Рус. Հայ.
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Մթերքներ, որոնք նպաստում են ծերացմանը

20.12.2024

Մեզնից ոչ ոք չի ցանկանում իր տարիքից մեծ երևալ: Իհարկե, գենետիկան այս հարցում կարևոր դեր է խաղում, բայց մենք կարող ենք վերահսկել ծերացման շատ գործընթացներ, այդ թվում՝ սննդակարգի միջոցով։

Այսօր մենք կխոսենք մթերքների մասին, որոնք նպաստում են արագ ծերացմանը ինչպես ներսից, այնպես էլ դրսից: Այս մթերքները պետք է բացառվեն ձեր սննդակարգից։

1. Սպիտակ հաց

Սպիտակ հացը երիտասարդության գլխավոր թշնամիներից է։ Երբ զտված շաքարները միանում են սպիտակուցներին, դրանք ձևավորում են գլիկացիոն վերջնական արտադրանք (AGEs), որոնք արագացնում են ծերացումը և վատթարացնում քրոնիկ հիվանդությունները: Սպիտակ հացն ունի բարձր գլիկեմիկ ինդեքս, ինչը բացասաբար է անդրադառնում մաշկի առողջության վրա։

600x400

Այլընտրանքը․ սպիտակ հացը փոխարինեք ծլած հացահատիկով հացամթերքով: Դրանք պարունակում են ավելի քիչ շաքար և ավելի շատ հակաօքսիդանտներ, որոնք օգտակար են օրգանիզմի համար:

2. Սպիտակ շաքար

Սպիտակ ռաֆինացված շաքարը ոչնչացնում է մարմնի կոլագենը՝ արագացնելով մաշկի ծերացումը: Սննդակարգում դրա ավելցուկը ուժեղացնում է գլիկացիայի գործընթացները, որոնք մաշկը դարձնում են ավելի քիչ առաձգական և առաջացնում են կնճիռների հակվածություն:

600x400

Խորհուրդ. հրաժարվել շաքարից կամ նվազագույնի հասցնել դրա սպառումը:

3. Տրանս ճարպեր և մարգարին

Մարգարինը և տրանս ճարպերը մաշկը դարձնում են ավելի խոցելի ուլտրամանուշակագույն ճառագայթման նկատմամբ, մեծացնում են սրտանոթային հիվանդությունների վտանգը և գիրություն հրահրում։

Հետազոտությունները ցույց են տվել, որ մարդիկ, ովքեր հաճախակի են օգտագործում մարգարին, ավելի շատ կնճիռներ ունեն, քան նրանք, ովքեր նախընտրում են բնական կարագը:

600x400

Ինչ անել. Ձեր սննդակարգից հեռացրեք մարգարինն ու տրանս ճարպեր պարունակող մթերքները:

4. Կարտոֆիլ ֆրի և չիփսեր

Տապակած մթերքները պարունակում են տրանս ճարպեր, ազատ ռադիկալներ և չափից դուրս աղ։ Նրանք ոչ միայն վնասում են մաշկը, այլև այն ոչնչացնում են բջջային մակարդակում։ Նման մթերքների մշտական օգտագործումն արագացնում է ծերացման գործընթացը։

600x400

Այլընտրանքը․ կերեք խորոված կամ խաշած կարտոֆիլ՝ խուսափելով ավելորդ աղից:

5. Կաթնամթերք

Կաթնամթերքն ամենահակասական մթերքներից մեկն է։ Որոշ մարդկանց համար կաթից հրաժարվելը հանգեցնում է մաշկի վիճակի բարելավման և քրոնիկական բորբոքումների նվազեցման: Սակայն մյուսների համար կաթի օգտագործումը բացասական ազդեցություն չի ունենում։

Կարևոր է իմանալ.

• Սուպերմարկետից գնված կաթը հաճախ պարունակում է էստրոգեն, որը կարող է ազդել հորմոնալ մակարդակի վրա:

• Մեծահասակների մեծամասնության կողմից կաթնաշաքարը վատ է մարսվում, ինչը կարող է առաջացնել բորբոքում և օքսիդատիվ սթրես:

600x400

Խորհուրդ. փորձեք սովորական կաթը փոխարինել բուսական կաթով (նուշի, բրնձի, սոյայի): Այն առանց լակտոզայի է և համարվում է ավելի առողջ այլընտրանք:

Ամփոփում

Ծերացումը բնական գործընթաց է, սակայն ճիշտ սնունդը կարող է օգնել դանդաղեցնել դրա ազդեցությունը: Խուսափեք ձեր օրգանիզմի համար վնասակար մթերքներից և դրանք փոխարինեք ավելի առողջ այլընտրանքներով:

Աղբյուր' LADYNEWS.am

Դիտվել է 5997 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

20 րոպե, որոնք որոշիչ են. կանայք ավելի շատ են տառապում քնի պակասից, քան տղամարդիկ

10.04.2026
Քնի հիգիենա. հանգստի 10 կանոն, որոնք կվերականգնեն ձեր հենսունակությունը:

10 պարզ սովորություն, որոնք ձեզ երկար և երջանիկ կյանք կապահովեն

04.03.2026
Բոլորս ասում ենք, որ առողջ ապրելակերպ ենք վարում։ Բայց արդյոք դա իսկապե՞ս այդպես է։

Դեմքի բոտոքսի դրական և բացասական կողմերը

29.01.2026
Բոտուլինային տոքսինային թերապիան տարածված միջամտություն է, որը ներառում է բոտուլինային տոքսինի ներարկում մաշկի մեջ։

Ինչ սովորություններ են քայքայում հիշողությունը և ինչպես վերականգնել այն

15.01.2026
Շատերն են գանգատվում, որ իրենց հիշողությունը թուլանում է։ Եվ պարտադիր չէ, որ դա պայմանավորված լինի տարիքով, հնարավոր է նաև՝ պատճառը առօրյա սովորությունները լինեն։

Կանանց սեռական առողջությունը և երկարակեցությունը

12.12.2025
Կա միֆ, որ սեռական ակտիվությունը տարիքի հետ անպայմանորեն նվազում է: Պարզվում է, որ այս պնդումը բավարար ապացույցներով չի հիմնավորված:

Ինչ կարող է անել ձեր մարմնի հետ օրական 15 կքանիստը

14.11.2025
Ֆիթնես մարզիչները բացատրում են, թե ինչու է դա բավական, որպեսզի ձեր մարմինն արդեն իսկ ձեզ շնորհակալություն հայտնի։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
13-04-2026 07:25
34-ամյա Մարի-Լուիզա Էտան նշանակվել է գերմանական Բունդեսլիգան ներկայացնող «Ունիոն Բեռլինի» գլխավոր մարզիչի պաշտոնակատար։ Նա թիմը կղեկավարի մինչեւ այս մրցաշրջանի ավարտը, հաղորդում է ակումբի կայքը։ Մարի-Լուիզա Էտան Եվրոպայի 5 առաջատար լիգաների պատմության մեջ առաջին կին գլխավոր մարզիչն է։
13-04-2026 07:22
Վաշինգտոն նահանգի համալսարանի նոր հետազոտության համաձայն, քրքումի և կոճապղպեղի մզվածքը նպաստում է ոսկրային իմպլանտների ամուր սերտաճմանը, ինչպես նաև ոչնչացնում է բակտերիաներն ու քաղցկեղային բջիջները: Այս հայտնագործությունը կարող է օգնել հոդերի էնդոպրոթեզավորման և ոսկրերի քաղցկեղ ունեցող միլիոնավոր պացիենտների:
13-04-2026 03:30
39-ամյա Մեգան Ֆոքսը խզել է հարաբերությունները իր նախկին փեսացուի՝ ռեփեր Machine Gun Kelly-ի հետ, այն բանից հետո, երբ վերջինս շարունակել է իրենց դստեր լուսանկարները հրապարակել սոցցանցերում՝ չնայած նրանց համաձայնությանը, հաղորդում է Us Weekly-ն՝ հղում անելով ներքին աղբյուրին։
13-04-2026 02:28
Ինը տարեկան Թերրան՝ Ալիսա Տեպլյակովայի քույրը, ով ինը տարեկանում ընդունվել է Մոսկվայի պետական համալսարան, ավարտել է մասնագիտական ուսուցման ծրագիրը: Նրա հայրը՝ Եվգենին, «Learning with Alisa» YouTube ալիքում տեսանյութ է հրապարակել, որտեղ ցուցադրվում է փաստաթղթի էլեկտրոնային տարբերակը. Թերրան այժմ ունի սննդի և ոչ պարենային ապրանքների երրորդ կարգի վաճառողի որակավորում:
10-04-2026 12:13
Որոշ մարդկանց մոտ սուրճը կարող է արյան ճնշման կարճաժամկետ բարձրացում առաջացնել: Բժիշկները բացատրել են, որ կոֆեինն իսկապես կարող է կարճատև անոթային կծկում առաջացնել և, որպես արդյունք՝ արյան ճնշման բարձրացում։ Սակայն այս ազդեցությունը բոլորի մոտ չի նկատվում՝ սա հիմնականում ազդում է այն մարդկանց վրա, ովքեր հազվադեպ են սուրճ խմում և ովքեր կոֆեինի նկատմամբ անհանդուրժողականություն ունեն։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2026 թ․

01.04.2026
Գարնան երկրորդ ամիսը շատ ավելի լավը կլինի, քան առաջինը՝ բոլոր առումներով, այդ թվում՝ կարիերայի և ֆինանսների։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.04.2026
Դիտվել է 407 անգամ
08.04.2026
Դիտվել է 310 անգամ
09.04.2026
Դիտվել է 298 անգամ
10.04.2026
Դիտվել է 248 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster