Рус. Հայ.
ԴԵՍԻՑ-ԴԵՆԻՑ

2022 թվականի գլխավոր գույնը՝ որն է և ինչպես կրել 

14.12.2021

Pantone-ը հայտարարել է 2022 թվականի տարվա գույնը։ Գույնի ինստիտուտն առաջին անգամ է, որ ստեղծել է ինքնուրույն երանգ, այլ ոչ թե ընտրել եղած ներկապնակից:

Pantone գույնի նստիտուտը ներկայացրել է 2022 թվականի տարվա գույնը՝ 17-3938 Very Peri անունը կրող յասամանագույն երանգը: Առաջին անգամ է, որ Pantone-ը թվային եղանակով ստեղծել է սեփական երանգը:

7–3938 Very Peri-ն պետք է դառնա նոր ապագայի խորհրդանիշը, որտեղ թվային դիզայնն ընդլայնում է իրականության սահմանները, իսկ ֆիզիկական ու թվային կյանքերըը միաձուլվում են մեկ ամբողջության մեջ: Ըստ ստեղծողների՝ նրանք հենվել են նոր իրականության վրա, որտեղ ակտիվորեն աճում են մետատիեզերքի հանրաճանաչությունը և արվեստի համայնքի ներկայությունը թվային տարածքում։

600x400

Ինստիտուտը նոր գույնը նկարագրում է որպես «շարժուն կապույտ՝ կենսատու մանուշակա-կարմիր երանգով, որը համատեղում է կապույտի հավատարմությունն ու համառությունը՝ կարմիրի էներգիայի և հուզմունքի հետ»:

600x400

«Հասարակությունը շարունակում է գիտակցել, որ գույնը հաղորդակցության կարևոր ձև ու զգացմունքներ արտահայտելու միջոց է, և այս կարմիր-մանուշակագույն երանգով նոր կապույտի բարդությունը ընդգծում է այն հսկայական հնարավորությունները, որոնք բացվում են մեր առջև», - ասում է Pantone գույնի ինստիտուտի փոխնախագահ Լորի Փրեսմանը։

600x400

Փորձագետների այս ընտրությունը լավագույնս համապատասխանում է դիզայներների կարծիքին: Յասամանի ողջ գունապնակը մի քանի սեզոնների ընթացքում գլխավորում է թրենդային ցուցակները և գալիք տարի ակնհայտորեն կհասնի իր գագաթնակետին:

Այնուամենայնիվ, նույնիսկ նրանք, ովքեր չեն հետևում միտումներին և նախընտրում են համեստ իրեր ու երանգներ, պետք է ավելի ուշադիր նայեն այս երանգին։

600x400600x400

Նարդոսի նուրբ երանգը այն քչերից է, որը հավասարապես համադրվում է ինչպես սովորական զգեստապահարանի, այնպես էլ երեկոյան զգեստների հետ: Եթե նախընտրում եք զուսպ և լակոնիկ կերպարները, ընտրեք փորիկ պայուսակ, որը հաջողությամբ կհարստացնի նույնիսկ ամենազուսպ հանդերձանքը:

600x400600x400

2021 թվականի հիմնական գույները միանգամից երկուսնն էին՝ դեղինն ու մոխրագույնը։

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 2147 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Պետք է արդյոք օրական երկու լիտր ջուր խմել

25.04.2024
Ջուրը կենսական նշանակություն ունի օրգանիզմի բազմաթիվ գործընթացների համար՝ սկսած մարսողությունից մինչև առողջ հոդերի պահպանումը: Բայց ո՞րն է անհրաժեշտ չափը:

Այս նշանների տղամարդիկ չեն ներում դավաճանությունը, սակայն իրենք հավատարմություն չեն խոստանում

09.04.2024
Թվում է, թե նրանք, ովքեր կտրականապես անհանդուրժող են դավաճանության հանդեպ, իրենք պետք է լինեն հավատարմության և նվիրվածության օրինակ, բայց ոչ, եթե մենք խոսում ենք այս եռյակի մասին: 

8 միջոց սմարթֆոնի ստրկությունից ազատվելու և էկրանային ժամանակը նվազեցնելու համար

15.03.2024
Ժամանակակից աշխարհում գրեթե անհնար է լիովին հրաժարվել գաջեթներից։ Ի դեպ, դա բոլորովին էլ պարտադիր չէ. պարզապես կրճատեք ձեր էկրանային ժամանակը ողջամիտ չափերի, որում ձեզ կօգնեն հետևյալ ութ խորհուրդները:

Կենդանակերպի որ նշաների բախտը կբերի սիրո հարցում այս գարնանը

05.03.2024
Աստղագուշակները նշել են կենդանակերպի այն նշաններին, ում բախտն այս գարնանը կբերի անձնական կյանքում․ հնարավոր են ռոմանտիկ հանդիպումներ, անակնկալներ, ժամադրություններ, ինչպես նաև հարաբերությունների նոր փուլ։

Գիտնականները պարզել են, թե որ տարիքում են մարդիկ առավել երջանիկ

20.02.2024
Կյանքի լավագույն շրջանի մասին խոսելիս մարդիկ հաճախ նկատի են ունենում ուսանողության տարիները, սակայն հետազոտողները վստահ են. «երջանկության տարիքը» գալիս է շատ ավելի ուշ և միևնույն ժամանակ՝ առավելագույն ինքնավստահությամբ։

«Միսս Ճապոնիա 2024»-ի ուկրաինացի հաղթողը հրաժարվել է տիտղոսից

06.02.2024
Այս մասին փետրվարի 5-ին հայտնել է ճապոնական Kyodo News գործակալությունը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
30-04-2024 09:58
Նորաձևության փորձագետներն անվանել են տաք սեզոնի ջինսերի նորաձև փոխարինողին: Համապատասխան նյութը հրապարակում է Vogue ամսագրի ֆրանսիական տարբերակը։ Մասնագետների կարծիքով՝ առաջիկա ամիսներին հատկապես արդիական կդառնան 2024 թվականին տարածված հովազի պրինտով տաբատները։
30-04-2024 09:44
Ոմանք ճամփորդում են, որպեսզի հանգստանան։ Մյուսները ճամփորդում են, որպեսզի նոր վայրեր տեսնեն եւ ուսումնասիրեն աշխարհը։ Բայց ճանապարհորդների մեծ մասը ճամփա է ընկնում հանուն սեքսի։ Ճյուղի ինսայդերները այս նոր միտումն անվանում են «սեռական բարեկեցություն» եւ ասում, որ այն ավելի մեծ արձագանք է գտնում անկանխակալ ճանապարհորդների շրջանում:
30-04-2024 09:39
Հունաստանում ավարտված շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանի չորս ներկայացուցիչներից ամենաբարձր տեղը գրավեց Լիլիթ Մկրտչյանը, որը 10 հնարավորից վաստակեց 7,5 միավոր եւ 9-րդն է։ Նա աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր նվաճեց։
30-04-2024 06:06
Ամերիկացի երգչուհի, պրոդյուսեր և «The Voice» վոկալ շոուի մենթոր Գվեն Ստեֆանին բաց զգեստով կեցվածք է ընդունել Nylon ամսագրի համար: Համապատասխան լուսանկարները հրապարակվել են հրատարակության կայքում։ Հրապարակված կադրերում 54-ամյա կատարողը ներկայացել է մերկ մարմնի իմիտացիայով կրեմային կոմբինեզոնով՝ ասեղնագործված թափանցիկ սեկվիզներով։
30-04-2024 02:12
Եվա Լոնգորիան ընտանիքի հետ թողնում է Լոս Անջելեսը և տեղափոխվում Իսպանիա։ Դերասանուհին և նրա ամուսինը՝ մեքսիկացի գործարար Խոսե Անտոնիո Բաստոնը, արդեն սկսել են իրերը տեղափոխել և ակտիվորեն վաճառում են Բևերլի Հիլզում գտնվող իրենց տունը. զույգը նույնիսկ ստիպված է եղել իջեցնել առանձնատան գինը 22,8 միլիոն դոլարից մինչև 18,9 միլիոն դոլար։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
29.04.2024
Դիտվել է 448 անգամ
25.04.2024
Դիտվել է 254 անգամ
26.04.2024
Դիտվել է 207 անգամ
27.04.2024
Դիտվել է 200 անգամ
30.04.2024
Դիտվել է 122 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster