Рус. Հայ.
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Հնարավո՞ր է վերականգնել կուրծքն այն հեռացման վիրահատությունից հետո

04.11.2025

Այսօր մաստէկտոմիան դաժան իրականություն է դառնում շատ կանանց համար՝ անկախ նրանց մասնագիտությունից, կենսակերպից կամ ֆինանսական վիճակից: Հնարավո՞ր է արդյոք այս գործընթացը շրջել:

Մաստէկտոմիան կրծքագեղձի լրիվ հեռացման անվանումն է: Բժիշկներն այս միջամտությունը կատարում են մի քանի դեպքերում՝ երբ կան չարորակ ուռուցքներ, և դրանց այլ օրգաններ տարածվելու ռիսկը չափազանց բարձր է, երբ կա «կոտրված գեն»՝ BRCA1/BRCA2 մուտացիաները, որոնք զգալիորեն մեծացնում են քաղցկեղի առաջացման ռիսկը, և վերջապես, երբ կան կրկնվող ուռուցքներ, որոնք այլևս չեն արձագանքում այլ բուժումներին (ճառագայթային թերապիա, քիմիաթերապիա, հորմոնալ թերապիա): Այս դեպքերում, երբ կնոջ կյանքը վտանգված է, դիտարկվում է մաստէկտոմիայի հնարավորությունը:

Գաղտնիք չէ, որ շատ հայտնիներ այս կամ այն պատճառով ենթարկվել են այդպիսի վիրահատության: Անջելինա Ջոլին ևս ենթարկվել է մաստէկտոմիայի: Նա BRCA1 մուտացիայի պատճառով որոշեց ամբողջությամբ հեռացնել կրծքերը և ձվարանները: Դերասանուհին չի թաքցրել դա, ընդհակառակը, նա կիսվել է իր ընտրությամբ և անցած ճանապարհով՝ հույս ունենալով օրինակ ծառայել ուրիշների համար:

300x400

Անջելինա Ջոլի

«Ես պարզապես զգում եմ, որ ճիշտ ընտրություն եմ կատարել՝ ընդլայնելու համար երեխաներիս մեծանալու և թոռներիս հետ հանդիպելու հնարավորություններս։ Հուսով եմ՝ որքան հնարավոր է շատ ժամանակ կանցկացնեմ նրանց հետ։ Ես տասը տարուց ավելի է՝ ապրում եմ առանց մորս։ Նա տեսել է իր թոռներից միայն մի քանիսին և չափազանց հիվանդ էր (մահացել է քաղցկեղից – խմբ.) նրանց հետ խաղալու համար։ Տատիկս մահացավ 40 տարեկանում։ Հուսով եմ՝ իմ ընտրությունը թույլ կտա ինձ մի փոքր ավելի երկար ապրել», - կիսվել է դերասանուհին։

Ինչ վերաբերում է սպիներին, ապա դրանք չեն անհանգստանում նրան, քանի որ «սպիները մեզ հիշեցնում են այն մասին, թե ինչ ենք հաղթահարել։ Դրանք մեզանից յուրաքանչյուրին յուրահատուկ դարձնելու մասն են կազմում»։

Ամերիկացի դերասանուհի Օլիվիա Մաննը նույնպես անցել է այս փուլով, որի ընթացքում բժիշկները հեռացրել են նրա երկու կրծքերը՝ քաղցկեղի դեմ պայքարի հետևանքով։

Մաստէկտոմիայից հետո նա կարողացավ ընդունել ինքն իրեն և նույնիսկ հրաժարվեց վիրահատությունից հետո առաջացած սպիները շտկելուց։

 300x400

Օլիվիա Մանն

Մաստէկտոմիան կյանքի հնարավորություն է տալիս, իսկ ժամանակակից բժշկությունն առաջարկում է գործիքներ, որոնք հետագայում կարող են փոխհատուցել այս ֆիզիկական հաշմանդամությունը: Պլաստիկ վիրաբույժներն առաջարկում կրծքագեղձի վերականգնման ժամանակակից մի քանի մեթոդ:

Երբ հաստատվում է չարորակ ուռուցքի ախտորոշումը կամ կրծքագեղձի հեռացման այլ ցուցումներ, վիրահատությունը կարող է իրականացվել մեկ կամ երկու փուլով: Ամենից հաճախ, նախ հեռացվում է չարորակ հյուսվածքը, ապա այն կարող է փակվել մաշկային շերտով: Այս շերտը վերցվում է հիվանդի որովայնից կամ մեջքի ստորին մասից, և հյուսվածքը փոխպատվաստվում է՝ կրծքագեղձի արատը ծածկելու համար:

Հաջորդ փուլը սկսվում է միայն այն բանից հետո, երբ որոշվում է, որ առողջությանը սպառնացող վտանգն անցել է: Եթե հիվանդը ճառագայթային թերապիա է անցնում, կարերը կարող են պոկվել, հնավոր է առաջանալ հյուսվածքների նեկրոզ՝ բոլորն էլ ճառագայթման հետևանքներ են: Այս փուլում կարող է անհրաժեշտ լինել երկրորդային վիրահատություն:

Մաստէկտոմիայից հետո, եթե ամեն ինչ հարթ է ընթանում, ճառագայթային ազդեցություն չկա, և քաղցկեղի վտանգը նվազել է, գալիս է երկրորդ փուլի ժամանակը։

300x400

Սկզբնական վիրահատությունից մոտավորապես մեկ տարի անց տեղադրվում է էքսպանդեր՝ մաշկային շերտը ձգելու համար: Սա արվում է աստիճանաբար, և երբ ծավալը թույլ է տալիս, էքսպանդերը փոխարինվում է իմպլանտով: Վերձևման վերջին՝ երրորդ փուլը արեոլայի վերականգնումն է:

Այն արվում է տատոաժի միջոցով և արտաքնապես գրեթե չի տարբերվում բնականից: Այլընտրանքը նեո-արեոլայի տեղադրումն է, որը վիրաբուժական միջամտություն է:

Բոլոր դեպքորում, հիվանդը միշտ անցնում է երեք փուլով։ Առաջինն աղբյուրի հեռացումն է, որը կարող է լուրջ վնաս հասցնել առողջությանը։ Երկրորդ փուլը վերականգնումն է։ Սա վերաբերում է ֆիզիոլոգիական համատեղելիությանը, որպեսզի կինը կարողանա հագուստ կրել։ Երրորդ փուլը գեղագիտությունն է։ Երբ մարդն ավարտում է այս գործընթացը, կարևորը ինքն իրեն ընդունելն ու սիրելն է։ Հետևաբար, գեղագիտությունն այս հարցում ոչ պակաս կարևոր է։ Սակայն, որպես կանոն, մարդիկ երրորդ փուլին հասնում են կյանքի բազմաթիվ իրադարձություններ վերագնահատելուց հետո։

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 1846 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

20 րոպե, որոնք որոշիչ են. կանայք ավելի շատ են տառապում քնի պակասից, քան տղամարդիկ

10.04.2026
Քնի հիգիենա. հանգստի 10 կանոն, որոնք կվերականգնեն ձեր հենսունակությունը:

10 պարզ սովորություն, որոնք ձեզ երկար և երջանիկ կյանք կապահովեն

04.03.2026
Բոլորս ասում ենք, որ առողջ ապրելակերպ ենք վարում։ Բայց արդյոք դա իսկապե՞ս այդպես է։

Դեմքի բոտոքսի դրական և բացասական կողմերը

29.01.2026
Բոտուլինային տոքսինային թերապիան տարածված միջամտություն է, որը ներառում է բոտուլինային տոքսինի ներարկում մաշկի մեջ։

Ինչ սովորություններ են քայքայում հիշողությունը և ինչպես վերականգնել այն

15.01.2026
Շատերն են գանգատվում, որ իրենց հիշողությունը թուլանում է։ Եվ պարտադիր չէ, որ դա պայմանավորված լինի տարիքով, հնարավոր է նաև՝ պատճառը առօրյա սովորությունները լինեն։

Կանանց սեռական առողջությունը և երկարակեցությունը

12.12.2025
Կա միֆ, որ սեռական ակտիվությունը տարիքի հետ անպայմանորեն նվազում է: Պարզվում է, որ այս պնդումը բավարար ապացույցներով չի հիմնավորված:

Ինչ կարող է անել ձեր մարմնի հետ օրական 15 կքանիստը

14.11.2025
Ֆիթնես մարզիչները բացատրում են, թե ինչու է դա բավական, որպեսզի ձեր մարմինն արդեն իսկ ձեզ շնորհակալություն հայտնի։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
05-05-2026 10:59
46-ամյա դերասանուհի Ռեբել Ուիլսոնը երկրորդ անգամ մայր է դարձել։ Նա լուրը հայտնել է սոցիալական ցանցերում՝ հրապարակելով երեխայի առաջին լուսանկարը և պարզաբանելով, որ ևս մեկ դուստր է լույս աշխարհ բերել։
05-05-2026 10:51
Մասնագետների խոսքով՝ չորսից ութ տարեկան երեխաները օրական կարիք ունեն 1.2 լիտր ջրի: Դեռահասները ավելի շատ հեղուկների կարիք ունեն. տղաների համար խորհուրդ է տրվում օրական 1.6-1.9 լիտր, իսկ աղջիկների համար՝ մոտ 1.5 լիտր: 60 տարեկանից փոքր չափահաս տղամարդիկ օրգանիզմի բնականոն գործունեության համար օրական կարիք ունեն մոտ երկու լիտր ջրի, իսկ կանայք՝ 1.6 լիտրի: Հեղուկի պահանջը տարիքի հետ չի նվազում, սակայն ծարավի զգացողությունը նվազում է, ուստի 60 տարեկանից բարձր մարդկանց համար կարևոր է գիտակցաբար պահպանել հեղուկի հավասարակշռությունը: Խորհուրդ է տրվում օրական միջինում խմել 1.6-ից 2 լիտր հեղուկ:
05-05-2026 10:41
Քաղաքային թռչունները, կարծես, իսկապես տարբեր կերպ են արձագանքում տղամարդկանց և կանանց, և գիտնականները դեռ չեն կարողանում բացատրել՝ ինչու։ Այս եզրակացությանն է եկել հետազոտողների միջազգային խումբը՝ հինգ եվրոպական երկրներում անցկացված մի շարք դիտարկումներից հետո։ Արդյունքն անսպասելի էր․ տղամարդիկ միջինում կարողանում էին մոտենալ մոտ մեկ մետրով ավելի մոտ, քան կանայք։ Ընդ որում, այս օրինաչափությունը կրկնվում էր գործնականում բոլոր թռչնատեսակների մոտ և հետազոտության բոլոր երկրներում։
05-05-2026 03:01
Բրիթնի Սփիրսը դատապարտվել է 12 ամսվա պայմանական ազատազրկման՝ ալկոհոլի ազդեցության տակ մեքենա վարելու համար: Այսպիսի որոշում է կայացրել Վենտուրա շրջանի Գերագույն դատարանը: 44-ամյա երգչուհին խուսափել է բանտարկությունից՝ մեղավոր ճանաչվելով անզգույշ մեքենա վարելու ավելի մեղմ մեղադրանքով, հաղորդում է People-ը:
05-05-2026 02:57
Նյու Յորքի Մետրոպոլիտեն արվեստի թանգարանում տեղի է ունենում ամենամյա Met Gala-ն։ Այս տարվա թեման է «Հագուստի արվեստը»։ Կարմիր գորգին անցածների թվում էին Նիկոլ Քիդմանը և նրա դուստրը՝ Սանդեյի Ռոուզը, Լորեն Սանչեսը, Աննա Վինտուրը, ինչպես նաև արարողության հաղորդավարուհիներ Կարա Դելևինը, Էշլի Գրեհեմը և Էմմա Չեմբերլեյնը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2026 թ․

01.05.2026
Մայիսին շատերը կտանջվեն։ Պարզապես այդպիսի ամիս է։ Ոմանց համար, դատելով աստղագուշակից,դա նույնիսկ վատ շրջան է լինելու։ Բայց կլինեն նաև ուրախություն,նվերներ և խորովածներ։



LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
05.05.2026
Դիտվել է 11571 անգամ
01.05.2026
Դիտվել է 1236 անգամ
04.05.2026
Դիտվել է 1110 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster