Рус. Հայ.
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Ինչպե՞ս և ինչո՞ւ է իմունային համակարգն արձագանքում կոֆեինին

10.11.2021

Սննդային ալերգիաներն ամենատարածվածներից են: Վերջիններիս մեջ բավական տարածված է սուրճի նկատմամբ ալերգիան։ Ինչպես ցանկացած սննդային ալերգիայի դեպքում, սուրճի ալերգիայի ախտանշանները կարող են տարբեր լինել, բայց արդյունքը նույնն է՝ այս մթերքը պետք է բացառվի սննդակարգից:

Սուրճի նկատմամբ ալերգիան այս ըմպելիքի ցանկացած սիրահարի համար մղձավանջ է: Խնդիրն այն է, որ այս հիվանդությունը կարող է դրսևորվել հանկարծակի, մեկընդմիշտ: Սուրճի ալերգիան «բուժելու» այլ միջոց չկա, բացի մեկից՝ ամբողջությամբ հրաժարվել այս ըմպելիքը։

Ինչպե՞ս է դրսևորվում սուրճի ալերգիան

Սուրճի ալերգիայի ախտանիշները նույնն են, ինչ ցանկացած այլ ալերգիայի դեպքում՝ մաշկային (քոր, ցան, այտուց), շնչառական (բրոնխոսպազմ, ռինիտ), մարսողական (փսխում, փորլուծություն, որովայնի ցավ): Բացի այդ, սուրճի ալերգիան կարող է դրսևորվել միգրենի, դողի և սրտի բաբախյունի տեսքով:

Երբեմն մարդիկ սկսում են փռշտալ սուրճի հոտից, մինչդեռ չեն հրաժարվում բուն ըմպելիքից։ Բայց զգույշ եղեք, գուցե սա ալերգիայի սկզբնական փուլն է և ժամանակի ընթացքում այն կարող է դրսևորվել վերը նկարագրված ախտանիշներով։

Եթե նկատում եք, որ սուրճ խմելուց հետո ձեր օրգանիզմը նման կերպ է արձագանքել, անմիջապես ընդունեք հակաալերգիկ դեղամիջոց և հետևեք ինքնազգացողությանը։ Եթե ձեզ ավելի լավ եք զգում, ուրեմն ալերգիա ունեք սուրճի նկատմամբ։ Սուրճից ալերգիկ ռեակցիայի դեպքում խորհուրդ է տրվում 30 օր խմել ակտիվացված փայտածուխ (1 դեղահաբ՝ 10 կգ քաշի համար), նախաճաշից 2 ժամ առաջ։ Բայց նկատի ունեցեք, որ ալերգիան ամբողջությամբ վերացնել հնարավոր չի լինի։ Դուք կարող եք միայն թուլացնել դրա արձագանքը:

Ալերգիա սուրճի նկատմամբ. ինչի՞ց պետք է հրաժարվել

600x400

Սուրճի ալերգիան կարող է առաջանալ կոֆեինի կամ սուրճի մեջ պարունակվող քլորոգենաթթվի ռեակցիայի պատճառով: Բայց մի մոռացեք, որ կոֆեին կա նաև թեյի, կոլայի, կակաոյի և շատ սիրված շոկոլադի մեջ: Եթե դուք չեք կարողանում հրաժարվել կոֆեին պարունակող մթերքներից, կամ ստիպված կլինեք անընդհատ հակաալերգիկ դեղամիջոցներ պահել ձեր պայուսակում, կամ այդ մթերքներն ընդունել այնքան փոքր չափաբաժիններով, որ դժվար թե դրանցից հաճույք ստանաք:

Ապացուցված է նաև, որ եթե դուք սննդային ալերգիա ունեք սուրճի նկատմամբ, ոչ հազվադեպ՝ զուգահեռաբար ալերգիկ ռեակցիաներ են զարգանում նաև լոբազգիների նկատմամբ: Ավաղ սա նշանակում է, որ դուք ստիպված կլինեք հրաժարվել նաև լոբուց և ոլոռից։

Պարզվել է նաև, որ ծխախոտում պարունակվող նիկոտինը և մսի մեջ առկա պուրինները կոֆեինի քիմիական զարմիկներն են։ Զգույշ եղեք!

Սուրճի նկատմամբ ալերգիան թեև ոչ հաճախ, բայց հանդիպում է պարբերաբար։ Եթե առավոտյան սուրճը ձեզ միշտ աշխուժացրել է, իսկ այժմ պետք է հրաժարվեք դրանից, ապա դրան կարող են փոխարինել մեկ բաժակ թարմ քամած նարնջի հյութն ու կազդուրիչ կոնտրաստային ցնցուղը։ Դրանք և՛ աշխուժացնում են, և՛ օգտակար են օրգանիզմի համար։ Տեսնում եք, միշտ կարելի է իրավիճակից ելք գտնել՝ անգամ սիրելի ըմպելիքից հրաժարվելու պարագայում։

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 2323 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Երկարակյացների 3 սովորություն, որոնք կանխում են վաղ ծերացումը

12.04.2024
Ծերացումը բնական գործընթաց է, որը հնարավոր չէ կանգնեցնել ոչ մի դեղահաբով։ Այնուամենայնիվ, հնարավոր է հետաձգել դրա սկզբը։ Փորձագետները սովորեցնում են, թե ինչպես դա անել:

Առանց խուճապի. 7 դեպք, երբ մազաթափությունը բնական է և վերականգնելի

27.03.2024
Միջին հաշվով մենք օրական կորցնում ենք 50-ից 100 մազ, և դա միանգամայն բնական է. հետո նորերն են աճում դրենց տեղում: Բայց երբեմն դա տեղի չի ունենում...

Այս 8 մթերքները կօգնեն երիտասարդացնել կանացի մարմինը

07.03.2024
Առողջ մարմինը յուրաքանչյուր կնոջ գեղեցկության և երիտասարդության գրավականն է, ուստի չափազանց կարևոր է ամենօրյա սննդակարգի համար ճիշտ մթերքներ ընտրելը:

6 նշան, երբ պետք է անմիջապես վազել գինեկոլոգի մոտ

07.02.2024
Կնոջ գեղեցկությունը ոչ թե առանձին հատկանիշ է, այլ նրա առողջության արտաքին դրսևորում։

Ո՞ր մթերքներն են վնասակար կանանց սեռական առողջության համար

24.01.2024
Սնդակարգն ազդում է այն բանի վրա, թե ինչպես ենք մեզ զգում առօրյայում և ամբողջ կյանքում:

Սննդի 5 օգտակար հատկություն (ակնհայտներից բացի)

08.12.2023
Մենք չենք կարող գոյատևել առանց սննդի, բայց մեր սիրելի ուտելիքները բացի հագեցումից ուրիշ ի՞նչ նպատակների են ծառայում, ի՞նչ ենք մենք փնտրում ուտելիքի մեջ:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
07-05-2024 09:52
Բնության հետ կապվելու ցանկություն ունեցող մարդկանց համար Սարդինիան արդեն Եվրոպայի լավագույն ուղղություններից մեկն է: Իսկ այժմ հնարավորություն կա էլ ավելի մոտ լինել դրան՝ ամուսնանալով կղզու «մերկ» լողափում։ Իս Բենաս լողափը, որը գտնվում է Սարդինիայի արեւմտյան ափի հատվածում, կարծես թե կդառնա «մերկ» հարսանիքների անցկանցման վայր:
07-05-2024 09:16
Ժամանակն է խոսել այս ամառվա ամենաթեժ թրենդներից մեկի՝ բաց մեջքով տոպերի մասին։ Թրենդը ի հայտ է եկել ձմռանը, այս միտումի նախադրյալները կարելի էր նկատել ավելի վաղ։ Բաց դետալներով զգեստները մնում են արդիական, բայց դրանք պետք է հագնել հատուկ առիթների դեպքում։ Իսկ որպես ամենօրյա հագուստ կարող եք կրել տոպ:
07-05-2024 08:56
Օկլահոմայի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները ենթադրել են, որ ճարպակալմամբ տառապող հղիների մարմնում բորբոքումը «ստիպում է» պլասենտային հատուկ ազդանշաններ ուղարկել պտղի ցողունային բջիջներին, որոնք հրահրում են երեխաների մոտ շաքարախտի և ավելորդ քաշի զարգացումը:
07-05-2024 02:07
Նյու Յորքի Մետրոպոլիտեն արվեստի թանգարանում տեղի է ունենում ամենամյա Met Gala-ն։ Այս տարվա թեման է «Ժամանակի այգին», որը ոգեշնչված է Ջեյմս Բալարդի համանուն պատմվածքից։ Կարմիր գորգի վրա են դուրս եկել Քիմ Քարդաշյանն ու նրա քույրերը, Զենդայան, որը միանգամից երկու կերպար է ցուցադրել, Ջենիֆեր Լոպեսը, Ռիտա Օրան՝ «մերկ» զգեստով և այլք ։
07-05-2024 01:28
НТВ հեռուստաալիքով հայտնի «Դիմակ» շոուի հինգերորդ սեզոնն ավարտվել է Ջրարջի հաղթանակով։ Կոստյումի կրողը եղել է Artik & Asti խմբի մենակատար երգչուհի Սեվիլան։ Վերջինս խոստովանել է, որ սա իր առաջին նման մրցանակն է և արդյունքում՝ լավ սկիզբ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.05.2024
Դիտվել է 1028 անգամ
06.05.2024
Դիտվել է 351 անգամ
03.05.2024
Դիտվել է 197 անգամ
04.05.2024
Դիտվել է 151 անգամ
07.05.2024
Դիտվել է 67 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster