Рус. Հայ.
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ

Երկու միայնություն

25.02.2025

–Քեզ մեկ էլ ե՞րբ կտեսնեմ։

–Կզանգեմ․․․

Արդեն ավանդույթ դարձած հրաժեշտի ձև էր, երբ ամեն անգամ առավոտյան դուրս էր գալիս Մարինեի տնից։ Ու այդ «կզանգեմ»-ը կարող էր ձգվել մեկ, երկու շաբաթ։ Երբեմն՝ ավելի երկար՝ կախված հանգամանքներից ու տրամադրությունից։

Բայց վերջին շրջանում այս ավանդույթին ավելացել է ևս մեկ կրկնվող երևույթ․ փոքրիկ, մեկ սենյականոց բնակարանի դուռը փակելուն պես, մտքերն էլի Նարեի հետ են՝ կարոտով, հույզերով, ակնածանքով ու, չգիտես ումից կամ ինչից, նեղացվածությամբ լի։

Անուն–ազգանունը պատահաբար իմացավ․ բանկում իր հերթին սպասելիս, ինքնաբերաբար լսեց մեղեդային ձայն։ Նայեց ձայնի ուղղությամբ ու․․․կարկամեց՝ «Ինքն» է։ Դե, ամեն անգամ, երբ Ամուրն անսպասելի նետահարում է, քեզ հենց այդպես էլ թվում է, թե «Ինքն» է, որ կա, ում փնտրում էիր այդքան տարիներ։

Սոցցանցերում հեշությամբ գտավ․ պարզվեց բավականին ակտիվ է՝ կիսվելով իր մասնագիտական խորհուրդներով (մանկաբույժ է) և, երբեմն՝ հրաշալի գրված պատմություններով, որոնք տարբերվում էին իրենց գեղարվեստականությամբ, գեղեցիկ լեզվամտածողությամբ ու ընդհանրացնող ասելիքով։

Համացանցում անմիջապես ընկերացան։ Ընդհանրությունները շատ–շատ էին․ գրեթե հարյուր տոկոսանոց համընկնումներ սիրած քաղաքների, գրողների, երաժշտական ստեղծագործությունների, անգամ՝ խոհանոցային նախասիրությունների։ Իսկ նրա պատմվածքները կարդալիս, ամեն անգամ ուզում էր ասել․ «Արի՝ գրկեմ, ապրե՛ս»։ Ու երկար կարող էին գրելով զրուցել ամենատարբեր թեմաներից։

Խնդիրն այն էր, որ ինքը համացանցում սեփական լուսանկարներն այդպես էլ չէր տեղակայել, ու «ընկերները», հաճույքով խորանալով հետաքրքիր զրույցների մեջ, այդպես էլ չէին պատկերացնում, թե ով է իրականում էկրանից այն կողմ։ Ու երբ մի օր ավտոբուսում հանդիպեց Նարեին, առաջին ակնթարթին կարկամեց, իսկ երկրորդ միտքն էր՝ «Արի՛, գրկեմ»։

Թվաց, թե աղջիկը զգաց այդ ամենը, կիսադեմով հպանցիկ հայացք գցեց իր կողմը, բայց անմիջապես էլ շրջվեց։ Ու դժվար էր համակերպվել իրողությանը, որ այդքան հոգեհարազատ մարդիկ իրականում միմյանց անծանոթ են։
Բնականաբար, իջավ այն կանգառում, որտեղ և՝ Նարեն։ Անելիքը պարզ էր․ կմոտենա, կներկայանա, կասի, որ համացանցային ընկերներ են, ու․․․պետք է, որ ամեն ինչ հարթ ընթանար։ Բայց արի ու տես, որ փողոցում մոտենալ ու ներկայանալը, պարզվեց, այդքան էլ հեշտ չէ։ Իրեն ամոթխածներից չես համարի, երկչոտ չէ, սակայն, ուղեկցեց Նարեին մինչև մոտակա շենքը, որի վրա ինչ–որ «Ակումբ» էր գրված, ու հայացքով էլ հրաժեշտ տվեց։

Մի օր էլ որոշեց այդ ակումբ գնալ։ Դե՝ առիթ կգտնի ու կշփվեն։ Պարզվեց՝ ինտելեկտուալ խաղերի ակումբ է, որտեղ թիմեր են ձևավորվում ու սպասում իրենց հերթին։ Չհասցրեց։ Պազվեց, որ Նարեն իր մշտական ձևավորված թիմն ունի, ու ամեն անգամ միասին են մրցման մասնակցում։ Իր հերթին էլ՝ դեռ շատ կար։ Փոխարենն առիթ ունեցավ ըմբոշխնելու աղջկա դյութիչ կերպարը, նուրբ դիմագծերը, կարապի հիշեցնող ճկուն շարժումները, կենսուրախ ժպիտն ու լույս ճառագող սաթ աչքերը։ Մի պահ նույնիսկ խանդեց այդ թիմի տղաներին, խոժոռվեց, բայց ժամանակի հետ անցավ մտավախությունը՝ շփումները, կարծես, իրոք, թիմային–ընկերական էին։ Առավել ևս՝ խաղից հետո Նարեին ոչ ոք չուղեկցեց դեպի տուն։ Միայն ինքը, այդպես էլ որևէ խաղի չմասնակցելով, հետևեց աղջկան մինչև կանգառ, մտովի հրաժեշտ տվեց, ու սկսեց կռիվ տալ ինքն իր հետ․ «Վախկո՛տ, անվճռակա՛ն, պատանյա՛կ․․․»։

Նման դեպքերն էլի կրկնվեցին։ Անգամներից մեկն էլ՝ երաժշտական դպրոցի մոտ էր, բայց այս անգամ իրավիճակն ավելի բարդ էր․ Նարեն տասը–տասներկու տարեկան մի տղայի դիմավորեց, ջութակի պատյանը ձեռքից վերցրեց, ու զվարթ զրուցելով երկար զբոսնում էին մոտակա այգում։

Երկատված վիճակն անտանելի էր դառնում։ Համացանցում՝ հոգեհարազատ ընկերներ, կյանքում՝ խորթ–անծանոթներ։ Այդպես էլ գրեց։ Պատմեց, որ տարբեր անգամներ հանդիպել է ու վարանել մոտենալ։ Որ, թերևս, Նարեն իրեն նկատել է՝ այնքան շատ են եղել առիթները։ Առաջարկեց հանդիպել ու իրական կյանքում ևս շփվել։
Ինչպե՞ս գլխի չէր ընկել ու հենց սկզբից նման առաջարկ չէր արել։ Ցանցում գրելով ամեն ինչ այնքա՜ն հեշտ ստացվեց․․․

Բայց պատասխանն այնքան էլ ոգևորիչ չէր։ «Կներե՛ք, ես այնքան զբաղված եմ, որ նման հանդիպումների ժամանակ չեմ ունենում»,–իրեն հատուկ նրբանկատությամբ գրեց Նարեն։

Լավ գիտեր, որ կնոջը հասնելու տղամարդկանց հաղթաթղթերից են համառությունն ու հետևողականությունը։ Պետք է նաև առավել հոգատարություն և ուշադրություն դրսևորել ու էլի շատ–շատ աշխատող գործիքներ։ Բայց այս դեպքում դարձյալ վարանեց ու այլևս գործնական քայլերի չդիմեց։ Մեծ էր վերջնական մերժում ստանալու ու եղած շփումն էլ կորցնելու վախը։

Իսկ Մարինե՞ն։ Այս պարզսիրտ, հոգատար, համեստ ու փխրուն կերպարը, որ զերծ էր հեռու գնացող ակնկալիքներից, ուրախանում էր օրվա՝ իրեն տվածով, ուշադիր լսում էր  զրուցակցին, փորձում կարծիքներ արտահայտել, հարկ եղած ժամանակ՝ լռել։ Ապրում էր ինքն՝ իր ու կյանքի հետ համերաշխ, և երբեք չէր հարցնում․ «Բա մենք ո՞վ ենք իրար համար»։

Ո՞վ։ Հիշեց հայտնի երգի բառերը․ «Պարզապես՝ հանդիպել են երկու միայնություն»։

Հրաչ Նազոյան

Դիտվել է 1142 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Երկու միայնություն

25.02.2025
Թվաց, թե աղջիկը զգաց այդ ամենը, կիսադեմով հպանցիկ հայացք գցեց իր կողմը, բայց անմիջապես էլ շրջվեց։ Ու դժվար էր համակերպվել իրողությանը, որ այդքան հոգեհարազատ մարդիկ իրականում միմյանց անծանոթ են։

Ոչինչ տեղի չի ունենում

28.01.2025
Փակեց ինստագրամյան էջը, որը մեկ րոպեով՝ ինչ կա–չկայի համար էր բացել, բայց հիսուն րոպե է՝ չի կտրվում։ Ու ի՞նչ։ Դատարկություն։ Չէ, թերթած էջերին չի վերաբերում։ Դատարկություն զգաց իր ներսում։

Սուտն իրեն մատնում է միշտ

02.12.2020
Աղջիկը քայլում էր ճանապարհի երկայնքով՝ գեղեցիկ, ինչպես փերի: Հանկարծ նկատեց, որ իրեն հետեւում է մի երիտասարդ:

Սա վե՞րջն է, թե' սկիզբը

10.07.2020
Աղջիկն, իրոք, շփոթվեց, բառեր չգտավ ասելու։ Իսկ մտքում հնչում էին րոպեներ առաջ արտաբերած իր խոսքերը․ «Բոլոր լավ և վատ բաներն էլ մի օր վերջանում են»։

Դե՝ իհարկե

25.11.2019
«Ես քեզ պե՞տք եմ»,- Կարինեի անսպասելի այս հարցը մեխվել ու բաց չէր թողնում։

5 գիրք, որոնք ձեզ ավելի լավը կդարձնեն

05.03.2018
Այս գրքերը կօգնեն ձեզ հասկանալ ինքներդ ձեզ, գնահատել ձեր ուժեղ կողմերը և տաղանդները:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
30-04-2025 10:38
Միխայիլ Գալուստյանը ամուսնալուծվում է կնոջից՝ Վիկտորիայից, 17 տարվա ամուսնությունից հետո։ Այս մասին նա հայտարարել է իր Instagram-ում։ «Երբեմն կյանքը փոխում է իր սցենարները, և պատահեց այնպես, որ մեր համատեղ ճանապարհորդությունն ավարտվեց։ Մենք որոշեցինք գնալ մեր առանձին ճանապարհներով։ Մենք բաժանվեցինք առանց դժգոհության կամ բողոքների՝ երախտագիտության զգացումով այն ամենի համար, ինչ մեր միջև եղել է», - գրել է 45-ամյա Գալուստյանը։
30-04-2025 10:35
Հավելյալ քաշը և գոտկատեղի մեծ շրջագիծը կապված են կանանց մոտ լսողության կորստի մեծ ռիսկի հետ: Ըստ Բրիգամի կանանց հիվանդանոցի և Հարվարդի բժշկական համալսարանի աշխատակիցների կողմից կատարված վերջին հետազոտությունների արդյունքների՝ գոտկատեղի շրջագծի հաշվարկից ելնելով պարզվել է, որ գոտկատեղի 80-88 սմ շրջագիծ ունեցող կանանց մոտ լսողության կորստի հարաբերական ռիսկը կազմել է 11%, իսկ 88 սմ-ից բարձր ցուցանիշի դեպքում՝ 27%, եթե համեմատենք գոտկատեղի մինչև 71 սմ շրջագիծ ունեցող կանանց հետ:
30-04-2025 10:22
Անաստաս Միկոյանի թոռը՝ «Цветы» ռոք խմբի հիմնադիր Ստաս Նամինն ու իր ընտանիքը ՀՀ քաղաքացիություն են ստացել և նախատեսում են բնակվել նաև Երևանում։ Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է երաժիշտը։
30-04-2025 10:15
Տղամարդկանց մոտ ուժը, եռանդը, արագությունը և դիմացկունությունը սովորաբար 10-30%-ով ավելի բարձր են, քան կանանց մոտ։ Այնուամենայնիվ, վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ գործունեության հեռավորության և/կամ տևողության մեծացմանը զուգընթաց կատարողականի առումով սեռերի միջև եղած տարբերությունը փոքրանում է։ Սեռից կախված մարզական ցուցանիշների ֆիզիոլոգիական տարբերությունները մեծապես որոշվում են սեռական քրոմոսոմների և հորմոնների տարբերություններով։
30-04-2025 10:10
Բնակչության 20-35 տոկոսը եւ տարեց մարդկանց կեսը տառապում են քնի քրոնիկական խանգարմամբ։ Հետազոտությունները ցույց են տվել, որ քնի հաճախակի պակասը բացասաբար է անդրադառնում ուղեղի զարգացման վրա, նվազեցնում է ուղեղից վնասակար նյութերի հեռացումը, էմոցիոնալ կայունությունը եւ հանգեցնում է աշխատանքային հիշողության, ինչպես նաեւ դպրոցում կամ աշխատավայրում մարդու գործունեության զգալի վատթարացման:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2025 թ․

01.04.2025
Գարնան կեսը լավագույն ժամանակն է ձեր կյանքում ինչ-որ բան փոխելու կամ այն ամենը, ինչ ձեզ շրջապատում է, բարելավելու համար: 

LADYNEWS TV
Արսեն Գրիգորյանը թողարկել է «Դեպի Եվրատեսիլ»-ում ներկայացրած Will You Marry Me երգի տեսահոլովակը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
28.04.2025
Դիտվել է 771 անգամ
25.04.2025
Դիտվել է 624 անգամ
29.04.2025
Դիտվել է 320 անգամ
30.04.2025
Դիտվել է 228 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster