Рус. Հայ.
ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ

Ինչպես տրամադրել զուգընկերոջն ավելի շատ խոսել իր զգացմունքների մասին

18.06.2025

Հաղորդակցությունն առողջ հարաբերությունների բանալին է: Միայն ձեր զգացմունքների մասին խոսելով և զուգընկերոջ հետ երկխոսություն վարելով կարող եք լուծել բազմաթիվ կոնֆլիկտներ և պահպանել սերն ու մտերմությունը: Այնուամենայնիվ, ոչ բոլոր մարդիկ են պատրաստ խոսել այն մասին, ինչ իրականում մտածում են, կամ որոշ պահի նրանք փակվում են իրենց սիրելիներից:


Ինչու՞ տղամարդը չի խոսում իր զգացմունքների մասին

Ամերիկացի հոգեբան Օդրի Շոնի կարծիքով, ամենից հաճախ այդ ամենը գալիս է մանկությունից. օրինակ՝ ձեր զուգընկերը կարող է սառը և մեկուսի ծնողներ ունեցած լինել, ուստի նա պարզապես անգիտակցաբար նրանցից է ընդունել շփման այս ոճը: Պատճառը կարող է լինել նաև գենդերային չափանիշերը՝ այն ընկալումով, որ տղամարդիկ չպետք է ցույց տան իրենց հույզերը:

Եթե զուգընկերոջ լռությունը, այնուամենայնիվ, անհարմարություն է պատճառում ձեզ, և կցանկանայիք նրանից ավելի շատ հույզեր ստանալ, օգտվեք ստորև բերված խորհուրդներից։

Վերլուծեք ձեր վարքագիծը

Եթե ուզում եք ինչ-որ բան փոխել, սկսեք ինքներդ ձեզնից: Օդրի Շոնը խորհուրդ է տալիս վերլուծել սեփական զգացմունքները և հասկանալ, թե արդյոք ձեր հարաբերություններում ամեն ինչ այնքան վա՞տ է, որքան կարծում եք: Մտածեք, թե հատկապես ո՞ր պահերին է զուգընկերը փակվում է ձեզնից: Եվ արդյոք նա իսկապե՞ս փակվում է: Գուցե պարզապես ցանկանում է մենակ և հանգիստ լինել աշխատանքային ծանր օրվանից հետո: Այո, երբեմն պատահում է, որ մենք մեզ համար գոյություն չունեցող խնդիրներ ենք հորինում:

Սեքսոպաթոլոգ Թեմի Նելսոնը համաձայն է Օդրի Շոնի հետ։ Նա խորհուրդ է տալիս բացահայտել ձեր կապվածության բնույթը և զարգացնել այն։ Եթե դուք անհանգիստ բնավորություն ունեք, ապա, հավանաբար, մերժված և լքված լինելու վախից պարզապես սկսում եք ուշադրություն դարձնել մանրուքներին, որոնք ոչինչ չեն նշանակում։ Այլ կերպ ասած՝ դուք կառչում եք ձեր մտքերից, այլ ոչ թե փաստերից։

Ի՞նչ կարող եք անել։ Թեմի Նելսոնը խորհուրդ է տալիս վարել զգացմունքների օրագիր, որը կօգնի ձեզ հասկանալ, թե ինչն է ձեզ անհանգստացնում, ապա հանգիստ քննարկել այն ձեր զուգընկերոջ հետ։

Ճիշտ հարցեր տվեք ձեր զուգընկերոջը

600x400

Դուք չպետք է մեղադրեք ձեր զուգընկերոջը սառնության համար, կարող եք պարզապես օգնել նրան բացվել: Օրինակ, եթե նկատել եք, որ նա բացասական զրույց է ունեցել հարազատների հետ, հարցրեք, թե ինչպես է իրեն զգում: Երբեմն մարդը չի կարողանում հասկանալ իր հույզերը, այդ դեպքում կարող եք կենտրոնանալ մարմնի վրա. պարզեք, թե արդյոք մկանների մեջ լարվածություն կամ ցավ կա՞:

Միևնույն ժամանակ, պատրաստ եղեք այն փաստին, որ մարդը չի ուզում խոսել ձեզ հետ. գուցե նրան պարզապես անհրաժեշտ է դադար՝ ամեն ինչ վերանայելու համար: Թույլ տվեք, որ դա տեղի ունենա և վերադարձեք երկխոսությանը, երբ զգաք, որ ձեր զուգընկերն ավելի հաղորդակից է դարձել: Երբեմն աջակցությունը կայանում է պարզապես կողքին լինելու, այլ ոչ թե խոսելու մեջ:

Ցույց տվեք, որ զուգընկերը թանկ է ձեզ համար

600x400

Թեմմի Նելսոնը նաև զգուշացնում է, որ որոշ դեպքերում ավելի լավ է երկխոսություն սկսել հնարավորինս մեղմ ձևով։ «Մենք պետք է խոսենք» արտահայտության փոխարեն, որը որոշ տղամարդկանց ենթագիտակցության մեջ կապված է սպառնալիքի և փակվելու ցանկության հետ, հաճոյախոսություն արեք։ Կարող եք նշել, որ ձեզ դուր է գալիս, որ ձեր զուգընկերն այդքան մտածկոտ է և խոսելուց առաջ ամեն ինչ վերլուծում է։

Կարող եք նաև խրախուսել մարդուն պատմել, թե ինչպես է զգում՝ ակնարկելով, թե ինչ հույզեր կարող է զգալ։ Օրինակ՝ հարցրեք. «Ես նկատեցի, որ իմ հեռախոսազրույցից հետո դու փոխվեցիր, բայց ինձ հետաքրքրում է, թե ինչպե՞ս ես զգում։ Ասա, զայրացա՞ծ ես, թե՞ նեղված»։

Եվս մեկ կարևոր կետ. երկխոսություն մի՛ սկսեք տնից դուրս գալուց կամ քնելուց առաջ: Խորհուրդ է տրվում գտնել հարմար պահ, երբ շտապելու կարիք չկա, և դուք ու ձեր զուգընկերը կլինեք առավելագույնս հանգիստ մթնոլորտում:

Խորհրդակցեք հոգեբանի հետ

Եթե զգում եք, որ դեռ չեք կարողանում բացել ձեր զուգընկերոջը, նա շարունակում է լռել իր խնդիրների մասին և չի ցանկանում մտքերով կիսվել ձեզ հետ, ապա արժե խորհրդակցեք ընտանեկան հոգեբանի հետ: Լավ մասնագետն անպայման կգտնի ճիշտ արտահայտությունները՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում ձեր զույգի հարաբերություններում:

Եթե ձեր զուգընկերը հրաժարվում է թերապիայից, կարող եք անցնել առաջին կետին և սկսել ինքներդ ձեզնից. գրանցվեք հոգեբանի հետ անհատական խորհրդատվության: Հնարավոր է՝ ձեր հարցերի պատասխանները գտնեք անհատական սեանսի ժամանակ՝ առանց ձեր զուգընկերոջ ներկայության:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 924 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես հասկանալ, որ տղամարդուն միայն սեքս է հարկավոր. 5 նշան

15.07.2025
Հոգեթերապևտներն ու սեռաբանները նշել են թե ինչպես որոշել, որ ձեր զուգընկերը տրամադրված չէ երկարատև, մտերիմ հարաբերությունների։

Ինչպես տրամադրել զուգընկերոջն ավելի շատ խոսել իր զգացմունքների մասին

18.06.2025
Հաղորդակցությունն առողջ հարաբերությունների բանալին է: Միայն ձեր զգացմունքների մասին խոսելով և զուգընկերոջ հետ երկխոսություն վարելով կարող եք լուծել բազմաթիվ կոնֆլիկտներ և պահպանել սերն ու մտերմությունը:

Հոգեբանները բացահայտել են, թե ինչպես դադարել մտածել տղամարդու մասին (եթե նա ձեր մասին չի մտածում)

20.05.2025
Անփոխադարձ զգացմունքը միշտ դժվար է։ Անհնար է արագ և անցավ ընդունել, որ անձնական երջանկության հույսերը ձախողվել են։

Երբ կարելի է տղամարդուց ամուսնության առաջարկություն ակնկալել, իսկ երբ հաստատ՝ ոչ

23.04.2025
Նախքան ձեր հարաբերությունների ապագայի վերաբերյալ որևէ որոշում կայացնելը, դուք պետք է փորձեք հասկանալ ձեր զուգընկերոջ մտքերն ու զգացմունքները:

5 հարց, որոնք կօգնեն տարբերել սերը կախվածությունից

03.04.2025
Սիրահարված լինելը ամենահիասքանչ զգացումներից մեկն է, սակայն, չնայած բոլոր գեղեցիկ ու վեհ ապրումներին, երբեմն մարդուց չափից դուրս կախվածությունը կարող է վտանգավոր լինել։

Ժամադրության 7 ժամանակակից կանոն, որոնք դուք գուցե չգիտեք

18.03.2025
Մեր օրերում զուգընկեր գտնելու կարճ դասընթացը տեղավորվում է ընդամենը յոթ կետի մեջ. մենք ձեզ առաջարկում ենք ժամադրության չգրված կանոններ, որոնց մասին գուցե չգիտեք:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
15-07-2025 12:42
Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը «Ինստագրամ»-ի իր էջում հրապարակել է տեսանյութ, որում ներկայացրել է նվեր ստացած հայկական հանրագիտարանը՝ ընդգծելով դրա պատմական և մշակութային արժեքը։ «Ինչքան լավն է այս հայկական հանրագիտարանը։ Ինձ համար պատրաստել են մեծ պատճեն, որի մեջ ամփոփված է Հայաստանի ամբողջ պատմությունը։ Այն պարունակում է բոլոր պայմանագրերը, քարտեզները, կրոնական փաստաթղթերը և համաձայնագրերը, որոնք այդքան կարևոր են հայկական մշակույթի համար»,-նշել է Քարդաշյանը։
15-07-2025 12:36
44-ամյա Ջեսիկա Ալբան նոր տղամարդ ունի։ Նա հանդիպում է 33-ամյա դերասան Դենի Ռամիրեսի հետ, որը 11 տարով փոքր է Ջեսիկայից։ Զույգին միասին նկատել են Կանկուն մեկնող ինքնաթիռ նստելիս, իսկ ավելի ուշ պապարացիները լուսանկարել են նրանց Լոս Անջելես վերադառնալիս։
15-07-2025 02:38
Բրիթնի Սփիրսը շփոթեցրել է իր երկրպագուներին՝ Ինստագրամում գրելով, որ «որդեգրել է մի գեղեցիկ աղջկա»։ Սակայն, ինչպես պարզել է Rolling Stone-ը, երգչուհին իրականում ոչ մեկին չի որդեգրել՝ դա պարզապես կատակ էր սոցիալական ցանցերում։
15-07-2025 01:52
«Միսս Տիեզերք 2012»-ի հաղթող Օլիվիա Կալպոն առաջին անգամ մայր է դարձել. նա դուստր է ունեցել: 33-ամյա մոդելը լուրով կիսվել է Instagram-ում՝ հրապարակելով սև-սպիտակ լուսանկարներ ծննդատնից:
15-07-2025 01:49
Քեմերոն Դիասը և Ստելլա Մաքքարթնին Հեմփթոնսում հավաքել են իրենց հարահայտ ընկերներին՝ նշելու դիզայների և դերասանուհու գինու ապրանքանիշի՝ Avaline x Stella McCartney-ի համագործակցության մեկնարկը: Երեկույթին ներկա էին Դրյու Բերիմորը, Էմմա Ռոբերտսը, Ալեքսանդրա Դադարիոն, Avaline-ի համահիմնադիր Քեթրին Փաուերը, հեռուստահաղորդավար Էնդի Քոհենը, նկարիչ Ջեֆ Քունսը և այլք:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2025 թ․

01.07.2025
Մեզ շատ դժվար ամիս է սպասվում։ Մեր գլխավերևում արդեն իսկ պարում է հետադարձ Պլուտոնը, իսկ հիմա դրան կմիանան Նեպտունը (հուլիսի 4-ից), Սատուրնը (հուլիսի 13-ից) և Մերկուրին (հուլիսի 18-ից)։ Լավ համակարգված քառյակ նրանցից դուրս չի գա։ Բայց նույնիսկ առանձին-առանձին, այս «հետադարձները» կազդեն բոլոր կենդանակերպի նշանների կյանքի իրադարձությունների վրա։

LADYNEWS TV
Հայաստանի ներկայացուցիչ Պարգն իր Survivor երգով «Եվրատեսիլ 2025»-ում զբաղեցրեց 20-րդ տեղը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
14.07.2025
Դիտվել է 563 անգամ
09.07.2025
Դիտվել է 406 անգամ
10.07.2025
Դիտվել է 403 անգամ
15.07.2025
Դիտվել է 235 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster