Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

Ինչպես լինել իսկական կին․ հայտնի դիզայներների 22 խորհուրդ

31.01.2023

Կին լինելը արվեստ է։ Եվ յուրաքանչյուրն ունի իր հնարքները, հատուկ հմայքը և օծանելիքի բույրը։ Բայց ոչ ոք այնպես չի հասկանում հմայքն ու գեղեցկությունը, ինչպես նորաձևության անգերազանցելի օրենսդիրները: Համոզված ենք, որ հենց նրանց է հաջողվել հասկանալ կանացի բնութի ողջ էությունը և հնչեցնել այն խորհուրդները, որոնք յուրաքանչյուրս պետք է իմանա։

Իսկական կինը պետք է լինի կամակոր և քմահաճ։ Քրիստիան Դիոր

Տարիքը կնոջ համար ամենակարևորը չէ. դու կարող ես լինել հիասքանչ 20 տարեկանում, հմայիչ՝ 40 տարեկանում և մնալ անդիմադրելի մինչև քո օրերի վերջը: Կոկո Շանել

Ձեռքերը կնոջ այցեքարտն են։ Պարանոցը՝ նրա անձնագիրը: Կուրծքը՝ արտասահմանյան անձնագիրը։ Կոկո Շանել

Կոշիկի ընտրության մասին հոգալը երբեք ավելորդ չէ։ Շատ կանայք կարծում են, որ դրանք կարևոր չեն, բայց կնոջ նրբագեղության իրական ապացույցն այն է, թե ինչ կա նրա ոտքերին: Քրիստիան Դիոր

Կնոջ համար լավագույն նորաձև աքսեսուարը գեղեցիկ տղամարդն է: Կոկո Շանել

Մի խորացեք թրենդների մեջ: Թույլ մի տվեք, որ նորաձեւությունը տիրի ձեզ, ինքներդ որոշեք, թե ով եք դուք, ինչ եք ուզում արտահայտել ձեր հագուստով և ապրելակերպով։ Ջանի Վերսաչե

Յուրաքանչյուր կերած կտոր երկու րոպե մնում է բերանում, երկու ժամ ստամոքսում և երկու ամիս՝ կոնքերի վրա։ Քրիստիան Դիոր

Նրբագեղ լինել չի նշանակում աչքի ընկնել։ Դա նշանակում է մխրճվել հիշողության մեջ: Ջորջիո Արմանի

Օծանելիքը կանացի անհատականության անգերազանցելի երանգ է, այն կերպարի վերջին վրձնահարվածն է: Քրիստիան Դիոր

Աքսեսուարներ ընտրելիս հանեք վերջինը, որը դրել եք։ Կոկո Շանել

Այն, ինչ դուք հագնում եք, նշանակում է, թե ինչպես եք ձեզ ներկայացնում աշխարհին, հատկապես հիմա, երբ մարդկանց միջև շփումներն այդքան արագ են: Նորաձևությունն անմիջական լեզու է՝ հասկանալի առանց թարգմանության։ Միուչա Պրադա

Եթե դուք ծուռ ոտքեր ունեք, հագեք խորը դեկոլտե: Քրիստիան Դիոր

Միշտ քայլեք այնպես, ասես երեք տղամարդ հետևում են ձեզ: Օսկար դե լա Ռենտա

Դուք չեք կարող կեղծել շքեղությունը, բայց կարող եք շքեղ լինել կեղծ մորթիներով: Կարլ Լագերֆելդ

Չկան տգեղ կանայք, կան ծույլեր: Կոկո Շանել

Ինչքան վատ լինեն կնոջ գործերը, այնքան նա լավ տեսք պետք է ունենա: Կոկո Շանել

Կոշիկները փոխում են ձեր մարմնի արտահայտությունն ու կեցվածքը: Դրանք ձեզ բարձրացնում են և՛ ֆիզիկապես, և՛ էմոցիոնալ: Քրիստիան Լուբուտին

Լավ կարված զգեստը սազում է յուրաքանչյուր կնոջ։ Վե՜րջ։ Կոկո Շանել

Գեղեցկության համար խնամքը պետք է սկսել սրտից ու հոգուց, այլապես ոչ մի կոսմետիկ միջոց չի օգնի։ Կոկո Շանել

Գնեք քիչ, ընտրեք լավը և արեք դա ինքնուրույն: Վիվիեն Վեսթվուդ

Զգուշացեք ինքնատիպությունից։ Կանանց նորաձեւության մեջ ինքնատիպությունը կարող է հանգեցնել դիմակահանդեսի: Կոկո Շանել

Ոչինչ այնպես չի ծերացնում կնոջը, ինչպես չափից դուրս հարուստ կոստյումը: Կոկո Շանել

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 789 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

10 պատճառ՝ ձեր մասին ուրիշների կարծիքն արհամարելու համար

07.06.2023
Շատ հաճախ մենք չափազանց կարևորում ենք այն, թե ինչպես է հասարակությունը գնահատում մեր գործողությունները։ Սովորելով անընդհատ նայել ուրիշների գնահատականներին՝ մենք սկսում ենք կորցնել ինքներս մեզ։

7 պատճառ, թե ինչու են տղամարդիկ վախենում գեղեցիկ կանանցից

12.05.2023
Գեղեցիկ կանայք գրավում են տղամարդկանց ուշադրությունը և նախանձ են առաջացնում մարդկության հիասքանչ կեսի ներկայացուցիչների մոտ։ Սակայն նրանց անձնական կյանքը միշտ չէ, որ հաջողակ է դասավորվում:

Ամուսնությունը տևում է այնքան, որքան կի՞նն է ցանկանում

21.04.2023
Միչիգանի համալսարանի կողմից անցկացված հանաշխարհային ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կանայք 2 անգամ ավելի հաճախ են դիմում ամուսնալուծության:

Կնոջ գեղեցկության գաղտնիքը

07.04.2023
Կնոջ գեղեցկությունը նրա հագուստի, մազերի կամ մատնահարդարման մեջ չէ…

Բարեկազմության հոգեբանություն

14.03.2023
Մենք շարունակաբար ձգտում ենք կատարյալ մարմին ունենալ։ Նկատենք, որ կատարյալ մարմին այն չէ, որը մենք տեսնում ենք ամսագրերի շապիկներին, այլ այն, որով մենք հարմարավետ, հանգիստ, առողջ, ուժեղ և ճկուն ենք զգում:

 Շնորհավոր գարնանային տոնը՝ մարտի 8-ը, սիրելի կանայք

08.03.2023
Թող որ միշտ ձեզ զգաք պաշտպանված, սիրված, հոգատարությամբ պարուրված ու երջանիկ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
08-06-2023 10:23
Նախկին թագավորական ծովային հետեւակ Էլոն Միզոնը փոստային ինդեքսների վիճակախաղում մրցանակ է շահել կնոջ շնորհիվ, ով ստորագրել է մասնակցելու համար մահից անմիջապես առաջ: 77-ամյա բրիտանացին 4 մլն դոլար ընդհանուր մրցանակային ֆոնդից ստացել է 493 076 դոլար: Միզոնը շահումն անվանել է «հրաշք»:
08-06-2023 10:15
Ումեոյի համալսարանի (Շվեդիա) գիտնականները հերքել են տղամարդկանց եւ կանանց հոտառական ունակությունների տարբերությունները:
08-06-2023 03:49
83-ամյա Ալ Պաչինոն, ով պնդել է ԴՆԹ թեստ անցկացնել, համակերպվել է սիրելիի հղիությանը։ Հայտնի ռեժիսորը խոստովանել է, որ շատ հուզված է երեխայի սպասումով. մեծ տարիքում նա այլեւս հայր դառնալու հույս չուներ։
08-06-2023 01:41
Մարզական ընտանիքում նոր համալրում կա. գեղասահքի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Ելենա Ռադիոնովան և Մոսկվայի ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստ Կոնստանտին Կուչաևը պաշտոնապես ամուսին և կին են դարձել։
08-06-2023 00:54
Մոդել Սոֆյա Մարտինովան, ով աշխատում է Coach, Marc Jacobs, Fendi, Jil Sander, Dolce & Gabbana, Loewe, Giambattista Valli, Alexander McQueen, Miu Miu ապրանքանիշերի հետ և 2020 թվականին դարձել է Dior օծանելիքի դեմքը, հայտարարել է նախկին սիրելի՝ բլոգեր Դանիլա Ֆիլիպովի, կողմից ենթարկվող ցհալածանքների մասին։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2023 թ․

01.06.2023
2023 թվականի հունիսին աստղերը խոստանում են բազմաթիվ լուրջ փոփոխություններ և հույզեր՝ ինչպես անձնական կյանքում, այնպես էլ աշխատանքի մեջ:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ-2023»-ում Հայաստանը ներկայացնող Բրյունետը իր Future Lover երգով զբաղեցրեց 14-րդ հորիզոնականը
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
05.06.2023
Դիտվել է 5249 անգամ
06.06.2023
Դիտվել է 399 անգամ
07.06.2023
Դիտվել է 107 անգամ
08.06.2023
Դիտվել է 101 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster