Փորձագետը ոչ մի խոսք չի ասել մարզումների մասին, բայց տվել է մի ամբողջ շարք առաջարկություններ սնվելու վերաբերյալ:
Աստղային սննդաբան Գաբրիելա Փիքոքը, որը հայտնի է արքայազն Հարիի հետ աշխատելով, The Sun-ին տված հարցազրույցում ներկայացրել է արագ նիհարելու խորհուրդներ: «Թեև ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում լողափնյա կազմվածք ձեռք բերելը կարող է անիրատեսական կամ անառողջ թվալ, կան կենսակերպի պարզ փոփոխություններ, որոնք յուրաքանչյուր ոք կարող է անել՝ կարճ ժամանակում ավելի ինքնավստահ և եռանդուն զգալու համար», - ասել է Գաբրիելա Փիքոքը հրատարակությանը:
Սննդաբանը խորհուրդ է տալիս առավոտյան խմել բուսական թեյեր՝ դրանք արագացնում են նյութափոխանակությունը։ Երկրորդ առաջարկը վարունգով և կիտրոնով թրմված ջուր խմելն է՝ փքվածությունը (և հետևաբար ծավալը) նվազեցնելու համար: Բացի այդ, Փիքոքը նշել է, որ այտուցների պատճառով մարմինը կարող է «փքված» թվալ։ Իսկ դրա դեմ պայքարելու համար մասնագետը խորհուրդ է տալիս աղը փոխարինել համեմունքներով։
Բարդ ածխաջրերը ձեզ կօգնեն ավելի երկար կուշտ զգալ. դրա համար կատարյալ են սագախոտը (քինոա) և շագանակագույն բրինձը: Առաջարկությունների ցանկն այստեղ չի ավարտվում։ Սննդաբանը պնդում է, որ կարևոր է չմոռանալ մանրաթելերի մասին, որոնք այդքան անհրաժեշտ են առողջ մարսողության համար և խստորեն վերահսկել չափաբաժինները։
Եվ վերջապես, ամռանը պատրաստվելու վերջին անհրաժեշտ բաղադրիչը, ըստ Փիքոքի, առողջ քունն է։
20-10-2025 10:29 Հոգեբանները նշում են, որ մեղքի զգացումը բացասաբար է անդրադառնում հոգեկան առողջության վրա: Այս զգացմունքը համարվում հոգեկան առողջության համար ամենավտանգավորը։ Մեղքի զգացումը թունավոր զգացողություն է, որը մեզ կապում է անցյալի հետ և խանգարում առաջ շարժվել: Այս զգացողությունը սպառում է էներգիան, առաջացնում դեպրեսիա և դժվարացնում որոշումներ կայացնելը:
20-10-2025 10:25 Կանանց թենիսի ասոցիացիան (WTA) հրապարակել է ամենշաբաթյա դասակարգման աղյուսակը։ Էլինա Ավանեսյանը 113-րդն է։ Հայաստանի ներկայացուցիչն առողջական խնդիրների պատճառով ժամանակավոր դադար է վերցրել եւ չի մասնակցում մրցաշարերի։ Վարկանիշային աղյուսակի առաջին տեղում է Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սաբալենկան։
20-10-2025 10:23 Սիլվեստր Ստալոնեի կինը՝ նախկին մոդել Ջենիֆեր Ֆլավինը, իր կարծիքն է հայտնել այն մասին, թե ինչու են հայտնիների երեխաները մյուսներից ավելի են հաճախ են հայտարարում իրենց իրենց տրանսգենդեր լինելու մասին։ «Կարծում եմ՝ Հոլիվուդում ամեն բան կառուցված է ինքնադրսևորման վրա», - ասել է 57-ամյա Ֆլավինը The Katie Miller Podcast-ում։ «Եթե այսօր ուզում ես կատու լինել, եղիր։ Ամեն ինչ չափազանց «հանգիստ է»։ Ըստ Ֆլավինի, հայտնիների երեխաները հաճախ մեծանում են առանց հստակ սահմանների և կանոնների, ինչը խոչընդոտում է նրանց ներքին կառուցվածքի զարգացմանը։ «Մենք պետք է հիշենք, որ երեխաները աքսեսուարներ չեն։ Նրանք կառուցվածքի կարիք ունեն, հակառակ դեպքում նրանց ուղեղը դժվարանում է կազմակերպել իրենց շրջապատող աշխարհը», - ընդգծել է նա։
20-10-2025 09:47 Ֆիլիպ Կիրկորովը երկար ժամանակ անց առաջին անգամ խոսել է իր նախկին կնոջ՝ Ալլա Պուգաչովայի մասին՝ նրա վիճահարույց հարցազրույցից հետո: 58-ամյա Կիրկորովը նշել է, որ ինքը որևէ չարություն չունի իր նախկին կնոջ նկատմամբ, ով վերջերս Եկատերինա Գորդեևայի հետ զրույցում իրենց ամուսնությունը ձևական է անվանել: Նա 76-ամյա երգչուհուն համարում է «մեծագույն» և «իրեն մոտ»:
20-10-2025 09:40 Ֆրանսիայի կայսր Նապոլեոն III-ի կնոջ՝ կայսրուհի Եվգենյայի կոտրված թագը հայտնաբերվել է Լուվրի մոտ՝ թանգարանի թալանի դեպքից հետո։ Այս մասին գրում է Le Parisien-ը։ «Գողացված զարդերից մեկը հայտնաբերվել է թանգարանի մոտ։ Նախնական տվյալներով՝ այն կայսրուհու թագն է, որը կոտրված վիճակում է»,- նշված է հոդվածում։