02-04-2026 09:04 Դեռահասը խորհուրդ է հարցրել ChatGPT-ից ինքնասպանության մասին, իսկ հաջորդ օրն ինքնասպան է եղել, հայտնում է Daily Mail-ը։ 16-ամյա Լուկա Ուոքերը գնացքի գծերի վրա մահից մի քանի ժամ առաջ արհեստական բանականության չաթ-բոտին հարցրել է ինքնասպանության մասին։ Լուկան, որը վերջերս էր ավարտել հեղինակավոր մասնավոր դպրոցը և նկարագրվում էր որպես «նուրբ և բարի», կարողացել է հեշտությամբ «շրջանցել» ChatGPT-ի անվտանգության արձանագրությունները՝ պնդելով, որ ինքնասպանության մասին հարցնում է «հետազոտական» նպատակներով։
02-04-2026 08:22 Աննդաբանները նշել են անփոխարինելի սննդարար նյութերի մասին, որոնք պարունակվում են ձվերում: Ձվի սպիտակուցը պարունակում է բոլոր 9 անհրաժեշտ ամինաթթուները, որոնք օրգանիզմը չի կարող ինքնուրույն արտադրել, բայց որոնք անհրաժեշտ են բջիջների կառուցման և նորացման համար։ Ձվերը պարունակում են նաև բազմաթիվ վիտամիններ. վիտամին A, որը կարևոր է մաշկի և տեսողության համար, վիտամին B, որը կարևոր է նյարդային համակարգի համար, վիտամին E, որը պաշտպանում է բջիջները ազատ ռադիկալների վնասումից, և վիտամին D, որը կարևոր է իմունային համակարգի համար։
01-04-2026 08:53 Իսպանիայի Գերագույն դատարանը որոշել է, որ ձեռքի համբույրը կարող է սեռական ոտնձգություն համարվել։ Դատարանը քննել է 2023 թվականին Մադրիդի մոտ գտնվող Ալկոբենդասում ավտոբուսի կանգառում կնոջ ձեռքը համբուրած տղամարդու գործը, գրում է DW-ն։ Տղամարդը նաև ժեստ է արել կնոջը, որ իր հետ գա և փող է առաջարկել։ Մեղադրյալի փաստաբանները փորձել են դա ներկայացնել որպես փողոցային ոտնձգություն, սակայն դատարանը որոշել է, որ ցանկացած սեռական ֆիզիկական շփում համարվում է հարձակում:
01-04-2026 08:00 Ըստ սննդաբանների՝ խնձորի չափից շատ օգտագործումը կարող է ստամոքս-աղիքային անհարմարության հանգեցնել զգայուն ստամոքսով մարդկանց մոտ: Ավելին, խնձորը պարունակում է մեծ քանակությամբ մանրաթել և շաքար, ուստի դրա չափից շատ օգտագործումը կարող է մարսողական խնդիրներ առաջացնել նույնիսկ առողջ մարդկանց մոտ։ Միևնույն ժամանակ, նշվում է, որ օրական մեկ խնձորն օգտակար է օրգանիզմի համար, քանի որ այն պարունակում է բազմաթիվ վիտամիններ, հակաօքսիդանտներ և մանրաթելեր:
01-04-2026 07:56 Կանոնավոր ճանապարհորդություններն ամրապնդում են սրտանոթային համակարգը, նվազեցնում սթրեսը և բարձրացնում արտադրողականությունը: Դրա մասին մարտի 30-ին գրել է Medical Xpress բժշկագիտական հանդեսը: «Ճանապարհորդությունն ավելին է, քան սոսկ հիշողություններն ու ուրախությունը: Մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ երբ մենք ճանապարհորդում ենք, մեր հարաբերություններն ուրիշների հետ ամրապնդվում են, մենք ավելի կրթված ենք դառնում և ավելի առողջ ենք»,- ասում է Թեքսասի A&M համալսարանի հյուրընկալության կառավարման և զբոսաշրջության ամբիոնի ղեկավարի տեղակալ, պրոֆեսոր Ջեյմս Պետրիկը:
31-03-2026 10:07 Վերջերս կատարված հետազոտությունը ցույց է տվել, որ նվազ առողջ ապրելակերպ վարող մասնակիցների համեմատ՝ օպտիմալ սովորությունները՝ 8-9 ժամ քուն, 42 կամ ավելի րոպե չափավոր կամ ինտենսիվ ֆիզիկական ակտիվություն, ինչպես նաև մրգերով, բանջարեղենով, ձկով և ամբողջական հացահատիկներով հարուստ սննդակարգը, ի վիճակի էին սրտանոթային լուրջ հիվանդությունների վտանգը նվազնել 57%-ով։
31-03-2026 09:32 Հոլիվուդի ոսկե դարաշրջանի լեգենդար դերասանուհի և 1950-ականների սեքս-խորհրդանիշ Քիմ Նովակը դժգոհել է «Սկանդալային» կենսագրական ֆիլմում իր դերի համար ընտրված դերասանական կազմից։ The Times-ին տված հարցազրույցում 93-ամյա դերասանուհին նշել է, որ Սիդնի Սուինին «բացարձակապես անհամապատասխան է», քանի որ նրա կերպարը միշտ չափազանց սեքսուալիզացված է։
31-03-2026 09:32 Հոլիվուդի ոսկե դարաշրջանի լեգենդար դերասանուհի և 1950-ականների սեքս-խորհրդանիշ Քիմ Նովակը դժգոհել է «Սկանդալային» կենսագրական ֆիլմում իր դերի համար ընտրված դերասանական կազմից։ The Times-ին տված հարցազրույցում 93-ամյա դերասանուհին նշել է, որ Սիդնի Սուինին «բացարձակապես անհամապատասխան է», քանի որ նրա կերպարը միշտ չափազանց սեքսուալիզացված է։ Հետաքրքրականն այն է, որ 1950-ականներին Քիմ Նովակն ինքը համարվում էր Հոլիվուդի գլխավոր սեքս-խորհրդանիշներից մեկը և Մերիլին Մոնրոյի անմիջական մրցակիցը։
31-03-2026 08:27 27-ամյա Արինա Սաբալենկան հաղթել է Մայամիում կայացած Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) մրցաշարում: Սաբալենկան եզրափակչում առավելության հասավ ամերիկացի Կոկո Գաուֆի նկատմամբ՝ 6-2, 4-6, 6-3 հաշվով: Նա դարձավ առաջին թենիսիստուհին 2022 թվականից ի վեր, որը կատարել է «Sunny Double»-ը՝ նույն մրցաշրջանում հաղթելով Ինդիան Ուելսում, ապա Մայամիում:
31-03-2026 07:13 Տարեց մարդկանց մոտ քնի խանգարումը կապված է հիպոթալամուսի միջանկյալ կորիզի արգելակող նեյրոնների կորստի հետ, պարզել են Beth Israel Deaconess Medical Center-ի (Բոստոն, ԱՄՆ) և Տորոնտոյի համալսարանի (Կանադա) հետազոտողները: Գիշերային քնի տևողությունը 70-ամյա մարդու մոտ մեկ ժամով ավելի պակաս է, քան 20-ամյա երիտասարդի քնի տևողությունը: Բացի այդ, մեծ տարիքում առաջանում են այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են քնելու դժվարությունները, հատվածավորված քունը, վաղ արթնանալը: Այս երևույթի նյարդակենսաբանական հիմքը մինչ այժմ պարզ չէր:
31-03-2026 05:37 25-ամյա ավստրալացի դերասանուհի Ալիա Օ'Շիան, որը հայտնի է «Ռիվերդեյլ» հեռուստասերիալում իր դերով, անձնական բլոգում հայտարարել է, որ իր մոտ ուղեղի քաղցկեղ է ախտորոշվել: Դերասանուհու խոսքով՝ առաջին անգամ ախտանիշները նկատել է մոտ վեց շաբաթ առաջ: Սկզբում անտեսել է խոսքի հետ կապված խնդիրները, անհավասար ժպիտը և գլխացավերը: Սակայն վերջին շաբաթները դժվար են դարձել Օ'Շիայի համար՝ առողջության կտրուկ վատթարացման պատճառով: Նա սկսել է մատների թմրություն զգալ, որը հետագայում տարածվել է ոտքին և ձեռքին:
30-03-2026 08:01 Scientific Reports ամսագրում հրապարակված նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ կոլագենով սննդային հավելումները կարող են դրական ազդեցություն ունենալ մեծահասակների մաշկի և հոդերի վիճակի վրա։
30-03-2026 07:04 Օդրի Հեփբըրնի որդին՝ Շոն Հեփբըրն Ֆերերը, նոր հուշագրությունում բացահայտում է նրա անձնական կյանքի ցնցող մանրամասները՝ սկսած ամուսնության մեջ դավաճանություններից մինչև թմրանյութերի չափից մեծ դոզայով ցավը մեղմելու նրա հուսահատ փորձը։ Մարդկանց մեծ մասը, և հատկապես կանայք, Օդրի Հեփբերնին ընկալում են որպես ուժեղ, անկախ աստղ, որը տարբերվում է։ Բայց սիրո մեջ նա նույնքան խոցելի էր, որքան իր էկրանային հերոսուհիները։
27-03-2026 11:29 Գարդիանը հայտնում է, որ վիրտուալ դերասանուհի Թիլլի Նորուդի ստեղծող Էլին վան դեր Վելդենը հայտնել է, որ նախագծի մեկնարկից հետո ինքը մահվան սպառնալիքների և զվարճանքի ոլորտի կողմից խիստ քննադատության է ենթարկվել։ Նախագիծը իսկական խուճապ է առաջացրել Հոլիվուդում, երբ հաղորդվել է, որ գործակալները հետաքրքրություն են հայտնել արհեստական բանականության դերասանուհու հետ համագործակցելու հարցում։
27-03-2026 11:27 Մելանիա Թրամփը՝ առաջին տիկնանց խմբի հետ միասին, հավաքվել էր «Fostering the Future Together» գլոբալ կոալիցիայի գագաթնաժողովում՝ քննարկելու գլոբալ հարցեր և տեխնոլոգիաների ապագան: Այնուամենայնիվ, հենց նրանց տպավորիչ դիզայներական պայուսակների հավաքածուն էր, որի արժեքը հարյուր հազարավոր դոլարներ էր, որը անմիջապես գրավել է հանրության ուշադրությունը: Ամենաթանկարժեք իրերից մեկը Hermès Birkin Sellier 30 Black Box հազվագյուտ պայուսակն էր, որի արժեքը գերազանցում է 82,500 դոլարը:
27-03-2026 11:11 Աշխարհի առաջին ռակետ, Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սաբալենկան եւ աշխարհի չորրորդ ռակետ, ամերիկացի Կորի Գաուֆը դուրս են եկել Մայամիում (ԱՄՆ) անցկացվող թենիսի կանանց WTA-1000 մրցաշարի եզրափակիչ։ Անցած տարվա եզրափակիչում Արինա Սաբալենկան հաղթել էր ամերիկացի Ջեսիկա Պեգուլային։
26-03-2026 11:57 Աճի հորմոնի կիրառման կողմնակի ազդեցություններից են հեղուկի կուտակումը, մկանային և հոդային ցավերը, գլխացավը: Պարզվել է, որ դրանց թվին է դասվում նաև ինսուլտի զարգացման ռիսկի մեծացումը: Գիտնականներն ասում են, որ լիակատար համոզվածության համար անհրաժեշտ է կատարել նոր հետազոտություններ և միևնույն ժամանակ՝ պնդում, որ հիվանդները պետք է տեղեկացված լինեն հնարավոր ռիսկի մասին:
26-03-2026 11:50 Պատմության մեջ առաջին անգամ կինը ձեռնադրվել է Քենթերբերիի արքեպիսկոպոս: Սառա Մալալիի՝ որպես Անգլիկան եկեղեցու հոգևոր ղեկավարի, գահակալության արարողությունը տեղի է ունեցել Քենթերբերիում: Քենթերբերիի արքեպիսկոպոսի 1400-ամյա պատմության մեջ առաջին անգամ կին է պաշտոնապես բարձրացել գահին:
26-03-2026 11:40 Քիմ Քարդաշյանը հայտնվել է ուշադրության կենտրոնում, այս անգամ շնորհիվ կուլիսներում ապշեցուցիչ լուսանկարահանման և աղմկահարույց բարեգործական նախագծի։ 45-ամյա հեռուստաաստղը Instagram-ում հրապարակել է հետնաբեմում լուսանկարների շարք՝ կեցվածք ընդունելով «All's Fair» սերիալի շքեղ հանդերձանքներով։ Գրառման հիմնական թեման նրա էկրանային զգեստապահարանի առաջիկա «աճուրդի վաճառքն» էր, որը գնահատվում է մոտ 1 միլիոն դոլար։
26-03-2026 11:22 Դերասանուհի Ջեսիկա Գաննինգը, որը հայտնի է դարձել Netflix-ի 2024 թվականի «Baby Reindeer» դրամայի շնորհիվ, խոստովանել է, որ ռոմանտիկ կամ սեռական հարաբերություններ չի ունեցել մինչև 36 տարեկանում իր լեսբուհի լինելը։ «Ես երբեք հարաբերությունների մեջ չէի եղել։ Որևէ մեկի հետ», - ասել է 40-ամյա դերասանուհին։ «Կարծում եմ՝ ես շատ բան եմ զգացել իմ մարմնավորած կերպարների միջոցով։ Եվ դա լիովին բավարարող էր»։
15-08-2026 13:38 Հայտնի են դարձել Ջորջինա Ռոդրիգեսի և Կրիշտիանու Ռոնալդուի հարսանիքի մանրամասները, որը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին ֆուտբոլիստի Կասկայիսի տանը: Jornal de Notícias-ի տվյալներով՝ Ջորջինա Ռոդրիգեսը չի փոխել իր ազգանունը և հարսանիքից մեկ օր առաջ Լիսաբոնի նոտարի գրասենյակում ստորագրել է ամուսնական պայմանագիր: Վերջինիս համաձայն՝ ամուսնությունից առաջ կամ հետո գնված գույքը պատկանում է այն անձին, որի անունով այն գրանցված է կամ ով վճարել է դրա համար, և չի բաժանվում ամուսնալուծության ժամանակ: Զույգը որպես բնակության վայր նշել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադը:
15-08-2026 13:28 59-ամյա Ֆիլիպ Կիրկորովը 20-ամյա «Միսս Ռուսաստան» Վալենտինա Ալեքսեևային ծննդյան օրվա առթիվ նվիրել է ադամանդե Rolex ժամացույց։ Կիրկորովը նաև մոդելի համարկատարել է իր հիթերը և լրագրողներին հարցազրույց տալիս արտասվել է։ Հուլիսին Ֆիլիպ Կիրկորովը սկսել էր նկարահանել իր «Լուիզա» երգի տեսահոլովակը, որում գլխավոր դերում հանդես է եկել «Միսս ԲՐԻԿՍ»-ի հաղթող Վալենտինա Ալեքսեևան։ Ավելի վաղ Վալենտինան, որը իր 20-ամյակը նշել է Մոնակոյում, առաջին անգամ խոսել է իր սիրելիի մասին։ Մոդելի խոսքով՝ նա իրեն գերել է «գեղեցիկ սիրահետմամբ և անկեղծ արարքներով»։
15-08-2026 13:22 Համացանցում լուրեր են շրջանառվում, որ «Տարօրինակ դեպքեր» սերիալի 32-ամյա աստղեր Չարլի Հիթոնը և 31-ամյա Նատալյա Դայերը բաժանվել են 10 տարվա համատեղ կյանքից հետո։ Չնայած զույգը դեռ չի հաստատել լուրը, սերիալի երկրպագուները լրջորեն մտահոգված են։
15-08-2026 03:44 Վերջին մեկ տարվա ընթացքում Հոլիվուդն ավելի է տարվել ծայրահեղ նիհարության թրանդով, քան մի քանի տարի առաջ, երբ շատ աստղեր գրեթե միաժամանակ նիհարում էին «Օզեմպիկի» հաշվին։ Առցանց մեկնաբանները քննարկում են, թե ինչպես է «անորեքսիկ» կազմվածքի թրենդն այժմ գովազդվում ոչ միայն Արիանա Գրանդեի և Դեմի Մուրի կողմից, իսկ «հերոինային շիկ» գեղագիտության մարմնացում Քեյթ Մոսը, նրանց համեմատ՝նմանվում «առողջ ապրելակերպի դեսպանի»։
14-08-2026 14:23 Սելենա Գոմեսը և նրա մայրը՝ Մենդի Թիֆին, մեղադրվել են իրենց Wondermind ստարտափի հետ կապված խարդախության մեջ, որը, ենթադրաբար, պետք է օգներ մարդկանց կառավարել իրենց հոգեկան առողջությունը, հաղորդում է Reuters-ը: Ընկերությունում գրեթե 1.2 միլիոն դոլար ներդրում կատարածները դատական հայց են ներկայացրել Դելավերի դաշնային դատարան՝ պնդելով, որ խոստացված նախագծերը չեն իրականացվել: