Рус. Հայ.
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ

Ոչինչ տեղի չի ունենում

28.01.2025

«Տարվա ընթացքում ծրագրել եմ իրականացնել հինգ նոր նախագիծ», «Հերթական օրս պլանավորում եմ նախորդ երեկոյան», «Ընտրի՛ր առաջնահերթություններդ ու հետևողականորեն, քայլ–քայլ իրականացրու դրանք», «Հետևի՛ր այս երեք խորհրդին, ու նպատակասլաց կենսունակությունդ միշտ ապահովված է»․․․

Հոգնեց։ Փակեց ինստագրամյան էջը, որը մեկ րոպեով՝ ինչ կա–չկայի համար էր բացել, բայց հիսուն րոպե է՝ չի կտրվում։ Ու ի՞նչ։ Դատարկություն։ Չէ, թերթած էջերին չի վերաբերում։ Դատարկություն զգաց իր ներսում։

Տարվա պլաննե՞ր։ Ամուսնության քսան տարի, հանած հինգ՝ ոգևորության ու ամեն ինչ միասին հիմնելու փուլը, կլինի տասնհինգ տարի է, որ սկսվում և ավարտվում են առանց որևէ նախնական նպատակ կամ գործողություն նախատեսելու։ Թերևս, տարիների ընթացքը դրսևորվում է երեք երեխաների տարիք առնելով, նրանց օրեցօր մեծացող պահանջների բավարարմամբ, լողավազան–երաշժտական, լեզուների ու տեխնոլոգիաների ուսումնասիրման կենտրոններ շրջապտույտ վազքով։ Ծանր, հևիհև, բայց․․․հաճելի վազք։

Ամուսինն էլ, աչքով չտանք, բարեկիրթ, աշխատասեր, ընտանիքին նվիրված, պատվարժան տղամարդ է, ու, եթե առիթ ունենար կրկին ամուսնանալու, ապա, թերևս, էլի նա կլիներ իր ընտրությունը։ Սիրում է։ Իսկ ինչո՞ւ՝ թերևս․ դե, մեկ–մեկ խոժոռվում, փակվում է, և արի ու հասկացիր, թե՝ ինչու։

Առաջին հինգ տարիները բուռն էին։ Սեփական բնակարան, կահույք, կահ–կարասի, ամառային հանգստի պլանավորում, երեխաների ծնունդներ, նպատակասլացության ու ուրախության այնքան շատ առիթներ։ 365-երն էլ այնքան արա՜գ էին թռչում՝ ճիշտ ամառային արձակուրդների ու երիտասարդ օրերի նման։

Կասկածներ, հիասթափություններ, անօգնական օրեր էլ են եղել, բայց ընտանիքի սերն ու ջերմությունը մոռացության են տվել դրանք՝ չթողնելով սուզվել։

Իսկ հիմա՞։ Հիմա՝ ինչպես ամեն օր․ ամուսինը՝ գործերով, երեխաները՝ դասերի ու պարապմունքների, ծնողները՝ եղբոր ընտանիքի ապահով խնամակալության տակ, ինքն էլ՝ տան գործերն ավարտել, կերակուրները պատրաստել ու սպասում է, թե երբ կհավաքվեն։ Կճաշեն, կաղմկեն, իրար հերթ չտալով կպատմեն «գլխներին եկածներն» ու էլի՝ ամեն մեկն իր գործին ու իր աշխարհը։ Իր համար էլ նոր գործեր կբացվեն՝ հավաքել–մաքրել, լվանալ, դասավորել․․․ Ինչպես ամեն օր։

Իսկ տարվա ծրագրերի, օրվա պլանների, առաջնահերթությունների, կենսունակության վերականգնման մասին մտածելու ժամանակ էլ չի մնում, դե, կարծես, ցանկություն էլ չկա․․․ Եվ այսպես՝ ոչինչ չի փոխվում, կարծես, ոչինչ տեղի չի ունենում։

Հրաչ Նազոյան

 

Դիտվել է 2048 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Երկու միայնություն

25.02.2025
Թվաց, թե աղջիկը զգաց այդ ամենը, կիսադեմով հպանցիկ հայացք գցեց իր կողմը, բայց անմիջապես էլ շրջվեց։ Ու դժվար էր համակերպվել իրողությանը, որ այդքան հոգեհարազատ մարդիկ իրականում միմյանց անծանոթ են։

Ոչինչ տեղի չի ունենում

28.01.2025
Փակեց ինստագրամյան էջը, որը մեկ րոպեով՝ ինչ կա–չկայի համար էր բացել, բայց հիսուն րոպե է՝ չի կտրվում։ Ու ի՞նչ։ Դատարկություն։ Չէ, թերթած էջերին չի վերաբերում։ Դատարկություն զգաց իր ներսում։

Սուտն իրեն մատնում է միշտ

02.12.2020
Աղջիկը քայլում էր ճանապարհի երկայնքով՝ գեղեցիկ, ինչպես փերի: Հանկարծ նկատեց, որ իրեն հետեւում է մի երիտասարդ:

Սա վե՞րջն է, թե' սկիզբը

10.07.2020
Աղջիկն, իրոք, շփոթվեց, բառեր չգտավ ասելու։ Իսկ մտքում հնչում էին րոպեներ առաջ արտաբերած իր խոսքերը․ «Բոլոր լավ և վատ բաներն էլ մի օր վերջանում են»։

Դե՝ իհարկե

25.11.2019
«Ես քեզ պե՞տք եմ»,- Կարինեի անսպասելի այս հարցը մեխվել ու բաց չէր թողնում։

5 գիրք, որոնք ձեզ ավելի լավը կդարձնեն

05.03.2018
Այս գրքերը կօգնեն ձեզ հասկանալ ինքներդ ձեզ, գնահատել ձեր ուժեղ կողմերը և տաղանդները:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
08-07-2025 10:45
«Իտալացի Բոնդի աղջիկ» Կատերինա Մուրինոն 47 տարեկանում առաջին անգամ մայր կդառնա։ Դերասանուհին ավելի քան 10 տարի չէր կարողանում հղիանալ, նա երկու անգամ վիժում էր ունեցել։ Արդյունքում, աստղը որոշեց արտամարմնային բեղմնավորման դիմել և այժմ որդու է սպասում։
08-07-2025 10:42
2025 թվականի հուլիսի 7-ից Google-ը կինտեգրի իր Gemini արհեստական բանականության օգնականը հանրաճանաչ հավելվածներում՝ WhatsApp, «Հաղորդագրություններ» և «Հեռախոս», ինչը թույլ կտա նրան զանգեր կատարել, SMS ուղարկել և օգտատիրոջ անունից շփվել մեսենջերներում։ Այս մասին հայտնում է Neowin պորտալը՝ հղում անելով Google-ի պաշտոնական էլեկտրոնային փոստով ուղարկված տեղեկագրին։
08-07-2025 10:40
Երգչուհի, երգահան Զեմֆիրան, որի երևանյան առաջին մենահամերգը տեղի ունեցավ հուլիսի 4-ին «Հրազդան» մարզադաշտում, այնքան տպավորված է թե՛ համերգից, թե՛ երկրից, որ օրեր անց այդ մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում։ Նա գրել է. «Երևանն ինձ ցնցեց. այնքան ջերմություն… Երեք օրն էլ, բոլորից, ամեն վայրից։ Զարմանալի երկիր, զարմանալի մարդիկ։ Երեք օր շարունակ մտքումս մի հարց էր պտտվում, թե ինչպես է պատահել, որ ես երբեք այստեղ չեմ եղել։ Իմ տարիքում նման հայտնագործություններ անելն անգին է։ Իմ սրտի մի մասը մնաց այնտեղ՝ Երևանում»։ 
08-07-2025 06:48
Մոնիկա Բելուչին մասնակցել է ֆրանսիական Madame Figaro ամսագրի լուսանկարահանմանը: 60-ամյա դերասանուհին նոր համարի շապիկին հայտնվել է մերկ մարմնի վրա հագած սև կաշվե բաճկոնով և նույն գույնի տաբատով: Որպես աքսեսուար նա ընտրել է Cartier-ի հսկայական վզնոց:
07-07-2025 10:47
Spice Girls-ի նախկին անդամ, 50-ամյա Մել Բին ամուսնացել է երրորդ անգամ։ Նրա ընտրյալը 37-ամյա Ռորի ՄաքՖին է, ընտանիքի ընկերը, ով երկար ժամանակ աշխատել է երգչուհու հետ որպես նրա վարսահարդար։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2025 թ․

01.07.2025
Մեզ շատ դժվար ամիս է սպասվում։ Մեր գլխավերևում արդեն իսկ պարում է հետադարձ Պլուտոնը, իսկ հիմա դրան կմիանան Նեպտունը (հուլիսի 4-ից), Սատուրնը (հուլիսի 13-ից) և Մերկուրին (հուլիսի 18-ից)։ Լավ համակարգված քառյակ նրանցից դուրս չի գա։ Բայց նույնիսկ առանձին-առանձին, այս «հետադարձները» կազդեն բոլոր կենդանակերպի նշանների կյանքի իրադարձությունների վրա։

LADYNEWS TV
Հայաստանի ներկայացուցիչ Պարգն իր Survivor երգով «Եվրատեսիլ 2025»-ում զբաղեցրեց 20-րդ տեղը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
07.07.2025
Դիտվել է 600 անգամ
03.07.2025
Դիտվել է 417 անգամ
04.07.2025
Դիտվել է 404 անգամ
08.07.2025
Դիտվել է 171 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster