Рус. Հայ.
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Ձեր կենսագրականում ինչն է ստիպում գործատուին առաջինը զանգահարել ձեզ

20.01.2026

Ուղարկել եք ձեր ռեզյումեն, բայց հետադարձ զանգ չե՞ք ստացել: HR փորձագետները բացահայտել են այն նրբությունները, որոնց մասնագետները առաջին հերթին ուշադրություն են դարձնում՝ ՝ սկսած հստակտությունից մինչև քերականություն:

Դուք դիմել եք թափուր աշխատատեղի համար, ներկայացրել ձեր կենսագրականը, բայց երբեք որևէ արձագանք չեք ստացել։ Սա տհաճ է, հիասթափեցնող և հաճախ շփոթեցնող թեկնածուի համար։ Դուք կարծում եք, որ ձեր ռեզյումեն կատարյալ էր ամեն ինչով, բայց HR մասնագետը կարող է այլ տպավորություն ունենալ։

Ներկայացնում ենք, թե ձեր ռեզյումեում ինչն է իրականում ստիպելու գործատուին առաջինը ձեզ զանգահարել։

Թեկնածուի նվաճումների թվային ներկայացում

300x400

Աշխատակիցներ հավաքագրող ղեկավարի հիմնական խնդիրներից մեկը մասնագետի ընտրությունն է, որը կարող է առավելագույն արժեք բերել ընկերությանը: Ահա թե ինչու է նրանց միշտ գրավում նվաճումների թվային ներկայացում ընդգծող հայտերը, ինչպիսիք են՝ «տարվա առաջին կեսին շահույթի 25%-ով աճ» կամ «երկու ամսվա ընթացքում խնդրահարույց հաճախորդների հետ 10 գործարքի կնքում»: Սրանք մարդկային ռեսուրսների մենեջերի համար հիմնական կետեր են, ուստի եթե դրանք արտացոլվում են ձեր ռեզյումեում, ապա ավելի մեծ հավանականություն կա, որ կստանաք այդ ցանկալի զանգը:

Փորձեք խուսափել այնպիսի անորոշ նկարագրություններից, ինչպիսիք են՝ «վաճառքի շրջանառության բարելավում» կամ «ունենալ սթրեսի դիմադրողականության բարձր մակարդակ», քանի որ դրանք անարդյունավետ են: Ավելի շատ թվերը, տոկոսները և կոնկրետ տվյալները հաջողության գրավականն են:

Գրագետ ձևակերպված ռեզյումե

300x400

Դա փոքր մանրուք կարող է թվալ, բայց գրագիտությունը հաճախ կարևոր է մարդկային ռեսուրսների մասնագետի ապագա գործողությունների համար, հատկապես, եթե դիմորդը հավակնում է այնպիսի պաշտոնի, որը պահանջում է նյութի և տեքստի հստակ ու ճշգրիտ ներկայացում (օրինակ՝ լրագրողներ, ուսուցիչներ, իրավաբաններ և այլն): Նման դեպքերում կարևոր է ստեղծել ռեզյումե՝ առանց ուղղագրական, կետադրական և իմաստաբանական սխալների, քանի որ դրանք անմիջապես խաթարում են ձեր մասնագիտական իմիջը և դիմորդի մասին բացասական տպավորություն ստեղծում:

Նախքան ձեր կենսագրականը ներկայացնելը, ժամանակ հատկացրեք այն մի քանի անգամ սրբագրելու համար՝ սխալներն ու քերականական անճշտությունները ստուգելու համար: Եթե դժվարանում եք անկախ և անաչառ գնահատել ձեր նյութը, դիմեք որևէ ընկերոջ օգնությանը կամ օգտվեք առցանց աջակցության ծառայություններից:

Աշխատանքի պահանջների համապատասխանեցում

300x400

Եթե ցանկանում եք գրավել մարդկային ռեսուրսների մասնագետի ուշադրությունը, խոսեք նրա լեզվով։ Սա նշանակում է, որ ձեր ռեզյումեն պետք է առնվազն բազմիցս ընդգծի աշխատանքի նկարագրության մեջ թվարկված հմտությունները։ Այլ կերպ ասած, դիմորդը պետք է համապատասխանի թվարկված պահանջներին և ունենա մասնագիտական հմտություններ։ Սրանք կարող են լինել որոշակի պահանջներ, գիտելիքներ կամ վկայագրեր։

Եթե ունեք նմանատիպ փորձ, շեշտեք աշխատանքի համար անհրաժեշտ հմտությունները՝ դրանք առաջինը նշելով ձեր ռեզյումեում։ Փորձեք երկար չգրել, որպեսզի ղեկավարին անհրաժեշտ ամենակարևոր տեղեկատվությունը չկորչի անտեղի տեքստի մեջ։

Տրամադրված տեղեկատվության ճշգրտություն

300x400

Համոզվեք, որ ձեր ռեզյումեի յուրաքանչյուր բաժնում ներառել եք միայն ճշգրիտ տեղեկատվություն: Եթե կարծում եք, որ ձեզ չեն ստուգի առաջին զանգից առաջ, սխալվում եք: Ժամանակակից տեխնոլոգիաների դարաշրջանում, երբ բոլորին կարելի է գտնել սոցիալական ցանցերում և տարբեր մեդիահարթակներում, բավականին հեշտ է նախապես ստուգել թեկնածուին՝ նրա ռեզյումեում տրամադրված տեղեկատվության հավատիության առումով:

Թեև թեկնածուի ազնվությունն ամենակարևորը չէ, սակայն էական է։ Եթե դիմում եք առողջապահության, պետական, ֆինանսական հաստատությունների կամ իրավապահ մարմինների պաշտոնի համար, սա կարևորագույն գործոն է։

Շատ պատճառներ չկան, թե ինչու մենեջերները չեն կապվում դիմորղների հետ (եթե, իհարկե, պաշտոնը դեռ թափուր է): Ընդհանուր առմամբ, եթե դուք համապատասխանում եք վերը թվարկված բոլոր չափանիշներին, ապա գործատուից արձագանք ստանալու ձեր հավանականությունը բավականին բարձր է:

Աղբյուր՝ LADYNEWS.am


Դիտվել է 1830 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ձեզ ևս խորհուրդ չի տրվում. սննդամթերք, որոնք մաշկաբանները չեն օգտագործում

03.07.2026
Կարևոր է հիշել, որ յուրաքանչյուր օրգանիզմ անհատական է, և այն, ինչ օգնում է մեկին, կարող է չհամապատասխանել մյուսին։

Ամռանը մաշկի խնամքի կարևոր կանոններ

18.06.2026
Եթե նկատում եք այս նշաններից որևէ մեկը, ապա ձեր մաշկը տաք ամիսներին հատուկ խնամքի կարիք ունի։

Ինչպես քնի համար ճիշտ բարձ ընտրել

29.05.2026
Հաճախ հենց բարձն է ամենամեծ ազդեցությունն ունենում պարանոցի դիրքի, քնի որակի, առավոտյան գլխացավերի և հոգնածության վրա։

Քաղց, թե՞ ծարավ. ինչպես է ջրի հավասարակշռությունը կարգավորում ախորժակը 

19.05.2026
Ինչո՞ւ է ուղեղը շփոթում քաղցը ծարավի հետ։ Պարզաբանենք, թե ինչպես է ջրազրկումը ազդում ախորժակի, նյութափոխանակության և հագեցվածության հորմոնների վրա։

Մաշկի ցաներ. որտեղից են առաջանում և ինչպես բուժել

18.03.2026
Ներկայացնում ենք, թե ինչպես խնամել մաշկը՝ առանց այն չորացնելու և վերականգնելով դրա մաքրությունը, փայլը և առողջությունը։

Ինչ կպատահի մարմնի հետ, եթե ամեն օր ձու ուտեք

10.03.2026
Ձուն հաճախ համարվում է ամենասննդարար սննդամթերքներից մեկը։ Եկեք տեսնենք, թե ինչպես է օրական մեկ չափաբաժինն ազդում մարմնի վրա և ինչ փոփոխություններ կարող են նկատվել։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
18-07-2026 10:51
2027 թվականին Հայաստանը կդառնա Կաննի 80-րդ միջազգային կինոփառատոնի «Քննադատների շաբաթ» ծրագրի «Next Step Studio» նախաձեռնության պատվո երկիրը։ Ծրագրի շրջանակում չորս հայ և չորս արտասահմանցի ռեժիսոր Հայաստանում համատեղ կստեղծեն չորս կարճամետրաժ ֆիլմ, որոնք 2027 թվականին կներկայացվեն Կաննի կինոփառատոնում։
18-07-2026 10:43
Սատի Սպիվակովան Ինստագրամում ամուսնու՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վլադիմիր Սպիվակովի հետ Երևանում արված լուսանկար է հրապարակել։ Նա նշել է, որ երաժիշտն ապաքինվում է հիվանդությունից հետո։ «Իմ Հայրենիքի կենսատու օդը։ Լուսանկար նրանց համար, ովքեր անհանգստանում են ամուսնուս ապաքինման և ինքնազգացողության համար։ Շնորհակալություն քաղաքին այս կախարդական օրվա համար»,- գրել է Սպիվակովան։
18-07-2026 09:55
Իռլանդացի «Օսկար»-ի դափնեկիր դերասանուհի Բրենդա Ֆրիքերը ով խաղացել էր «Տանը մենակ 2» ֆիլմում, մահացել է 81 տարեկան հասակում: 
18-07-2026 04:00
Չորս տարվա ընթացքում Մեծ Բրիտանիա կատարած իր առաջին ուղևորության ժամանակ Մեգան Մարքլը իրեն «նվաստացած» և «չափազանց տխուր» է զգացել, հաղորդում է People ամսագիրը՝ հղում անելով դքսուհու մտերիմներին: Հրատարակության համաձայն՝ նա պլանավորել էր հանրությանը ներկայանալ ամուսնու և երեխաների հետ, սակայն վերջին տարիներին թագավորական ընտանիքում շարունակվող սկանդալները, ի վերջո, խանգարեցին դրան:
17-07-2026 10:45
Փորձագետները կարծում են, որ լողազգեստի ճիշտ գույնը նույնպես կարող է փրկել խեղդվելուց։ Բանն այն է, որ ճիշտ ընտրված երանգը թույլ է տալիս տեսանելի մնալ ջրում և խուսափել վտանգից, ինչը հատկապես կարևոր է երեխաների և լողալու մեջ անվարժ մարդկանց համար։ ԱՄՆ Լողի դպրոցների ասոցիացիայի գործադիր տնօրեն Լիզա Զարդայի խոսքով՝ վառ նեոնային լողազգեստներն ավելի հեշտ է նկատել ավազաններում, լճերում և օվկիանոսներում։ Միևնույն ժամանակ, կապույտ, սև, սպիտակ և մոխրագույն լողազգեստները պարզապես միախառնվում են ջրի գույնին։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2026 թ․

01.07.2026
Ամռան երկրորդ ամիսը կարող է մեզ բերել ամենաանսպասելի իրադարձությունները՝ թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական, թե՛ անձնական։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.07.2026
Դիտվել է 852 անգամ
14.07.2026
Դիտվել է 337 անգամ
15.07.2026
Դիտվել է 332 անգամ
16.07.2026
Դիտվել է 264 անգամ
17.07.2026
Դիտվել է 181 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster