայմանագիր: Վերջինիս համաձայն՝ ամուսնությունից առաջ կամ հետո գնված գույքը պատկանում է այն անձին, որի անունով այն գրանցված է կամ ով վճարել է դրա համար, և չի բաժանվում ամուսնալուծության ժամանակ: Զույգը որպես բնակության վայր նշել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադը:
15-08-2026 13:28 59-ամյա Ֆիլիպ Կիրկորովը 20-ամյա «Միսս Ռուսաստան» Վալենտինա Ալեքսեևային ծննդյան օրվա առթիվ նվիրել է ադամանդե Rolex ժամացույց։ Կիրկորովը նաև մոդելի համարկատարել է իր հիթերը և լրագրողներին հարցազրույց տալիս արտասվել է։ Հուլիսին Ֆիլիպ Կիրկորովը սկսել էր նկարահանել իր «Լուիզա» երգի տեսահոլովակը, որում գլխավոր դերում հանդես է եկել «Միսս ԲՐԻԿՍ»-ի հաղթող Վալենտինա Ալեքսեևան։ Ավելի վաղ Վալենտինան, որը իր 20-ամյակը նշել է Մոնակոյում, առաջին անգամ խոսել է իր սիրելիի մասին։ Մոդելի խոսքով՝ նա իրեն գերել է «գեղեցիկ սիրահետմամբ և անկեղծ արարքներով»։
15-08-2026 13:22 Համացանցում լուրեր են շրջանառվում, որ «Տարօրինակ դեպքեր» սերիալի 32-ամյա աստղեր Չարլի Հիթոնը և 31-ամյա Նատալյա Դայերը բաժանվել են 10 տարվա համատեղ կյանքից հետո։ Չնայած զույգը դեռ չի հաստատել լուրը, սերիալի երկրպագուները լրջորեն մտահոգված են։
15-08-2026 03:44 Վերջին մեկ տարվա ընթացքում Հոլիվուդն ավելի է տարվել ծայրահեղ նիհարության թրանդով, քան մի քանի տարի առաջ, երբ շատ աստղեր գրեթե միաժամանակ նիհարում էին «Օզեմպիկի» հաշվին։ Առցանց մեկնաբանները քննարկում են, թե ինչպես է «անորեքսիկ» կազմվածքի թրենդն այժմ գովազդվում ոչ միայն Արիանա Գրանդեի և Դեմի Մուրի կողմից, իսկ «հերոինային շիկ» գեղագիտության մարմնացում Քեյթ Մոսը, նրանց համեմատ՝նմանվում «առողջ ապրելակերպի դեսպանի»։
14-08-2026 14:23 Սելենա Գոմեսը և նրա մայրը՝ Մենդի Թիֆին, մեղադրվել են իրենց Wondermind ստարտափի հետ կապված խարդախության մեջ, որը, ենթադրաբար, պետք է օգներ մարդկանց կառավարել իրենց հոգեկան առողջությունը, հաղորդում է Reuters-ը: Ընկերությունում գրեթե 1.2 միլիոն դոլար ներդրում կատարածները դատական հայց են ներկայացրել Դելավերի դաշնային դատարան՝ պնդելով, որ խոստացված նախագծերը չեն իրականացվել: