14-01-2026 02:41 Լեոնարդո ԴիԿապրիոն դարձել է վիրուսային տեսանյութի թեմա 2026 թվականի «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությունից հետո, որը տեղի ունեցավ վերջերս Լոս Անջելեսում: Համացանցում 51-ամյա դերասանին այժմ անվանում են նոր «մեմերի թագավոր»՝ փոխարինելով Բեն Աֆլեքին, ով նախկինում կրում էր այս ոչ պաշտոնական տիտղոսը:
14-01-2026 01:44 Իլոն Մասկը բլոգեր Էշլի Սենթ Քլերից պահանջում է իր մեկ տարեկան որդու՝ Ռոմուլուսի լիակատար խնամակալությունը։ Միլիարդատերը այս մասին հայտարարել է երեկ X սոցիալական ցանցում՝ նախկին ընկերուհու տրանսգենդերների հարցերի վերաբերյալ մեկնաբանություններից հետո։
13-01-2026 11:05 Ուֆայում գործող Պատերազմի վետերանների հանրապետական հիվանդանոցի մասնագետների կարծիքով՝ բավարար քունը երկարակեցության համար ավելի կարևոր է, քան շատ այլ գործոններ։ Ըստ ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների մասնագետների կողմից անցկացված ուսումնասիրության՝ քրոնիկ անքնությունը կրճատում է կյանքի տևողությունը․ առողջական ռիսկերի առումով այս գործոնը զիջում է միայն ծխելուն: Հետազոտողները կարծում են, որ բավարար քունն ավելի մեծ ազդեցություն ունի կյանքի տևողության վրա, քան սնունդը, ֆիզիկական ակտիվությունը և սոցիալական կապերը։
13-01-2026 10:54 Նոր հետազոտության համաձայն՝ արհեստական բանականության (ԱԲ) նոր գործիքը կարող է արագացնել սրտի հիվանդությունների բուժման մեթոդների որոնումը: Լոնդոնի Կայսերական քոլեջի գիտնականները մշակել են ԱԲ գործիք, որն օգնում է պարզել, թե որ գեներն են կապված հիվանդությունների հետ և արագացնում է սրտի հիվանդությունների դեմ դեղամիջոցների որոնումը՝ համադրելով սրտի մանրակրկիտ պատկերները բժշկական խոշոր տվյալների բազաների հետ:
13-01-2026 10:51 Աշխարհի ամենահարուստ մարդը՝ Իլոն Մասկը, մտադիր է իր մեկ տարեկան որդու լրիվ խնամակալությունը պահանջել պահպանողական գրող Էշլի Սենթ Քլերի հետ՝ տրանսգենդեր անձանց մասին նրա մեկնաբանություններից հետո։ Tesla-ի գործադիր տնօրենը սա գրել է X-ում՝ ի պատասխան մի օգտատիրոջ, որը պնդել էր, որ իրեն «լրիվ խնամակալություն է անհրաժեշտ», քանի որ Սենթ Քլերը «խոսել է տրանսգենդեր ծնող լինելու օգտին»։
13-01-2026 08:18 Թիմոթի Շալամեն և Քայլի Ջեները, հնարավոր է, ամուսնացած են։ Զույգի գաղտնի հարսանիքի մասին լուրը տարածեց Լոս Անջելեսում կայանալիք «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության ժամանակ։ Համացանցում շատ են քննարկումները, որ դահլիճում իրենց սեղանի շուրջ յուրաքանչյուր հայտնի հյուրի սպասող անվանական ցուցանակի վրա 28-ամյա Քայլիի ազգանունը գրված էր՝ Ջեններ-Շալամեն։ Երբ զույգը մոտեցել է իրենց տեղերին և տեսել անվանական ցուցանակը, իբր զսպել են զգացմունքները, բայց, կարծես, չեն զարմացել։ Նրանց արձագանքի տեսանյութն ու լուսանկարն արդեն տարածվել են համացանցում։
13-01-2026 01:10 «Sinners» («Մեղավորները») ֆիլմի ամերիկահայ պրոդյուսեր Սև Օհանյանը «Ոսկե գլոբուս»-ի մրցանակակիրների շարքում է։ Օհանյանի, ինչպես նաև մյուս պրոդյուսերներ Զինզի Քուգլերի ու Ռայան Քուգլերի ֆիլմը «Ոսկե գլոբուս»-ի է արժանացել «Լավագույն կինոթատրոնային/վարձութային ձեռքբերում» անվանակարգում։ «Sinners»-ը հաղթող է ճանաչվել նաև «Լավագույն օրիգինալ երաժշտություն» անվանակարգում․ մրցանակը հանձնվել է շվեդ կոմպոզիտոր Լյուդվիգ Յորանսոնին։ «Sinners»-ը այս տարվա «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությունում երրորդ ամենանոմինացված ֆիլմն էր․ այն ներկայացված էր 7 անվանակարգերում՝ այդ թվում և լավագույն ֆիլմ դրամա ժանրում։
12-01-2026 10:42 Ֆլիրտը հաճախ ընկալվում է որպես թեթև խաղ կամ պոտենցիալ զուգընկերոջ հանդեպ հետաքրքրություն ցույց տալու միջոց։ Սակայն Personality and Individual Differences ամսագրում հրապարակված նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ սեթևեթ հայացքների ու կատակախառն զրույցների հետևում կարող է ավելին թաքնված լինել. ֆլիրտը կիրառում են նաև որպես ցանկալիին հասնելու գործիք, այլ ոչ միայն որպես ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ։
12-01-2026 10:40 Լոս Անջելեսում՝ «Բևեռլի Հիլթոն» հյուրանոցում կայացավ «Ոսկե գլոբուսի» 83-րդ մրցանակաբաշխությունը: «Մեկ մարտը մյուսի հետևից» ֆիլմը դարձավ տարվա ամենամեծ հաղթողը՝ արժանանալով մի քանի կարևոր մրցանակների, այդ թվում՝ «Լավագույն ֆիլմ՝ մյուզիքլ կամ կատակերգություն» անվանակարգում, ինչպես նաև մրցանակներ ռեժիսուրայի և սցենարի համար: Հեռուստատեսային անվանակարգերում առաջատարը դարձավ «Փիթը», իսկ «Դեռահասության տարիք» դրաման արժանացավ մինի-սերիալի մրցանակին:
12-01-2026 10:35 Կոլումբիացի երգիչ և երգահան Յեյսոն Խիմենեսը մահացել է ինքնաթիռի վթարից իր նախատեսված ելույթից մի քանի ժամ առաջ։ Նա 34 տարեկան էր։ Խիմենեսը ուղևորվում էր Մեդելյին, որտեղ նա պետք է ելույթ ունենար այդ երեկոյան։ Նրան ուղեկցում էին իր անձնակազմի հինգ անդամներ և օդաչուն։
12-01-2026 09:51 Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան նվաճեց 22-րդ տիտղոսը մենախաղում։ Ավստրալիայի Բրիսբեն քաղաքում անցկացված WTA-500 մրցաշարի եզրափակիչում Բելառուսի ներկայացուցիչը 6:4, 6:3 հաշվով պարտության մատնեց ուկրաինացի Մարտա Կոստյուկին։ Գործող թենիսիստուհիներից ավելի շատ տիտղոս նվաճել են ամերիկացի Վինուս Ուիլյամսը (49) եւ լեհ Իգա Շվյոնտեկը (25)։
12-01-2026 09:47 Վերլուծությունները ցույց է տվել, որ տղամարդիկ, ովքեր ավելի մեծ նշանակություն են տալիս նյութական պարգևատրումներին, ավելի հավանական է, որ գոհ լինեն իրենց աշխատանքից, մինչդեռ նրանք, ովքեր գնահատում են կյանքի այլ արժեքներ, ինչպիսիք են աշխատանքի և անձնական կյանքի հավասարակշռությունը, սոցիալական կապերը և ինքնադրսևորումը, կարող են ավելի ցածր բավարարվածություն զգալ, եթե իրենց աշխատանքային միջավայրը չի համապատասխանում այդ նախասիրություններին։
10-01-2026 10:43 Նյու Յորքի շատ կանայք, ովքեր հոգնել են մակերեսային ժամադրություններից և անվերջ ծանոթությունների հավելվածներից, գտել են ժամանակ անցկացնելու անսովոր միջոց՝ կացարանի շների հետ, հաղորդում է New York Post-ը։ Հանրության հետ կապերի մասնագետ Լորեն Ուայրը կիսվում է իր փորձով։ «Ժամադրությունների հավելվածները երբեմն թվում են անելիքների ցանկի ևս մեկ կետ, մինչդեռ շան հետ ժամանակ անցկացնելը պարզ և հաճելի է»,-ասում է նա։ «Եվ, ի դեպ, շները քիչ են խոսում»,-ծիծաղում է նա։
10-01-2026 10:38 Քենդալ Ջենները որոշել է վերջ դնել իր սեռական կողմնորոշման վերաբերյալ առցանց ենթադրություններին: «In Your Dreams» փոդքասթի հունվարի 9-ի դրվագում 30-ամյա մոդելը անկեղծորեն անդրադարձել է այն լուրերին, թե ինքը «գաղտնի լեսբուհի» է: Ջենները շեշտել է, որ ինքն իրեն չի նույնականացնում որպես գեյ, բայց եթե այդպես լիներ, չէր թաքնվի: «Շատերի համար դժվար է բացահայտվել: Բայց ինձ ճանաչելով՝ կարծում եմ, որ կյանքիս այս փուլում ես բաց կլինեի, եթե դա ճիշտ լիներ»,-բացատրել է նա:
10-01-2026 09:47 Օրական կարելի է ուտել ընդամենը մեկ ճաշի գդալ մայոնեզ։ Մասնագետների խոսքով՝ մայոնեզի օրական չափաբաժինը 20-30 գրամ է՝ լինի դա սենդվիչների, աղցանների մեջ, թե այլ ուտեստների համար որպես համեմունք։ Նրանք մայոնեզն անվանել է հակասական արտադրանք, բացատրելով, որ միայն չափից շատ օգտագործումը կարող է վնաս հասցնել։
10-01-2026 02:50 Լիլիթ Հովհաննիսյանը նկարահանվում է հոլիվուդյան ֆիլմում գլխավոր դերում. հրավերն անձամբ ստացել է հայտնի ամերիկացի պրոդյուսերից։ Ֆիլմում Լիլիթը նկարահանվելու է համաշխարհային աստղերի հետ և հանդիսատեսին ներկայանալու է բոլորովին նոր՝ անսպասելի կերպարում. հայտնում է Zontix-ը:
10-01-2026 01:52 40-ամյա Ամանդա Սեյֆրիդը զարդարել է Vogue ամսագրի հունվարյան շապիկը: Դերասանուհին կրել է Dior-ի, Valentino-ի և Chloé-ի հագուստներ, իսկ հարցազրույցում քննարկել է կպչուն տագնապների խանգարումը և այն, թե ինչու է ընտանիքն իր համար ավելի կարևոր, քան կարիերան:
09-01-2026 12:46 Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս օրական օգտագործել առնվազն 400 գրամ տարբեր մրգեր և բանջարեղեն, ինչը համարժեք է մոտավորապես 80 գրամանոց հինգ չափաբաժնի: Լիարժեք և հավասարակշռված սննդակարգի համար կարևոր է պահպանել բազմազանությունը: Մասնավորապես՝ մանդարինի օպտիմալ և անվտանգ օրական ընդունումը չպետք է գերազանցի երկու կամ երեք հատը։ Ընդ որում, խորհուրդ չի տրվում մանդարին ուտել դատարկ ստամոքսին՝ դրանց բարձր թթվայնության պատճառով։
09-01-2026 12:35 Ջենիֆեր Լոուրենսը զարմանալի խոստովանություն է արել սեքսի տեսարաններ նկարահանելու մասին՝ նշելով, որ դրանք «ավելի հեշտ» է համարում այն դերասանների հետ, որոնց չի ճանաչում։ «Իմ ընկերը գիժ է» ֆիլմի օսկարակիր աստղը 92nd Street Y–ում Ջոշ Հորովիցի հետ հանդիպման ժամանակ պատմել է, որ իր նոր՝ «Die My Love» ֆիլմի նկարահանումների առաջին օրը ինքն ու Ռոբերտ Փեթինսոնը ստիպված են եղել մերկ սեքսի տեսարան նկարահանել, չնայած իրական կյանքում նրանք լիովին անծանոթ էին։
09-01-2026 11:55 30-ամյա դերասան Թիմոթի Շալամեն առաջին անգամ հրապարակավ խոստովանել է իր սերն ընկերուհու՝ 28-ամյա գործարար Քայլի Ջեների նկատմամբ՝ 2026 թվականի «Critics Choice Awards» մրցանակաբաշխության ժամանակ, որը տեղի է ունեցել Սանտա Մոնիկայում, Կալիֆոռնիա։
15-08-2026 13:38 Հայտնի են դարձել Ջորջինա Ռոդրիգեսի և Կրիշտիանու Ռոնալդուի հարսանիքի մանրամասները, որը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին ֆուտբոլիստի Կասկայիսի տանը: Jornal de Notícias-ի տվյալներով՝ Ջորջինա Ռոդրիգեսը չի փոխել իր ազգանունը և հարսանիքից մեկ օր առաջ Լիսաբոնի նոտարի գրասենյակում ստորագրել է ամուսնական պայմանագիր: Վերջինիս համաձայն՝ ամուսնությունից առաջ կամ հետո գնված գույքը պատկանում է այն անձին, որի անունով այն գրանցված է կամ ով վճարել է դրա համար, և չի բաժանվում ամուսնալուծության ժամանակ: Զույգը որպես բնակության վայր նշել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադը:
15-08-2026 13:28 59-ամյա Ֆիլիպ Կիրկորովը 20-ամյա «Միսս Ռուսաստան» Վալենտինա Ալեքսեևային ծննդյան օրվա առթիվ նվիրել է ադամանդե Rolex ժամացույց։ Կիրկորովը նաև մոդելի համարկատարել է իր հիթերը և լրագրողներին հարցազրույց տալիս արտասվել է։ Հուլիսին Ֆիլիպ Կիրկորովը սկսել էր նկարահանել իր «Լուիզա» երգի տեսահոլովակը, որում գլխավոր դերում հանդես է եկել «Միսս ԲՐԻԿՍ»-ի հաղթող Վալենտինա Ալեքսեևան։ Ավելի վաղ Վալենտինան, որը իր 20-ամյակը նշել է Մոնակոյում, առաջին անգամ խոսել է իր սիրելիի մասին։ Մոդելի խոսքով՝ նա իրեն գերել է «գեղեցիկ սիրահետմամբ և անկեղծ արարքներով»։
15-08-2026 13:22 Համացանցում լուրեր են շրջանառվում, որ «Տարօրինակ դեպքեր» սերիալի 32-ամյա աստղեր Չարլի Հիթոնը և 31-ամյա Նատալյա Դայերը բաժանվել են 10 տարվա համատեղ կյանքից հետո։ Չնայած զույգը դեռ չի հաստատել լուրը, սերիալի երկրպագուները լրջորեն մտահոգված են։
15-08-2026 03:44 Վերջին մեկ տարվա ընթացքում Հոլիվուդն ավելի է տարվել ծայրահեղ նիհարության թրանդով, քան մի քանի տարի առաջ, երբ շատ աստղեր գրեթե միաժամանակ նիհարում էին «Օզեմպիկի» հաշվին։ Առցանց մեկնաբանները քննարկում են, թե ինչպես է «անորեքսիկ» կազմվածքի թրենդն այժմ գովազդվում ոչ միայն Արիանա Գրանդեի և Դեմի Մուրի կողմից, իսկ «հերոինային շիկ» գեղագիտության մարմնացում Քեյթ Մոսը, նրանց համեմատ՝նմանվում «առողջ ապրելակերպի դեսպանի»։
14-08-2026 14:23 Սելենա Գոմեսը և նրա մայրը՝ Մենդի Թիֆին, մեղադրվել են իրենց Wondermind ստարտափի հետ կապված խարդախության մեջ, որը, ենթադրաբար, պետք է օգներ մարդկանց կառավարել իրենց հոգեկան առողջությունը, հաղորդում է Reuters-ը: Ընկերությունում գրեթե 1.2 միլիոն դոլար ներդրում կատարածները դատական հայց են ներկայացրել Դելավերի դաշնային դատարան՝ պնդելով, որ խոստացված նախագծերը չեն իրականացվել: