Рус. Հայ.
ԽՈՀԱՆՈՑ

Ելակով թխվածքաբլիթներ

22.05.2025

Նուրբ, փափուկ, չափավոր քաղցր և փխրուն ելակով թխվածքաբլիթներն ախորժելի տնական քաղցրավենիք են։

Խմորը հունցվում է հեշտությամբ և արագ։ Ելակի կտորները թխելու ընթացքում մի փոքր փափկում են և հյութալիություն հաղորդում թխվածքաբլիթներին։



Բաղադրիչները․

– Ելակ՝ 200 գ
– Կարագ՝ 80 գ
– Շաքարավազ՝ 70 գ
– Ձու՝ 1 հատ
– Ալյուր՝ 160 գ + խմորի հետ աշխատելու համար
– Փխրեցուցիչ՝ 1 թեյի գդալ
– Եգիպտացորենի օսլա՝ 25 գ
– Շաքարի փոշի (մատուցման համար)՝ 1 ճաշի գդալ։

Պատրաստման եղանակը

Նախապատրաստեք բաղադրիչները։ Նախապես սառնարանից հանեք կարագը, որպեսզի այն փափկի սենյակային ջերմաստիճանում։ Ավելի լավ է օգտագործել մի փոքր պինդ ելակ։

600x400

Փափուկ կարագը դրեք ամանի մեջ և վրան ավելացրեք շաքարավազ։

600x400

Մոտ 3-5 րոպե խառնիչով հարեք։

600x400

Հարած խառնուրդին ավելացրեք ձուն։

600x400

Կրկին հարեք, մինչև ձուն միաձուլվի մյուս բաղադրիչների հետ։

600x400

Մաս–մաս ավելացրեք մաղած ալյուրը և փխրեցուցիչը։

600x400

Խառնեք մինչև համասեռ դառնալը։

600x400

Միացրեք ջեռոցը նախապես մինչև 180 աստիճան տաքացնելու համար։ Լվացեք ելակները, չորացրեք թղթե սրբիչով և կտրատեք մեծ կտորների։

600x400

Ելակի վրա ցանեք օսլան։

600x400

Զգուշորեն խառնեք, մինչև օսլան ծածկի բոլոր կտորները։

600x400

Ելակները լցրեք խմորով ամանի մեջ։

600x400

Ելակը խառնեք խմորի հետ։

600x400

Խմորից պոկեք փոքր կտորներ և գնդիկներ պատրաստեք։ Անհրաժեշտության դեպքում, կարող եք ձեռքերին թեթևակի ալյուր ցանել, որպեսզի խմորի հետ աշխատանքը հեշտ լինի։ Գնդիկները տեղադրեք խոհանոցային թղթով պատված թխման սկուտեղի վրա:

600x400

Թխվածքաբլիթները թխում ենք 20 րոպե՝ նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոցում:

600x400

Թողեք, որ պատրաստի թխվածքաբլիթները մի փոքր սառչեն։

600x400

Թխվածքաբլիթները դասավորեք ափսեի մեջ։

600x400

Ցանկության դեպքում թխվածքաբլիթների վրա կարող եք ցանել շաքարի փոշի։

600x400

Բարի ախորժակ։

600x400

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 4701 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Տժվժիկ

26.06.2026
Տժվժիկը հայկական խոհանոցի ամենասիրված ուտեստներից մեկն է։ Այն պատրաստվում է պարզ, օգտագործվում են նվազագույն բաղադրիչներ, էժան է ու անզուգական համեղ։

Դդմիկի կոտլետներ

05.06.2026
Դդմիկը կարող է օգտագործվել բազմազան ուտեստներում, բայց դդմիկի կոտլետները հատկապես տարածված են։ Դրանք

Toffee Pudding. Քեյթ Միդլթոնի սիրելի ուտեստը

05.05.2026
Պուդինգի այս տեսակի բաղադրատոմսը հանրածանոթ դարձավ, երբ Քեյթ Միդլթոնի ընկերները տարածեցին այն․ հենց այս աղանդերն է Ուելսի արքայազնի կինը սիրում ամենից շատ:

Շերտավոր աղցան «Նրբություն»

03.04.2026
Այս շերտավոր աղցանը՝ հավի մսով, սնկով, ձվով և պանրով, հետաքրքիր է նրանով, որ շերտերը պատրաստված են ոչ թե մեկ, այլ երկու բաղադրիչից։

Կարտոֆիլով և պանրով օմլետ

12.03.2026
Սոցիալական ցանցերը լի են նախաճաշի նոր թրենդներով։ Վարսակի փաթիլները փոխարինվել են կարտոֆիլով և պանրով ձվածեղով, որը հեշտ է պատրաստվում և կշտացնող է։

Լոբի վրացական բաղադրատոմսով

13.02.2026
Առաջարկում ենք լոբու վրացական բաղադրատոմս, որը պատրաստվում է չորացրած հատիկներով և ընկույզով՝ համեմված սոխով, սխտորով և համեմունքներով:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
13-07-2026 10:20
Վերջին ամիսներին Ռիհաննայի հնարավոր հղիության մասին լուրերը շատ են տարածվել։ Երգչուհու կերպարը ենթադրությունների տեղիք է տվել. պապարացիները նրան ավելի հաճախ են լուսանկարում մեծ չափերի հագուստով, քան նախկինում։ Այնուամենայնիվ, լուրերը, կարծես, հաստատվել են. չնայած երգչուհու պնդմանը, որ երեք երեխան բավարար է իր համար, հաղորդվում է, որ նա կարող է սպասել իր ընտանիքի ևս մեկ անդամի։ Այս մասին հայտարարել է ազդեցիկ Քսենիա Շիպիլովան։ Նա պնդում է, որ Լոս Անջելեսում իր ընկերները կիսվել են գաղտնիքով։ Նրանք բացահայտել են, որ Ռիհաննան ոչ միայն հատուկ իրավիճակում է, այլև հղի է երկվորյակներով։
13-07-2026 10:07
Շոգ եղանակին թուլությունը շատերը բացատրում են պարզ բառերով՝ «արևից է», «հոգնել եմ», «մի քիչ ջուր կխմեմ՝ կանցնի»։ Բայց երբ շոգին առաջանում են սրտխփոց, գլխապտույտ, ճնշման անկման զգացողություն, շնչահեղձություն կամ ուժերի կտրուկ պակաս, օրգանիզմը կարող է հուշել, որ սիրտ-անոթային համակարգը աշխատում է ավելի մեծ ծանրաբեռնվածությամբ։ Երբ մարմնի ջերմաստիճանը բարձրանում է, անոթները լայնանում են, որպեսզի ավելի շատ արյուն հասնի մաշկին և մարմինը կարողանա ջերմությունը դուրս բերել։ Միաժամանակ ուժեղանում է քրտնարտադրությունը։ Սա բնական պաշտպանական գործընթաց է, բայց այն սրտի համար լրացուցիչ աշխատանք է նշանակում։
13-07-2026 05:12
Սուպերմոդել Եվա Հերցիգովան, 1990-ականների նորաձևության ամենամեծ աստղերից մեկը, 25 տարվա հարաբերություններից հետո ամուսնացել է իտալացի գործարար Ջորջիո Մարսիայի հետ։ Զույգն ամուսնական երդումներ փոխանակել է հուլիսի 11-ին, Թուրինում, իսկ տոնակատարությունը տեղի ունեցավ երեք փուլով։
13-07-2026 04:15
Հուլիսի 11-ին տեղի ունեցավ Ուիմբլդոնի պատմության մեջ ամենաերկար պատանեկան եզրափակիչը։ 14-րդը դասակարգված, 17-ամյա ռուս թենիսիստուհի Աննա Պուշկարևան նվաճեց աղջիկների մենախաղի տիտղոսը՝ 2 ժամ 23 րոպեում հաղթելով աշխարհի թիվ 1 պատանեկան թենիսիստուհի Սուն Սինրանգին։ Այս հաղթանակը ռևանշ էր Սանից նրանից կրած նախորդ երկու պարտությունների համար։
10-07-2026 10:01
Ամերիկյան հեռուստատեսային ակադեմիան հայտարարել է «Էմմի» մրցանակի թեկնածուների անունները: Այս տարի մրցանակի համար կրկին կմրցեն ամենանշանավոր նոր շոուները և արդեն իսկ հանդիսատեսի կողմից սիրվածները՝ «Յոթ թագավորությունների ասպետներ»-ից մինչև «Սպանություններ մեկ շենքում»–ը: Բացարձակ առաջատարը դարձել է «Փիթը» ՝ ստանալով 25 անվանակարգերում առաջադրումներ, որոնցից 13-ը՝ դերասանական արվեստի համար։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2026 թ․

01.07.2026
Ամռան երկրորդ ամիսը կարող է մեզ բերել ամենաանսպասելի իրադարձությունները՝ թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական, թե՛ անձնական։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
07.07.2026
Դիտվել է 432 անգամ
08.07.2026
Դիտվել է 341 անգամ
10.07.2026
Դիտվել է 301 անգամ
09.07.2026
Դիտվել է 299 անգամ
11.07.2026
Դիտվել է 210 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster