Рус. Հայ.
ԽՈՀԱՆՈՑ

Աղցան «Աշուն» (հավով, սնկով և թթու վարունգով)

16.10.2024

Բազմաշերտ աղցան հավի մսով, պահածոյացված եգիպտացորենով, թթու վարունգով, գազարով, ձվով և սնկով։ Յուրաքանչյուր շերտը պատում ենք խոտաբույսեր և սխտոր խառնած մայոնեզով։

Բաղադրիչները․

հավի բուդ՝ 300 գ
սունկ շամպինիոն՝ 150-200 գ
գլուխ սոխ՝ 1 հատ
գազար՝ 1 հատ
թթու վարունգ՝ 2-3 հատ
պահածոյացված եգիպտացորեն՝ 4-5 ճ.գ.
ձու՝ 2 հատ
սխտոր՝ 1-2 պճեղ
մայոնեզ
մաղադանոս, սամիթ
բուսական յուղ՝ տապակելու համար
աղ
թարմ աղացած պղպեղ:

600x400

Պատրաստման եղանակը՝ ֆոտոշատքով

600x400

– Հավի միսը խաշեք, սառեցրեք, միսը առանձնացրեք ոսկորներից և մանր կտրատեք։

– Լվացեք շամպինիոնները, չորացրեք և կտրատեք շերտերով:

– Սոխը մաքրեք և մանր կտրատեք:

– Գազարը կլպեք և անցկացրեք խոշոր քերիչով (կամ կորեական գազարի համար քերիչով):

– Եգիպտացորենի քամեք հեղուկը:

– Վարունգները կտրատեք փոքր խորանարդների։

– Ձվերը եփեք, հովացրեք և մանր կտրատեք կամ քերեք։

– Սոխը լցրեք բուսայուղով տաքացրած տապակի մեջ, մի քիչ աղ ավելացրեք և տապակեք մինչև փափկի։

– Սոխը լցրեք ամանի մեջ և նույն տապակի մեջ տապակեք գազարը՝ մինչև ոսկե դարչնագույնը:

– Գազարը լցրեք սոխի վրա և խառնեք։

–Շամպինիոնները լցրեք նույն տապակի մեջ, որտեղ տապակվել էիք բանջարեղենը և մի քիչ աղ ավելացրեք։

– Սունկը տապակել մոտ 8 րոպե, վերջում համեմեք թարմ աղացած պղպեղով։

– Կանաչիները լվացեք, չորացրեք և մանր կտրատեք։

– Կլպեք սխտորը և մանր կտրատեք կամ անցկացրեք սխտոր քամիչով։

– Աղցանը ափսեի մեջ դնում ենք շերտերով։

Անհրաժեշտության դեպքում շերտերին ավելացրեք աղ, թարմ աղացած պղպեղով, պատեք մայոնեզով և շաղ տվեք խոտաբույսեր և սխտոր։

1-ին շերտ՝ հավի միսի կեսը + աղ (ըստ անհրաժեշտության) + մի քիչ պղպեղ + մայոնեզ

2-րդ շերտ՝ կանաչի՝ սխտորով

600x400

3-րդ շերտ՝ վարունգի կեսը

600x400

4-րդ շերտ՝ սնկի կեսը + մի քիչ մայոնեզ

600x400

5-րդ շերտ՝ կանաչի՝ սխտորով

 600x400

6-րդ շերտ՝ գազար՝ սոխով + մի քիչ պղպեղ + մի քիչ մայոնեզ

 600x400

7-րդ շերտ՝ կանաչի՝ սխտորով

8-րդ շերտ՝ մնացած վարունգը

600x400

9-րդ շերտ՝ մնացած հավի մսը + աղ (ըստ անհրաժեշտության) + մի քիչ պղպեղ + մայոնեզ + խոտաբույսեր՝ և սխտոր 

600x400

600x400

10-րդ շերտ՝ մնացած սունկը + մի քիչ մայոնեզ

600x400

11-րդ շերտ՝ եգիպտացորեն + մի քիչ մայոնեզ

600x400

12-րդ շերտ՝ ձու։

600x400

Աղցանի վերին շերտը պատեք մայոնեզով, ավելացրեք մի քիչ աղ և զարդարեք շամպինիոններով ու խոտաբույսերով։

Մատուցելուց առաջ աղցանը կարճ ժամանակով դրեք սառնարանի մեջ։

600x400

Բարի ախորժակ:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 7119 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Հնդկացորենի թխվածքաբլիթներ

22.10.2026
Այս թխվածքաբլիթները հիանալի են նրանց համար, ովքեր փնտրում են ցորենի թխվածքաբլիթներին այլընտրանք. հնդկացորենի ալյուրը հաղորդում է յուրահատուկ ընկույզի համ և հաճելի խրթխրթանություն:

Վրացական գլանափաթեթներ սմբուկով

18.07.2026
Վրացական սմբուկով գլանափաթեթներն ընկույզի միջուկով համեղ նախուտեստ են, որը հյուրերն ակնթարթորեն կսպառեն:

Տժվժիկ

26.06.2026
Տժվժիկը հայկական խոհանոցի ամենասիրված ուտեստներից մեկն է։ Այն պատրաստվում է պարզ, օգտագործվում են նվազագույն բաղադրիչներ, էժան է ու անզուգական համեղ։

Դդմիկի կոտլետներ

05.06.2026
Դդմիկը կարող է օգտագործվել բազմազան ուտեստներում, բայց դդմիկի կոտլետները հատկապես տարածված են։ Դրանք

Toffee Pudding. Քեյթ Միդլթոնի սիրելի ուտեստը

05.05.2026
Պուդինգի այս տեսակի բաղադրատոմսը հանրածանոթ դարձավ, երբ Քեյթ Միդլթոնի ընկերները տարածեցին այն․ հենց այս աղանդերն է Ուելսի արքայազնի կինը սիրում ամենից շատ:

Շերտավոր աղցան «Նրբություն»

03.04.2026
Այս շերտավոր աղցանը՝ հավի մսով, սնկով, ձվով և պանրով, հետաքրքիր է նրանով, որ շերտերը պատրաստված են ոչ թե մեկ, այլ երկու բաղադրիչից։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
16-11-2026 13:19
Բանգկոկում կայացել է առաջին «Եվրատեսիլ Ասիա» երգի մրցույթը: Մասնակցել են 11 երկրների՝ Բանգլադեշի, Բութանի, Վիետնամի, Կամբոջայի, Լաոսի, Մալայզիայի, Մոնղոլիայի, Նեպալի, Թաիլանդի, Ֆիլիպինների և Հարավային Կորեայի, ներկայացուցիչները: BBC-ի փոխանցմամբ՝ հաղթող է ճանաչվել 19-ամյա Կարմելը Ֆիլիպիններից: Նա կատարել է «Sobra-Sobra» երգը, որը լրատվամիջոցները բնութագրել են որպես կանանց ազատագրման հիմն:
16-11-2026 12:39
Վերջին վեց տարիների ընթացքում ամեն տարի Քեյթ Միդլթոնը Վեստմինստերյան աբբայությունում կազմակերպում է Սուրբ Ծննդյան տոների մեծ համերգ, որին մասնակցում են թագավորական ընտանիքի գրեթե բոլոր անդամները և հայտնի հյուրեր: Պարզվել է, որ արքայազն Հարրին և Մեգան Մարքլը չեն ընդգրկվել այս տարվա  դեկտեմբերի 11-ին կայանալիք «Միասին Սուրբ Ծննդյանը» համերգի հյուրերի ցուցակում: Չնայած սասեքսցիների Մեծ Բրիտանիա վերադառնալուն, Բրիտանական թագավորական ընտանիքը դեռևս չի շտապում նրանց հետ վերականգնել հարաբերությունները:
16-11-2026 12:36
Միրա Անդրեևան ևս մեկ ցնցող հաղթանակ տարավ, այս անգամ WTA-ի եզրափակչում։ Նա դարձավ առաջին թենիսիստուհին Մարիա Շարապովայից հետո, որը նվաճեց այս տիտղոսը 22 տարեկանում։ Նա երկրորդ անգամ խաղաց Էլինա Սվիտոլինայի դեմ, որի հետ նախկինում մրցել էր խմբային փուլում։ Լարված խաղն ավարտվեց 7-5, 6-3 հաշվով՝ ռուս թենիսիստուհու օգտին։
16-11-2026 11:47
Վերջերս Ալեն Դելոնի երեք երեխաներից երկուսի մայրը և դերասանի տասնհինգ տարվա ընկերուհին՝ հոլանդացի մոդել և լրագրող Ռոզալի վան Բրիմենը, հրատարակել է իր հուշագրությունը՝ «Խենթ սեր» (Amour Fou): Գիրքը անմիջապես հետաքրքրություն է առաջացրել ֆրանսիացի դերասանի հետ իր կյանքի սարսափելի մանրամասների պատճառով, ով, ըստ Ռոզալիի, բռնություն էր կիրառում իր նկատմամբ:
16-11-2026 10:58
Ինչպես նշում է Daily Mail-ը, «Հարրի Փոթերի» 36-ամյա աստղ Էմմա Ուոթսոնն ընկել է Լոս Անջելեսի լեգենդար Chateau Marmont հյուրանոցում GQ Men of the Year երեկույթից դուրս գալիս: Ուոթսոնը միջոցառման համար ընտրել էր վառ նախշերով վինտաժային մինի զգեստ և սև ու սպիտակ բարձրակրունկ կոշիկներ: Հենց անհարթ մակերեսի հետ անհամատեղելի բարդ կոշիկներն են նրան փաստի առաջ կանգնեցրել: Այն պահին, երբ երկրպագուներից մեկը գոռացել է, որ նա բոլոր ժամանակների իր սիրելի դերասանուհին է, Ուոթսոնը կորցրել է հավասարակշռությունը և ընկել գետնին՝ գրեթե տապալելով մոտակայքում կանգնած ստորագրություն հայցողին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2026: Բարենպաստ և անբարենպաստ օրերն ըստ կենդանակերպի նշանների

01.11.2026
Սա կլինի ֆինանսների, կարիերայի և անձնական կյանքի վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնելու ժամանակ։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
16.11.2026
Դիտվել է 708 անգամ
10.11.2026
Դիտվել է 506 անգամ
13.11.2026
Դիտվել է 338 անգամ
15.11.2026
Դիտվել է 295 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster