Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

Ինչպես պահել ցանկություն, որպեսզի այն անպայման իրականանա․ անհրաժեշտ մեթոդներն ու քայլերը

26.12.2024

Շատերը գիտեն ցանկության ուժի մասին: Այն պահին, երբ ցանկանում եք ձեզ համար ինչ-որ անկեղծ և կարևոր բան, հաճախ զգում եք, որ այն կարող է իրականանալ։ Բայց ինչպե՞ս անել, որ ձեր ցանկությունը միայն երազանք չմնա, այլ իրականանա։

Անդրադառնանք ցանկություններն ի կատար ածելու մի քանի մեթոդների, ինչպես նաև այն ճիշտ պլանավորմանն ու գործողություններին, որոնց միջոցով կհաջողվի երազանքն իրականություն դարձնել։

Ցանկություններ պարհելու մեթոդները.

Օգտագործեք վիզուալիզացիայի մեթոդը

Վիզուալիզացիան հզոր գործիք է, որը թույլ է տալիս «տեսնել» ձեր ցանկությունը: Փակեք աչքերը և պատկերացրեք, որ ձեր ցանկությունն արդեն իրականացել է։ Զգացեք, թե ինչ էմոցիաներ է այն առաջացնում:
Պատկերացրեք մանրամասները՝ տեղը, մարդկանց, ձայները, ձեր զգացողությունները: Գրեք այդ ամենը երևակայական նոթատետրում և բացեք աչքերը՝ հստակ պատկերացնելով, թե ինչ եք ուզում: Գրեք այս ցանկությունը ձեր պլանների ցանկում, որպեսզի տեսողականորեն հիշեք դրա մասին:

Ստեղծեք ցանկությունների քարտեզ

Ցանկությունների քարտեզը ոչ միայն ստեղծագործական գործընթաց է, այլ նաև ձեր նպատակները պատկերացնելու հիանալի միջոց: Հավաքագրեք պատկերներն ու բառերը, որոնք արտացոլում են ձեր ցանկությունը: Կտրեք դրանք ամսագրերից կամ տպեք համացանցից և թղթի վրա կոլաժ ստեղծեք: Տեղադրեք այն տեսանելի տեղում, որպեսզի ամեն առավոտ ձեզ հիշեցնեք, թե ինչի եք ձգտում:

Գրառեք ձեր ցանկությունը

Գիտականորեն ապացուցված է, որ նպատակներ գրառելը դրանք ավելի շոշափելի է դարձնում։ Գրառում կատարելիս նշեք, թե կոնկրետ ինչ եք ուզում։ Եղեք կոնկրետ. Օրինակ՝ «Ես ուզում եմ ճանապարհորդել» գրության փոխարեն գրեք «Ես ուզում եմ հաջորդ տարի այցելել Ճապոնիա»: Գրելով պլանավորելը կօգնի ձեզ կենտրոնանալ այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ գործողությունների վրա:

Ստեղծեք ցանկություններ պահելու ծես

600x400

Ցանկություններ պահելու գործընթացին հատուկ նշանակություն տվեք։ Այն կարող է կապվել որոշակի օրերի հետ (ծննդյան կամ Ամանորի նախօրեին): Օգտագործեք մոմեր, նստեք հանգիստ տեղում և կենտրոնացեք ձեր ցանկության վրա։ Ցանկությունն իրականություն դարձնելու համար ոմանք այրում են թուղթը և այն գցում  բաժակի մեջ, ինչ-որ մեկը ուտում է 12 խաղողի հատիկ՝ ժամացույցի զարկերի ներքո։ Մտածեք սեփական ծեսի տարբերակը, որը կբարձրացնի ձեր տրամադրությունը և յուրահատուկ մթնոլորտ կստեղծի:

Բայց մի մոռացեք. գործողություններն ավելի կարևոր են, քան խոսքերը

Ցանկություն պահելը միայն առաջին քայլն է։ Որպեսզի այն իրականանա, պետք է այն վերածեք նպատակի և գործեք: Ահա մի քանի օգտակար խորհուրդներ, թե ինչպես երազանքները վերածել իրական ձեռքբերումների։

• Ցանկությունը բաշխեք ըստ գործողությունների: Հստակեցրեք, թե ինչ պետք է անեք՝ ձեր ուզածին հասնելու համար: Ստեղծեք հաջորդական գործողությունների ցուցակ և սկսեք քայլեր ձեռնարկել հենց հիմա:

• Վերջնաժամկետ սահմանեք: Կոնկրետ ժամկետ նշեք յուրաքանչյուր քայլն իրականացնելու համար: Սա ձեզ հստակ կառուցվածք կտա և լրացուցիչ մոտիվացիա կհաղորդի:

• Պարբերաբար ստուգեք առաջընթացը: Վերադարձեք ձեր պլանին՝ անհրաժեշտ փոփոխությունները և ձեռքբերումները վերլուծելու համար: Սա կօգնի ձեզ չշեղվել ուղուց:

• Պատրաստ եղեք փոփոխությունների: Երբեմն դեպի ցանկություն տանող ճանապարհը կարող է փոխվել: Բաց եղեք նոր հնարավորությունների համար և մի վախեցեք շտկումներ կատարել ձեր ծրագրերում:

600x400

Ցանկություններ պահելը հետաքրքիր և ոգեշնչող գործընթաց է, որն օգնում է մեզ հասկանալ, թե ինչն է իսկապես կարևոր: Այնուամենայնիվ, չպետք է մոռանալ, որ երազանքներն իրականություն դառնալու համար անհրաժեշտ է ոչ միայն ցանկություններ պահել, այլև ակտիվ գործել: Օգտագործեք վիզուալիզացիայի տեխնիկան, ստեղծեք կոլաժներ, գրեք ձեր ցանկությունները պլանների ցանկում և հիշեք, որ պլանավորումը ձեր լավագույն դաշնակիցն է հաջողության ճանապարհին:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 2099 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես հասկանալ, թե ինչ է ձեզ իրականում անհրաժեշտ. 5 հարց հոգեբանից

16.04.2025
Մարդկանց հիմնական ցանկությունները իրարից շատ չեն տարբերվում՝ մեզանից յուրաքանչյուրը ցանկանում է առողջություն, հարստություն և հաջողություն: Կարևոր է, սակայն, տարբերել սեփական և ուրիշի կողմից պարտադրված նպատակները:

Աշխարհի ութերորդ հրաշալիքը

07.04.2025
Շնորհավոր Մայրության և գեղեցկության տոնը, սիրելի՛ Լեդիներ։ Եղեք միշտ սիրված ու գնահատված:

Մեծանուն մարդիկ՝ երջանկության մասին. լավագույն մտքերի ընտրանի

08.03.2025
Սիրելի Լեդիներ, շնորհավորում ենք մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա առիթով և միանում բոլոր այն բարեմաղթանքներին, որոնք այսօր կլսեք ձեր սիրելիներից, մտերիմներից։ Դրանցում, անխոս, ամենաշատ հնչող մաղթանքներից է երջանկությունը, ինչը ևս ցանկանում ենք ձեզ։

6 անսպասելի բոնուս, որոնք ստանում եք, եթե ձեր սիրտը կոտրված է

08.01.2025
Սիրելիի հետ բաժանումը կարող է դժվար և տխուր լինել, նույնիսկ, եթե այն նախաձեռնվել է ձեր կողմից։ Այնուամենայնիվ, վերականգնողական շրջանը կարող է բուժիչ և օգտակար լինել:

Ճանապարհ դեպի երջանկություն

31.12.2024
Հինգ հոգի իմաստունից վերցրեցին երջանկության քարտեզը և ճանապարհ ընկան երջանկություն փնտրելու։

Ինչպես պահել ցանկություն, որպեսզի այն անպայման իրականանա․ անհրաժեշտ մեթոդներն ու քայլերը

26.12.2024
Շատերը գիտեն ցանկության ուժի մասին: Ինչպե՞ս անել, որ ցանկությունը միայն երազանք չմնա, այլ իրականանա։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
01-05-2025 11:58
38-ամյա Վիկտորիան՝ Միխայիլ Գալուստյանի կինը, մեկնաբանել է իրանց ամուսնալուծությունը։ Չնայած զույգը բաժանվել է անցյալ տարի, Միխայիլը գրեթե 18 տարվա ամուսնությունից հետո բաժանման մասին պաշտոնական հայտարարություն արեց ընդամենը մի քանի օր առաջ։ Միևնույն ժամանակ, առցանց սկսեցին ենթադրություններ հայտնվել, որ շոումենը, հնարավոր է, դավաճանել է կնոջը իր անձնական դիմահարդարի հետ։ Վիկտորիան, որը մինչ այժմ լուռ էր, Ինստագրամում հրապարակել է իր լուսանկարը և մակագրել. «Աշխարհում, որտեղ ամեն օր այդքան շատ տեղեկատվություն և իրադարձություններ կան, կարևոր է մենակ մնալ ինքդ քեզ և քո մտքերի հետ»։
01-05-2025 11:40
116 տարեկան 326 օրական հասակում մահացել է մոլորակի ամենատարեց մարդը՝ բրազիլացի միանձնուհի Ինա Կանաբարու Լուկասը, հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով Բրազիլիայի Պորտո Ալեգրե քաղաքի Կարմելիտ քույրերի միաբանության հայտարարությունը։
01-05-2025 11:01
Քլոե Քարդաշյանն ապշեցրել է երկրպագուներին Instagram-ում հրապարակված լուսանկարով, որում բիկինիով ցուցադրել է իր նիհար կազմվածքը։ Կարելի է վստահորեն ասել, որ 40-ամյա Քլոեն իր կյանքի լավագույն մարզավիճակում է, բայց ինչպե՞ս է նա դա անում։ Երկու երեխաների մայրն իր 18 կգ քաշի կորստի գաղտնիքը համարում է մարզասրահը և կենսակերպի փոփոխությունները։ Նա Bustle-ին նաև ասել է, որ 2013 թվականին Լամար Օդոմից իր խառնաշփոթ ամուսնալուծությունը շրջադարձային պահ էր իր կերպարանափոխության մեջ։
01-05-2025 10:55
Հինգշաբթի տագնապալի միջադեպ է տեղի ունեցել American Airlines ավիաընկերության ինքնաթիռի չվերթի ժամանակ, երբ կին ուղևորը փորձել է ներխուժել օդաչուի խցիկ, սակայն նրան կանգնեցրել է բորտուղեկցորդուհին և ստիպված է եղել նրան հատակին սեղմել։ Ըստ Aero in ավիացիոն պարբերականի՝ կինն ագրեսիվ է դարձել՝ վեճի ժամանակ սպառնալով հարվածել ուղեկցորդներին։ Անկարգությունների հետևանքով ինքնաթիռից դուրս են հանվել առնվազն երկու ուղևոր։
01-05-2025 10:02
62-ամյա Գրիգորի Լեպսը ստիպված է հետաձգել իր հարսանիքը 19-ամյա հարսնացուի՝ Ավրորա Կիբայի հետ՝ վարկերի պատճառով։ «Գրիշան չունի Ավրորայի ուզած հարսանիքի համար անհրաժեշտ գումարը։ Նա ամբողջությամբ պարտքերի մեջ է։ Նա 300 միլիոն ռուբլու մեծ վարկ է վերցրել և այդ ամբողջը ներդրել է նոր բիզնեսի մեջ», - «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին ասել են Գրիգորիի գործընկերները։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2025 թ․

01.05.2025
Գարնան վերջին ամիսը լի է նորացման էներգիայով, բայց այն հեշտ չի լինի։ Առնվազն կենդանակերպի նշանների մեծ մասի համար։ Աստղերը մեզ համար պատրաստել են մարտահրավերներ, որոնք կօգնեն մեզ ավելի լավը դառնալ և կատարյալ ամառ անցկացնել։

LADYNEWS TV
Արսեն Գրիգորյանը թողարկել է «Դեպի Եվրատեսիլ»-ում ներկայացրած Will You Marry Me երգի տեսահոլովակը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
28.04.2025
Դիտվել է 878 անգամ
25.04.2025
Դիտվել է 668 անգամ
29.04.2025
Դիտվել է 384 անգամ
30.04.2025
Դիտվել է 315 անգամ
01.05.2025
Դիտվել է 245 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster