Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

Ինչպես հասկանալ, թե ինչ է ձեզ իրականում անհրաժեշտ. 5 հարց հոգեբանից

16.04.2025

Մարդկանց հիմնական ցանկություններն իրարից շատ չեն տարբերվում՝ մեզանից յուրաքանչյուրը ցանկանում է առողջություն, հարստություն և հաջողություն: Փորձեք պարզաբանել ձեր պահանջմունքը և ավելացնել ավելի շատ մանրամասներ, ու շատերը կնկատեն, որ չգիտեն, թե իրականում ինչի են ձգտում հասնել: Կարևոր է տարբերել սեփական և ուրիշի կողմից պարտադրված նպատակները:


1. Ի՞նչն է ինձ իսկապես երջանիկ դարձնում

Այստեղ դուք պետք է լավ մտածեք և հիշեք, թե երբ, ինչ հանգամանքներում ու ինչ կերպ եք ուրախություն ապրել։ Դրանք կարող են լինել տարբեր իրավիճակներ՝ սկսած առավոտյան սուրճ եփելու ամենօրյա ծեսից մինչև այն գիտակցումը, որ գնել եք ձեր սեփական բնակարանը: Այստեղ սահմանափակումներ չկան, ցանկալի է հնարավորինս շատ հաճելի պահեր գտնել։

Կազմեք հնարավորինս ամբողջական ցուցակ և տեսեք, թե արդյոք կա՞ դրանց միջև որևէ օրինաչափություն: Թերևս դրանցից շատերը կապված են ստեղծագործության, սպորտի կամ ինքնաիրացման հետ: Սա ձեզ հուշում է, թե ինչի վրա պետք է կենտրոնացնեք ձեր ուշադրությունն ու ջանքերը: Զարգացրե՛ք այս ուղղությունը, որպեսզի այն ձեզ առավելագույն դրական հույզեր բերի։

2. Ի՞նչ կանեի ես նույնիսկ անվճար

600x400

Իհարկե, բոլորին պետք է ֆինանսական կայունություն։ Բայց երբեմն աղքատության կամ փողի պակասի վախը կարող է կառավարել մեր կյանքը: Պատկերացրեք, որ դուք անսահման հարուստ եք և այլևս ստիպված չեք աշխատել աշխատավարձով, ի՞նչ կանեիք այդ դեպքում։ Փորձեք հասկանալ, թե ի՞նչ եք պատրաստ անել միայն այն պատճառով, որ դա ձեզ դուր է գալիս:

Սա լավ պրակտիկա է թաքնված ցանկությունները բացահայտելու համար՝ առանց սոցիումի ճնշումը հաշվի առնելու: Երևակայությունը կարող է ազդանշան տալ ձեզ ինչ-որ բանի մասին, որը հոգեհարազատ է, օրինակ՝ երեխաներին սովորեցնելը, շրջակա միջավայրի մասին հոգ տանելը կամ պատմական ժառանգությունը պահպանելը:

3. Ինչի՞ց եմ վախենում

Եթե դեռ դժվարանում եք հասկանալ, թե ինչ եք ուզում, փորձեք հակառակ ուղղությամբ աշխատել. ի՞նչ չեք ուզում: Գրեք ձեր վախերը, որպեսզի կարողանաք դիմակայել դրանց: Հետաքրքիր է, որ մարդը հաճախ վախենում է նրանից, թե ինչ է իրեն իրականում անհրաժեշտ։ Որոշ մարդկանց հետապնդում է անապահովությունը, մյուսներին՝ անհաջողության կամ ամոթի վախը: Ենթադրենք, դուք կցանկանայիք սկսել ձեր սեփական բիզնեսը, բայց վախենում եք ձախողումից ու ծաղրից: Սա կարող է նշան լինել, որ ձեռներեցությունն իսկապես կարևոր է ձեր իրական ցանկությունների իրականացման համար:

Իմաստուն միտք կա՝ «Գնա այնտեղ, որտեղ վախենալի է», որն արժե դիտարկել որպես հստակ հուշում, թե ուր գնալ։ Հաղթահարելով ներքին արգելքները՝ դուք ուժ ու ինքնավստահություն ձեռք կբերեք։ Առնվազն արժեքավոր փորձ ու գիտակցում կստանաք, թե ինչ անել հաջորդ անգամ:

4. Ինչի՞ն եմ ես նախանձում

 600x400

Ձեր օգտին օգտագործեք նաև այնպիսի բարդ զգացողությունը, ինչպիսին նախանձն է: Մտածեք, թե կոնկրետ ինչ չեք կարող ձեզ թույլ տալ ինչ-ինչ պատճառներով՝ նայելով նրան, ում նախանձում եք։ Ամենայն հավանականությամբ, ցանկանում եք լինել ոչ միայն հաջողակ գործարար, այլև դառնալ նպատակասլաց, համառ, ինքնավստահ և համարձակ անձնավորություն: Մտածեք, թե ինչ որակներ են պակասում նույն արդյունքներին հասնելու համար և սկսեք աշխատել դրանց վրա։

Սև նախանձը կարող է վերածվել սպիտակ նախանձի և օգտագործվել որպես մոտիվացիա: Բացի այդ, մի վախեցեք դիմել այդ հաջողակ մարդուն՝ օգնության կամ խորհուրդների համար:

5. Ինչպե՞ս կվարվեր իմ լավագույն տարբերակը

Հասկանալու համար, թե ինչ է ձեզ իրականում անհրաժեշտ, պատկերացրեք իդեալական օր, երբ դուք արդեն ունեք այն ամենը, ինչ ցանկանում եք: Ուշադիր հետևեք, թե ինչպիսին եք տեսնում ինքներդ ձեզ, ինչ ապրելակերպ եք վարում, ինչպես են ձեր սիրելիներն ու շրջապատը վերաբերվում ձեզ:

Ենթագիտակցության մեջ այս մանրամասն պատկերները ձեզ կուղղորդեն փոփոխությունների ճանապարհին: Վիճակը արձանագրելու համար նկարագրեք այն օրագրում և պարբերաբար վերադարձեք գրառումներին:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 1864 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

5 սովորություն, որոնք կօգնեն ձեզ զարգացնել hուզական ինտելեկտը

13.06.2025
Հույզերը բավականին կարևոր են մարդու և նրա հոգեկան առողջության համար: Ներկայացնում ենք հոգեբանների խորհուրդներ այն մասին, թե ինչպես զարգացնել հուզական ինտելեկտն առօրյա սովորությունների օգնությամբ:

Ինչ է հակահաճոյախոսությունը և հաճոյախոսության հակադարձումն ըստ էթիկետի մասնագետների

28.05.2025
Մենք բոլորս սիրում ենք հաճոյախոսություններ։ Սակայն կան իրավիճակներ, երբ գովասանքը որոշակի պատճառներով բացասաբար է ընկալվում։

Ինչն է մատնում կնոջ տարիքը․ 3 նշան, որոնք տղամարդիկ նկատում են անմիջապես

23.05.2025
Որպեսզի ծերությունն աննկատ չմոտենա և ժամանակը չափազանց արագ չընթանա, առաջարկում ենք բացահայտել որոշակի նախանշաններ, որոնք մատնում են մեր տարիքը, և փորձել շտկել իրավիճակը։

40-ից հետո արգելանք. 6 զգեստ, որոնք ոճաբանները խորհուրդ չեն տալիս

10.05.2025
Այս ցանկի զգեստները փչացնում են 40 տարեկանից բարձր կնոջ ոճը՝ զրկելով նրան նրբագեղությունից և փայլից։ Եթե ձեր պահարանում սրանցից ունեք, ժամանակն է հրաժեշտ տալ դրանց։

Ինչպես հասկանալ, թե ինչ է ձեզ իրականում անհրաժեշտ. 5 հարց հոգեբանից

16.04.2025
Մարդկանց հիմնական ցանկությունները իրարից շատ չեն տարբերվում՝ մեզանից յուրաքանչյուրը ցանկանում է առողջություն, հարստություն և հաջողություն: Կարևոր է, սակայն, տարբերել սեփական և ուրիշի կողմից պարտադրված նպատակները:

Աշխարհի ութերորդ հրաշալիքը

07.04.2025
Շնորհավոր Մայրության և գեղեցկության տոնը, սիրելի՛ Լեդիներ։ Եղեք միշտ սիրված ու գնահատված:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
12-06-2025 09:48
Անջելինա Ջոլիի սիրելի դուստրը ամուսնանում է։ Վերջերս պապարացիները Զահարային լուսանկարել են մի երիտասարդի ընկերակցությամբ։ Թարմ լուսանկարները հուշում էին, որ աղջիկն արդեն նշանված է։ Զահարայի ուղեկիցը Էլայջա Քուփերն է։ Նա նկարահանվում է հեռուստասերիալներում, սովորում է Ատլանտայի Մորհաուս քոլեջում և ապրում Լոս Անջելեսում։ Նա նաև Tints Streetwear հագուստի ապրանքանիշի համահիմնադիրն է։
12-06-2025 09:42
Աշխարհում ծնելիության ընդհանուր տեմպերը նվազել են մինչև աննախադեպ մակարդակ, մոլորակի միլիոնավոր բնակիչներ չեն կարողանում երեխաներ ունենալ տնտեսական և սոցիալական խնդիրների պատճառով: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (UNFPA) զեկույցում: Այլ պատճառներից են կանանց համար երեխաների խնամքի և աշխատանքի համատեղման դժվարությունները, անարդյունավետ ժողովրդագրական քաղաքականությունը, առողջության խնդիրները և քաղաքական անկայունությունը:
12-06-2025 09:40
Հոլանդական գահի ժառանգորդ՝ արքայադուստր Ամալիան, չորեքշաբթի հիվանդանոցում ապաքինվում էր՝ ձեռքերից մեկի վիրահատությունից հետո, որը նա կոտրել էր նախորդ օրը ձիուց ընկնելիս, գրում է Associated Press գործակալութունը՝ վկայակոչելով թագավորական արքունիքին։ Օրանժի 21-ամյա արքայադուստրը վնասվածք է ստացել երեքշաբթի և նույն երեկոյան վիրահատվել է Ուտրեխտի Համալսարանական բժշկական կենտրոնի հիվանդանոցում:
12-06-2025 09:38
32-ամյա Աննա Սահակյանը հաջողությամբ հաղթահարել է քաղցկեղը և բալիկ է ունեցել։ Այս մասին հայտնում է «Շենգավիթ» բժշկական կենտրոնը։ «Քաղցկեղը դատավճիռ չէ։ 32-ամյա Աննա Սահակյանի պատմությունը դրա վառ ապացույցներից է։ Աննան անցել է դժվարին ճանապարհ՝ հաղթահարելով քաղցկեղն ու երկրորդային անպտղությունը։
12-06-2025 02:45
Վիտամին D-ի պակասը տարեց հասակում ավելի քան երկու անգամ մեծացնում է ծերունական թուլամտության և Ալցհեյմերի հիվանդության զարգացման վտանգը, պարզել է հետազոտողների միջազգային խումբը, որի աշխատանքը հրապարակվել է Neurology ամսագրում:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2025 թ․

01.06.2025
Ամռան առաջին ամիսը կլինի հետադարձ Պլուտոնի ազդեցության տակ։ Այս ժամանակահատվածը որևէ մեծ խնդիր չի բերի, բայց Պլուտոնը որոշների հունիսը կփչացնի։

LADYNEWS TV
Հայաստանի ներկայացուցիչ Պարգն իր Survivor երգով «Եվրատեսիլ 2025»-ում զբաղեցրեց 20-րդ տեղը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
09.06.2025
Դիտվել է 988 անգամ
11.06.2025
Դիտվել է 497 անգամ
12.06.2025
Դիտվել է 463 անգամ
13.06.2025
Դիտվել է 319 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster