Ներկայացնում ենք կարտոֆիլի պատրաստման շատ համեղ բաղադրատոմս։
Ջեռոցում պատրաստված կարտոֆիլը պարզապես աներևակայելի համեղ է, ներծծված համեմունքների բույրով և ունի ախորժելի կարմրավուն տեսք:
Բաղադրիչները
- թարմ կարտոֆիլ` 6 հատ,
- կարագ ՝ 1 ճաշի գդալ,
- ձիթապտղի յուղ՝ 1 ճաշի գդալ,
- սոխ,
- պանիր (հնարավոր է «գաուդայի» տեսակի),
- աղ,
- աղացած սև պղպեղ,
- աղացած մշկընկույզ,
- կանաչի՝ ձևավորելու համար:
Պատրաստման եղանակը
1. Կարտոֆիլը մաքերեք, ներքևի հատվածները ոչ ամբողջությամբ կտրատեք այնպես, որ դրանք հնարավոր լինի ուղղահայաց կանգնեցնել։
2. Կարտոֆիլը լցոնում ենք կտրատած սոխով (ըստ ցանկության), աղով, կարագ քսում, ավելացնում պանիր, պղպեղ և պատում մշկընկույզով։
3. Տարրան պատում ենք ձիթապտղի յուղով, կարտոֆիլները շարում մեջը և դնում նախապես մինչև 180°C տաքացրած ջեռոցը՝ մոտ 50 րոպե։
4. Երբ տապակման աստիճանը ձեզ ցանկալի աստիճանի հասնի՝ համտեսեք, և անհրաժեշտության դեպքում հասցրեք անհրաժեշտ եփման աստիճանի միկրոալիքային վառարանում, որպեսզի ջեռոցում չվառվի։
22-01-2026 12:21 Անահիտ Մկրտչյանը նվաճել է 2026 թվականի Հայաստանի շախմատի կանանց չեմպիոնի տիտղոսը։
22-01-2026 12:16 Բրիտանական իրավապահ մարմինները վճիռ են կայացրել հանրությանը ցնցած գործով. մի կին մեղավոր է ճանաչվել մեկ այլ չափահաս կնոջ ստրկության պայմաններում ավելի քան երկու տասնամյակ պահելու մեջ, հաղորդում է BBC News-ը։ Դա ժամանակակից Մեծ Բրիտանիայի հազվագյուտ քրեական գործերից մեկն է, որը վերաբերում է անձի երկարատև, հարկադիր ազատազրկմանը և շահագործմանը։
22-01-2026 12:15 Նոր Զելանդիայի Օտագոյի համալսարանը ներկայացնող միջազգային սննդաբանների խումբը կոչ է անում վերանայել սննդի դերի գլոբալ ըմբռնումը և սննդային մանրաթելը պաշտոնապես անփոխարինելի սննդանյութ ճանաչել։ Սա առաջին դեպքն է, երբ ավելի քան 50 տարվա ընթացքում նոր «անհրաժեշտ» սննդանյութ ավելացում է կատարվել. մինչ օրս այս ցանկում են եղել միայն վիտամիններ, հանքանյութեր և որոշակի ամինաթթուներ, որոնք մարդու օրգանիզմը չի կարող սինթեզել, սակայն կենսական նշանակություն ունեն առողջության համար։
22-01-2026 12:04 Քիմ Քարդաշյանը մեկնաբանել է Hermès-ի փղի կաշվից հազվագյուտ Birkin պայուսակի շուրջ բարձր մակարդակի սկանդալը, որը անցյալ տարվա նոյեմբերին մեծ դժգոհության ալիք բարձրացրեց: Պարզվել է, որ աքսեսուարը պարզապես աքսեսուար էր: Քիմը դա բացահայտել է քրոջ՝ Քլոե Քարդաշյանի «Քլոեն Հրաշքների աշխարհում» փոդքասթի ժամանակ: «Եթե ուշադիր նայեք, նույնիսկ պարագաները շրջված են: Դա լրիվ կեղծ էր, ոչ թե իրական պայուսակ», - խոստովանել է Քարդաշյանը:
22-01-2026 01:24 Փարիզում շարունակվում է տղամարդկանց նորաձևության շաբաթը։ Dior-ը և Ami-ն երեկ ներկայացրեցին իրենց նոր հավաքածուները, առաջին շարքում էին հայտնիները և ապրանքանիշի դեսպանները։ Dior-ի ցուցադրությանը ներկաների թվում էին Նատալյա Վոդյանովայի ամուսինը՝ Անտուան Արնոն, և նրա քույրը, Dior-ի գործադիր տնօրեն Դելֆին Արնոն, Ռոբերտ Փեթինսոնը, Լուի Գարելը, Գվինեթ Փելթրոուի և Քրիս Մարտինի որդին՝ Մովսեսը, դերասանուհի և Շայա ԼաԲեֆի կինը՝ Միա Գոթը, Ջեյմի Դորնանը, երգիչ Յանգ Լինը և ուրիշներ։
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին: