Рус. Հայ.
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Աստղային սննդաբանի 6 խորհուրդ․ ինչպես մեկ շաբաթում նիհարել առանց մարզման

14.06.2024

Փորձագետը ոչ մի խոսք չի ասել մարզումների մասին, բայց տվել է մի ամբողջ շարք առաջարկություններ սնվելու վերաբերյալ:

Աստղային սննդաբան Գաբրիելա Փիքոքը, որը հայտնի է արքայազն Հարիի հետ աշխատելով, The Sun-ին տված հարցազրույցում ներկայացրել է արագ նիհարելու խորհուրդներ: «Թեև ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում լողափնյա կազմվածք ձեռք բերելը կարող է անիրատեսական կամ անառողջ թվալ, կան կենսակերպի պարզ փոփոխություններ, որոնք յուրաքանչյուր ոք կարող է անել՝ կարճ ժամանակում ավելի ինքնավստահ և եռանդուն զգալու համար», - ասել է Գաբրիելա Փիքոքը հրատարակությանը:

Սննդաբանը խորհուրդ է տալիս առավոտյան խմել բուսական թեյեր՝ դրանք արագացնում են նյութափոխանակությունը։ Երկրորդ առաջարկը վարունգով և կիտրոնով թրմված ջուր խմելն է՝ փքվածությունը (և հետևաբար ծավալը) նվազեցնելու համար: Բացի այդ, Փիքոքը նշել է, որ այտուցների պատճառով մարմինը կարող է «փքված» թվալ։ Իսկ դրա դեմ պայքարելու համար մասնագետը խորհուրդ է տալիս աղը փոխարինել համեմունքներով։

600x400

Բարդ ածխաջրերը ձեզ կօգնեն ավելի երկար կուշտ զգալ. դրա համար կատարյալ են սագախոտը (քինոա) և շագանակագույն բրինձը: Առաջարկությունների ցանկն այստեղ չի ավարտվում։ Սննդաբանը պնդում է, որ կարևոր է չմոռանալ մանրաթելերի մասին, որոնք այդքան անհրաժեշտ են առողջ մարսողության համար և խստորեն վերահսկել չափաբաժինները։

Եվ վերջապես, ամռանը պատրաստվելու վերջին անհրաժեշտ բաղադրիչը, ըստ Փիքոքի, առողջ քունն է։

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 4823 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես կարող են կանայք պաշտպանել իրենց առողջությունը ցրտից

14.10.2025
Գինեկոլոգները բացատրել են, թե ինչպես են սեզոնային փոփոխություններն ազդում կանանց առողջության վրա և ինչ միջոցառումներ կարող են օգնել նվազեցնել ռիսկերը:

Կարևորի մասին. ինչպես են բուժզննումները պահպանում առողջությունն ու ժամանակը

09.09.2025
Առօրյա գործերի հորձանուտում՝ ընտանիք, աշխատանք, տուն, մենք հաճախ մեր առողջության մասին հոգ տանելը հետաձգում ենք։ Թվում է, թե ընդհանուր առմամբ ամեն ինչ լավ է, և եթե կան աննշան հիվանդություններ, դրանք «ինքնուրույն կանցնեն»։

Բոտոքս. փրկությո՞ւն, թե՞ խնդիրների աղբյուր. դրական և բացասական կողմերը

13.08.2025
Ժամանակակից կոսմետոլոգիայի աշխարհում բոտոքսի ներարկումները վաղուց դադարել են լինել միայն հոլիվուդյան աստղերի իրավասությունը և դարձել են երիտասարդությունը պահպանելու ամենատարածված ընթացակարգերից մեկը։ Սակայն այս տեխնիկայի շուրջ դեռևս կան բազմաթիվ առասպելներն և վեճերը:

Ազատվեք ծանրությունից և այտուցվածությունից. ինչպես պահպանել ոտքերի թեթևությունը

03.07.2025
Եթե օրվա վերջում ձեր ոտքերը, կարծես, լցված են կապարով, այտուցվել են, այրոց կամ ջղաձգություն եք զգում, ժամանակն է վերանայել ձեր սովորությունները:

Քաշ գցելու եղանակներ ալարկոտների համար. կալորիաներ այրելու 12 եղանակ՝ առանց մարզվելու

06.06.2025
Լավ նորություններ կան նրանց համար, ովքեր չեն սիրում սպորտով զբաղվել. կալորիաները միայն մարզասրահում չէ, որ այրվում են:

Սթրեսը հարվածել է մաշկին. խորհուրդներ՝ դեմքի գեղեցկությունը պահպանելու համար

09.05.2025
Պարզենք, թե ինչպես է մշտական լարվածությունն ազդում արտաքին տեսքի վրա և նման պայմաններում ինչպես պահպանել երիտասարդությունն ու գեղեցկությունը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
21-10-2025 12:07
Netflix-ը հայտարարել է Ֆրեդրիկ Լոգեվալի «JFK: Coming of Age in the American Century, 1917–1956» գրքի հիման վրա նկարահանվող նոր դրամատիկ սերիալի՝ «Քենեդիները», մասին։ Մայքլ Ֆասբենդերը կխաղա ընտանիքի հայրապետ Ջո Քենեդի Ավագի գլխավոր դերը։ Նախագիծը խոստանում է պատկերել «Քենեդիների կլանի հաղթանակներն ու ողբերգությունները»՝ այն ընտանիքի, որը Միացյալ Նահանգներին տվեց իր 35-րդ նախագահին, Նյու Յորքի նահանգապետին և նախագահի թեկնածուին, որոնցից բոլորն էլ ողբերգական ճակատագրեր են ունեցել։
21-10-2025 02:11
Ճապոնիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ երկրի վարչապետ է ընտրել իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սանաե Տակաիչիին։ Այս մասին հայտնում է The Japan Times-ը։ Տակաիչին դարձել է Ճապոնիայի պատմության մեջ առաջին կինը, որը զբաղեցրել է վարչապետի պաշտոնը։
20-10-2025 10:29
Հոգեբանները նշում են, որ մեղքի զգացումը բացասաբար է անդրադառնում հոգեկան առողջության վրա: Այս զգացմունքը համարվում հոգեկան առողջության համար ամենավտանգավորը։ Մեղքի զգացումը թունավոր զգացողություն է, որը մեզ կապում է անցյալի հետ և խանգարում առաջ շարժվել: Այս զգացողությունը սպառում է էներգիան, առաջացնում դեպրեսիա և դժվարացնում որոշումներ կայացնելը:
20-10-2025 10:25
Կանանց թենիսի ասոցիացիան (WTA) հրապարակել է ամենշաբաթյա դասակարգման աղյուսակը։ Էլինա Ավանեսյանը 113-րդն է։ Հայաստանի ներկայացուցիչն առողջական խնդիրների պատճառով ժամանակավոր դադար է վերցրել եւ չի մասնակցում մրցաշարերի։ Վարկանիշային աղյուսակի առաջին տեղում է Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սաբալենկան։
20-10-2025 10:23
Սիլվեստր Ստալոնեի կինը՝ նախկին մոդել Ջենիֆեր Ֆլավինը, իր կարծիքն է հայտնել այն մասին, թե ինչու են հայտնիների երեխաները մյուսներից ավելի են հաճախ են հայտարարում իրենց իրենց տրանսգենդեր լինելու մասին։ «Կարծում եմ՝ Հոլիվուդում ամեն բան կառուցված է ինքնադրսևորման վրա», - ասել է 57-ամյա Ֆլավինը The Katie Miller Podcast-ում։ «Եթե այսօր ուզում ես կատու լինել, եղիր։ Ամեն ինչ չափազանց «հանգիստ է»։ Ըստ Ֆլավինի, հայտնիների երեխաները հաճախ մեծանում են առանց հստակ սահմանների և կանոնների, ինչը խոչընդոտում է նրանց ներքին կառուցվածքի զարգացմանը։ «Մենք պետք է հիշենք, որ երեխաները աքսեսուարներ չեն։ Նրանք կառուցվածքի կարիք ունեն, հակառակ դեպքում նրանց ուղեղը դժվարանում է կազմակերպել իրենց շրջապատող աշխարհը», - ընդգծել է նա։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկեմբեր 2025 թ․

01.10.2025
Առաջին երկու շաբաթները կանցնեն նահանջող Պլուտոնի գերիշխանության ներքո, և դրանք մարտահրավերներով լի կլինեն։ Սակայն հոկտեմբերի երկրորդ կեսը դրական շրջադարձ կբերի։

LADYNEWS TV
Yellowheart-ը և Rosa Linn ներկայացրել են իրենց նոր՝ «Վարդագույն» զուգերգը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
20.10.2025
Դիտվել է 1509 անգամ
16.10.2025
Դիտվել է 378 անգամ
15.10.2025
Դիտվել է 362 անգամ
21.10.2025
Դիտվել է 96 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster