Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

Մեծանուն մարդիկ՝ երջանկության մասին. լավագույն մտքերի ընտրանի

08.03.2025

Սիրելի Լեդիներ, շնորհավորում ենք մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա առիթով և միանում բոլոր այն բարեմաղթանքներին, որոնք այսօր կլսեք ձեր սիրելիներից, մտերիմներից։ Դրանցում, անխոս, ամենաշատ հնչող մաղթանքներից է երջանկությունը, ինչը ևս ցանկանում ենք ձեզ։

Երջանկությունը հիացական հոգեվիճակ է, որը երկար չի տևում: Ասում են՝ փողով չի կարելի գնել ու ճանապարհին թափված չէ։ Այսպիսով, որտե՞ղ փնտրել այն:

Երջանկության որոնումը ոչ մեկին հանգիստ չի տալիս, նույնիսկ, հանրահայտ մարդկանց, ովքեր խոսում ու գրում են այս վեհ զգացողության մասին:

Ինչ է երջանկությունը՝ ըստ մեծանուն մարդկանց

«Չկա դեպի երջանկության տանող ճանապարհ, երջանկությունը՝ ճանապարհն է»։ (Բուդդա)

«Երջանիկ է ոչ թե նա, ով ունի ամեն ինչի լավագույնը, այլ նա, ով լավագույնն է քաղում նրանից, ինչ ունի»։ (Կոնֆուցիուս)

«Ես ծնվել եմ, և դա այն ամենն է, ինչ անհրաժեշտ է երջանիկ լինելու համար»։ (Ալբերտ Էյնշտեյն)

«Պետք չէ ընկնել երջանկության հետևից, այլ հարկ է պառկել նրա ճանապարհին»։ (Մարկ Տվեն)

«Ուրիշների հետ երջանկությունը կիսելով՝ մենք բազմապատկում ենք երջանկությունը»։ (Պաուլո Կոելյո)

«Կյանքում միակ երջանկությունը՝ անընդհատ առաջ գնալն է»։ (Էմիլ Զոլա)

«Երջանկության և ներդաշնակության հիմնական նշաններից մեկը որևէ մեկին որևէ բան ապացուցելու անհրաժեշտության իսպառ բացակայությունն է»։ (Նելսոն Մանդելա)

«Երջանկությանը հասնելու միայն մեկ ճանապարհ կա՝ հաղթահարել այն անհանգստությունը, թե մենք չենք կարող փոխել»։ (Էպիկտենտ)

«Արա այն, ինչ քեզ երջանիկ է դարձնում»։ (Օշո)

«Եթե մենք երջանկություն ենք փնտրում առանց իմանալու, թե որտեղ է այն, մենք վտանգված ենք կորցնել այն»։ (Ժան-Ժակ Ռուսո)

«Երջանկությունը այն չէ, որ միշտ անես այն, ինչ ուզում ես, այլ միշտ ցանկանաս այն, ինչ անում ես»։ (Լև Տոլստոյ)

«Եթե դուք երախտապարտ չեք ձեր ունեցածի համար, ապա միշտ կզգաք, որ ավելի երջանիկ կլինեիք, եթե ավելին ունենայիք»: (Ռոյ Բեննեթ)

«Յուրաքանչյուր րոպե, երբ դուք զայրանում եք, կորցնում եք երջանկության վաթսուն վայրկյան»։ (Ռալֆ Ուալդո Էմերսոն)

«Անել այն, ինչ քեզ դուր է գալիս, դա ազատություն է: Սիրել այն, ինչ անում ես՝ երջանկություն»։ (Ֆրենկ Թայգեր)

«Երջանկությունն այն է, երբ այն, ինչ մտածում, ասում և անում ես՝ ներդաշնակ են»։ (Մահաթմա Գանդի)

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 1725 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես հասկանալ, թե ինչ է ձեզ իրականում անհրաժեշտ. 5 հարց հոգեբանից

16.04.2025
Մարդկանց հիմնական ցանկությունները իրարից շատ չեն տարբերվում՝ մեզանից յուրաքանչյուրը ցանկանում է առողջություն, հարստություն և հաջողություն: Կարևոր է, սակայն, տարբերել սեփական և ուրիշի կողմից պարտադրված նպատակները:

Աշխարհի ութերորդ հրաշալիքը

07.04.2025
Շնորհավոր Մայրության և գեղեցկության տոնը, սիրելի՛ Լեդիներ։ Եղեք միշտ սիրված ու գնահատված:

Մեծանուն մարդիկ՝ երջանկության մասին. լավագույն մտքերի ընտրանի

08.03.2025
Սիրելի Լեդիներ, շնորհավորում ենք մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա առիթով և միանում բոլոր այն բարեմաղթանքներին, որոնք այսօր կլսեք ձեր սիրելիներից, մտերիմներից։ Դրանցում, անխոս, ամենաշատ հնչող մաղթանքներից է երջանկությունը, ինչը ևս ցանկանում ենք ձեզ։

6 անսպասելի բոնուս, որոնք ստանում եք, եթե ձեր սիրտը կոտրված է

08.01.2025
Սիրելիի հետ բաժանումը կարող է դժվար և տխուր լինել, նույնիսկ, եթե այն նախաձեռնվել է ձեր կողմից։ Այնուամենայնիվ, վերականգնողական շրջանը կարող է բուժիչ և օգտակար լինել:

Ճանապարհ դեպի երջանկություն

31.12.2024
Հինգ հոգի իմաստունից վերցրեցին երջանկության քարտեզը և ճանապարհ ընկան երջանկություն փնտրելու։

Ինչպես պահել ցանկություն, որպեսզի այն անպայման իրականանա․ անհրաժեշտ մեթոդներն ու քայլերը

26.12.2024
Շատերը գիտեն ցանկության ուժի մասին: Ինչպե՞ս անել, որ ցանկությունը միայն երազանք չմնա, այլ իրականանա։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
01-05-2025 11:40
116 տարեկան 326 օրական հասակում մահացել է մոլորակի ամենատարեց մարդը՝ բրազիլացի միանձնուհի Ինա Կանաբարու Լուկասը, հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով Բրազիլիայի Պորտո Ալեգրե քաղաքի Կարմելիտ քույրերի միաբանության հայտարարությունը։
01-05-2025 11:01
Քլոե Քարդաշյանն ապշեցրել է երկրպագուներին Instagram-ում հրապարակված լուսանկարով, որում բիկինիով ցուցադրել է իր նիհար կազմվածքը։ Կարելի է վստահորեն ասել, որ 40-ամյա Քլոեն իր կյանքի լավագույն մարզավիճակում է, բայց ինչպե՞ս է նա դա անում։ Երկու երեխաների մայրն իր 18 կգ քաշի կորստի գաղտնիքը համարում է մարզասրահը և կենսակերպի փոփոխությունները։ Նա Bustle-ին նաև ասել է, որ 2013 թվականին Լամար Օդոմից իր խառնաշփոթ ամուսնալուծությունը շրջադարձային պահ էր իր կերպարանափոխության մեջ։
01-05-2025 10:55
Հինգշաբթի տագնապալի միջադեպ է տեղի ունեցել American Airlines ավիաընկերության ինքնաթիռի չվերթի ժամանակ, երբ կին ուղևորը փորձել է ներխուժել օդաչուի խցիկ, սակայն նրան կանգնեցրել է բորտուղեկցորդուհին և ստիպված է եղել նրան հատակին սեղմել։ Ըստ Aero in ավիացիոն պարբերականի՝ կինն ագրեսիվ է դարձել՝ վեճի ժամանակ սպառնալով հարվածել ուղեկցորդներին։ Անկարգությունների հետևանքով ինքնաթիռից դուրս են հանվել առնվազն երկու ուղևոր։
30-04-2025 10:38
Միխայիլ Գալուստյանը ամուսնալուծվում է կնոջից՝ Վիկտորիայից, 17 տարվա ամուսնությունից հետո։ Այս մասին նա հայտարարել է իր Instagram-ում։ «Երբեմն կյանքը փոխում է իր սցենարները, և պատահեց այնպես, որ մեր համատեղ ճանապարհորդությունն ավարտվեց։ Մենք որոշեցինք գնալ մեր առանձին ճանապարհներով։ Մենք բաժանվեցինք առանց դժգոհության կամ բողոքների՝ երախտագիտության զգացումով այն ամենի համար, ինչ մեր միջև եղել է», - գրել է 45-ամյա Գալուստյանը։
30-04-2025 10:35
Հավելյալ քաշը և գոտկատեղի մեծ շրջագիծը կապված են կանանց մոտ լսողության կորստի մեծ ռիսկի հետ: Ըստ Բրիգամի կանանց հիվանդանոցի և Հարվարդի բժշկական համալսարանի աշխատակիցների կողմից կատարված վերջին հետազոտությունների արդյունքների՝ գոտկատեղի շրջագծի հաշվարկից ելնելով պարզվել է, որ գոտկատեղի 80-88 սմ շրջագիծ ունեցող կանանց մոտ լսողության կորստի հարաբերական ռիսկը կազմել է 11%, իսկ 88 սմ-ից բարձր ցուցանիշի դեպքում՝ 27%, եթե համեմատենք գոտկատեղի մինչև 71 սմ շրջագիծ ունեցող կանանց հետ:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2025 թ․

01.05.2025
Գարնան վերջին ամիսը լի է նորացման էներգիայով, բայց այն հեշտ չի լինի։ Առնվազն կենդանակերպի նշանների մեծ մասի համար։ Աստղերը մեզ համար պատրաստել են մարտահրավերներ, որոնք կօգնեն մեզ ավելի լավը դառնալ և կատարյալ ամառ անցկացնել։

LADYNEWS TV
Արսեն Գրիգորյանը թողարկել է «Դեպի Եվրատեսիլ»-ում ներկայացրած Will You Marry Me երգի տեսահոլովակը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
28.04.2025
Դիտվել է 864 անգամ
25.04.2025
Դիտվել է 663 անգամ
29.04.2025
Դիտվել է 370 անգամ
30.04.2025
Դիտվել է 295 անգամ
01.05.2025
Դիտվել է 113 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster