Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

8 նշան, որ տղամարդը ձեզ դավաճանում է

26.10.2023

Փորձագետները բացատրել են տղամարդու դավաճանության պատճառը և նշել մի քանի կետեր, որոնք կօգնեն կասկածյալին «ջրի երես» դուրս բերել։

Մանկուց մեզ բոլորիս սովորեցրել են, որ ուրիշի նամակները կարդալ չի կարելի: Բայց ձեր ընտրյալի SMS-ը ստուգելն արդեն կայացած կարծրատիպ է։ Այո, շատ կանայք դա անում են:

Ուրիշի իրերը քրքրելը, նույնիսկ, եթե դա ձեր ամուսինն է, նույնպես անազնիվ է: Բայց, այնուամենայնիվ, շատ կանայք չեն կարողանում դիմակայել: Դրանից կարելի է խուսափել։

Սեռաբանները պատմել են այն նշանների մասին, որոնք հաճախ բացահայտում են դավաճաններին։ Բայց հաշվի առեք, որ թվարկված կետերը կարող են չլինել դավաճանության 100 տոկոսանոց ցուցանիշ։

Հեռախոսը կամ համակարգիչն անհասանելի են դարձել ձեզ համար

Ըստ փորձագետների, արժե մտահոգվել, եթե նախկինում գիտեիք նրա համակարգչի կամ հեռախոսի գաղտնաբառը, բայց հանկարծ այն փոխվել է, և ձեր ամուսինը/ընկերը չի շտապում նորն ասել ձեզ: Դա, իհարկե, վիրավորական է, բայց, եթե ձեր հարաբերություններում այլ բան չի փոխվել, ապա սա մտածելու առիթ է:

Եթե տղամարդը ձեզ գաղտնաբառ չի տալիս, դա նշանակում է, որ սա այլևս ձեզ հետ ընդհանուր տարածք չէ, այնտեղ կա մի բան, որը ձեզ այլևս չի վերաբերվում։

Եւս մեկ հեռախոսի հայտնվելը

600x400

Հաճախ է պատահում, որ տղամարդը հասանելի է թողնում կնոջ կամ ընկերուհու մուտքն առաջին հեռախոսին, սակայն զուգահեռ սկսում է օգտագործել երկրորդը։

Պատճառը կարող է լինել աշխատանքային անհրաժեշտությունը։ Բայց եթե նախկինում այն չկար, իսկ հիմա ի հայտ է եկել, դուք ակնհայտորեն ինչ-որ բան չգիտեք ձեր ամուսնու կյանքի մասին։

Հաճախակի երեկոյան զանգեր կամ հաղորդագրություններ

Սմարթֆոնների օգտագործման հաճախականության աճը նույնպես հնարավոր դավաճանության անուղղակի նշաններից է։ Եթե նախկինում ձեր ամուսնու աշխատանքային գործընկերները չեն նկատվել, երեկոյան բարդ և հրատապ հարցերով չեն անհանգստացրել, իսկ այժմ դա հաճախակի է դարձել, ապա սա նույնպես անհանգստության տեղիք է տալիս: Չնայած, գուցե մարդն իսկապես մեծ ծանրաբեռնվածություն է ստացել աշխատանքում, և իմաստ չունի այդ փաստը շահարկել:

Սոցիալական ցանցերում հայտնվելը

Շատ տղամարդիկ սոցիալական ցանցերում էջեր չունեն։ Եթե հանկարծ տեսնեք, որ ձեր սիրելին հաշիվ է ստեղծել և իր ավատարի համար ընտրել լավագույն լուսանկարը, ապա դա նույնպես կարող է պատճառ հանդիսանալ նրան ավելի մոտիկից ուսումնասիրելու համար։ Հատկապես, եթե ամուսինը նախկինում դեմ էր և արհամարհանքով էր խոսում համացանցում ակտիվության մասին։

Օրավարձով բնակարանների կամ հյուրանոցների հասցեներով կայքեր

Եկեք անկեղծ լինենք, մենք բոլորս գիտենք, թե բրաուզերում ինչպես դիտարկել որոնման հարցումների պատմությունը: Այսպիսով, եթե համակարգչի այցելությունների պատմությունը պարունակում է այդպիսի հասցեներ, բայց ամուսինը երբեք ձեզ այնտեղ ժամադրության չի հրավիրել, ապա, միգուցե, նա ուրիշի հե՞տ է ժամանակ անցկացնում:

Հեռախոսի զանգերի և հաղորդագրությունների ցանկի ջնջում

Ամուսնու հեռախոսին հասանելիությունը կարող է մնալ, բայց տղամարդը պարբերաբար «մաքրում է» իր զանգերի և հաղորդագրությունների պատմությունը: Պատճառը կարող է լինել սարքի անբավարար հիշողությունը: Այս տարբերակով սովորաբար ջնջում են, երբ հեռախոսն ինքն է ազդանշան տալիս, որ ազատ տեղ չկա, բայց ոչ՝ ամեն օր։

Թաքնված հաղորդագրություններ, լուսանկարներ և զրույցների արխիվացում ակնթարթային մեսենջերներում

Նամակագրությունը թաքցնելու համար դավաճանները հաճախ օգտագործում են չաթի արխիվները։ Խաբեությունն այն է, որ եթե չաթը արխիվացված է, երբ նոր հաղորդագրություն է գալիս, հեռախոսում ծանուցում չի հայտնվում։ Միևնույն ժամանակ, զրույցն ինքնին պահպանվում է:

Նույնը վերաբերում է թաքնված լուսանկարների թղթապանակներին: Նման թղթապանակից նկարները տեսանելի չեն ընդհանուր պատկերասրահում:

Պոռնոգրաֆիկ կայքեր

600x400

Եթե նման հասցեներ եք գտնում զուգընկերոջ որոնման տողում, չպետք է հապճեպ եզրակացություններ անել։ Պոռնոգրաֆիան տղամարդու համար կարող է խթան հանդիսանալ, կրքոտ գաղափարների որոնման համար լինել։ Բայց եթե ձեր ննջասենյակում ոչ մի նոր բան չհայտնվի, դա առիթ է պատասխանելու հարցին՝ ի՞նչ է պակասում ձեր ամուսնուն, և սկսել ուշադիր հետևել նրա պահվածքին։

Փորձագիտական կարծիք

Փորձագետները կարծում են, որ դավաճանությունը գրեթե անխուսափելի իրավիճակ է, որին կարող է բախվել ցանկացած ընտանիք։

Եթե հարաբերություններում խնդիրներ կան, դավաճանելու վտանգը մեծանում է, և դրանք կարող են տարբեր կետպ արտահայտվել։ Սկսած նոր զուգընկեր գտնելուց, որի հետ կարելի է գոհացուցիչ հարաբերություններ կառուցել, վերջացրած ամուսնությունը փրկելով, որքան էլ պարադոքսալ է հնչում:

Շատ հաճախ եռանկյունու իրավիճակը, երբ ամուսնը կամ կինը զուգահեռ հարաբերություններ ունի, պահպանում է հենց ամուսնությունը: Սիրեկանը կամ սիրուհին հոգեբանորեն իր վրա է վերցնում այն գործառույթները, որոնք չեն կատարվում ընտանեկան հարաբերություններում և դրանով իսկ պահպանում ընտանիքը: Որպես կանոն, նրանք իրենք էլ դա չեն գիտակցում և սպասում են, որ կկառուցեն իրենց ընտանիքը։

Կանանց շրջանում հաճախ է հնչում այն առասպելը, որ տղամարդիկ միշտ դավաճանում են, քանի որ իրենց բնույթով բազմասեր են, սակայն փորձագետները կտրականապես համաձայն չեն դրա հետ։ Շատ կարևոր դեր են խաղում բարոյական հատկանիշները։ Կան տղամարդիկ, ովքեր դավաճանությունը մեղք չեն համարում և դա ընկալում են որպես նորմ։ Կան այնպիսիները, ովքեր մանկության տարիներին հոգեբանական տրավմա են ստացել՝ կապված հոր՝ ընտանիքը լքելու կամ մորը դավաճանելու հետ: Միայն այս փորձի պատճառով նրանք չեն դավաճանի: Այդուհանդերձ, չի կարելի պնդել, թե կան ունիվերսալ լուծումներ։

Ամեն ինչ մեծապես կախված է դաստիարակությունից և սեքսուալության մակարդակից։ Ավելի հաճախ տղամարդկանց մոտ այդ կարիքն առավել բարձր է և ավելի ֆիզիոլոգիական՝ ի տարբերություն կանանց, ովքեր այստեղ ավելի շատ հույզեր և զգացմունքներ ունեն։ Բայց սա միշտ չէ, որ կանոն է։

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 3692 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ալֆա կին. ուժի և քնքշության ներդաշնակություն, որը գերում է տղամարդկանց

02.07.2025
Ո՞վ է նա՝ այս խորհրդավոր անծանոթուհին, և հնարավո՞ր է դառնալ նրա նման։ Հոգեբանները կարծում են, որ նման հատկանիշները տրված են բնությունից, բայց դա չի նշանակում, որ դուք չեք կարող սովորել այդպիսին լինել։

Ժամանակակից սերնդի հոլովակային մտածողությունը. զրոյական կենտրոնացում և անտարբերություն

20.06.2025
Հոլովակային մտածողության պարագայում ընկալողը, որպես կանոն, բավարար ժամանակ չունի ստացված տեղեկատվությունը պատշաճ կերպով մշակելու համար և, ավելի շուտ, տպավորություն է ստանում, բայց չի ըմբռնում տեսածը:

5 սովորություն, որոնք կօգնեն ձեզ զարգացնել hուզական ինտելեկտը

13.06.2025
Հույզերը բավականին կարևոր են մարդու և նրա հոգեկան առողջության համար: Ներկայացնում ենք հոգեբանների խորհուրդներ այն մասին, թե ինչպես զարգացնել հուզական ինտելեկտն առօրյա սովորությունների օգնությամբ:

Ինչ է հակահաճոյախոսությունը և հաճոյախոսության հակադարձումն ըստ էթիկետի մասնագետների

28.05.2025
Մենք բոլորս սիրում ենք հաճոյախոսություններ։ Սակայն կան իրավիճակներ, երբ գովասանքը որոշակի պատճառներով բացասաբար է ընկալվում։

Ինչն է մատնում կնոջ տարիքը․ 3 նշան, որոնք տղամարդիկ նկատում են անմիջապես

23.05.2025
Որպեսզի ծերությունն աննկատ չմոտենա և ժամանակը չափազանց արագ չընթանա, առաջարկում ենք բացահայտել որոշակի նախանշաններ, որոնք մատնում են մեր տարիքը, և փորձել շտկել իրավիճակը։

40-ից հետո արգելանք. 6 զգեստ, որոնք ոճաբանները խորհուրդ չեն տալիս

10.05.2025
Այս ցանկի զգեստները փչացնում են 40 տարեկանից բարձր կնոջ ոճը՝ զրկելով նրան նրբագեղությունից և փայլից։ Եթե ձեր պահարանում սրանցից ունեք, ժամանակն է հրաժեշտ տալ դրանց։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
04-07-2025 10:41
ԱՄՆ-ում յուրաքանչյուր հինգերորդ հղի կին ստիպված է պահպանել անկողնային ռեժիմ' կապված բարդությունների հետ: Անկողնային ռեժիմն անշուշտ ունի ինչ-ինչ առավելություններ, սակայն այն մեծացնում է շաքարախտի զարգացման և արյան մեջ թանձրուկների առաջացման ռիսկը, ինչպես նաև կարող է հանգեցնել դեպրեսիայի և մկանային զանգվածի կորստի: Բացի այդ, երկար ժամանակ պառկած վիճակում հղիությունն անցկացրած մայրերի նորածին երեխաների մոտ հաճախ մարմնի զանգվածը փոքր է լինում, գրում է The Daily Mail պարբերականը:
04-07-2025 10:18
Իսպանիայում բրիտանուհին ծանր վիճակում է հայտնվել դաջվածք անելուց հետո և տեղափոխվել հիվանդանոց, գրում է Daily Star-ը։ Պարբերականի տվյալներով՝ Փոփի-Մեյ Քրեթչլին շտապ հոսպիտալացվել է ծանր բարդություններով։ Բժիշկները կասկածում են, որ պատճառը կարող էր լինել դաջվածքից հետո զարգացած բակտերիալ վարակը կամ խմիչքից թունավորումը։ Աղջիկը ներկայում մահաթմբիրի մեջ է:
04-07-2025 10:14
Կենտուկիի բնակչուհի Քեյթի Բեյլին վիճակախաղում խոշոր շահում է ունեցել՝ բախտագուշակությամբ թխվածքաբլիթից (Fortune Cookie) թվեր ընտրելով՝ հաղորդում է UPI-ն: Քեյթին նշել, է, որ գաղափարը պատահաբար է ծագել. նա որոշել է խաղալ բախտագուշակության վրա տպագրված թվերով, որը նրան տվել էր դուստրը։ Շահումի մասին լուրը նրա համար բոլորովին անակնկալ էր. նրա նոութբուքի էկրանին է հայտնվել 50 հազար դոլար մրցանակի մասին հայտարարող պատուհան։
04-07-2025 09:40
Օռլանդո Բլումը և Քեթի Փերին հաստատել են, որ բաժանվել են ինը տարվա համատեղ կյանքից հետո։ Զույգի ներկայացուցիչների հայտարարությունը հայտնվել է արևմտյան լրատվամիջոցներում։
04-07-2025 01:42
68 տարեկան հասակում  Մալիբուի իր տանը մահացել է «Սպանել Բիլին» և «Ջրամբարի շներ» ֆիլմերի աստղ Մայքլ Մադսենը, հաղորդում է NBC Los Angeles-ը՝ հղում անելով դերասանի ներկայացուցիչներին և տեղական ոստիկանությանը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2025 թ․

01.07.2025
Մեզ շատ դժվար ամիս է սպասվում։ Մեր գլխավերևում արդեն իսկ պարում է հետադարձ Պլուտոնը, իսկ հիմա դրան կմիանան Նեպտունը (հուլիսի 4-ից), Սատուրնը (հուլիսի 13-ից) և Մերկուրին (հուլիսի 18-ից)։ Լավ համակարգված քառյակ նրանցից դուրս չի գա։ Բայց նույնիսկ առանձին-առանձին, այս «հետադարձները» կազդեն բոլոր կենդանակերպի նշանների կյանքի իրադարձությունների վրա։

LADYNEWS TV
Հայաստանի ներկայացուցիչ Պարգն իր Survivor երգով «Եվրատեսիլ 2025»-ում զբաղեցրեց 20-րդ տեղը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.07.2025
Դիտվել է 1008 անգամ
30.06.2025
Դիտվել է 974 անգամ
02.07.2025
Դիտվել է 353 անգամ
03.07.2025
Դիտվել է 283 անգամ
04.07.2025
Դիտվել է 259 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster