Рус. Հայ.
ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ

Ի՞նչն է զայրացնում տղամարդկանց կանանց մեջ

11.08.2023

«Երբ սիրում ես, նույնիսկ կնոջ թերություններն են ուրախացնում»,- ասում են տղամարդիկ։ Բայց հետո, երբ հորմոնալ փոթորիկը հանդարտվում է, և նախկին ոգևորությունն ինչ-որ տեղ գոլորշիանում, հայտնվում են դժգոհությունները:

Տղամարդիկ այնքան նուրբ զգացական էակներ են, որ երբեմն մտածում ես, թե ո՞վ է որոշել, որ նրանք ուժեղ սեռի ներկայացուցիչններն են: Այնուամենայնիվ, շատ դեպքերում նրանց գրգռվածությունը հիմնավոր պատճառներ ունի։

• Ավելի հստակ արտահայտվելու ցանկության բացակայություն

Կնոջը բնորոշ կեցվածք է, երբ նա, իբր, չի համարձակվում արտահայտվել ու հայտարարում է․ «Լավ, սիրելիս,  գուշակի՛ր ինքդ»։ Այս կոչը մարդկության ուժեղ կեսի ներկայացուցիչներին շոկի մեջ է գցում։ Դե, գուշակել նրանք չգիտեն, անկարող են։ Եվ չեն հասկանում, թե ինչու է անհրաժեշտ ակնարկներ անել, ասելիքը ծամծմել, եթե կարելի է ուղղակիորեն արտահայտվել: Քանի դեռ դու ասում ես, օրինակ. «Օ՜, ինչ գեղեցիկ ականջօղեր ունի ընկերուհիս», ձեր սիրելին կհամաձայնի ձեզ հետ և ... ոչ ավելին։ «Սիրելիս, ես ուզում եմ նույն ականջօղերից, ինչ իմ ընկերուհին»: Այսպես ավելի մեծ են հնարավորությունները, որ դրանք կստանաք։

• Տղամարդուն «ըստ ձեզ» վերափոխելու ցանկություն

Ի տարբերություն հավաքման հայտնի հրահանգների, երբ մեխանիկներին հաջողվեց շոգենավը վերածել ինքնաթիռի, տղամարդիկ նյարդայնանում են, երբ փորձում են իրենց «հարթեցնել խարտոցով»։ «Խարտոցելը» լավ մեթոդ չէ և ունի բացասական ազդեցություն, նույնիսկ, եթե դա անում եք լավագույն մտադրություններով:

Ոչ, մենք չենք անում թաքցնել զգացմունքները՝ կուլ տալով դժգոհությունը: Բայց մշտական տրտնջալն ու փնթփնթալը, թե «Դու պետք է ավելի շատ աշխատես», «Պարկեշտ մարդիկ այդպես չեն հագնվում», «Ժամանակն է մտածել կարիերայի մասին, ժամանակն է մտածել կարիերայի մասին, ժամանակն է մտածել կարիերայի մասին»,- ձեզ լավ տեղ չեն բերի։ Ինչ-որ պահի տղամարդը կամ «կպայթի», կամ կդադարի ձեզ լսել։

• Հրամայական տոն

Յուրաքանչյուր տղամարդ հոգու խորքում Օստապ Բենդեր է: Եվ չնայած ոչ բոլորն են պատրաստ նարինջները «տակառներով բարձել», բայց յուրաքանչյուրը գիտի, թե ով է զորահանդեսի հրամանատարը, իհարկե՝ ինքը: Եվ այստեղ ոչ այնքան բառերն են կարևոր (համատեքստը կարող է լինել ցանկացած), որքան ինտոնացիան, որով արտասանվում է այդ տեքստը։

Հրամայական տոնից խուսափելու համար, նախքան ձեզ համար կարևոր խնդրանքով տղամարդուն դիմելը, ասեք ինքներդ ձեզ. «Ես հարգում եմ ինձ որպես կին: Իսկ քեզ՝ որպես տղամարդ», իսկ հետո բարձրաձայնեք ձեր ասելիքը։

• Շահադիտական մոտեցում

600x400

Երբ, ի պատասխան տղամարդու հաճոյախոսության. «Սիրելիս, ես սիրում եմ քեզ», կինը պատասխանում է հարցով. «Ի՞նչ է, ինձ մուշտակ կնվիրե՞ս», - նրա ողջ հոգևոր պոռթկումը հօդս է ցնդում: Տղամարդիկ ցանկանում են, որ իրենց սիրեն նրա համար, որ իրենք կան, այլ ոչ թե իրենց բանկային հաշվի պարունակության համար: Կանացի դիրքորոշումը՝ «բոլորն ինձ լռելյայն պարտական են» միայն վանում է նրանց։

• Սադրիչ հարցեր

Մարդկության ուժեղ կեսը գոհ չէ նաև իրենց կարծիքը կռահելու կանացի կեղծ հետաքրքրությունից, երբ, իբր, անմեղ թվացող հարցերի հետևում ինչ-որ թաքնված հետաքննության կա (և, իհարկե, կա. մենք սիրում ենք ինքնահաստատվել տղամարդկանց հաշվին):

Երբ տղամարդը լսում է. «Ես շատ չե՞մ գիրացել», կամ «Այս կոշիկները սազո՞ւմ են այս զգեստին», նա հասկանում է, որ իրեն փակուղի են գցել: Իրականում կնոջը պետք է, որ առաջին դեպքում սիրելին հերքի իր խոսքերը։ Իսկ երկրորդում՝ նրան, մեծ հաշվով, չի հետաքրքրում, թե ինչ կասի տղամարդը, քանի որ պատասխանն արդեն գիտի։

• Շատախոսություն

Միջին հաշվով տղամարդը օրական արտաբերում է 3000 բառ, իսկ կինը՝ 7000: 4 հազար բառի տարբերությունը մեզ անհրաժեշտ է խնդիրները լուծելու համար։ Երբ մենք բարձրաձայնում ենք դրանց էությունը, ոչ թե բողոքում ենք (ինչպես սխալմամբ ենթադրում են տղամարդիկ), այլ ելք ենք փնտրում։ Փորձության մի ենթարկեք տղամարդու համբերությունը՝ մանրամասն ներկայացնելով ձեր պատմությունը և հնարավոր սցենարները:

Հավանաբար գիտեք, որ տղամարդիկ էակներ են, որոնք պատրաստված են խնդիրը լուծելու համար, նրանք ուշադրություն չեն դարձնում մանրուքներին, նրանց հետաքրքրում է պատկերն ամբողջությամբ, իսկ շատախոսությունը պարզապես նյարդայնացնում է, ուստի օգտագործեք այս գիտելիքը: Նրանց բավական է իրադարձությունների համառոտ վերապատմումը, իսկ ամբողջական տարբերակը պահեք ձեր ընկերներուհիների համար՝ նրանք կհասկանան։

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 3960 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ժամադրության 7 ժամանակակից կանոն, որոնք դուք գուցե չգիտեք

18.03.2025
Մեր օրերում զուգընկեր գտնելու կարճ դասընթացը տեղավորվում է ընդամենը յոթ կետի մեջ. մենք ձեզ առաջարկում ենք ժամադրության չգրված կանոններ, որոնց մասին գուցե չգիտեք:

Դու սիրում ես, նա՝ ոչ․ ինչպես հաղթահարել սա

06.03.2025
Հոգեբաններն առաջարկում են հրահանգներ, թե ինչպես չեզոքացնել տառապանքը և հնարավորություն տալ ձեզ գտնել փոխադարձ սեր։

8 նշան, որ ձեր տղամարդն ընդունակ է դավաճանել

05.02.2025
Խաբելու ընդունակ լինելն ու խաբելը, բարեբախտաբար, երկու տարբեր բաներ են:

Սիրային եռանկյունի. ամուսին, կին և սիրուհի. ի՞նչ անել

24.01.2025
Ենթադրվում է, որ սիրուհի ունեցող ամուսինն աղետ է կնոջ համար, բայց եկեք իրավիճակին այլ կերպ նայենք։ 

Ինչպես կարելի է արձագանքել տղամարդու անպատեհ սիրախաղին․ խորհուրդ են տալիս հոգեբանները

10.01.2025
Շատ կանանց հաճելի է տղամարդկանց կողմից ուշադրության նշաններ ստանալը, հատկապես, եթե նրանք ամուրի են և պատրաստ են հարաբերությունների: Բայց ինչ անել, եթե սիրախաղը անպատեհ է թվում և գալիս է անցանկալի անձից։

Կենդանակերպի ո՞ր նշանն ընտանեկան երջանկություն կգտնի 2025 թվականին

17.12.2024
Նրանք վեցն են, և փոփոխություններ կլինեն ոչ միայն անձնական կյանքում։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
18-03-2025 12:24
Դառը ուտելիքը կարող է կանխել արյան ճնշման բարձրացումը, սիրտ-անոթային հիվանդությունները եւ դիաբետը, ինչպես նաեւ շատ այլ հիվանդություններ։ Միեւնույն ժամանակ, դառը նյութերը պաշտպանում են ազատ ռադիկալների առաջացրած վնասումներից եւ անգամ դանդաղեցնում են բջիջների ծերացման պրոցեսը։ Միեւնույն ժամանակ, դառը մթերքները ճնշում են բորբոքումները եւ ունեն հակաուռուցքային, հակաբակտերիալ եւ հակաօքսիդանտ ազդեցություն, հայտնել են գիտնականները։
18-03-2025 05:48
Ավստրալիայի դատարանը գեղեցկության թագուհուն մեղավոր է ճանաչել ինը տարի շարունակ ամուսնու նկատմամբ դաժան վերաբերմունքի համար: Այս մասին հայտնում է Nine News-ը։ Դատարանի առաջ է կանգնել 49-ամյա Քեթրին Իզոբել Հեյը, որը ողջ երկրում հայտնի դարձավ 1999 թվականին, երբ հաղթեց «Միսս Թասմանիա», ապա «Միսս Ավստրալիա» մրցույթներում։ Նա նաև 2002-ից 2009 թվականներին եղել է Թասմանիայի Լեյբորիստական կուսակցության պատգամավոր նահանգի խորհրդարանում:
18-03-2025 02:27
Քայլի Ջենները ցուցադրել է իր հիասքանչ կազմվածքը կիպ լատեքսային մինի զգեստով՝ Instagram-ում ներկայացնելով իր «Khy-ի ամենասեքսուալ հավաքածուն»: Քայլին նշել է, որ սա իր «ամենասեքսուալ հավաքածուն է մինչ այժմ», և կարժենա 148-ից 278 դոլար:
18-03-2025 01:43
Երգչուհի Ռիհաննան, ում վերջերս կասկածում էին երրորդ անգամ հղիության մեջ, նոր լուսանկարներ է հրապարակել իր Instagram-ում։ Նոր լուսանկարներում երգչուհին ներկայանում է նույն հանդերձանքով, ինչ վերջին միջոցառմանը։ Այնուամենայնիվ, լուսանկարում նա հարթ փորով է։ Սակայն երկրպագուները նկատել են նաև, որ Ռիհաննան այլ լուսանկարներ է ավելացրել այն դիրքերում, որտեղ նրա փորը չի երևում։
18-03-2025 00:45
Կարլի Քլոսը հայտարարել է, որ հղի է երրորդ երեխայով։ 32-ամյա մոդելը լուրով կիսվել է իր սոցցանցում՝ հրապարակելով ֆոտոշարք։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մարտ 2025 թ․

01.03.2025
Մարտին նշանների մեծ մասը ստիպված կլինի մոռանալ սիրո և նոր զուգընկերներ փնտրելու մասին: Բայց երեք բախտավորներին կհաջողվի շրջանցել շրջափակումը և ցանկալի ժամադրություններ ունենալ։

LADYNEWS TV
Արսեն Գրիգորյանը թողարկել է «Դեպի Եվրատեսիլ»-ում ներկայացրած Will You Marry Me երգի տեսահոլովակը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
12.03.2025
Դիտվել է 616 անգամ
13.03.2025
Դիտվել է 586 անգամ
17.03.2025
Դիտվել է 517 անգամ
14.03.2025
Դիտվել է 454 անգամ
15.03.2025
Դիտվել է 426 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster