Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Հաղորդակցության 3 սխալ, որոնցով մարդկանց վանում եք ձեզնից

06.10.2021

Պարտադիր չէ հայհոյանքներ հնչեցնել, որպեսզի մարդը դադարի ձեզ հետ շփվելու ցանկությունից՝ ջնջելով իր կյանքից: Պատճառը կարող է լինել ձեր սխալներից մեկը, որը թույլ եք տվել ընկերոջ, հարազատի, գործընկերոջ, սիրելիի հետ վարքագծում և հարաբերություններում:

1. Բարին ընկալում ենք ինքն ըստ ինքյան բնական

Շատ հաճախ մենք չենք գնահատում այն, ինչ մտերիմ մարդիկ անում են մեզ համար: Մենք նվերներ, ծառայություններ, օգնություն ենք ընդունում այնպես, կարծես այդպես էլ պետք է լիներ: Պարզապես այն պատճառով, որ մենք սովոր ենք դրան, գտնում ենք, որ դա տրամաբանական է, դա միշտ եղել է և պետք է այդպես լինի:

Օրինակ՝ գործընկերը մշտապես սուրճ է հյուրասիրում, հարևանն օգնում է մեքենա վերանորոգել՝ առանց վճար ակնկալելու: Երբեմն անուշադրությունն ու մոռացկոտությունն է, որ խանգարում է ժամանակին շնորհավորել ծննդյան օրը, շնորհակալություն հայտնել բարոյական, ֆիզիկական և ֆինանսական աջակցության համար:

2. Ներողություն խնդրել չկարողանալը, մեղքը չընդունելը

Լինում են այնպիսի անհատներ, որոնք ունեն իրենց գերազանցության այնքան բարձր զգացում, որ անհրաժեշտ չեն համարում ներողություն խնդրել, նույնիսկ, եթե տրորել են մարդու ոտքը կամ կոտրել նրա հեռախոսը: Նրանք անմիջապես սկսում են իրենց համար արդարացումներ փնտրել ՝ «ինչու՞ ես ծուռ կանգնած, քո գաջեթը սխալ տեղ ես դրել»: Կամ պարզապես «Ես պատահաբար արեցի»․ նշանակում է, որ ներողություն խնդրելու ոչ մի կարիք չկա:

Նման անհատները ոչ մի դեպքում չեն կարող ընդունել, որ իրենք սխալ են, հազվադեպ բացառություններով, եթե դա իրենց ձեռնտու է:

3. Ոչ մի օր առանց նվաստացման

600x400

Մեկ այլ սխալ, որը քայքայում է մարդկային հարաբերությունները, այլ մարդկանց արժանապատվության, ձեռքբերումների, հաջողությունների, խնդիրների մշտական նվաստացումն է.

• ահ, և որքա՞ն ես այդտեղ վաստակում,
• հետո ի՞նչ, 39 աստիճան տաքությունը սարսափելի չէ,
• շատ խելք պետք չէ՝ դա անելու համար,
• առաջին փոխտնօրենը՝ դա դեռ տնօրեն չէ:

Ամենից հաճախ նման սխսլներ ծնողներն են գործում՝ նվազեցնելով իրենց երեխաների ջանքերը՝ նրանց համարելով ոչ բավարար հաջողակ, գովասանքի արժանի: Հանդիպում են նաև այնպիսի հարազատներ և ընկերներ, ովքեր չեն կարողանում ուրախանալ մտերիմի հաջողության համար, գնահատել նրա ձեռքբերումներն ու ջանքերը:

Ոմանք նույնիսկ ամաչում են իրենց դրական հույզերն ի ցույց դնել։ Անընդհատ քննադատության ենթարկված լինելով, ապրելով հուզական ժլատության պայմաններում, նրանք չեն կարողանում սովորել արտահայտել իրենց հրճվանքը, գովասանք, հավանություն, երախտագիտություն դրսևորել:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 2241 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչու է տղամարդն առաջարկում բաժանվելուց հետո ընկերներ մնալ

08.05.2024
Հաճախ է պատահում, երբ բաժանումից հետո տղամարդը շարունակում է ներկա լինել ձեր կյանքում. նա հրավիրում է ձեզ հանդիպելու և զրուցելու, ուղարկում է իր լուսանկարներն ու զվարճալի տեսանյութերը, հետաքրքրվում է ձեր կյանքով: Ինչո՞ւ է դա տեղի ունենում:

Կենդանակերպի ամենաբարի նշանները

28.03.2024
Եկեք պատկերացնենք, որ դուք նոր ծանոթացել եք մի մարդու հետ և դեռ չեք ճանաչում նրան: Ինչպե՞ս հասկանալ, արդյոք կարո՞ղ եք նրա հետ ընկերություն, համագործակցություն կամ ռոմանտիկ հարաբերություններ սկսել:

Ինչու են տղամարդիկ ստում հարաբերություններում

28.02.2024
Ճշմարտությունը կարող է տհաճ լինել, բայց եթե ցանկանում եք ձեր զուգընկերոջ կողմից առավելագույն անկեղծության հասնել, ապա կարևոր է հաշվի առնել մեկ նրբերանգ:

Այս խորհուրդները իսկապես գործում են. ինչպես խոսել ղեկավարի հետ, որպեսզի բարձրացնեք ձեր աշխատավարձը

16.02.2024
Դուք ստացել եք ցանկալի պաշտոնը, միացել եք թիմին և հիանալի եք կատարում ձեր պարտականությունները:  Ինչպե՞ս հասկանալ, որ ժամանակն է բարձրացնել աշխատավարձը:

Ո՞ւմ զգացմունքներն են ավելի արագ մարում ամուսնության մեջ՝ տղամարդկանց, թե կանանց

26.01.2024
Գիտնականներին հաջողվել է վերլուծել տասնյակ հազարավոր մարդկանց զգացմունքները նրանց հարաբերությունների զարգացման ընթացքում: Տեսնենք, թե ինչ եզրակացությունների են նրանք հանգել։

Բարձր ինքնագնահատականով կանանց 5 հայտանիշ՝ ըստ Հարվարդի գիտնականների

11.01.2024
Ի՞նչ է պետք անել ինքնավստահ դառնալու համար:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-05-2024 10:40
Բժիշկների հավաստմամբ՝ բավականաչափ վիտամին C ստանալը և կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը կարող են օգնել նվազեցնել սուր շնչառական հիվանդությունների ռիսկը գարնան փոփոխական եղանակային պայմանների ժամանակ:
17-05-2024 10:25
Աշխարհի երկրորդ ռակետ Արինա Սաբալենկան դուրս եկավ Հռոմում անցկացվող WTA-1000 մրցաշարի եզրափակիչ։ Բելառուսի ներկայացուցիչը 7:5, 6:2 հաշվով հաղթեց աշխարհի 15-րդ ռակետ, ամերիկացի Դանիել Քոլինզին։ Եզրափակիչում Սաբալենկայի մրցակիցը կլինի աշխարհի առաջին ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկը, որը 6:4, 6:3 հաշվով հաղթել էր աշխարհի երրորդ ռակետ, ամերիկացի Կորի Գաուֆին։
17-05-2024 02:34
Երգչուհի, երգահան եւ կոմպոզիտոր Մարիամ Մերաբովան «Так сказать» նախագծի շրջանակում «Абзац.Медиа»-ի գլխավոր խմբագիր Ելենա Օյային տված հարցազրույցում կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց «ճորտեր» եւ «ստրուկներ» է անվանել:
15-05-2024 11:29
Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը կլինի նաև Կաննի կինոփառատոնում: Կաննի 77-րդ կինոփառատոնի շրջանակներում մայիսի 21-ին կկայանա Միքայել Գամրանիի «Օլիմպիական խաղեր. Ապագայի Ֆրանսիա» վավերագրական ֆիլմի պրեմիերան, որի ընթացքում կարմիր գորգի վրայով կացնի նաև Փարիզի Օլիմպիական խաղերի ջահը:
15-05-2024 11:17
Մերիլ Սթրիփը 35 տարի անց վերադարձել է Կաննի կինոփառատոն։ Օսկարի եռակի դափնեկիր դերասանուհին Կաննի կինոփառատոնի բացման արարողության ժամանակ ստացել է «Ոսկե արմավենու ճյուղ»։ Մրցանակը Մերիլին հանձնել է ֆրանսիացի կինոդերասանուհի Ժուլիետ Բինոշը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024» մրցույթում հաղթեց Շվեյցարիան։ Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խումբը՝ իր «Jako» երգով, զբաղեցրեց 8-րդ տեղը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.05.2024
Դիտվել է 590 անգամ
15.05.2024
Դիտվել է 140 անգամ
17.05.2024
Դիտվել է 41 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster