17-02-2026 10:46 Իտալիայում ընթացող 2026 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերը նշանավորվել են բացառիկ պատմական ձեռքբերմամբ։ Օլիմպիական շարժման պատմության մեջ առաջին անգամ նույն ձմեռային խաղերի շրջանակում մրցասպարեզ են դուրս եկել մայր և որդի։ Այս յուրօրինակ ռեկորդի հեղինակներն են Մեքսիկան ներկայացնող 46-ամյա լեռնադահուկորդ Սառա Շլեպերը (ծագումով՝ ԱՄՆ-ից) և նրա 18-ամյա որդին՝ Լասե Գախիոլան։Մարզական ծրագրի շրջանակում Շլեպերը մասնակցել է գերհսկա ոլորավայրէջքի (չի հաղթահարել որակավորման փուլը) և հսկա ոլորավայրէջքի մրցումներին։ Նրա որդին՝ Լասե Գախիոլան, հանդես է եկել հսկա ոլորավայրէջք և ոլորավայրէջք (սլալոմ) մրցաձևերում։
17-02-2026 10:33 Հայաստանի ներկայացուցիչներ Կարինա Ակոպովան եւ Նիկիտա Ռախմանինը 14-րդ տեղը գրավեցին Միլանում եւ Կորտինայում անցկացվող 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում։ Գեղասահքի սպորտային զույգերի ազատ ծրագրում գեղասահորդները մասնակցեցին երկրորդ ենթախմբում: Հայաստանի օլիմպիական զույգը հանդես եկավ հնդակական մոտիվներով երաժշտության ներքո եւ վաստակեց 114. 39 միավոր: Կարինա Ակոպովան երկու պտույտների ժամանակ ձախողեց: Մրցավարները տեխնիկան գնահատեցին 59.88 միավոր, բարդությունը՝ 55.51 միավոր: Չեմպիոնի տիտղոսը նվաճեցին ճապոնացիներ Ռիկու Միուրան եւ Ռյուտի Կիհարան՝ 231,24 միավոր։
17-02-2026 02:52 Նաոմի Ուոթսը ներկա է գտնվել Նյու Յորքի նորաձևության շաբաթվա ընթացքում կայացած Khaite-ի ցուցադրությանը, որին մասնակցել է նաև նրա 17-ամյա որդին՝ Քայը։ 57-ամյա դերասանուհին ներկայացել է մերկ կուրծքը ցուցադրող սև զգեստով և մոխրագույն վերարկուով։ Նա կերպարը լրացրել է արևային ակնոցներով և կարմիր շրթներկով։
17-02-2026 02:37 Իննամյա լեհ Թեոդոր Զայդերը Գդանսկում անցկացվող Գդանսկի արագության խորանարդի լիգայի մրցույթի ժամանակ համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ Ռուբիկի խորանարդը (Rubik's Cube, 1974 թվականին հունգարացի քանդակագործ և ճարտարապետության դոկտոր-պրոֆեսոր Էռնյո Ռուբիկի ստեղծած եռաչափ մեխանիկական գլուխկոտրուկ-խորանարդ -խմբ.) հավաքելով 2,766 վայրկյանում, գրում է Euronews-ը։
16-02-2026 10:42 Հայաստանի Կարինա Ակոպովա - Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը 12-րդ տեղը գրավեց եւ հաղթահարեց Միլանում անցկացվող ձմեռային Օլիմպիական խաղերի ծրագրով գեղասահքի մրցման որակավորման փուլը: Առաջին անգամ Օլիմպիական խաղերին մասնակցող եւ Հայաստանը ներկայացնող սպորտային զույգն ապահովեց իր մասնակցությունը փետրվարի 16-ին անցկացվելիք ազատ ծրագրում:
16-02-2026 10:29 Ումա Թուրմանի և Իթան Հոուքի դուստրը՝ «Տարօրինակ դեպքեր» ֆիլմի աստղ Մայա Հոուքը, ամուսնացել է։ 27-ամյա դերասանուհին և նրա վաղեմի ընկերը՝ երաժիշտ Քրիստիան Լի Հաթսոնը, ամուսնացել են Սուրբ Վալենտինի օրը։
16-02-2026 09:47 Գիտնականները հայտարարել են, որ հայտնաբերել են աշխարհի ամենահին կարված հագուստը, որը ավելի քան 12,000 տարի մնացել է երկրի ընդերքում, հաղորդում է Popular Mechanics-ը։ Այս եզակի գտածոն հայտնաբերվել է ԱՄՆ-ի Օրեգոն նահանգի Քուգար լեռան քարանձավում, որտեղ 20-րդ դարի կեսերին հայտնաբերվել են տարբեր արտեֆակտներ, այդ թվում՝ փայտ, ոսկորներ, քարե գործիքներ և բուսական մանրաթելեր։ Սակայն, մինչև վերջերս, այդ առարկաների տարիքը և նպատակը անհայտ էին մնում։
16-02-2026 02:10 30-ամյա Ջիջի Հադիդը պատասխանել է իր նախկին ընկերոջ՝ Զեյն Մալիկի վերջերս արած խոստովանությանը, որ ինքը երբեք չի սիրել նրան։ Չնայած Ջիջի Հադիդը և Զեյն Մալիկը տարիներ առաջ համաձայնվել են միմյանց մասին հրապարակայնորեն չխոսել, 33-ամյա երգիչը երկիմաստ խոսել է իրենց հարաբերությունների մասին։ Նրա այն մեկնաբանությունը, որ իրեն ու մոդելին կապել է կրքը, այլ ոչ թե իրական սիրը, Հադիդին անակնկալի են բերել, հաղորդում է Mirror-ը։ Աղբյուրի խոսքով՝ մոդելը «ապշած» է Մալիկի մեկնաբանություններից և դրանք «նվաստացուցիչ» է համարում։
16-02-2026 01:04 Սիդնեյի օպերային թատրոնում տեղի է ունեցել Vogue–ի «Australia Summer Ball 2026» գալա-երեկոն: Նորաձևության միջոցառմանը ներկա են եղել Հեյլի Բիբերը, Ռոզի Հանթինգթոն-Ուայթլին, Սառա Սնուկը, Ջեյքոբ Էլորդին, Ռիտա Օրան, Լիամ Հեմսվորթը իր հարսնացուի՝ Գաբրիելա Բրուքսի հետ, H2O: Just Add Water-ի աստղ Ֆիբի Տոնկինը, Բելլա Հիթքոթը և շատ ուրիշներ:
13-02-2026 12:00 Պենելոպե Կրուսը դարձել է Perfect ամսագրի նոր համարի դեմքը: 51-ամյա դերասանուհին շապիկի համար կեցվածք է ընդունել Chanel կոստյում հագած: Լուսանկարչական նկարահանման համար Կրուսը հագել է Alaïa կաշվե կոմբինեզոն՝ ցանցկեն զուգագուլպաներով, Emilio Pucci լեգինսներով բոմբեր բաճկոն և մինի կիսաշրջազգեստով սպիտակ Chanel կոստյում:
13-02-2026 11:47 Կարծես թե Քիմ Քարդաշյանի նոր սիրավեպը անտարբեր չի թողել նրա նախկին ամուսնուն։ Daily Mail-ի փոխանցմամբ՝ 48-ամյա Քանյե Ուեսթը (այժմ հայտնի է որպես Ye) «խելագարի պես խանդում է» իր նախկին կնոջ և Ֆորմուլա 1-ի վարորդ բրիտանացի Լյուիս Հեմիլթոնի հարաբերությունները։ Ներքին աղբյուրը պնդում է, որ ռեփերի համար «միշտ տարօրինակ է տեսնել իր նախկին կնոջը մեկ այլ տղամարդու հետ». այդպես էր նաև Փիթ Դևիդսոնի հետ նրա հարաբերությունների ժամանակ, և նույնն է նաև հիմա։
13-02-2026 11:03 Արքայազն Հարին փորձում է համոզել իր կնոջը՝ Մեգան Մարքլին, չհրապարակել վերջինիս կյանքի հուշագրությունները: Այս մասին հաղորդում է RadarOnline-ը՝ հղում անելով ներքին աղբյուրին։ «Մեգանը ցանկանում է պատմել իրադարձությունների իր սեփական տարբերակը։ Նա կարծում է, որ իր կյանքի ամբողջական գլուխները, հատկապես թագավորական ընտանիքին միանալու ընթացքը, կամ սխալ են հասկացվել, կամ աղավաղվել, կամ պատմվել են բացառապես այլ մարդկանց տեսանկյունից»,- ասել է աղբյուրը։
13-02-2026 02:14 Նյու Յորքում՝ Նորաձևության շաբաթվա ընթացքում, տեղի է ունեցել Christian Siriano–ի ցուցադրությունը, իսկ Լոս Անջելեսում կայացել է Հագուստի դիզայներների գիլդիայի 28-րդ ամենամյա մրցանակաբաշխությունը: Նորաձևության ցուցադրությանը ներկա են եղել Ջուլիա Ֆոքսը, Վուպի Գոլդբերգը, «Gossip Girl»-ի աստղ Թեյլոր Մոմսենը և Նատաշա Լիոնը։
13-02-2026 01:50 ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբաման, 62 տարեկան, խոստովանել է, որ վերջերս որոշել է մեկ այցելության ընթացքում ականջի 10 պիրսինգ անել։ Նա այս տեղեկատվությունը ներկայացրել է իր փոդքասթի՝ IMO-ի վերջին թողարկման մեջ, որը համատեղ վարում է իր եղբոր՝ Քրեյգ Ռոբինսոնի հետ։ Միշելը հպարտությամբ ցուցադրել է երկու ականջների բլթակների և աճառների երկայնքով տեղակայված մանրանկարչական ականջօղերի «համաստեղությունը»։
12-02-2026 11:35 Սննդաբանները բացատրել են, թե ինչու է աղի նախուտեստներին, այդ թվում՝ չիպսերին, այդքան դժվար դիմադրելը: Չիպսերը պարունակում են մեծ քանակությամբ աղ։ Այն բարելավում է սննդի համը, թաքցնում ճարպի պարունակությունը և խթանում ախորժակը։ Աղի և ճարպի համադրությունը համարվում է սննդային կախվածություն առաջացնող գործոններից մեկը։ Ահա թե ինչու է այդքան դժվար հրաժարվել աղի խորտիկների, ընկույզի կամ կարտոֆիլի ֆրիի օգտագործումից: Աղի ավելցուկը նվազեցնում է հագեցվածության մեխանիզմների զգայունությունը:
12-02-2026 11:26 Ամերիկացի լեռնադահուկորդուհի, 2010թ․ օլիմպիական չեմպիոն Լինդսի Վոնն Իտալիայում երրորդ վիրահատությանն է ենթարկվել 25-րդ ձմեռային օլիմպիական խաղերի ծրագրով արագընթաց վայրէջքի մրցման մեկնարկից մի քանի վայրկյան անց ընկնելուց եւ ուղղաթիռով հիվանդանոց տեղափոխվելուց հետո, հաղորդում է ESPN-ը։
12-02-2026 11:23 Ըստ ամերիկացի հետազոտողների՝ տարեցների դեմենցիայի դեպքերի 12,5%-ը կարող է կապված լինել անքնության հետ։ Պարզվել է նաև, որ դեմենցիայի զարգացման մեջ անքնության ներդրումը կանանց համար մի փոքր ավելի բարձր է, քան՝ տղամարդկանց, և ենթադրյալ կապ ունեցող դեպքերի ամենամեծ թիվը 85 տարեկանից բարձր մարդկանց շրջանում է։
12-02-2026 03:48 Զեյն Մալիկը կասկածներ է հայտնել, որ երբևէ իսկապես սիրել է իր նախկին ընկերուհի Ջիջի Հադիդին, որի հետ նա դուստր ունի։ «Call Her Daddy» փոդքասթի ժամանակ 33-ամյա երգիչը նշել է, որ վերանայել է մոդելի նկատմամբ իր զգացմունքները և հասկացել, որ, հավանաբար, պարզապես կապվածություն է ունեցել նրա հետ։
12-02-2026 01:46 Նյու Յորքում Նորաձևության շաբաթվա ընթացքում տեղի է ունեցել Tory Burch-ի ցուցադրությունը։ Հանդիսությանը ներկա էին Ամանդա Սեյֆրիդը, Պամելա Անդերսոնը, Մերիլ Սթրիփի դուստրը՝ Գրեյս Գամմերը, Ջեյքոբ Էլորդիի ընկերուհին՝ Օլիվիա Ջեյդը, դերասանուհի Թեսսա Թոմփսոնը, թոփ մոդել Պալոմա Էլսեսերը և այլք։
11-02-2026 11:19 Google-ի նախկին գործադիր տնօրեն և միլիարդատեր Էրիկ Շմիդտը հայտնվել է աղմկահարույց սկանդալի կենտրոնում: Գերմանական BILD թերթի տվյալներով՝ 70-ամյա ձեռնարկատերը մտերիմ հարաբերությունների մեջ է 27-ամյա Գլորիա-Սոֆի Բուրկանդտի հետ, որը Բավարիայի վարչապետ և Քրիստոնեա-սոցիալական միության (CSU) առաջնորդ Մարկուս Սյոդերի դուստրն է:
15-08-2026 13:38 Հայտնի են դարձել Ջորջինա Ռոդրիգեսի և Կրիշտիանու Ռոնալդուի հարսանիքի մանրամասները, որը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին ֆուտբոլիստի Կասկայիսի տանը: Jornal de Notícias-ի տվյալներով՝ Ջորջինա Ռոդրիգեսը չի փոխել իր ազգանունը և հարսանիքից մեկ օր առաջ Լիսաբոնի նոտարի գրասենյակում ստորագրել է ամուսնական պայմանագիր: Վերջինիս համաձայն՝ ամուսնությունից առաջ կամ հետո գնված գույքը պատկանում է այն անձին, որի անունով այն գրանցված է կամ ով վճարել է դրա համար, և չի բաժանվում ամուսնալուծության ժամանակ: Զույգը որպես բնակության վայր նշել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադը:
15-08-2026 13:28 59-ամյա Ֆիլիպ Կիրկորովը 20-ամյա «Միսս Ռուսաստան» Վալենտինա Ալեքսեևային ծննդյան օրվա առթիվ նվիրել է ադամանդե Rolex ժամացույց։ Կիրկորովը նաև մոդելի համարկատարել է իր հիթերը և լրագրողներին հարցազրույց տալիս արտասվել է։ Հուլիսին Ֆիլիպ Կիրկորովը սկսել էր նկարահանել իր «Լուիզա» երգի տեսահոլովակը, որում գլխավոր դերում հանդես է եկել «Միսս ԲՐԻԿՍ»-ի հաղթող Վալենտինա Ալեքսեևան։ Ավելի վաղ Վալենտինան, որը իր 20-ամյակը նշել է Մոնակոյում, առաջին անգամ խոսել է իր սիրելիի մասին։ Մոդելի խոսքով՝ նա իրեն գերել է «գեղեցիկ սիրահետմամբ և անկեղծ արարքներով»։
15-08-2026 13:22 Համացանցում լուրեր են շրջանառվում, որ «Տարօրինակ դեպքեր» սերիալի 32-ամյա աստղեր Չարլի Հիթոնը և 31-ամյա Նատալյա Դայերը բաժանվել են 10 տարվա համատեղ կյանքից հետո։ Չնայած զույգը դեռ չի հաստատել լուրը, սերիալի երկրպագուները լրջորեն մտահոգված են։
15-08-2026 03:44 Վերջին մեկ տարվա ընթացքում Հոլիվուդն ավելի է տարվել ծայրահեղ նիհարության թրանդով, քան մի քանի տարի առաջ, երբ շատ աստղեր գրեթե միաժամանակ նիհարում էին «Օզեմպիկի» հաշվին։ Առցանց մեկնաբանները քննարկում են, թե ինչպես է «անորեքսիկ» կազմվածքի թրենդն այժմ գովազդվում ոչ միայն Արիանա Գրանդեի և Դեմի Մուրի կողմից, իսկ «հերոինային շիկ» գեղագիտության մարմնացում Քեյթ Մոսը, նրանց համեմատ՝նմանվում «առողջ ապրելակերպի դեսպանի»։
14-08-2026 14:23 Սելենա Գոմեսը և նրա մայրը՝ Մենդի Թիֆին, մեղադրվել են իրենց Wondermind ստարտափի հետ կապված խարդախության մեջ, որը, ենթադրաբար, պետք է օգներ մարդկանց կառավարել իրենց հոգեկան առողջությունը, հաղորդում է Reuters-ը: Ընկերությունում գրեթե 1.2 միլիոն դոլար ներդրում կատարածները դատական հայց են ներկայացրել Դելավերի դաշնային դատարան՝ պնդելով, որ խոստացված նախագծերը չեն իրականացվել: